ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պրոբացիայի ինստիտուտը առանձին վերցրած տարածքում փորձարկվել է, արդյունքները բավականաչափ տպավորիչ են. Սուրեն Քրմոյան 04/15/2016 21:40 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում և Վանաձորում պրոբացիոն ծառայության պիլոտային ծրագրի ներդրման արդյունքները բավականաչափ տպավորիչ են: Այս մասին «Փաստինֆո»-ի լրագրողի հետ զրույցում նշեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը:
Նա պարզաբանեց, որ խոսքը վերաբերվում է պրոբացիայի ծառայության ապագա շահառուներին կամ այն մարդկանց, ովքեր ներկայումս գտնվում են քրեակատարողական ծառայության այլընտրանքային պատիժների կատարման ստորաբաժանման հսկողության տակ: «Մենք վերջիններիս հետ աշխատելու ոճը, ձևը, եղանակները փոխել ենք՝ ապագա պրոբացիայի ծառայությանը համահունչ: Մասնավորապես, բացի պատժի կատարումից, այսինքն՝ նրանց նկատմամբ հսկողություն սահմանելուց, մենք ներ ենք դրել նրանց աջակցության, ուղղորդման, վերասոցիալականացման, վերաինտեգրման ծառայություններ: Մենք նրանց համապատասխանաբար փորձում ենք ապահովել աշխատանքով, ներգրավել մշակութային, կրթական, սպորտային միջոցառումներին, փորձում ենք հասկանալ նրանց անձնական կարիքները և անհրաժեշտության դեպքում տրամադրել նաև իրավական խորհրդատվություն»,- ասաց փոխնախարարը՝ հավելելով, որ այսինքն՝ արվում է ամեն ինչ, որպեսզի պատժի ժամկետի ընթացքում նրանք նախապատրաստվեն հասարակության լիարժեք անդամ լինելուն, հասարակությունում նորմալ, օրենքին համահունչ ապրելուն և որպեսզի հանցագործության կատարմանը դրդած բոլոր պատճառները բացահայտվեն և վերացվեն: «Այսինքն՝ յուրաքանչյուր դատապարտված անձի նկատմամբ մենք փորձում ենք կազմել անհատական ծրագիր և այդ ծրագրով նրա հետ աշխատել»,- ասաց Ս.Քրմոյանն՝ ընդգծելով, որ դատապարտյալները հաճույքով մասնակցում են այդ միջոցառումներին:
Արդյունքում մի խումբ անձինք արդեն տեղավորվել են աշխատանքի, ստեղծվել է կապ զբաղվածության գործակալության հետ: Թեև այդ պիլոտային ծրագրերն ամբողջ ծավալով չէին կարող աշխատել, օրինակ՝ իրականացվեր էլեկտրոնային հսկողություն, որովհետև համապատասխան օրենսդրական բազա չկար, բայց, այդուհանդերձ, «արդեն հաջորդ փուլն ենք անցել» և հիմա կամավորության սկզբունքով ներդրվելու է էլեկտրոնային հսկողության համակարգը, որպեսզի ապագայում Պրոբացիայի մասին օրենքի ընդունումից հետո հնարավորություն լինի այդ հսկողությունն իրականացնել: «Այսինքն՝ անձին վերահսկեն, ուղղորդեն հենց էլեկտրոնային սարքերի միջոցով, որը կբացառի անձի՝ քրեակատարողական հիմնարկում գտնվելու անհրաժեշտությունը միայն նրա համար, որ նրա վարքագծի նկատմամբ պետք է հսկողություն իրականացնել: Մենք այդ ամենը ամփոփում ենք, խնդիրները վեր ենք հանում և այդ ամենն օգտագործում ենք օրենսդրության մշակման ընթացքում»:
Արդյոք չի՞ խանգարում այն, որ Պրոբացիայի մասին օրենքի և այլ հարակից օրենքների նախագծերն առաջին ընթերցմամբ ընդունվել են, իսկ Քրեական դատավարության նոր օրենսգիրքը՝ ոչ, Սուրեն Քրմոյանը նշեց՝ խանգարելը չի խանգարի, բայց այդուհանդերձ անցումային դրույթներում գրվել է, որ, օրինակ, այլընտրանքային խափանման միջոցների վերաբերյալ գլուխն ուժի մեջ կմտնի Քրեական դատավարության օրենսգրքի ընդունումից հետո: «Այսինքն՝ պրոբացիայի ծառայությունը կսկսի աշխատել, բայց բուն խափանման միջոցները կկիրառենք միայն Քրեական դատավարության նոր օրենսգրքի ընդունումից հետո»,- ասաց ՀՀ արդարադատության փոխնախարարը՝ հույս հայտնելով, որ այս տարի նաև Քրեական դատավարության նոր օրենսգիրքը կընդունվի և Քրեական օրենսգրքի նախագիծը կլինի Ազգային ժողովում առնվազն քննարկման փուլում:
Ս.Քրմոյանը նշեց նաև, որ պրոբացիայի ծառայության և հարակից այլ օրենքների նախագծերի վերաբերյալ բազմաթիվ դիտողություններ հաշվի են առնվել, հիմնականում դրանք վերաբերվում էին Քրեական, Քրեական դատավարության և Քրեակատարողական օրենսգրքերի հետ ճիշտ կապերի ապահովմանը: Առաջարկներ են ստացվել պրոբացիայի ծառայության շահառուների իրավունքներին, իրականացման մեխանիզմներին, ամենաշատ առաջարկությունները վերաբերել են ապագայում այդ ծառայության պատշաճ գործունեությունը ապահովելուն, մասնավորապես, որպեսզի դրույթները հստակ կյանքի կոչվեն և ոչ թե ձևական գրված լինեն:
«Օրինակ՝ մենք նոր գլուխ ենք մտցրել, որը վերաբերվում է անչափահասների պրոբացիայի ծառայությանը: Նոր գլուխ ենք մտցրել, որը վերաբերվում է ծանուցումներին, այսինքն՝ ծանուցման մի մեծ համակարգ ենք դրել, որպեսզի այդ փուլում չխախտվի պրոբացիայի շահառուի իրավունքներն ու պարտականությունները: Համապատասխան պատժատեսակներ են նախատեսվել պրոբացիայի ծառայողին խոչընդոտելու համար: Փոխնախարարը նշեց, որ առաջարկություններն եղել են և՛ տեխնիկական, և՛ օրենսդրական, և՛ նաև կոնցեպտուալ բնույթի: «Փորձել ենք հնարավորինս հաշվի առնել»,- ասաց նա:
Ս.Քրմոյանը նշեց, որ մշակվել են վերապատրաստման ծրագրեր, վերապատրաստվել են ոչ միայն պրոբացիայի ծառայության ապագա աշխատակիցները, այլև գրեթե բոլոր այլընտրանքային պատիժների կատարման ստորաբաժանման աշխատակիցները, վերապատրաստվել են դատավորները, դատախազները, քննիչները, փաստաբանները և այդ վերապատրաստումները շարունակական են լինելու:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ