ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ուժով Ղարաբաղին տիրելու բոլոր փորձերն անհաջողության են մատնվելու. ԵԽ պատգամավոր Յարոմիր Շտետինա 04/19/2016 22:03 | ԼՐԱՀՈՍ
Չաջակցել Լեռնային Ղարաբաղին և Հայաստանին, նշանակում է աջակցել խորհրդային դաժան ազգային քաղաքականությանը: Դեռևս ապրիլի 13-ին Եվրոպական խորհրդարանում տեղի ունեցած քննարկման ժամանակ նման կարծիք էր հայտնել Եվրոպական ժողովրդական կուսակցությունը ներկայացնող, ազգությամբ չեխ պատգամավոր Յարոմիր Շտետինան: Հայաստան և Լեռնային Ղարաբաղ իր այցելության մասին և ղարաբաղյան հակամարտության մասին «Արմենպրես»-ը զրուցել է եվրապատգամավորի հետ:
-Եվրոպական խորհրդարանում Լեռնային Ղաաբաղի վերաբերյալ քննարկման ժամանակ Դուք հստակորեն աջակցություն հայտնեցիք Լեռնային Ղարաբաղին: Ինչի՞ արդյունքում է Ձեզ մոտ ձևավորվել նման հստակ դիրքորոշումը:
Իհարկե, դրանում դեր է խաղացել նաև անձնական փորձը: Լեռնային Ղարաբաղի հակամարտության սկզբից ի վեր դեռ Արցախի/Ղարաբաղ կոմիտեի ժամանակվանից ես եղել եմ Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում: Այդ ժամանակ Ղարաբաղում ղեկավար պաշտոնի էր պարոն Պոլյանիչկոն. նա ինձ մի անգամ անձամբ ձերբակալեց և աքսորեց Ղարաբաղից, սակայն մենք որպես լրագրողներ (Յարոմիր Շտետինան Չեխիայի ամենահայտնի պատերազմական թեմաներ լուսաբանող լրագրողներից է եղել- խմբ.) կարողանում էինք վերադառնալ: Դա է հիմնական պատճառը, քանի որ ես հասկացա հակամարտության հիմնական պատճառը:
-Դուք Ձեր հայտարարության մեջ նշեցիք, որ Ադրբեջանին աջակցությունը կարող է դիտվել որպես 1920-ական թվականների բոլշևիկյան քաղաքականության նկատմամբ աջակցություն: Ինչո՞ւ եք հանգել այդ կարծիքին:
Ես հենց այդպես էլ շեշտել եմ, քանի որ վախենում եմ, որ Եվրոպայում ընդլայնվում է այն թեզը, որ Հայաստանն ու Ադրբեջանն այս հակամարտության մեջ հավասարապես մեղավոր են: Բոլորը մոռանում են, որ ամեն ինչ սկսվել է բոլշևիկյան ժամանակներում, երբ առաջացել է Խորհրդային Միությունը և Մոսկվան «բաժանիր և տիրիր» սկզբունքով վերցրել Ղարաբաղը և հանձնել է Ադրբեջանին: Դա Մոսկվայի հին կայսերական մեթոդն էր: Եթե ես չաջակցեի Հայաստանին ու Ղարաբաղին, դա կնշանակեր, որ ընդունում եմ այդ մեթոդները:
-Արդեն բավական երկար ժամանակ է, ինչ քննարկումներ կան հրադադարի խախտումների վերահսկման մեխանիզմի վերաբերյալ: Ըստ Ձեզ՝ ի՞նչ քայլեր է հարկավոր ձեռնարկել այդ մեխանիզմի արդյունավետությունն ապահովելու համար:
Այս մեխանիզմի շուրջ քննարկումների մասին ես տեղեկացել եմ այն ժամանակ, երբ Ղարաբաղի խնդրի վերաբերյալ կազմակերպվել էր Հռոմի, Մինսկի խորհրդաժողովների ժամանակ: ԵԱՀԿ-ն բավարար ջանքեր չգործադրեց դրա իրականացման համար: Ղարաբաղցիները սպասեցին ու սպասեցին, իսկ հետո որոշեցին, որ պետք է հարցը վերցնեն իրենց ձեռքն ու կանգնեն ի պաշտպանություն իրենց հայրենիքի:
-Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ Ադրբեջանը որոշեց, որ հիմա է ժամանակը սկսելու ռազմական գործողություններ Լեռնային Ղարաբաղի դեմ:
Իհարկե, բազմաթիվ պատճառներ կան՝ քաղաքական, տնտեսական, սակայն հիմնական պատճառներից մեկն այն է, որ Ալիևը որոշեց գնալ մի քայլի, որը հաճախ Ռուսաստանում անվանում են «փոքր հաղթական պատերազմ» (маленькая победоносная война): Դիկտատորները գնում են նման քայլերի: Եթե դիկտատորն իր երկրի ներսում դժվարություններ է ունենում, հարկ է մի պատերազմ սանձազերծել և հաղթել: Ալիևը հաջողություն չունեցավ այդ գաղափարի իրականացման հարցում: Միգուցե նրա մտքում այդ «բլիցկրիգով» հաղթանակի հասնելու գաղափարն էր, սակայն դա իրականություն չդարձավ:
-Ինչպե՞ս եք գնահատում միջազգային հանրության արձագանքն այս իրադարձություններին: Արդյո՞ք այդ արձագանքն ադեկվատ էր:
Կարծում եմ, որ միջազգային հանրությունը, այդ թվում և ԵՄ-ն, թույլ արձագանքնեցին: Արդեն նույնիսկ թույլ են արձագանքում ուկրաինական իրադարձություններին, քանի որ ամեն ինչ ծածկվել է սիրիական իրադարձություններով, իսկ Ղարաբաղը շատ հեռվում է և ուղղակիորեն չի ազդում Եվրոպայի և փախստականների խնդրի վրա: Հավատացնում եմ, եթե այս տարածաշրջանից Եվրոպա գային հարյուր հազարավոր փախստականներ, բոլորը կհետաքրքրվեին Ղարաբաղով շատ ավելի շատ:
-Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք ԵՄ-ն ունի իրական լծակներ այս խնդրի վրա ազդեցություն գործելու համար:
Եվրոպական խորհրդարանում շատ ուշադիր լսեցի Ֆեդերիկա Մոգերինիին: Նա մի շատ կարևոր նախադասություն շեշտեց՝ Լեռնային Ղարաբաղի խնդիրը հնարավոր չէ պատերազմով լուծել: Չգիտեմ, թե նա ինչ իմաստով էր դա ասում, սակայն դա ճշմարտություն է: Պատերազմով լուծել չի լինի նաև այն պատճառով, քանի որ Լեռնային Ղարաբաղը հաղթել է այդ պատերազմը ու Ղարաբաղը վերածել է մի ամրոցի, որը պահպանում է արդեն շուրջ 20 տարի: Կարծում եմ, որ ուժով Ղարաբաղին տիրելու բոլոր փորձերն անհաջողության են մատնվելու: Մի քանի տարի առաջ ես այցելել եմ Աղդամ, տեսել այնտեղ կառուցված ամրությունները՝ դա ուղղակի Մաժինոյի գիծն է, որը ռազմական ուժով վերցնելը շատ դժվար է: Եթե Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ հավասար պատասխանատվության քաղաքականությունը շարունակվի, ապա դեռևս 1990-ականներին ձևավորված իրավիճակը կշարունակվի: Ղարաբաղը պետք է ինքն իրեն պաշտպանի:
-Ի՞նչ եք կարծում, ինչի՞ց է գալիս այս հավասարակշռության քաղաքականությունը: Ինչո՞ւ հաճախ միջազգային հանրությունը չի տեսնում այս իրականությունը:
Կարծում եմ դրանում իր դերը խաղացել է նաև Հայաստանի աշխարհաքաղաքական դրությունը: Այդ իրավիճակից ելնելով էլ Հայաստանը Մոսկվայում ստորագրեց Եվրասիական միությանն անդամակցելու պայմանագիրը: Ինձ համար դա հասկանալի է: Եվրոպայում կան մարդիկ, քաղաքական գործիչներ, ովքեր չեն հասկանում այս իրողությունը: Ինձ դա մի փոքր հիշեցնում է Ուկրաինայի հանդեպ Եվրոպայի քաղաքականությունը, որտեղ տնտեսական շահերը գերակայում են քաղաքական իրավիճակի նկատմամբ: Եթե այս պարագայում եվրոպական քաղաքական գործիչներ կան, ովքեր վախենում են Մոսկվայից, ապա կան որոշներն էլ որոնք վախենում են Բաքվից:
-Այս պատերազմի ընթացքում տեսանք, թե ինչպես են ադրբեջանցիները խեղում զոհվածների մարմինները, կտրվում քաղաքացիական անձանց ականջները և զինվորականների գլուխը: Ինչպե՞ս եք գնահատում պատերազմի վարման Ադրբեջանի նման գործելաոճը:
Պատերազմը «մանկապարտեզում նախաճաշ չէ»: Պատերազմը կոշտ և դաժան հարց է: Ատելության պարույրը նման պայմաններում հաճախ սկսում է պտտվել, սակայն պետք չէ մոռանալ, թե ով է սկսում պտտել այդ պարույրը:
-Ինչպես գիտեք, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ զբաղվող Մինսկի խմբի անդամ է նաև Թուրքիան, որն ակնհայտորն աջակցում է Ադրբեջանին: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս իրավիճակը:
Այս իրավիճակը լավ հնարավորություն է հասկանալու համար թուրքական քաղաքականությունը: Թուրքիան այս կերպ լիովին բացում է իր խաղաքարտերը: Թուրքիան Ադրբեջանին աջակցում էր նաև 1990-ականներին: Տեղեկություններ կան, որ այսօր ևս Ադրբեջանը կիրառում է ոչ միայն ռուսական ու իսրայելական, այլև թուրքական զենք: Սկզբունքորեն մեզ համար հասկանալի է, որ Թուրքիան այս պատերազմում ակհայտորեն հանդես է գալիս որպես Ադրբեջանի դաշնակից:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ