ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Ընդդեմ Ցեղասպանության հանցագործության» երկրորդ ֆորումում կքննարկվեն փախստականների խնդիրները 04/22/2016 20:33 | ԼՐԱՀՈՍ
Շատերն ասում են, որ Ցեղասպանության հանցագործության մասին խոսելը, հանցագործության կանխարգելման, այդ հանցագործության զոհերի իրավունքների պաշտպանության համար պայքարելը ոչ միայն Հայաստանի իրավունքն է, այլև պարտավորությունը:
Երևանում արդեն երկրորդ անգամ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի նախօրեին այս մասին լրագրողներին հայտնել է ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը՝ հիշեցնելով, որ հենց Հայաստանի առաջարկով է դեկտեմբերի 9-ը հռչակվել Ցեղասպանության կանխարգելման, ցեղասպանության զոհերի իրավունքների պաշտպանության միջազգային օր:
Ապրիլի 23-ին Երևանում կայանալու է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումը, որի ընթացքում բաց քննարկում է լինելու ոչ միայն Հայոց ցեղասպանության հարցի, այլև առհասարակ՝ Ցեղասպանության հանցագործության հարցերի շուրջ:
Այս տարվա ֆորումի թեման է լինելու, ըստ Վիգեն Սարգսյանի, փախստականների խնդիրները: Ֆորումի մասնակիցները կենտրոնացած են լինելու Ցեղասպանության կենդանի վերապրողների խնդիրների վրա, մարդիկ, ովքեր տեսել են արհավիրքն իրենց աչքերով, զգացել են այդ հանցագործությունն իրենց, իրենց ընտանիքների վրա:
«Վստահ եմ, որ այս տարվա համաժողովն իր ներազդեցությամբ, ներուժով ոչ մի բանով չի զիջելու, շատ առումներով գերազանցելու է առաջին համաժողովին»,- նշել է Վ.Սարգսյանը՝ ընդգծելով, որ ֆորումը, ինչպես նաև ապրիլի 24-ին Երևանում անցկացվող «Ավրորա» մրցանակաբաշխությունը լուսաբանելու են արտասահմանյան 70-ից ավելի լրատվամիջոցներ:
100LIVES և «Ավրորա» նախաձեռնության գլխավոր տնօրեն Արման Ջիլավյանն իր հերթին նշել է, որ միջոցառման ընթացքում առաջին անգամ կներկայացվի նոր նյութ՝ The Humanitarian Index-ը (Մարդասիրության ցուցանիշ): Դրանով փորձ կարվի աշխարհին ներկայացնել, թե հումանիտար ո՛ր թեմաներն են այսօր ավելի հետաքրքիր հասարակությանը, ո՛ր երկրներում ո՛ր թեմաներն են ավելի շատ հուզում, որքանո՛վ է հասարակությունը ճիշտ կամ սխալ հասկանում և ընկալում հումանիտար թեմաները:
«Այն փաստը, որ այս նյութը գալիս է Հայաստանից, «Ավրորա» մրցանակից, որը տրվում է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից, Հայոց ցեղասպանության թեման նորովի է բարձրացնում, այն ստանում է միջազգային նոր հնչողություն»,- նշել է Ջիլավյանը:
Ապրիլի 23-ին 100 LIVES և «Ավրորա» մրցանակ նախաձեռնությունը կազմակերպում են Aurora Dialogues քննարկումներ՝ աշխարհի առաջատար գիտնականների, բարերարների, մեդիա փորձագետների և մարդասիրության ոլորտում հայտնի անձանց մասնակցությամբ: Այն մասնագիտական քննարկումների շարք է՝ նվիրված մարդասիրությանն առնչվող ամենահրատապ հիմնախնդիրներին ու մարտահրավերներին աշխարհում։
Կքննարկվեն մարդասիրական ոլորտի հիմնախնդիրների ներկա վիճակը, փախստականների համաշխարհային ճգնաժամը, մարդասիրության գործում կանանց դերը և հումանիտար ճգնաժամերի վրա աշխարհի ուշադրությունը հրավիրելու հարցում զանգվածային լրատվության հնարավորությունները։
Aurora Dialogues քննարկումներն ուղիղ կհեռարձակվեն հայերեն, անգլերեն, ֆրանսերեն և ռուսերեն:
Իսկ «Ավրորա» մրցանակը շնորհվում է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից և ի երախտագիտություն նրանց, որոնք փրկության ձեռք մեկնեցին հայ ժողովրդին: Մրցանակին արժանանալու է այն հերոսը, որն օգնում է մարդկանց՝ անձնվիրաբար և բացառիկ ջանքերով:
Դափնեկիրն ստանալու է 100․000 ԱՄՆ դոլարի պարգև և նվիրատվության շղթան շարունակելու հնարավորություն. 1.000.000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհի ներկայացնելով իրեն ոգեշնչած մարդասիրական կազմակերպություններին։ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի կազմում ընդգրկված են՝ Նոբելյան դափնեկիրներ Էլի Վիզելը, Օսկար Արյասը, Շիրին Էբադին և Լեյմա Գբովեն, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, մարդու իրավունքների ակտիվիստ Հինա Ջիլանին, Ավստրալիայի նախկին արտգործնախարար և Միջազգային ճգնաժամային խմբի պատվավոր նախագահ Գարեթ Էվանսը, Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը և օսկարակիր դերասան ու բարերար Ջորջ Քլունին։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ