ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
01/19/2025 15:00
Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը
01/19/2025 14:41
Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել
01/19/2025 14:36
Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն
01/19/2025 14:14
Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց
01/19/2025 14:03
Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել
01/19/2025 13:45
Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ
01/19/2025 13:31
Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
01/19/2025 13:13
Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր
01/19/2025 13:00
Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը
01/19/2025 12:48
Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ
01/19/2025 12:29
Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով
01/19/2025 12:12
Կատարվելու են պայթեցման աշխատանքներ
01/19/2025 11:52
Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ
01/19/2025 11:36
Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
01/19/2025 11:11
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
01/19/2025 10:59
Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել
01/19/2025 10:44
Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում
01/19/2025 10:27
Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն
01/19/2025 10:10
Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության
01/19/2025 09:52
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
01/19/2025 09:36
Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից
01/19/2025 09:21
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
01/18/2025 21:55
Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի
01/18/2025 21:38
Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
01/18/2025 21:20
Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է
01/18/2025 21:11
«Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն
01/18/2025 21:05
«Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
01/18/2025 21:02
Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է
01/18/2025 20:55
Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
01/18/2025 20:30
Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ)
01/18/2025 20:19
Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին
01/18/2025 20:10
Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում
01/18/2025 20:04
«Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին
01/18/2025 19:54
Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
01/18/2025 19:50
Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ
01/18/2025 19:10
Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան
01/18/2025 19:00
Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով
01/18/2025 18:52
Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
01/18/2025 18:28
Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին
01/18/2025 18:19
Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին
01/18/2025 17:59
Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
01/18/2025 17:33
Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը
01/18/2025 17:16
Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան
01/18/2025 17:03
Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս
01/18/2025 15:58
Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ)
01/18/2025 15:40
Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան
01/18/2025 15:37
Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել
01/18/2025 15:28
Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան
01/18/2025 15:18
Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները
01/18/2025 15:04
Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին
01/17/2025 15:59
Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը
01/18/2025 13:31
Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան
01/18/2025 17:16
Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան
01/17/2025 18:00
Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC
01/17/2025 22:51
Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից
01/17/2025 22:03
Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը
01/17/2025 16:03
Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման
01/18/2025 18:52
Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
01/17/2025 17:41
Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
01/18/2025 20:04
«Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին
01/18/2025 13:35
Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը
01/18/2025 11:52
Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ
01/17/2025 21:09
Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է
01/17/2025 17:01
Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր
01/18/2025 08:07
Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ»
01/18/2025 11:12
Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան
01/18/2025 18:19
Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին
01/18/2025 15:04
Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին
01/18/2025 08:15
10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
01/18/2025 20:30
Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ)
Էդվարդ Նալբանդյան. Ադրբեջանն ստիպված կլինի վերադառնալ բանակցային գործընթաց, նստել բանակցությունների սեղանի շուրջ ու շարունակել բանակցությունները 04/14/2016 11:26 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերության «Հանրային օրակարգ» հաղորդաշարին:
Ստորև հարցարզրույցն ամբողջությամբ.
- Պարոն նախարար, սկսենք, երևի թե, ամենակարևոր հարցից. Ձեր կարծիքով ինչո՞ւ սկսվեց այս ամենը:
- Կարծում եմ՝ գլխավոր բացատրությունն այն է, որ Ադրբեջանը ձախողվել է բանակցային գործընթացում: Ժամանակին ձախողվել էր ռազմական դաշտում, փորձեց հաջողության հասնել բանակցությունների միջոցով, բայց դարձյալ ձախողվեց:
Ես ընդհանրապես այդքան չեմ սիրում խոսել հաջողությունների կամ դիվանագիտական ձախողումների մասին, բայց լինում են հանգրվաներ, երբ պետք է որոշ բաների մասին բացել փակագծերը:
Ի՞նչ է, եթե ոչ ձախողում, երբ ողջ միջազգային հանրությունը և այն ներկայացնող եռանախագահող երկրները խոսում են հայտնի երեք սկզբունքների մասին` ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության մասին, Ադրբեջանը խոսում է միայն մեկ սկզբունքի մասին: Վերջերս` մի քանի օր առաջ, եռանախագահներն էին այստեղ, մամուլի ասուլիսի ժամանակ նրանք կրկին վերահաստատեցին այդ երեք սկզբունքները՝ որպես հիմք բանակցային գործընթացի ու հիմնախնդրի կարգավորման համար, իսկ հաջորդ օրն ադրբեջանական ամբողջ մամուլը լույս տեսավ վերնագրերով, թե եռանախագահները պաշտպանել են տարածքային ամբողջականության սկզբունքը՝ որպես բանակցային գործընթացի, կարգավորման հիմք:
Արդյո՞ք դա հաջողություն է Ադրբեջանի համար: Իհարկե` ոչ: Արդյո՞ք հաջողություն է Ադրբեջանի համար այն, որ ամեն կերպ խուսափում են անգամ որևէ հղում կատարել կամ հիշատակել եռանախագահ երկրների ղեկավարների մակարդակով ընդունված հինգ հայտարարությունները, որոնք հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ նախագահների մակարդակով ընդունված գլխավոր փաստաթղթերն են: Դրա վառ ապացույցն էր անցած տարի Ռիգայում կայացած Արևելյան գործընկերության գագաթաժողովը, երբ Ադրբեջանի նախագահը հրաժարվեց ներկա գտնվել, իսկ արտգործնախարարը լքեց գագաթաժողովը, որովհետև հռչակագրի մեջ հղում էր կատարվում այդ հինգ հայտարարություններին, որոնք արել են եռանախագահող երկրների նախագահները՝ որպես հիմնախնդրի կարգավորման հիմք:
Ի՞նչ է, եթե ոչ ձախողում, երբ եռանախագահներն ասում են, որ պետք է ստեղծել միջադեպերի քննության մեխանիզմ, որը կարող է լինել ոչ միայն հետաքննության, այլ նաև զսպման մեխանիզմ: Այդ առաջարկությունը հնչում է ոչ միայն եռանախագահներից, այլև ՄԱԿ-ից, Եվրամիությունից, տարբեր միջազգային կառույցներից, իսկ Ադրբեջանը ձևացնում է, որ այդպիսի բան գոյություն չունի:
Իհարկե, քննադատություններ են հնչում և եռանախագահների հասցեին, որ իրենք ոչ միշտ են հասցեագրված հայտարարություններ անում, բայց հիշեցնեմ, որ նախորդ տարի Ադրբեջանին վերաբերող երեք շատ հստակ հասցեագրված հայտարարություն արեցին, որտեղ կոչ էին անում վերահաստատել հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման հանձնառությունը: Այդ կոչն Ադրբեջանն այդպես էլ չլսեց: Եռանախագահները կոչ արեցին համաձայնել, ինչպես դա արել են Հայաստանն ու Արցախը, հետաքննությունների մեխանիզմի ստեղծմանը: Ադրբեջանը կրկին չհամաձայնեց: Կոչ արեցին վերջ տալ եռանախագահների հասցեին ուղղված քննադատությունները, քանի որ դրանք խոսում են այն մասին, որ այդ երկրում քաղաքական կամքն է բացակայում հիմնախնդրի կարգավորման համար: Այս շարքը կարելի է շատ երկար շարունակել:
Ի՞նչ էր, եթե ոչ ձախողում, երբ Կազանում իրենք, փաստորեն, հետքայլ արեցին գրեթե ձեռք բերված պայմանավորվածություններից: Ի՞նչ է, եթե ոչ ձախողում, որ Կազանից առաջ Սոչիում, Սոչիից առաջ Աստրախանում, Աստրախանից առաջ Սանկտ-Պետերբուրգում նույն hետքայլերն էին անում, կամ Կազանից տասը տարի առաջ Փարիզում այսպես կոչված «փարիզյան սկզբունքները», երբ թվում էր, որ կողմերը կարող են ինչ-որ համաձայնության գալ, և Ադրբեջանը հետքայլ արեց Քի Վեսթում: Եվ այսպես շարունակ:
Հայտնվելով մի իրավիճակում, երբ բանակցություններում արդեն ասելիք չունի, մի իրավիճակում, երբ ստիպված էր անգամ հրաժարվել եռանախագահների հետ հանդիպումից, ինչի վկայությունն էր այն, երբ Վաշինգտոնում ադրբեջանական կողմը ընդհանրապես հրաժարվեց հանդիպել եռանախագահներին:
Տարիներ շարունակ Ադրբեջանն իր սպառնալիքներն էր հնչեցնում, տարիներ շարունակ բոլորը կոչ էին անում հարգել հրադադարը, հարգել զինադադարի 1994թ. մայիսի համաձայնագիրը և 1995թ. զինադադարի ամրապնդման համաձայնագիրը: Չնայած դրան` Ադրբեջանը ձևացնում էր, թե դա իրեն չի վերաբերում: Հիմա գնաց ավելի լայնածավալ գործողությունների: Կարծում եմ՝ բոլորի համար ակնհայտ է, թե ով է սկսել այս գործողությունները: Բոլոր դեպքերում այն զրույցների ընթացքում, որոնք ես ունեցել եմ իմ գործընկերների հետ, որևէ մեկի մոտ կասկած չի եղել, որ հենց Ադրբեջանն է սկսել այդ գործողությունները:
Եվ երկրորդը, պարզ է, թե որն էր իր նպատակը. այն, ինչն իրենք բազմիցս ասել էին` ռազմական ճանապարհով լուծել հիմնախնդիրը: Եվ կրկին ձախողվեց: Ադրբեջանը կարող էր ունենալ իր առջև դրված նվազագույն ու առավելագույն խնդիրներ: Կարծում եմ՝ ոչ նվազագույն, ոչ էլ առավելագույն խնդիրներն Ադրբեջանը չլուծեց: Հիմա ստիպված կլինի վերադառնալ բանակցային գործընթաց, նստել բանակցությունների սեղանի շուրջ ու շարունակել բանակցությունները: Իհարկե, բանակցություններ վերսկսելն այդքան հեշտ չէ, պետք է համապատասխան պայմաններ ապահովել, և եռանախագահների ջանքերն ուղղված են հենց դրան:
- Պարոն նախարար, ես հասկանում եմ, որ դիվանագիտության բնույթն այնպիսին է, որ ոչ միշտ է, որ կարելի է և պետք է խոսել ամեն ինչի մասին, ինչն ընթանում է բանակցային հարթությունում: Այդուհանդերձ, ինչպես Դուք ասացիք, հրանոթները լռել են: Հիմա արդեն խնդիրը տեղափոխվել է դիվանագիտության հարթություն: Ի՞նչ է անում այս ուղղությամբ Հայաստանը և Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը: Հարցն առավել շեշտադրվում է, քանի որ հասարակության մեջ պնդումներ կան, որ տեղեկատվության սղություն կա՝ կապված այդ գործունեության հետ:
- Դուք երևի շատ ճիշտ եք. դիվանագիտությունն այն ոլորտը չէ, ուր ամեն ինչի մասին պետք է հրապարակավ խոսել: Բայց ինչ վերաբերում է այս վերջին իրադարձություններին, կարծում եմ, որ վերջին միայն մեկ շաբաթվա ընթացքում, եթե նայեք արտգործնախարարության կայքէջը, ապա կտեսնեք, որ առնվազն տասը հաղորդագրություն է եղել՝ հենց այս իրադարձություններին, զարգացումներին նվիրված: Այս զարգացումների, Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների առաջին իսկ վայրկյաններից ես անմիջական կապի մեջ էի իմ գործընկերների հետ` եռանախագահող երկրների և նրանց դեսպանների հետ, ոչ թե մեկ, այլ բազմաթիվ հեռախոսազրույցներ եմ ունեցել, այդ թվում՝ ԵԱՀԿ-ում նախագահող երկրի արտգործնախարարի հետ, նաև մեր հարևան երկրների նախարարների հետ, տարբեր կառույցների գլխավոր քարտուղարների, ղեկավարների հետ: Ակնհայտ էր, որ այս բոլոր կառույցներն ու շատ երկրներ արձագանքեցին ու միանշանակ հայտարարեցին, որ բացառապես խաղաղ ճանապարհով խնդրի հանգուցալուծմանն այլընտրանք չկա, քննադատեցին ռազմական գործողությունների վերսկսումը:
Այս հեռախոսազրույցները, հանդիպումները շարունակվել են մինչ այսօր: Երեկ որոշ այլ զարգացումներ են եղել, որոնք, ինչպես Դուք եք ասում, դեռ հրապարակման ենթակա չեն, բայց անգամ երեկ գիշերվա և այսօր առավոտյան ժամերին ես շուրջ 12 հեռախոսազրույց եմ ունեցել իմ տարբեր գործընկերների ու տարբեր կառույցների ներկայացուցիչների, ղեկավարների հետ: Գլխավորը դիվանագիտության մեջ ճառ ասելը չէ, այլ զանգ կախելն է՝ որպեսզի արդյունք լինի, քանի որ եթե ոչ միայն արտգործնախարարի, այլև արտերկրում դեսպանների շատ հանդիպումների, կամ արտգործնախարարության բարձրաստիճան ներկայացուցիչների հանդիպումների մասին հրապարակվի, ապա դա կարող է թիրախ հանդիսանալ հակառակորդի համար, կամ նրանց համար, ովքեր կարող են դա օգտագործել ինչ-ինչ հակառակ նպատակներով:
- Պարոն նախարար, ռազմական գործողությունների վերսկսումից հետո առաջին երկու օրվա ընթացքում ակնհայտ ծուլություն էր նկատվում միջազգային արձագանքներում, և տպավորությունն այնպիսին էր, որ աշխարհը սպասում էր՝ տեսնի, թե ինչ զարգացումներ տեղի կունենան ճակատում, այնուհետև, կոպիտ ասած, խառնվի այս պրոցեսին: Արդյո՞ք այդ տպավորությունը ճիշտ է, և ինչպե՞ս դա կմեկնաբանեք:
Էդվարդ Նալբանդյան. Այնպիսի մի իրավիճակ էր ստեղծվել, որ այնքան էր ասվում, որ Ադրբեջանը պատերազմ է պատրաստում, Ադրբեջանը պատրաստվում է ուժ կիրառել, Ադրբեջանը սպառնում է, Ադրբեջանը գնում է սադրանքների, և դրանք կային, բայց այս կարգի լայնածավալ գործողությունները...
- Այսինքն՝ վարժվել էին և չէի՞ն սպասում...
- Ոչ թե վարժվել էին, այլ շատերին թվում էր, թե կարող են նորից սադրանքներ լինել, և այլն, և այլն, բայց այս կարգի, այս ծավալի գործողություններ ոչ բոլորն էին ակնկալում:
Իհարկե, առաջին տեղեկությունները ստանալով, որոշ վերլուծության կարիք էլ կար, որովհետև կա տեղեկատվություն, որ ստանում են մեկ կողմից, բայց պետք է նաև լսեն մյուս կողմին, և պետք է նաև համադրեն այդ տեղեկատվությունը, պետք է ունենան նաև այլ աղբյուրներից տեղեկատվություն և, այդ ամենը համադրելով, ինչ-որ հայտարարություններ, եզրակացություններ անեն: Բայց կարծում եմ՝ հայտարարություններ բավական արագ սկսեցին հնչել:
Չեմ ասում մեր հայտարարության մասին, քանի որ արտաքին գործերի նախարարությունը ժամեր անց իր հայտարարությունն արեց իրադարձությունների զարգացման վերաբերյալ: Հնչեցին նաև եռանախագահող երկրների կողմից հայտարարություններ, սկսեցին հնչել միջազգային կառույցների կողմից:
Կարծում եմ՝ չենք կարող ասել, որ դա ծուլության նշան էր: Մտահոգությունը շատ մեծ է, և մոտիկից այդ կառույցները և եռանախագահող երկրները հետևում են, ջանքեր են գործադրում, որպեսզի իրավիճակը ոչ միայն առավել չապակայունանա, այլ հակառակը, ստեղծվեն համապատասխան պայմաններ, որպեսզի հնարավոր լինի բանակցությունները շարունակել:
- Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հայտարարեց, թե մարտական գործողությունների վերսկսման մասին տեղեկացել է երրորդ դեմքից: Կարո՞ղ է այդպես լինել:
- Գիտեք՝ դա առաջին անգամ չէ, երբ որ ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաներն ասում են, թե իրենք չգիտեին: Մեկ ձեռքը մի բան է անում, մյուս ձեռքը՝ ուրիշ բան է անում։ Կամ ձևացնում են, որ չգիտեն: Անգամ ամենաբարձր ղեկավարությունն առաջին անգամ չէ, որ այնպիսի տպավորություն է ստեղծում, որ ինքը ինքնաթիռում էր, ինքը, չգիտեմ` որտեղ էր, և ինչ-որ մեկը որոշեց, ինչ-որ գործողություններ արեց, սադրանքներ կազմակերպեց:
Դա առաջին անգամ չէ. Հայաստանում մենք դրան մոտիկից ծանոթ ենք: Բայց ինչ-որ Դուք եք մատնանշում, չգիտեմ՝ այդպես է, թե ոչ, բայց իրականության մեջ հենց իմ զանգերից հետո այդ զրուցակիցները սկսեցին կապվել իր հետ: Սկզբից նա չէր վերցնում հեռախոսը: Դժվար էր իր հետ կապվել: Հետո ձևացնում էր, թե ինքը իսկապես այդքան էլ տեղյակ չէ: Այսինքն, կարելի է արդեն դատողությունները թողնել այդ զրուցակիցներին, որ ասեն, թե ինչքանով կարող են հավատալ այդ կարգի, այդ ոճի դրսևորումներին, երբ այս շատ սուր ճգնաժամային պայմաններում ադրբեջանցիները ձևացնում են, թե իբր տեղյակ չեն:
- Լավ: Վերջին օրերի զարգացումների մեջ բավականին ուշագրավ էր մի դրվագ, որը կապված էր տրամաբանորեն մեզ գործընկեր համարվող երկրների հետ: Բնականաբար, տեղյակ եք, որ որոշ հայտարարություններ հնչեցին այդ երկրներից, որոնք, մեղմ ձևակերպենք, այդքան էլ հայանպաստ չէին կամ նույնիսկ չեզոք չէին: Անկհայտորեն այնտեղ նկատվում էին ադրբեջանահաճո որոշակի տարրեր: Ինչպե՞ս կմեկնաբանեք դա:
- Եթե ի նկատի ունեք ԵԱՏՄ անդամ երկրներին, ապա այստեղ էլ պետք չէ չափազանցեցնել, որովհետև եթե վերցնենք Եվրամիության երկրներին, ոչ միշտ են Եվրամության բոլոր երկրներն իրար հետ համաձայն։ Միշտ հայտարարություններ են անում կամ դիրքորոշումներ են հայտնում, որոնք միշտ չեն կարող դուր գալ այլ անդամ երկրներին:
Իսկ ԵԱՏՄ-ն նոր ձևավորվող կառույց է: Ես համեմատեցի Եվրամիության հետ, բայց կարելի է համեմատել շատ այլ կառույցների հետ: Սա տնտեսական միություն է, և այստեղ այդ երկրները նաև ունեն իրենց տրամադրվածությունները, իրենց ուղղվածությունները, իրենց շահերը, իրենց նախընտրությունները ու կարող են համապատասխան կարծիքներ արտահայտնել: ԵԱՏՄ-ի մեջ մենք չունենք այդպիսի կառույց, որը համադրում է արտաքին քաղաքականության ոլորտի դիրքորոշումները, ինչը մենք ունենք ՀԱՊԿ-ում:
Բայց անգամ ՀԱՊԿ-ում են այդպիսի բաներ պատահում: Իհարկե, դա է պատճառը, որ գագաթաժողովներից գագաթաժողով, արտգործնախարարների հանդիպումներից արտգործնախարարների հանդիպում մենք միշտ այդ հարցը բարձրաձայնել ենք, և ոչ միայն մենք, քարտուղարությունը, նաև այլ երկրներ: Իհարկե, պետք է այս ուղղությամբ ավելի համադրված և ավելի արդյունավետ աշխատանք տարվի և համագործակցություն, փոխգործակցություն հաստատվի անդամ երկրների միջև: Շուտով մենք նախատեսում ենք մեզ մոտ ՀԱՊԿ-ի արտգործնախարարների հանդիպում: Կարծում եմ՝ այդ հարցը նորից բարձրացվելու է:
- Մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի բարձրագույն իշխանության շրջանակներում վերջին օրերին հայտարարություններ հնչեցին, որոնցում ակնհայտորեն նկատվում էր Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերությունների նույնականացում բովանդակության և խորության առումով: Գոնե հայտարարությունների մակարդակով այդպիսի տպավորություն ստեղծվում էր: Բնականաբար, այս իրողությունը պետք է բավական մեծ դժգոհություն առաջացներ հասարակության շրջանում: Արդյո՞ք նորմալ է այս իրադրությունը:
- Ադրբեջանը չէ, որտեղ տեղակայված է ռուսաստանյան ռազմական բազան, Ադրբեջանը չէ, որ ՀԱՊԿ-ի անդամ է, Ադրբեջանը չէ, որը, ի տարբերություն Հայաստանի, ունի տասնյակ պայմանագրեր Ռուսաստանի հետ, որոնք վերաբերում են պաշտպանության և ռազմարդյունաբերական ոլորտներին: Ադրբեջանը չէ, որ ստորագրել է Ռուսաստանի հետ հայտնի «5-րդ արձանագրությունը», որին ես բավական մանրամասն անդրադարձել եմ մեր հարցազրույցներից մեկի ընթացքում: Այս շարքը կարելի է շարունակել: Իհարկե, այսպիսի տրամաբանություն կա (գիտեմ, որ մեր հանրային կարծիքում էլ բավական սուր քննարկումների առարկա է դարձել), որ Ադրբեջանը Ռուսաստանից համապատասխան զենք է գնում: Այսպիսի կարծիք է հնչում, որ իբրև դա բիզնես է: Չգիտեմ՝ ընդունել, թե չընդունել այդ փաստարկը, բայց իրականում հայ-ռուսական հարաբերությունները բիզնես հարաբերություններ չեն, դրանք միայն խոսքով դաշնակցային հարաբերություններ չեն, դրանք նաև իրավապայմանագրային հիմքեր ունեն: Սա ակնհայտ է բոլորի համար, ներառյալ՝ Ադրբեջանի, գաղտնիք չէ:
- Հասարակության որոշակի շրջանակներում այս ամենի ֆոնին պահանջ է ուրվագծվում՝ կապված Եվրասիական տնտեսական միությանը մեր անդամակցության հետ: Տրամաբանությունն այսպիսին է: Մեր գործընկեր երկրներից երկուսը՝ Բելառուսը և Ղազախստանը, ցուցաբերում են ոչ միանշանակ կեցվածք՝ կապված վերջին զարգացումների հետ: Ռուսաստանը զենք է վաճառում մեր թշնամուն: Այս պարագայում ինչո՞ւ մնալ այդպիսի կառույցում: Ի՞նչ պատասխանել այդ մարդկանց:
- Ինչպես ես ասացի, Եվրասիական տնտեսական միությունը տնտեսական բնույթի միություն է: Դա այն կառույցն է, որտեղ անդամ երկրները կարող են կոնսենսուսի վրա հիմնված որոշումներ կայացնել, արտահայտել իրենց դիրքորոշումը: Այդ կառույցի մեջ որևէ որոշում հնարավոր չէ ընդունել՝ առանց բոլոր երկրների համաձայնության: Հայաստանն ունի լիիրավ իրավունք՝ արտահայտելու իր կարծիքը, և որևէ որոշում չի կարող ընդունվել առանց նաև մեր կարծիքի: Այդ նույն երկրները նաև ՀԱՊԿ-ի անդամ են, և լինելով ՀԱՊԿ-ի անդամ (այնտեղ լրիվ ուրիշ պատմություն է, ինչպես ես ասացի)՝ պետք է ավելի համադրված մոտեցում ցուցաբերեն արտաքին քաղաքական հարցերի վերաբերյալ:
Հատկապես, եթե խոսքը գնում է Ղարաբաղի մասին, ապա ՀԱՊԿ-ի շրջանակներում կառույցի գագաթաժողովները և արտգործնախարարների խորհուրդները բազմիցս հայտարարություններ են արել, որոշումներ են ընդունել, որտեղ հստակ նշված է ՀԱՊԿ անդամ երկրների մոտեցումը, դիրքորոշումը հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ: Խոսքը գնում է եռանախագահող երկրների ջանքերի աջակցության, հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման մասին՝ հայտնի երեք սկզբունքների հիման վրա, եռանախագահող երկրների ղեկավարների հինգ հայտնի հայտարարությունների աջակցության մասին: Շատ հստակ է դա: Եթե այդ անդամ-երկրներից որևէ մեկն ինչ-որ տեղ սայթաքում է անում կամ այլ դիրքորոշումներ է արտահայտում, ապա այդ շրջանակներում մենք հիշեցնում ենք, որ ունենք ընդհանուր՝ նախագահների մակարդակով կոնսենսուսով ընդունված մոտեցումներ, և անգամ այդ ընդունված որոշումների հիման վրա հանձնարարականներ են տրված անդամ երկրների դեսպաններին, որպեսզի գործեն դրա հիման վրա՝ նկատի ունենալով վերոհիշյալ մոտեցումները:
- Այսինքն, ռազմական իրադրության հետ կապված՝ մենք մեր ուշադրությունը պետք է կենտրոնացնենք ոչ թե Եվրասիական տնտեսական միության վրա, այլ ՀԱՊԿ-ի վրա:
- Եթե խոսքը գնում է ռազմաքաղաքական հարցերի մասին, ապա, այո՛. ՀԱՊԿ-ը ռազմաքաղաքական դաշինք է, և իհարկե այս շրջանակում է, որ կարող ենք քննարկել այդ հարցերը: ԵԱՏՄ-ում մենք չենք վարանում արտահայտվել, եթե կարիքը կա: Եթե Դուք հետևում եք այն հաղորդագրություններին, որոնք մենք հրապարակեցինք, գիտեք, որ մեր փոխարտգործնախարարը համապատասխան հանձնարարություն ունեցավ և հանդիպեց Բելառուսի դեսպանին, երբ հայտարարություն էր արվել Բելառուսի կողմից այս վերջին իրադարձությունների վերաբերյալ, ինչպես նաև հեռախոսազրույց եղավ Հայաստանի և Բելառուսի արտգործնախարարների միջև: Իհարկե, մենք մանրամասներ չհայտնեցինք, բայց, բնականաբար, մենք շատ անկեղծ, բաց և հստակ խոսում ենք այս բոլոր հարցերի շուրջ: Գիտեք, որ եղավ նաև այլ հայտարարություն Բելառուսի կողմից, որտեղ որոշ ճշտումներ մտցվեցին:
- Վերջին օրերի զարգացումների հետ կապված՝ տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյանենրի հայտարարությունները վերլուծելիս փորձագիտական շրջանակներում կարծիք առաջացավ, թե բանակցային սեղանին այժմ նոր փաստաթուղթ է հայտնվել, որն այնքան էլ շահեկան չէ Հայաստանի համար: Կա՞ նման բան:
- Ասել, որ այդքան շահեկան չէ մեզ համար, բայց Ադրբեջանը ստիպված պատերազմական գործողություններ է սկսում, մի քիչ տարօրինակ է հնչում: Դա դիլետանտիզմ է:
Հարցը հենց նրանում է, որ այն, ինչ գտնվում է սեղանի վրա, ես փորձեմ բացել փակագծերը, որովհետև մինչ այդ չէի ասել, բայց հիմա ասեմ: Աշխատանքային փաստաթուղթ համարվում է այն փաստաթուղթը, որը եղել է կողմերի միջև քննարկման առարկա: Այդպիսի բազմաթիվ փաստաթղթեր են եղել: Երբ դրանց շուրջ բանակցությունները չեն հաջողվել, այդ փաստաթղթերը հանձնվել են ի պահ Վիեննայում ԵԱՀԿ գլխավոր գրասենյակ: Ի պահ, այսինքն՝ փակ փաթեթով:
- Այսինքն՝ թեման փակվել է, ծրարը հանձնվե՞լ է:
- Միգուցե ոչ վերջնական է փակվել, բայց չի ստացվել այդ աշխատանքային փաստաթղթի շուրջ քննարկումները վերջացնել, դրա համար այն տրված է ի պահ Վիեննայում:
Դուք գիտե՞ք՝ որ փաստաթուղթը Վիեննայում ի պահ դեռ չի տրված՝ Կազանի փաստաթուղթը: Ուրեմն, համապատասխանաբար, մնացած բոլոր մեկնաբանություններն ավելորդ են: Բազմիցս հնչեցին իմ տարբեր գործընկերների կողմից բացատրություններ այս կապակցությամբ: Այո՛, կան տարբեր գաղափարներ, բայց հեծանիվ հնարելու պատճառ չկա: Հայտնի են սկզբունքները, և հայտնի են գլխավոր տարրերը: Գլխավոր էությունն այս բանակցային գործընթացի այն է, որ Ղարաբաղը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում:
- Այսինքն՝ սա կարմիր թելով անցնում է ամբողջ փաստաթղթի միջով:
- Այո՛, բոլոր փաստաթղթերի միջով, ոչ թե մեկ փաստաթղթի:
- Եվ այստեղից հետքայլ որևէ պարագայում չե՞նք կարող անել:
- Դուք կարծում եք՝ մենք կարո՞ղ ենք անել:
- Ես ուզում եմ, որ մենք հասարակությանը հստակ ասենք...
- Եթե հասարակությունը, ժողովուրդը չի կարող անել, ապա ոչ ոք չի կարող անել:
- Ռազմական գործողություններն ուղեկցվեցին ադրբեջանական կողմից ծայրաստիճան վայրագության դրսևորումներով, ինչի ապացույցները հայկական կողմն ունի: Արդյո՞ք մեր երկիրը պատրաստվում է դրանք իրավական հարթության մեջ ներկայացնել միջազգային հանրությանը և պահանջել, որ այդ վայրագությունները գործողները պատասխանատվության ենթարկվեն:
- Բնականաբար, և մենք սկսել ենք այդ գործընթացը: Արդեն այսօր փաստեր են ներկայացվել ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակ, համապատասխան նամակ է ուղարկվել: Բնականաբար, այս գործընթացը շարունակվելու է:
- Վերջին հարցը: Շատերը պնդում են, որ այս ամենի ֆոնին անիմաստ է դառնում բանակցային գործընթացի շարունակությունը, քանի որ Ադրբեջանը հերթական անգամ և բացահայտ կերպով ցույց տվեց, որ նա ոչ մի կերպ չի պատրաստվում գնալ խաղաղ կարգավորման ճանապարհով: Արդյո՞ք բանակցային պրոցեսն այս պարագայում ֆարսի չի վերածվել:
- Եթե կողմերից մեկը փորձում էլ է ֆարսի վերածել, ամբողջ միջազգային հանրությունն այսօր կոչ է անում վերադառնալ բանակցային սեղանի շուրջ: Եվ դա բնական է, որովհետև, երբ ասում ենք այլընտրանք չկա բանակցություններին, այդպես էլ կա:
Որևէ ռազմական գործողություններ, որևէ պատերազմ չեն կարող հարցեր լուծել: Բոլոր պատերազմներից և բոլոր ռազմական գործողություններից հետո ամբողջ պատմության ընթացքում կողմերը վերադառնում են բանակցային սեղանի շուրջ, միգուցե ավելի վատ պայմաններում, սկսում են նորից շարունակել բանակցությունները:
Կարծում եմ՝ որևէ մեկը կարիք չունի ռազմական նոր գործողությունների, նոր պատերազմների: Պետք է շարունակել բանակցային ուղին և փորձել բանակցությունների բացառապես խաղաղ ճանապարհով գտնել հիմնախնդրի կարգավորման հնարավորությունը: Կարծում եմ՝ այդ հնարավորությունն առկա է:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
[]