ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պատժի նպատակներին կարելի է հասնել նաև առանց անձին ազատազրկելու. Սուրեն Քրմոյան 04/15/2016 18:24 | ԼՐԱՀՈՍ
«Պրոբացիայի մասին», «Պրոբացիայի պետական ծառայության մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի ընդունմամբ ամբողջ քրեական արդարադատության, քրեական պատիժների համակարգը փոփոխության է ենթարկվում, ավելի մարդակենտրոն է դառնում ու ուղղվում մարդու իրավունքներին: Այս մասին նախագծերի վերաբերյալ այսօրվա հանրային քննարկմանը նշեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը:
Ազգային ժողովում առաջինից երկրորդ ընթերցման ռեժիմում գտնվող հիշյալ օրենքների նախագծերը բխում են քրեական արդարադատության ոլորտում Հայաստանի Հանրապետության կողմից որդեգրված քաղաքականությունից: Պրոբացիայի ներդրման հիմքում դրված են 2012-16թթ. իրավական ու դատական ոլորտի բարեփոխումների, կառավարության գործունեության ծրագրերը, ինչպես նաև Պրոբացիայի ծառայության ներդրման հայեցակարգը:
Բարեփոխումը միայնակ չէ, նշեց փոխնախարարը, պրոբացիայի ծառայության ներդրման հետ զուգահեռ մշակվել են Քրեական և Քրեական դատավարության նոր օրենսգրքերի նախագծերը, ինչպես նաև մշակման փուլում է Քրեակատարողական օրենսգրքի նախագիծը:
Փոխնախարարն ընդգծեց, որ բարեփոխումների հիմքում դրված է այն գաղափարախոսությունը և դա ամրագրված է օրենքների նախագծերում, որ պետք է քրեական վերականգնողական արդարադատության համակարգ ներդրվի: Դա նշանակում է, որ վերականգնողական արդարադատության սկզբունքներն են ներդրվում, ըստ որի պատժի նպատակներին կարելի է հասնել ոչ միայն անձին զրկելով ազատությունից, այլև հասարակությունում նրա հետ կատարելով որոշակի վերասոցիալականացման, վերաինտեգրման աշխատանքներ: «Եվ ըստ այդմ՝ մենք ակնկալում ենք, որ հասարակության դերն էապես կբարձրանա, և հասարակությունն անմիջական մասնակցություն կունենա անվտանգության ապահովման, վերաինտեգրման և հանցագործությունների կանխարգելման գործում: Մենք նաև ակնկալում ենք, որ այդ նոր համակարգի ներդրումը թույլ կտա պատշաճ երկխոսություն ապահովել հանցագործություն կատարած անձի և տուժողի միջև, որը ըստ էության կբերի հանցագործություն կատարած անձի իրավունքների երաշխավորմանը, ապագա հանցագործությունների կանխարգելմանը և կապահովի, որպեսզի հանցագործությունից տուժած անձինք ավելի գոհ լինեն քրեական արդարադատության համակարգից: Մենք ոչ միայն կապահովենք հանցագործություն կատարած անձին պատժի ենթարկվելը, այլև տուժողի իրավունքների պաշտպանությունն ու նրան պատճառված վնասի հատուցումը»,- ասաց Սուրեն Քրմոյանը:
ՀՀ արդարադատության փոխնախարարն ընդգծեց, որ բարեփոխումը ենթադրում է ոչ միայն պրոբացիայի ծառայության ներդրում, այլև Քրեական դատավարության օրենսգրքի նորովի ներկայացում, այլընտրանքային խափանման միջոցների և ազատազրկման հետ չկապված լրացուցիչ պատժատեսակների ներդրում: «Միայն ամբողջ օրենսդրական փաթեթի կիրառման միջոցով մենք քրեական արդարադատության ոլորտում կհասնենք էական բարեփոխումների»,- հավելեց նա:
Սուրեն Քրմոյանը նշեց, որ վերջին երկու տարիների ընթացքում կատարվող աշխատանքների հիմնական մասը մոտենում է իր տրամաբանական ավարտին, ուստի կարևոր է համարվել՝ նաև հաշվի առնելով Ազգային ժողովի և հասարակական կազմակերպությունների առաջարկությունները, ևս մեկ անգամ ընդլայնված կազմով՝ պետական, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, քննարկել և ստանալ փոփոխությունների վերաբերյալ առաջարկներ: Դրանք հաշվի կառնվեն Ազգային ժողովում «առաջինից երկրորդ ընթերցման ռեժիմում»:
Եվրոպայի խորհրդի հայաստանյան գրասենյակի փոխտնօրեն Նաիրա Ավետիսյանը հիշեց, որ դեռևս 2013թ. գարնան էր, երբ ԵԽ-ն սկսեց նոր ծրագիր, որն ուղղված էր ազատազրկման այլընտրանքներին Հայաստանում: Նորվեգիայի կառավարության կողմից ֆինանսավորված այս ծրագրի նպատակն էր բարձրացնել հասարակության և մասնագետների ընդհանուր իրազեկվածության մակարդակը՝ ազատազրկման այլընտրանքների կարևորության վերաբերյալ: Ծրագիրն ինքնանպատակ չէր մշակվել, պատճառներից մեկն այն էր, որ տարիներ շարունակ ԵԽ Խոշտանգումների կոմիտեն Հայաստանի վերաբերյալ առաջարկություններ էր ներկայացնում որևէ քայլ ձեռնարկել քրեակատարողական հիմնարկների գերբնակեցման խնդիրը լուծելու համար՝ դրա լավագույն լուծումներից մեկը հենց պրոբացիոն ծառայության հիմնումն էր: 2015թ. այդ ծրագիրն ավարտվեց և սկսվեց ծրագրի երկրորդ փուլը՝ Աջակցություն Հայաստանում պրոբացիոն ծառայությանը՝ նորից Նորվեգիայի կառավարության ֆինանսավորմամբ:
Ծրագրի շրջանակում նախատեսված են երեք հիմնական ուղղություններ՝ աջակցություն Հայաստանում օրենսդրական փաթեթի մշակմանը, փորձնական պրոբացիոն ստորաբաժանումների ստեղծում, համապատասխան մասնագետների իրազեկվածության մակարդակի բարձրացում և կարողությունների ամրապնդում:
Ն.Ավետիսյանը նշեց, որ ԵԽ փորձագետներն այս կամ այն կերպ աջակցել են օրենքի մշակմանը, որպեսզի օրենսդրությունը, ենթաօրենսդրական ակտերը, բոլոր օրենսդրական փաստաթղթերը լինեն եվրոպական չափորոշիչներին, ուղեցույցներին համահունչ՝ հաշվի առնելով միջազգային և հատկապես՝ եվրոպական փորձը:
Մշակվել են նաև վերապատրաստման նյութեր, որոնք փորձնական ստորաբաժանումներում փորձարկվել են՝ վերապատրաստումներ են անցկացվել: Ն.Ավետիսյանը նշեց, որ սրանով ծրագիրը չի ավարտվի, այլ դա կլինի հաջորդ տարի իրականացվելիք ավելի լայնածավալ աշխատանքների միայն սկիզբը: ԵԽ ներկայացուցիչը նշեց, որ ծրագրի երրորդ փուլի շրջանակում նախատեսվում է սկսել ծրագրի կենսական կիրառումը և որքան հնարավոր է այն տարածել: Ն.Ավետիսյանը հույս հայտնեց, որ այս աշխատանքների շնորհիվ Հայաստանում ազատազրկման այլընտրանքներն ինչ-որ չափով ավելի կիրառելի կդառնան: Նա հույս հայտնեց նաև, որ օրենքն իր վերջնական տեսքով կհամապատասխանի և՛ եվրոպական չափանիշներին, և՛ Հայաստանի կարիքներին, և հիմք կդառնա հաջորդ տարի պրոբացիոն ծառայությոն լայնածավալ ներդրման համար:
Նշվեց նաև, որ պրոբացիոն համակարգի ներդրման բաղադրիչներից մեկի՝ էլեկտրոնային մոնիթորինգային համակարգի ներդրման համար ՀՀ արդարադատության նախարարությունն արդեն սկսել է սարքերի գնման պրոցեսը, մինչև տարեվերջ սարքերը կբերվեն Հայաստան, և վերապատրաստումներ կանցկացվեն:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ