Թեմաներ
Երկուշաբթի 09 / 30 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

09/30/2024   20:27 ՍԴ-ն Անկախության հռչակագրի սկզբունքային կետերը ճանաչել է չգործող, զարտուղի ճանապարհով հրաժարվեցին հռչակագրից․ սահմանադրագետ 09/30/2024   20:20 Հեյդարի որդուն ասեք՝ «վեշմեշոկ» կապելու կարիք չկա, հանգիստ նստեք տեղներդ․․․ 09/30/2024   20:09 Խոշոր ավտովթար Երևան-Գյումրի ճանապարհին․ վիրավորների մեջ կան երեխաներ ու կանայք 09/30/2024   20:03 Ձևավորվում են նվազագույնը հիմնարար լոգիստիկ երթուղու նշույլներ՝ ԵԱՏՄ-Հայաստան- Իրան կոնտեքստում. Արման Աբովյան 09/30/2024   19:49 Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Մաշտոցի պողոտայից մինչև Բաղրամյան պողոտա ընկած ճանապարհահատվածում 09/30/2024   19:33 Միշուստինն աշխատանքային այցով ժամանել է Երևան 09/30/2024   19:26 Արմավիրի քաղաքապետարանի մոտ ինքնահրկիզման փորձի դեպքով քննություն է իրականացվում 09/30/2024   19:24 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 09/30/2024   19:19 Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության հարցը փակ չէ. Հավաքված ստորագրությունները կներկայացնեն Փաշինյանին, իսկ Մինասյանի հետ հանդիպելու ցանկություն չունեն 09/30/2024   19:15 Եղվարդում բախվել են «Mercedes»-ը, «Volkswagen Golf»-ն ու «Opel»-ը. կան տուժածներ 09/30/2024   19:06 Փաշինյանն ընդունել է Սեմ Սիմոնյանին և Էլի Աքիլյանին 09/30/2024   18:55 ​​Շարմ էլ Շեյխից ՌԴ ուղևորվող ինքնաթիռի թռիչքը հետաձգվել է, քանի որ տղամարդը ներկայացել է որպես ուկրաինական ԶՈՒ աշխատակից 09/30/2024   18:50 Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարին 09/30/2024   18:45 Ծիծեռնակաբերդի Հավերժության տաճարի և հուշասյան հիմնանորոգումը նախատեսվում է սկսել առաջիկա օրերին 09/30/2024   18:41 Ինչպես իջեցնել խոլեստերինի մակարդակը առանց դեղամիջոցների 09/30/2024   18:28 20-ամյա երիտասարդը վիճաբանության ժամանակ դանակահարել էր համաքաղաքացուն 09/30/2024   18:25 Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Իսահակյան փողոցում 09/30/2024   18:20 Հրդեհ Արմավիր քաղաքում 09/30/2024   18:14 Ալեն Սիմոնյանն ընդունել է Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս-Պատրիարք Ամենապատիվ եւ Գերերջանիկ Տեր Ռաֆայել-Պետրոս Մինասյանին 09/30/2024   18:09 Ոչ մեկի մոտ տպավորություն չլինի, թե մեզ մեղադրում եմ անկիրթ լինելու մեջ. Փաշինյան 09/30/2024   18:07 Մայր Աթոռում տեղի է ունեցել Սրբալույս Մյուռոնի բաշխման արարողությունը 09/30/2024   18:02 Լիբանանից հայությանը տարհանելու անհրաժեշտություն չի նկատվում. ՀՀ ԱԳՆ 09/30/2024   17:48 Կատուն վիճակախաղի շահած տոմս է բերել տուն 09/30/2024   17:38 Լիբանանի հարավից փախստականների հոսք կա դեպի Սիրիա. Յակուբյան 09/30/2024   17:35 Բարձրագույն կրթության և գիտության մասին օրինագծում անտեսված են Գիտուժի և գիտական համայնքի մտահոգությունները. Գիտուժ 09/30/2024   17:14 Հոգեբանն ասել է՝ ինչպես ամուր պահել ամուսնությունը 09/30/2024   17:09 Մեր բոլոր պրոբլեմների լուծման բանալին կրթությունն է. վարչապետ 09/30/2024   17:06 Կառուցապատող ընկերության կողմից պետությանը պատճառված վնասից պետական բյուջե է վճարվել 100․000․000 ՀՀ դրամ 09/30/2024   16:53 Վահե Ղազարյանը հետևել է ապագա քրեական ոստիկանների ամփոփիչ պետական ատեստավորմանը 09/30/2024   16:52 Պուտինը Ալեքսանդր Նևսկու շքանշանով է պարգևատրել Ադրբեջանի նախկին դեսպան Փոլադ Բյուլբյուլ օղլուին 09/30/2024   16:50 «Պատմության միտումնավոր ջնջում». Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում ոչնչացնում է հայկական ժառանգությունը. NOS 09/30/2024   16:35 Անամոթ, դու դեմ ես երեխաներին. Երևանի 157 դպրոցում լարված իրավիճակ է 09/30/2024   16:32 «Վանաձոր» ՔԿՀ-ի ծառայողները ծխախոտի տուփից հայտնաբերել են թմրամիջոցի նմանվող զանգվածներ 09/30/2024   16:19 Զանգեզուրի տրանսպորտային միջանցքի վիճահարույց թեմայով անգամ պետք է աշխատել ռուս ընկերների հետ. Իրանի փոխնախագահ 09/30/2024   16:19 Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է հայազգի գործարար եւ բարերար Նուբար Աֆեյանին 09/30/2024   16:06 Հոկտեմբերի 1-6-ը Երևանում և մարզերում կանցկացվի գիտության շաբաթ 09/30/2024   15:56 Կոնվերս Բանկը DigiTech-ին ներկայանալու է մի քանի հետաքրքիր պրոդուկտով 09/30/2024   15:55 Կոմիտաս պողոտայում ավտոմեքենաների հրկիզման մեղադրանքով կալանավորվել է 23-ամյա երիտասարդ 09/30/2024   15:48 Իրանական ԱԹՍ՝ Ադրբեջանի երկնքում. թմրանյութ էին առաքում 09/30/2024   15:38 ՀՀ դեսպանը՝ Լիբանանում ստեղծված վիճակի մասին 09/30/2024   15:32 Կարս-Գյումրի երկաթգիծը կարող է նոր դարպաս դառնալ երկու երկրների համար. ՀՀ ԱԳ փոխնախարարի հարցազրույցն Anadolu-ին 09/30/2024   15:29 Միշուստինը պաշտոնական այցով ժամանել է Իրան. բանակցություններ է վարելու Փեզեշքիանի հետ 09/30/2024   15:27 Եկեղեցին ու քաղաքականությունը 18-րդ դարից տարբեր ճանապարհներով են ընթանում. Դանիելյան 09/30/2024   15:20 Բարդ եւ դժվար, բայց միեւնույն ժամանակ ուրախությամբ լեցուն օրեր են մեր առջեւ. Բագրատ Սրբազան 09/30/2024   15:18 Համոզված եմ՝ վերադառնալու ենք Արևմտյան Ադրբեջան. Ալիևը նորից է սպառնում 09/30/2024   15:11 ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը մարզերում ապահովում է շրջիկ սպասարկում՝ քաղաքացու համար դառնալով առավել հասանելի 09/30/2024   14:58 Գրկեց զավակներին, հետո գրկեց զենքն ու գնաց Արցախ… 09/30/2024   14:48 Գողություն և գողության փորձ սուրճի սարքերից 09/30/2024   14:37 Վթարային ջրանջատում Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանում հոկտեմբերի 1-ին 09/30/2024   14:31 Արմավիրի քաղաքապետարանի մոտ քաղաքացին բենզին է լցրել իր վրա և երբ փորձել էր կրակայրիչը վառել, ոստիկանները վրա են հասել
09/29/2024   15:09 Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Մայր Տաճարի վերաօծման արարողությունից 09/29/2024   21:20 Ադրբեջանի անտառներում ահաբեկիչները մարտեր են մղում, կան սպանվածներ ու վիրավորներ. տարածաշրջանային հետաքրքիր լուրերը մեկ տեսաշարով 09/29/2024   20:18 Մոսկվայից թռչող ինքնաթիռի զուգարանում տղամարդու դի է հայտնաբերվել 09/30/2024   12:14 Թուրք երկրպագուները դանակներով հարձակվել են Հայ ֆուտբոլիստների վրա, երկուսի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր. «Le Figaro» 09/29/2024   14:57 Ունեինք բոլոր տեսակի զինամթերքները, բալտիստիկ հրթիռներ հակառակորդին անդառնալի հարվածներ հասցնելու, ոչնչացնելու համար, ոչինչ չարեցին. Սարգսյան (տեսանյութ) 09/30/2024   16:35 Անամոթ, դու դեմ ես երեխաներին. Երևանի 157 դպրոցում լարված իրավիճակ է 09/28/2024   20:58 Սա ևս մեկ լավ երևույթ է, Էջմիածինը մաքրվեց նրանց տեսական ներկայությունից. Ռուբինյանը՝ երկրորդ ու երրորդ նախագահների բացակայության մասին (տեսանյութ) 09/30/2024   12:56 Երևանում բացվեց Իրանի առևտրի կենտրոնը. համահիմնադիրներն են՝ Գագիկ Ծառուկյանի որդին, իսկ իրանական կողմից՝ գործարար Արման Օլամայանը (տեսանյութ) 09/29/2024   15:01 Հրապարակվել են Հասան Նասրալլայի մահվան վայրի կադրերը. բունկերը մեծ փոսի է վերածվել 09/30/2024   12:33 Իսրայելի ավիահարվածի հետևանքով զոհվել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի եղբայրը. ԶԼՄ 09/30/2024   12:24 Երեխաներ առևանգելու փորձի համար 57-ամյա տղամարդը կալանավորվել է 09/29/2024   15:55 Արտակարգ դեպք՝ Երևանում․ Արցախի պողոտայից գողացել են КамАЗ մակնիշի բեռնատարը 09/28/2024   21:53 Տղամարդիկ և կանայք կիսվել են՝ սեքս-խաղալիքներով միգենի բուժման իրենց փորձով 09/30/2024   15:20 Բարդ եւ դժվար, բայց միեւնույն ժամանակ ուրախությամբ լեցուն օրեր են մեր առջեւ. Բագրատ Սրբազան 09/30/2024   12:54 Սամվել Բաբայանի աջակիցները ակցիա են իրականացրել, պահանջում են՝ ստեղծել կոմիտե և մանդատ տալ Բաբայանին 09/30/2024   20:09 Խոշոր ավտովթար Երևան-Գյումրի ճանապարհին․ վիրավորների մեջ կան երեխաներ ու կանայք 09/29/2024   09:40 Վիտալի Բալասանյանը Նոր Նորքում ապօրինի տարածք է զավթել ու ծառերը քոքահան է անում, այրում. ահազանգում է Արթուր Չախոյանը (տեսանյութ) 09/29/2024   17:34 Սոնա Մնացականյանի գործը դարձյալ կարճվեց. փաստաբան 09/29/2024   18:36 Արարատի մարզում 44-ամյա տղամարդուն նստեցրել են ավտոմեքենան, տարել անհայտ ուղղությամբ, հնչեցրել հայհոյանքներ և սպառնալիքներ․ տղամարդը գաղտնի կապ է հաստատել մայրիկի ու քրոջ հետ և օգնություն խնդրել 09/29/2024   11:13 Երևանի Ինֆորմատիկայի պետական քոլեջում 16-ամյա սովորողին դանակահարել է համակուրսեցին

Գիտության ոլորտը պետք է դիտարկել ոչ միայն երկրի հեռանկարային տնտեսական զարգացման ռազմավարության, այլև՝ ազգային անվտանգության տեսանկյունից. Վարչապետ 04/20/2016   15:45  |  ԼՐԱՀՈՍ

 
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) նիստերի դահլիճում մասնակցել է ԳԱԱ 2015 թ. գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքներին նվիրված տարեկան ընդհանուր ժողովին: Այս մասին հայտնում է Կառավարության լրատվական ծառայությունը:
 
Մինչ ժողովի մեկնարկը ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են վերջին օրերին արցախա-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով զոհված զինծառայողների ու խաղաղ բնակիչների հիշատակը: Ժողովի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են նաև 2015 թ. կյանքից հեռացած ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների հիշատակը: 
 
Ողջույնի խոսքում կառավարության ղեկավարը նշել է, որ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովը  պատեհ առիթ է՝ ՀՀ գիտնականների աշխատանքի արդյունքները քննարկելու և ամփոփելու,  հետագա անելիքները  նախանշելու  համար:  «Ժամանակակից պետության հիմքում ընկած է կրթական, գիտական ու բարձր տեխնոլոգիական ոլորտների զարգացման  ապահովումը, այդ իսկ պատճառով գիտության ոլորտը մշտապես գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում: Մենք ունենք հստակ մշակված քաղաքականություն, և այսուհետ ևս, մեր հետևողական ջանքերն ուղղված են լինելու ոլորտի հետագա զարգացմանը, առկա խնդիրների  լուծմանը, ինչպես նաև տարեցտարի ֆինանսական հնարավորությունների մեծացմանը:   
 
Արդեն իսկ կնքված միջազգային բազմաթիվ պայմանագրերի շրջանակում կառավարությունը հնարավորինս աջակցում է մեր գիտնականների սերտ համագործակցությանը համաշխարհային հեղինակավոր գիտական կենտրոնների հետ: Եվրոպական գիտական համայնքին ինտեգրման խորացմանն է ուղղված, մասնավորապես,    Եվրոպական միության գիտության և տեխնոլոգիաների «Հորիզոն- 2020» ծրագրին  ՀՀ ասոցացված մասնակցության  համաձայնագիրը, որը կստորագրվի  այս  տարվա մայիսին», - ասել է վարչապետը: 
 
Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ գիտական դարավոր ավանդույթներ ունեցող մեր երկրում գիտական նոր գաղափարներն ու մշակումները կարևորագույն ռեսուրսներից են, և մենք պարտավոր ենք անել հնարավորը՝ այն առավելագույնս իրացնելու  համար:
 
«Համոզված եմ, որ  ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան և մեր ողջ գիտական հանրությունը պետք է օր առաջ մտածեն  ուժերը համախմբելու մասին,  ակտիվորեն զբաղվեն գիտության համակարգի աշխատանքն առավել օպտիմալացնելու նպատակով կառուցվածքային բարեփոխումներով՝ ռազմավարական նշանակության խնդիրներ սահմանելով և դրանց լուծելու անհրաժեշտությունը հաշվի առնելով:
 
Մենք պարտավոր ենք գիտության ոլորտը դիտարկել ոչ միայն  երկրի հեռանկարային տնտեսական զարգացման ռազմավարության, այլև ազգային անվտանգության տեսանկյունից: Ուզում եմ այս բարձր ամբիոնից հայտարարել, որ կառավարությունն այսուհետ ևս լինելու է ականջալուր Ակադեմիայի բոլոր այն ողջամիտ խնդիրներին, որոնք կառաջադրվեն ՀՀ կառավարությանը», - ընդգծել է վարչապետ Աբրահամյանը և բեղմնավոր աշխատանք, նորանոր գիտական գաղափարներ ու նվաճումներ մաղթել ժողովի մասնակիցներին: 
 
Այնուհետև ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը ներկայացրել է ԳԱԱ 2015 թ. գործունեության հիմնական արդյունքները։ ՀՀ ԳԱԱ 2015 թ. գիտակազմակերպական գործունեության մասին զեկուցել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար, թղթակից անդամ Հրանտ Մաթևոսյանը: Այնուհետև ելույթներով և մի շարք հարցադրումներով հանդես են եկել ԳԱԱ ակադեմիկոսներ, թղթակից անդամներ և գիտաշխատողներ։ 
 
Ամփոփելով զեկուցումները՝ վարչապետը ներկայացրել է գիտության ոլորտում ապագա անելիքների վերաբերյալ իր տեսակետը. «Նախ, պետք է ձևավորել գիտության և առաջատար տեխնոլոգիաների ոլորտի կայուն զարգացումն ապահովող համակարգ, արդիականացնել գիտության ոլորտի նյութատեխնիկական բազան և ենթակառուցվածքները, ապահովել գիտության և տեխնիկայի բնագավառի բարձր որակավորում ունեցող կադրերի թվաքանակի կայուն աճ, ապահովել երիտասարդ կադրերի ներհոսք գիտության ոլորտ և իրականացնել գիտական ներուժի սահուն սերնդափոխություն, ապահովել հիմնարար գիտական հետազոտությունների արդյունավետ պետական հովանավորություն և առաջընթաց, զարգացում, խթանել գիտական կազմակերպությունների՝ տնտեսության մեջ օգտագործվող գիտելիքի ձեռքբերմանն ուղղված հետազոտությունների իրականացումը, նորամուծությունների և արտոնագրերի ավելացումը, ձևավորել գիտության, տեխնոլոգիաներ և ինովացիա պարունակող գիտելիքների զարգացումն ապահովող ներդաշնակ համակարգ և ապահովել այդ գիտելիքների նպատակաուղղված ներդրումը կրթության և տնտեսության մեջ, ապահովել հայագիտության ոլորտի առաջնային զարգացումը, էապես ընդլայնել գիտության և տեխնոլոգիաների բնագավառում միջազգային համագործակցությունը, հեռանկարում ապահովել համաշխարհային գիտական և գիտատեխնիկական տարածքում Հայաստանի Հանրապետության վայել դիրքի ձեռքբերումը, որի համար կառավարությունը պատրաստ է բերել իր աջակցությունը»: Այնուհետև անդրադառնալով բարձրացված հարցադրումներին, որոնք վերաբերում էին ԳԱԱ աշխատակիցների սոցիալական խնդիրներին, սարքավորումների վերազինմանը, նոր գիտական ծրագրերի իրականացմանը և այլ խնդիրների՝ վարչապետը նշել է, որ կառավարությունը կքննարկի և կուսումնասիրի այդ առաջարկությունները: Մի շարք հարցերի առնչությամբ էլ կառավարության ղեկավարը հանձնարարականներ է տվել համապատասխան գերատեսչություններին:
 
Վարչապետը նշել է, որ կառավարությունը երկու տարի ակտիվ համագործակցելով Ակադեմիայի հետ՝ ուշադրության կենտրոնում է պահում կառույցի խնդիրները և միաժամանակ ակնկալում է գործնական արդյունքներ: Հովիկ Աբրահամյանը հորդորել է շարունակել ակտիվ աշխատել տարբեր ուղղություններով և ներկայացնել ողջամիտ ծրագրեր, որոնք պետք է նաև ֆինանսապես արդյունավետ լինեն: 
 
 
 

Արխիվ

[]