Թեմաներ
Երկուշաբթի 11 / 25 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/25/2024   01:02 Անթալիայում բռնկվել է Սոչիից ժամանած ինքնաթիռը. օդանավակայանում ընդհատվել է թռիչքներ ընդունելը 11/24/2024   22:03 Խնդրում եմ + դնեն նրանք, ովքեր պատրաստ կլինեին 3000-ից 5000 դրամ վճարել.Մարիամի հետ ներկա գտնվեցինք պետական ջազ նվագախմբի համերգին. Փաշինյան 11/24/2024   22:00 Գերմանիայի ԱԳՆ-ն և COP 29-ի մասնակից երկրները քննադատել են Ադրբեջանին. Բաքուն էլ կոշտ է արձագանքել  11/24/2024   21:50 Վաղը լույս չի լինի նշված հասցեներում 11/24/2024   21:23 Հրդեհ` Լաս Վեգասի գնացքում 11/24/2024   21:09 Վրաստանի ընդդիմությունն արդեն հավաքվել է Թբիլիսիի կենտրոնում. մայրաքաղաք մտնող ճանապարհները խցանված են 11/24/2024   20:41 Տղամարդը «Տիկտոկով» ծանոթացել է Արցախից բռնի տեղահանված կնոջ և նրա դստեր հետ և տունը վաճառելու պատրվակով հափշտակել խոշոր չափերի գումար 11/24/2024   20:36 Ձյունոտ Սուրբ Ծննդյան շանսերը Եվրոպայում նվազում են 11/24/2024   20:29 Խոշոր վթար Շիրակում. 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 11/24/2024   20:04 Բեյրութի կենտրոնին Իսրայելի հասցրած ավիահարվածի զոհերի թիվն արդեն շուրջ 3 տասնյակի է հասել 11/24/2024   19:52 Լրատվամիջոցները նշում են ԱՄՆ-ում Ռուսաստանի նոր դեսպանի անունը 11/24/2024   19:23 Մասնագետները նշել են ամենաառողջարար բրնձի տեսակը 11/24/2024   19:00 Մեծամորում տղամարդը վիճաբանության ժամանակ դանակահարել է կնոջը 11/24/2024   18:40 Մայր Աթոռում կատարվել է քահանայական ձեռնադրություն 11/24/2024   18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com 11/24/2024   18:22 ՀՀԿ Մասիսի երիտասարդական կազմակերպությունը նոր նախագահ է ընտրել 11/24/2024   18:12 Պատահար Դիմիտրով գյուղի մոտ. 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց 11/24/2024   17:52 Պետությունն օգնում է գտնել աշխատանք 11/24/2024   17:43 Ինչո՞ւ Լևոն Քոչարյանը պետք է միաժամանակ լինի իրար հետ հակամարտող ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Իրանի հետ ՀՀ ԱԺ բարեկամական խմբերում․ Ալեն Սիմոնյան 11/24/2024   17:21 Պուտինն ու էրդողանը հեռախոսազրույց են ունեցել 11/24/2024   16:59 Վրաստանի ընդդիմությունը խորհրդարանի մոտ ցույցի է պատրաստվում. մտադիր են գիշերել այնտեղ 11/24/2024   16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com 11/24/2024   16:09 Առանց հոր մեծանալը շատ դժվար էր և այսօր էլ դժվար է. Հենրիխ Մխիթարյան 11/24/2024   16:00 Բուքինգեմյան պալատը կփակվի վերանորոգման նպատակով 11/24/2024   15:48 ՏԿԵ նախարար Խուդաթյանն ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր»-ի Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ 11/24/2024   15:43 Սյունիքի մարզի պատվիրակությունն աշխատանքային այցն ավարտեց Բրոն քաղաքում 11/24/2024   15:40 Հրդեհ ավտոտնակում 11/24/2024   14:38 Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով 11/24/2024   14:31 Լվովյան փողոցում BMW-ի դուռը փակվել է, մեկ տարեկան երեխան մնացել է ներսում 11/24/2024   14:26 Մենք բավարար գտելիք ունե՞նք ուժեղ ՀՀ ունենալու համար․ Աննա Հակոբյան 11/24/2024   14:18 Արագածոտնի մարզում բախվել են Ֆրանսիայի դեսպանատան Volkswagen Tiguan-ը, Lexus-ն ու բեռնատար ГАЗель-ը. կա վիրավոր 11/24/2024   14:13 ՊՆ-ն զգուշացնում է 11/24/2024   14:10 Նախնական վարկածով՝ ոստիկանության պաշտոնյան հանկարծամահ է եղել 11/24/2024   12:00 Ռումինիայում նախագահական ընտրություններ են 11/24/2024   11:43 Վթարի պատճառով Սյունիքի մի շարք բաժանորդներ 24 ժամ ջուր չեն ունենա 11/24/2024   11:19 Արտակարգ դեպք Երեւանում. իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը 11/24/2024   11:16 Այսօր էլ Իջեւանում շրջեցինք հեծանիվով՝ 30 կմ. Փաշինյան 11/24/2024   10:43 Հորդանանում Իսրայելի դեսպանատան մոտ կրակոցներ արձակած տղամարդը սպանվել է 11/24/2024   10:12 Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ 11/24/2024   10:05 Մարգարայում այրվել է մոտ 500 հակ անասնակեր 11/23/2024   21:56 Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու «Volvo» բեռնատարը 11/23/2024   21:42 Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/23/2024   21:33 Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կարգը 11/23/2024   21:31 Բազմազավակ չինուհին որոշել է չինական բոլոր 12 կենդանակերպի նշանների երեխաներ ունենալ 11/23/2024   21:27 Տարածաշրջանը կարող է պայթել, Ադրբեջանը սպասում հարմար պահի․ Հայկ Նահապետյան (տեսանյութ) 11/23/2024   21:05 Միֆ է, օրգանիզմը չի կարող չընդունել իմպլանտատը, հավանականությունը 1 տոկոս է. բժիշկ-իմպլանտոլոգ 11/23/2024   21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները 11/23/2024   20:54 Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանին թույլ չի տվել այցելել Բաքու 11/23/2024   20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին 11/23/2024   20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով
11/23/2024   15:56 Ոչ մի արցախցի ամաչելու իրավունք չունի, արցախցիներն արել են ամեն հնարավորը. Ցանկացածին դա կարող եմ ասել ու ապացուցել. Մովսես Հակոբյան 11/23/2024   21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները 11/24/2024   22:03 Խնդրում եմ + դնեն նրանք, ովքեր պատրաստ կլինեին 3000-ից 5000 դրամ վճարել.Մարիամի հետ ներկա գտնվեցինք պետական ջազ նվագախմբի համերգին. Փաշինյան 11/24/2024   20:41 Տղամարդը «Տիկտոկով» ծանոթացել է Արցախից բռնի տեղահանված կնոջ և նրա դստեր հետ և տունը վաճառելու պատրվակով հափշտակել խոշոր չափերի գումար 11/23/2024   13:16 Ոչ Նիկոլ Փաշինյանի դիմումը, ոչ որևէ այլ հանգամանք ինձ չի կարող կաշկանդել. Աղազարյան 11/24/2024   19:00 Մեծամորում տղամարդը վիճաբանության ժամանակ դանակահարել է կնոջը 11/24/2024   14:10 Նախնական վարկածով՝ ոստիկանության պաշտոնյան հանկարծամահ է եղել 11/23/2024   18:35 Գլխավոր դատախազի կորտեժը կայանված էր ոչ թույլատրելի վայրում, մինչ նա գեղեցկության սրահում էր 11/24/2024   16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com 11/24/2024   11:19 Արտակարգ դեպք Երեւանում. իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը 11/23/2024   16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը 11/23/2024   19:26 Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/23/2024   21:27 Տարածաշրջանը կարող է պայթել, Ադրբեջանը սպասում հարմար պահի․ Հայկ Նահապետյան (տեսանյութ) 11/24/2024   17:43 Ինչո՞ւ Լևոն Քոչարյանը պետք է միաժամանակ լինի իրար հետ հակամարտող ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Իրանի հետ ՀՀ ԱԺ բարեկամական խմբերում․ Ալեն Սիմոնյան 11/23/2024   08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ» 11/23/2024   19:37 Ըստ էության, հրահանգ տրվեց ՍԴ-ին և ԱԺ-ին 11/23/2024   08:03 Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաեւ Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ» 11/24/2024   14:13 ՊՆ-ն զգուշացնում է 11/24/2024   18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com 11/24/2024   21:50 Վաղը լույս չի լինի նշված հասցեներում

Առաջին ատյանի դատարանի դատավճիռը բեկանվեց. Վերաքննիչ դատարանն արդարացրեց ոստիկանին հարվածելու մեջ մեղադրվող երիտասարդին 04/19/2016   15:51  |  Արդարացման դատավճիռներ

Քիչ առաջ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ,  արդարացրեց իշխանության  ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող 28-ամյա Նարեկին:

Վերաքննիչ դատարանը բավարարեց պաշտպանական կողմի բողոքը և բեկանեց առաջին ատյանի դատարանի դատավճիռը՝ արդարացնելով ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրվող Նարեկին՝ հանցագործությանը նրա մասնակցությունն ապացուցված չլինելու հիմքով:

Ինչպես «Փաստինֆո»-ն ավելի վաղ տեղեկացրել էր՝ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով Ա.Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի գիտաշխատող Նարեկը դատապարտվել էր 6 ամիս ժամկետով ազատազրկման, ինչպես  միջնորդել էր մեղադրող դատախազը՝ իր մեղադրական ճառում:

Վերաքննիչ բողոքով պաշտպանական կողմը պահանջել էր ամբողջությամբ բեկանել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` 06.08.2015թ. դատավճիռը և Նարեկին արդարացնել՝ ճանաչելով և հռչակելով նրա անմեղությունը:

Նարեկի պաշտպանությունն իրականացրել են Արա Զոհրաբյանը և հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Թամարա Բաղդասարյանը: Պաշտպանական կողմը գտնում էր, որ գործով ձեռք բերված ապացույցները չէին կարող հիմք հանդիսանալ՝ մեղադրական դատավճիռ կայացնելու համար և որ մեղադրանքի հիմքում դրվել է 2  ցուցմունք, տուժողի և վկա ոստիկանի ցուցմունքները, որոնք ըստ պաշտպանական կողմի՝ արժանահավատ չեն:

Ավելին, պաշտպանական կողմը զրկված է եղել տուժողին լսելու և նրան հարցեր տալու հնարավորությունից, քանի որ նախկին ոստիկանն այլևս համակարգում չի աշխատում և ինչպես առաջին ատյանի, այնպես էլ վերաքննիչ դատարանում նիստերին չի մասնակցել՝ հանրապետությունից բացակայելու պատճառաբանությամբ:

Ինչ վերաբերում է վկա- ոստիկանի ցուցմունքներին, ապա, ըստ պաշտպանական կողմի, դրանք արժանահավատ չեն կարող համարվել, քանի որ հակասություններ են ի հայտ եկել նրա նախաքննական եւ դատաքննական ցուցմունքներում։ Մասնավորապես՝  դատաքննության ընթացքում ոստիկանը հայտնել էր, որ Նարեկին բերման են ենթարկել թևերը ոլորած, ու ինքը տարել է նրան մինչև ոստիկանական ավտոմեքենա, իսկ  նախաքննական ցուցմունքում նշել էր, որ անձամբ է նրան բերման ենթարկել:

Ինչ վերաբերում է տուժող ոստիկանի ստացած վնասվածքին, ապա  պաշտպանական կողմը չի բացառել, որ ոստիկանը նստատեղի շրջանում այդ վնասվածքն ստացել է երկու մեքենաների մեջտեղում հայտնվելու պատճառով, քանի որ ոտքով հարվածելու դեպքում դժվար թե տաբատը ծակվեր ու նա մարմնական վնասվածք ստանար: Նշենք, որ ոստիկանի պատռված  տաբատը գործով իրեղեն ապացույց չի ճանաչվել:

Մեղադրող դատախազն էլ գտնում էր, որ Նարեկի մեղադրանքը հիմնավորված է, իսկ ապացույցների թվում մատնանշել է նաեւ դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, համաձայն որի՝ տուժող Կարեն Սաղաթելյանի մարմնական վնասվածքները՝ ձախ հետույքային շրջանի քերծվածքի ձևով հասցվել են սահմանափակ մակերեսով բութ կոշտ առարկաներով՝ չի բացառվում ձեռքերով և ոտքերով:

Ոստիկանին հարվածելու մեջ մեղադրվող Նարեկն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել և պնդել է, որ ինքնաբուխ և խաղաղ հավաքի բոլոր չափանիշներին համապատասխանող ցույցը խոչընդոտվել, ապա կոպիտ կերպով ցրվել է ի սկզբանե լավ չկազմակերպված, ցուցարարների հետ աշխատանք տանելու անընդունակ և սեփական մասնագիտական թերի պատրաստվածությունից շփոթված ոստիկանական ուժերի կողմից:

Առաջին ատյանի դատարանում Նարեկը իր պաշտպանական ճառում հայտարարել էր, որ անկախ դատարանի կայացնելիք վճռից՝ ինքը շարունակելու է ապրել, պայքարել և աշխատել Հայաստանում կամ ի նպաստ ՀՀ-ի՝ իր կարողությունների, ունակությունների և հոգեկերտվածքի սահմաններում՝ չանտեսելով արդարության, անձնական և համընդհանուր բարեկեցության հարցերը հավելելով, որ  «Ես հպարտ եմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ և հավատում եմ նրա գալիք հաջողություններին»:

Գործը քննվել է Կենտրոն եւ Նորք մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում եւ  ըստ մեղադրանքի՝ Նարեկը 2014թ. հունիսի 23-ին, ժամը 14:00-ի սահմաններում Երևան քաղաքի Սարյան փողոցի 22 շենքի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ընթացքում ծառայողական պարտականությունները կատարելու կապակցությամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել իշխանության ներկայացուցիչ հանդիսացող, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի երրորդ հատուկ գումարտակի ծառայող, ոստիկանության սերժանտ Կ. Սաղաթելյանի նկատմամբ՝ նրան պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ: Նարեկի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր չհեռանալու մասին ստորագրությունը:

 


Հարակից հրապարակումներ`

14:27 17/02/2016  |  Քրեական խրոնիկոնԲողոքի ակցիայի ժամանակ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու գործով դատարանի կազմը փոփոխվել է. գործի քննությունը վերսկսվեց
17:56 11/12/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ «Ուղղակի չեմ պատկերացնում, որ կոշիկով կարելի է պատռել տաբատը». դատավոր Գագիկ Ավետիսյանը՝ մեղադրանքի վերաբերյալ
15:24 07/12/2015  |  Քրեական խրոնիկոնԲողոքի ակցիայի ժամանակ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու գործով ցուցմունքներն արժանահավատ չեն
12:27 28/10/2015  |  Քրեական խրոնիկոնԲողոքի ակցիայի ժամանակ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու գործով նիստը նորից հետաձգվեց
13:19 06/08/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԲողոքի ակցիայի ժամանակ ոստիկանին հարվածելու մեջ մեղադրվող 28-ամյա երիտասարդը դատապարտվեց 6 ամսվա ազատազրկման
23:00 05/08/2015  |  Քրեական խրոնիկոնԻշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության գործով պաշտպանը միջնորդում է արդարացնել իր պաշտպանյալին
13:47 09/06/2015  |  Քրեական խրոնիկոնԻնքնաբուխ ակցիան խաղաղ է ընթացել՝ մինչև ոստիկանների կողմից խժդժություններ առաջացնելը. վկա
19:24 28/04/2015  |  Քրեական խրոնիկոնՈստիկան վկան, չնայած որ դեպքի մանրամասները չէր հիշում, բայց սեփական նախաձեռնությամբ փորձարարություն կազմակերպեց ու բեմադրեց
15:31 03/04/2015  |  Քրեական խրոնիկոնԲողոքի ակցիայի ժամանակ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու գործով դատախազն անցել է այլ աշխատանքի՞

Արխիվ

[]