ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պատասխանատվության պետք է ենթարկվի ադրբեջանական բարձրաստիճան իշխանությունը. Արամ Օրբելյան 04/16/2016 21:19 | Մեկնաբանություն
Փորձաքննությունները կպարզեն, թե հայ զինվորները մահացել են խոշտանգվելուց հետո, թե՞ անարգվել են նրանց դիակները, չի բացառվում, որ մեկը մյուսին չբացառի: «Փաստինֆո»-ի լրագրողի հետ հարցազրույցում այսպիսի տեսակետ հայտնեց ՀՀ արդարադատության նախկին փոխնախարար, «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի ավագ գործընկեր, միջազգային իրավունքի մասնագետ Արամ Օրբելյանը:
Միջազգային իրավունքի մասնագետը նշեց, որ եթե տեղի են ունեցել խոշտանգումներ, որի հետևանքով մարդիկ մահացել են, ապա ակնհայտորեն առկա են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի, Խոշտանգումների կանխարգելման ու վերացման կոնվենցիայի, Քաղաքական ու քաղաքացիական իրավունքների միջազային դաշնագրի, եվրոպական մի շարք փաստաթղթերի խախումներ: «Սրանք մարդու իրավունքներին վերաբերող այն պայմանագրերն են, որտեղ խոշտանգման արգելքը բացարձակ է, որևէ դեպքում՝ պատերազմի ժամանակ, պատերազմից դուրս՝ խաղաղ ժամանակ, այն չի կարող սահմանափակվել: Ինչ ուզում է լինի, խոշտանգումներից զերծ մնալու, մարդկային վերաբերմունքը երաշխավորված է»,- ասաց Ա.Օրբելյանը:
Բացի դրանից, խոշտանգումների առկայության պարագայում ակնհայտորեն առկա են Ժնևյան կոնվենցիաների խախտումներ: Կախված այն բանից, թե խախտումները ռազմագերիներին, քաղաքացիական անձանց, թե հիվանդներին ու վիրավորներին է վերաբերվում, դրանք համապատասխանաբար Ժնևյան երրորդ, չորրորդ և առաջին կոնվենցիաների խախտումներ են: Անկախ այն բանից, թե կոնֆլիկտն ինչպես կորակվի՝ միջազգային, թե ոչ միջազգային, ցանկացած դեպքում խոշտանգման արգելքը ուղղակիորեն նախատեսված է երրորդ հոդվածում, որը բոլոր չորս ժնևյան կոնվենցիաներում կրկնվում է, ակնհայտորեն նման արգելք նախատեսված է Ժնևյան կոնվենցիաները լրացնող առաջին լրացուցիչ արձանագրությունում: (Ադրբեջանն առաջին լրացուցիչ արձանագրության անդամ չէ, սակայն Ժնևյան բոլոր կոնվենցիաների անդամ է): Ըստ Ա.Օրբելյանի, ավելի հեշտ է ասել, թե որտեղ խոշտանգման արգելքը նշված չէ, քան այն, թե որտեղ է այն նշված:
«Շատ հստակ է, և կարծում եմ, որ միջազգային իրավունքի մասնագետների մոտ կա կոնսենսուս, որ տվյալ նորմը իմպերատիվ է, պարտադիր նորմ է, ինքը սովորութային բնույթ ունի, այսինքն՝ միշտ ինքն ամեն տեղ կա: Եթե փորձաքննությունը կպարզի, որ երիտասարդները խոշտանգվել են մինչև մահանալն, ուրեմն ակնհայտ է, որ այս կոնվեցիաների խախտումներ են: Կախված այն բանից, թե ում նկատմամբ է կիրառվել խոշտանգումը, ինչպիսի հանգամանքներում, կլինի մարդկության դեմ գործած հանցագործություն կամ ռազմական հանցագործություն, անկախ ամեն ինչից դա միջազգային հանցագործություն է»,- ասաց միջազգային իրավունքի մասնագետը: Այն անպայման կդիտարկվի որպես ռազմական կամ մարդկության դեմ ուղղված հանցագործություն:
Եթե պարզվի, որ անձինք մահացել են, որից հետո դիակների նկատմամբ կիրառվել է անարգանքը, ապա այստեղ վիճակը մի քիչ այլ է. որևէ միջազգային կոնվենցիոն նորմում, նման ձևակերպում, որն արգելում է դիակների նկատմամբ ինչ-որ գործողություն, չկա: Սակայն, ըստ Ա.Օրբելյանի, կան մի շարք նորմեր, որոնք վերաբերում են դիակներին հարաբերվելուն, որ պետք է հարգանքով վերաբերվել, պետք է համապատասխան ծիսակատարությունները պահել, դա ուղղակիորեն նախատեսում է, որ նաև անարգանք չպետք է լինի: Եվ, երկրորդ, կարելի է պնդել, որ կա միջազգային սովորութային իրավունքի նորմ, դա միջազգային իրավունքի աղբյուրներից մեկն է ու բավականին ինտենսիվ գործնականում կիրառվում է միջազգային դատական ատյանների կողմից, նախատեսում է, որ դիակների նկատմամբ գործողությունները նույնպես դատապարտելի են, և դիակների նկատմամբ պետք է հարգալից վերաբերմունք լինի:
Արամ Օրբելյանը նշեց, որ պատմությանը նմանատիպ մեծ դեպք է հայտնի, երբ նացիստական Գերմանիան փորձել է Կրետեն գրավել՝ դեսանտ իջեցնելու միջոցով: Բազմաթիվ խախտումների մասին զեկույցներ են եղել, պարզվել է, որ եղել են անդամահատումների շատ դեպքեր: Դրան չի հաջորդել դատական գործընթացը, քանի որ դա եղել է 1941թ., երբ պատերազմը նոր էր սկսվել, թեժ փուլում էր, բայց առնվազն համապատասխան փաստաթղթում խախտումներն արձանագրվել են, և տվյալ դեպքն ակնհայտորեն բացասական վերաբերմունքի է արժանացել:
Միջազգային իրավունքի մասնագետը կարևորեց Քեմբրիջի համալսարանի կողմից՝ Կարմիր Խաչի Միջազգային կոմիտեի աջակցությամբ, մեծ հետազոտության անցկացումը, որի շրջանակում փորձ է արվել պարզել, թե որոնք են միջազգային հումանիտար իրավունքի սովորութային նորմերը: Մասնավորապես, բավականին մեծ պրակտիկայի հիման վրա ձևավորված 113-րդ նորմն ունի սովորութային նորմ, ըստ որի բոլոր կողմերը պետք է ձեռնարկեն համապատասխան անհրաժեշտ գործողությունները, առաջինը դիակապտությունը՝ դիակները թալանելու գործընթացը, բացառելու համար: Երկրորդ մասն ասում է, որ արգելվում է մահացած անձանց մարմինների նկատմամբ որևէ գործողություն՝ անարգանք կամ անհարգալից վերաբերմունք: «Կա բավականին մեծ փորձ, և հետևաբար երևույթը նույնպես իր էությամբ դատապարտելի է, քանի որ ակնհայտ է, որ այն տեղավորվում է սովորութային նորմի շրջանակներում, ըստ այն օրինակների, ինչի հիման վրա այն ձևակերպվել է»,- ասաց Ա.Օրբելյանը:
Ըստ միջազգային իրավունքի մասնագետի, առաջին տեղը, որտեղ անձինք պետք է ենթարկվեն պատասխանատվության, ՀՀ առաջին ատյանի դատարանն է: Նրանց նույնականացնելուց հետո միջազգային հետախուզում պետք է հայտարարվի, որևէ այլ երկրում գտնվելու ժամանակ նրանք պետք է բերվեն Հայաստան ու դատվեն: Եթե չհաջողվի նրանց բերել Հայաստան, ապա այդ անձանց նույնականացնելուց հետո նրանք պետք է դատվեն որևէ այլ երկրում, Հայաստանը պետք է համագործակցի այդ բոլոր երկրների հետ, տրամադրի ապացույցներ, փաստաթղթեր՝ կլինի Ռուսաստանը, Վրաստանը, եվրոպական որևէ երկիր, ԱՄՆ: Այդ անձինք պետք է իմանան, որ իրենք ենթարկվելու են պատասխանատվության: «Երբ հանցագործին բռնում են՝ կամ պետք է դատեն, կամ հանձնեն, քանի որ կատարվել է այնպիսի հանցագործություն, որի համար չդատելը բերում է հետագա խտրականության՝ ռասայական մոտեցումների, ազգատյացության: Այն ամբողջ պատկերը, որ կա Ադրբեջանում Հայաստանի հանդեպ, հենց այն պատճառով է, որ նրանք չեն դատվել, չեն պատժվել»,- նկատեց նա:
Հայաստանը կարող է բարձրացնել նաև Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու հարցը, այսինքն՝ խոսքը չի գնում միայն կատարողների, այլև բարձրաստիճան ռազմական ու քաղաքական իշխանության մասին: Նրանք ենթակա են պատասխանատվության կատարողներին պատասխանատվության չենթարկելու համար: Պետության գլուխը, մի շարք այլ պաշտոնյաներ որոշակի իմունիտետից են օգտվում, ուստի Հայաստանը պետք է պահանջի իրեն հանձնել այն պաշտոնատար անձանց, ովքեր չեն օգտվում իմունիտետից, և նրանց ենթարկել քրեական պատասխանատվության՝ ագրեսիայի հանցագործության, ինչպես նաև վերոհիշյալ հանցագործությունների համար, 88թ.-ից կամ 94թ.-ից սկսած:
Ընդ որում, Ադրբեջանին միջազգային իրավական պատասխանատվության ենթարկելու հարցը պետք է բարձրացնել ամենուրեք, արձանագրել Ադրբեջանի կողմից ռազմական հանցագործություններ կատարելը, հանցագործներին չպատժելը, պետք է ավելի ուժեղացնել՝ ավելացնելով մինչև հիմա տեղի ունեցած բոլոր գործընթացները: Այդ շարքում ամենացայտուն օրինակը Սաֆարովի կողմից Գուրգեն Մարգարյանի սպանությունն էր և հետո Սաֆարովի հերոսացումը Ադրբեջանում, ինչպես նաև Հայաստանի սահմանամերձ տարածքի քաղաքացիական անձանց խոշտանգումներն ու սպանությունները, մի դեպք չէ: Ադրբեջանի այս գործելակերպը որևէ կերպ չի տեղավորվում միջազգային իրավունքի որևէ նորմի շրջանակում, խախտումները ակնհայտ ու ակնբախ են, շատ հստակ ու միանշանակ, ընդգծեց միջազգային իրավունքի մասնագետը:
Ա.Օրբելյանը նշեց, որ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի հիշյալ խախտումները ունեն համանման կարգավորումներ նաև Մարդու իրավունքերի եվրոպական կոնվենցիայում՝ այդ իրավունքների մեծ մասը՝ խոշտանգման արգելքը, մարդկային արժանապատվության ոտնահարումը, դրանք անքակտելի իրավունքներ են, սահմանափալումներ չունեն՝ անկախ հանգամանքներից: Խոշտանգումներն ու մարդկային արժանապատվությունը ոտնահարելը ՄԻԵԿ-ի կոպիտ խախտում է, այդ լույսի ներքո կարելի է բարձրացնել նաև միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խախտումները, ինչպես, օրինակ, տեղի է ունեցել Կիպրոսի ու Թուրքիայի միջև՝ Հյուսիսային Կիպրոսը գրավելու շրջանակում, երբ Կիպրոսը բարձրացրել է նաև միջազգային մարդասիրական իրավունքների նորմերում արձանագրված իրավունքների խախտումները:
«Սա նույնպես ոչ միայն կարելի է, այլև անհրաժեշտ է կատարել»,- ասաց նա:
Անձանց քրեական պատասխանատվության ենթարկելը չի բացառում Ադրբեջանին միջազգային իրավական պատասխանատվության ենթարկելը, չի բացառում քաղաքական ու դիվանագիտական պատասխանատվության ենթարկելը, պետք է ամբողջ ծավալով աշխատանք տանել՝ բարդ, ծավալուն, ծախսատար գործ է, սակայն անհրաժեշտ է, - ասաց Արամ Օրբելյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/25/2024 17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան
- 11/25/2024 16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան
- 11/25/2024 15:16 Կրթվեք, աշխարհը բաց է. Քրիստինա Վարդանյան
- 11/25/2024 14:02 Ֆրանսիան հստակ հակահարված է տալիս Փաշինյանի անհեթեթությանը. Շարմազանով
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/25/2024 20:09 Կոթի գյուղում այրվում է տուն
- 11/25/2024 19:43 Խոշոր ավտովթար՝ Երևանում. Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանի մոտ, բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն
- 11/24/2024 20:29 Խոշոր վթար Շիրակում. 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 11/24/2024 18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/25/2024 16:56 «Մարդիկ թող ապրեն ազնիվ, առանց վախի, ինչպես մենք ապրել ենք հողում Արցախի...». «Արցախի ձայներ»-ի նոր երգը
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
Հետաքրքիր է իմանալ
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը