Թեմաներ
Շաբաթ 01 / 18 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ 01/18/2025   11:25 Ալեն Սիմոնյանը այցելել է վիրահատությունից հետո կազդուրվող Կնյազ Հասանովին, հուշամեդալ հանձնել նրան 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   10:59 Դատախազությունը կքննարկի Առուշ Առուշանյանի գործով վճռաբեկ բողոք ներկայացնելու հարցը 01/18/2025   10:55 Մահացել է ամերիկաբնակ ազգային բարերար Սարգիս Բեդևյանը 01/18/2025   10:48 Հրաչյա Ռոստոմյանը որոշել է այլևս չառաջադրվել որպես ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի թեկնածու 01/18/2025   10:30 Ադրբեջանը զիջումների տեսքով փաշինյանական իշխանությունից նվերներ ստանալով՝ ռազմական հանցագործության փաթեթ է պատրաստում նաև անձամբ Փաշինյանի դեմ. Աբրահամյան 01/18/2025   10:24 Իրավիճակը ավտոճանապարհներին 01/18/2025   10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել 01/18/2025   08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ» 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ» 01/18/2025   08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ» 01/18/2025   08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ» 01/18/2025   08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ» 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ» 01/18/2025   08:09 Ինչու են արտախորհրդարանական ուժերը ԱԺ հրավիրվել. «Ժողովուրդ» 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   08:02 Ինչո՞ւ է Բագրատ Սրբազանը մեկնել Իրան. «Փաստ» 01/17/2025   23:59 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 01/17/2025   23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից 01/17/2025   23:32 Հանրապետության մի շարք հասցեներում 1 օրից ավելի կդադարեցվի ջրամատակարարումը 01/17/2025   23:23 Բաքվում «դատապարտվում» և նվաստացվում է մեզանից յուրաքանչյուրը․ Արտակ Բեգլարյան 01/17/2025   23:10 Հանրապետության մի շարք տարածաշրջաններում բուք է 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:38 Եթե այդ անկլավները տրվեն Ադրբեջանին, ապա հետագայում էլ Ադրբեջանն միջանցք է ուզելու՝ դրանք Ադրբեջանին միացնելու համար. Գալչյան 01/17/2025   22:22 Արշակ Կարապետյանը հայտարարել է Միքայել Աջապահյանի ու Ալբերտ Բազեյանի հետ նոր ուժ ստեղծելու մասին 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/16/2025   19:41 Տավուշից սահմանազատումը շարունակելը նշանակում է, որ ունենալու ենք բազմաթիվ բարդ խնդիրներ. Քարտեզագիր 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/16/2025   18:24 Իմ ստորագրությամբ բոլոր արձանագրությունները կեղծ են,այդ փաստաթղթերն իրականում գոյություն չունեն. Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից հայտնել է կիրառված ճնշումների մասին 01/16/2025   23:45 Գրիգոր Իսկանդարյանը դատի է տվել Տիգրան Ավինյանի հորը 01/16/2025   17:11 Կառավարությունը որոշել է նոր վարկեր վերցնել թե ԱԶԲ-ից, թե Վերականգնման վարկերի բանկից. ընդ որում՝ վերջինս կազատվի նաեւ հարկերից 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/16/2025   16:25 Ռուսաստանում սահմանվել են միգրացիոն օրենսդրության նոր կարգավորումներ. դրանք առնչվում են նաև ՀՀ քաղաքացիներին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/16/2025   15:40 Սամվել Բաբայանի կուսակցությունը հրաժարվել է միանալ Արցախի ԱԺ-ի հայտարարությանը 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/16/2025   22:22 «Գրանդ Տոբակո» ՍՊԸ-ի հանդերձարանում հայտնաբերվել է տղամարդու մարմին 01/16/2025   16:00 Մոսկվայում տարակուսած են հայկական կողմի արձագանքից. Զախարովան՝ Կիսելյովի հաղորդումների հեռարձակումն արգելափակելու և բողոքի նոտա հղելու մասին

ԶԼՄ. ԱՄՆ արդարադատության նախարարությունը սկսել է «պանամական փաստաթղթերի» գործով քննությունը 04/20/2016   13:47  |  Միջազգային լրահոս

 
ԱՄՆ արդարադատության նախարարությունը սկսել է քննությունը հարկերից խուսափելու սխեմաների գործով, որոնց մասին հայտնի է դարձել «պանամական փաստաթղթերի» հրապարակումից հետո: Այս մասին գրում է gazeta.ru-ն՝ հղելով The Guardian-ին: 
 
Ինչպես նշվում է, քրեական քննություն սկսելու մասին հայտնել է Նյու Յորքի հարավային շրջանի դատախազ Փրիիթ Բհարարան: Նա էլեկտրոնային նամակ է հղել Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումին՝ խնդրելով տրամադրել լրացուցիչ տեղեկատվություն, որը կարող է օգնել քննությանը: 
 
Փրիիթ Բհարարան հայտնի է ֆինանսական մեքենայությունների գործերով մի շարք աղմկոտ քննություններ նախաձեռնելով, գրում է թերթը: 
 
Ավելի վաղ Եվրոխորհրդարանը հավանություն էր տվել «օֆշորային սկանդալի» քննության համար հանձնաժողով ստեղծելուն: 
 
Ապրիլի 3-ին հրապարակվել էր Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության քննության նախագծի, Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի և ամբողջ աշխարհի  100-ից ավելի պարբերականների լրագրողների   ծավալուն հետաքննությունը օֆշորային գործարքներին համաշխարհային առաջնորդների, քաղաքական գործիչների, մարզիկների և մշակույթի գործիչների առնչության մասին: 
 
Ցուցակում հանդես էին գալիս՝  Ռուսաստանի նախագահի շրջապատը, հիշատակվում էին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի, տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկայեվի, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի և Իսլանդիայի վարչապետեր Դեվիդ Քեմերոնի և Սիգմյունդյուրա Գյունլեյգսոնի, Ջեկի Չանի, Լիոնել Մեսսիի և այլոց անունները: 
 
Նշենք, որ անձանց այս ցանկը սպառիչ չէ: «Փաստինֆո»-ն արդեն տեղեկացրել է, որ «Պանամական փաստաթղթեր» անվանումը ստացած այս հաշվետվության մեջ նշվում են նաև Արդբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի անդամների անունները:
 
Ալիևի ընտանիքի անվան շուրջ օֆշորային սկանդալի մասին Թուրքական «Hurriyet» թերթի տվյալների համաձայն՝ Ադբեջանի Հարկերի նախարար Ֆեզիլ Մամմեդովը 2003 թվականին հիմնել է «Ata Holding», որի բաժնետերերի անունների մեջ կարճ ժամանակում հայտնվել են Ալիևի ընտանիքի անդամները: 2014 թվականին այս ընկերության ակտիվները գնահատվում էին 490 միլիոն դոլար: Ըստ բացահայտված տվյալների՝ «Ata Holding»-ը բացելուց հետո Մամմադովը Պանամայում հիմնել է «FM Management» ընկերությունը, և կարճ ժամանակ անց նույն երկրում բացել ևս մեկ ընկերություն՝ «UF Universe» անունով: Այս ընկերությունում բաժնետոմսերը բաշխվել էին հետևյալ կերպ՝ 6-ամյա Հեյդար Ալիև կրտսերին 20 տոկոս, Արզու և Լեյլա Ալիևաներին 15-ական տոկոս, Մամմադովի որդուն՝ 30 տոկոս: Նշվում է, որ Պանամայում հիմնված այս կազմակերպությունների գործունեության ոլորտները հայտնի չեն:
 
«Պանամական փաստաթղթերից» պարզ է դառնում, որ Ալիևի աղջիկների անուններով այլ օֆշորային կազմակերպություններ ևս կան: Քույրերը Վիրջինյան կղզիներում «Kingsview» և «Exalation» անունով կազմակերպություններ: Վերջինը հիմնվել է 2015 թվականի հունվարին և ունի 1 միլիոն դոլար արժողությամբ գույք:
 
Թեմայի վերաբերյալ պարզաբանում է արել Ալիևի մամուլի խոսնակը՝ նշելով, որ աղջիկները հասուն մարդիկ են և իրավունք ունեն բիզնեսով զբաղվել:
 
Պանամական փաստաթղթերում տեղեկություններ կան նաև Ադրբեջանում հանքային կոռուպցիայի վերաբերյալ, 2006 թվականին պետությունը որոշել էր երկրի արևմուտքում գտնվող հանքերը տալ մասնավոր ընկերությունների: Կազմակերպություններից մեկը՝ «Global International»-ը, որը դարձավ սեփականատերերից մեկը, գլխավորում են Ալիևի աղջիկները և շվեյցարացի մի փաստաբան:
 
Բացահայտված փաստաթղթերում նշվում է Ալիևի ավագ քրոջ՝ Սևիլ Ալիևայի անունը: Վերջինի անվամբ գրանցված է «Seaton Emlak» կազմակերպությունը: Փաստաթղթերում նրա բնակության վայր նշվում է Լոնդոնը, մասնագիտությունը՝ կոմպոզիտոր: Լոնդոնի թաղամասում, որտեղ բնակվում է Ալիևան, տների միջին գինը 9 միլիոն դոլար է:
 
 

Արխիվ

[]