Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   15:44 Ալիևի ռեժիմը քննադատող ադրբեջանցի քաղաքագետին արգելել են երկրից դուրս գալ 11/22/2024   15:24 Կա խնդիր, որ այս ամենն ընկալվեց նորմալ՝ թագավորն է, թագավորը որոշեց այդպես անել՝ այդպես էլ եղավ․ Հոկտանյանը՝ հրաժարականների շքերթի մասին 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   15:17 Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում 11/22/2024   15:06 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հանրային հեռուստաընկերությանը (տեսանյութ) 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   14:46 Հայաստանում 200 դպրոց չունի տնօրեն, դպրոցները հայտնվել են փակուղում. Հովսեփյան 11/22/2024   14:39 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները 11/22/2024   14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ​​ինտելեկտով մշակված հոլոգրամը 11/22/2024   14:28 Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած 11/22/2024   14:24 Քաղաքապետարանի PR բլեֆը. ինչ ազդեցություն ունի թանկ և «լավ» շարժակազմը տրանսպորտի ինքնարժեքի վրա 11/22/2024   14:19 Վարչապետի խորհրդականից կգնա՞ ԱԺ պատգամավոր, ով կփոխարինի խորհրդարանում Նարեկ Զեյնալյանին 11/22/2024   14:11 Շիրակի մարզի երիտասարդների հետ քննարկվել են ոստիկանությունում կանանց ներգրավվածության խթանման ուղիներն ու մարտահրավերները 11/22/2024   14:02 ԱՄՆ դեսպանատան պահակը լրտեսել է Ռուսաստանի օգտին 11/22/2024   13:42 Չինաստանը վեցոտանի ռոբոտ կստեղծի Լուսնի հեռախուզման համար 11/22/2024   13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան 11/22/2024   13:33 Կկատարվի քահանայական ձեռնադրություն 11/22/2024   13:28 Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից 11/22/2024   13:21 Հարկային թափանցիկությունն ու որոշակիությունը՝ ՀՀ ՊԵԿ առաջնահերթություն. Կոմիտեն ներդրել է մի շարք միջազգային ստանդարտներ 11/22/2024   13:11 ՊՆ-ն հրապարակել է մեդալակիր զինծառայողների նկարը 11/22/2024   13:06 6-10 աստիճանով ցրտելու է 11/22/2024   12:34 Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ 11/22/2024   12:29 ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին 11/22/2024   12:25 Գերմանիայի արտգործնախարարն Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը տագնապալի է որակել 11/22/2024   12:23 Ուկրաինայում մտավախություն ունեն՝ ՌԴ-ն հարվածելու է Գերագույն Ռադայի շենքին. նիստը հետաձգել են 11/22/2024   12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան 11/22/2024   12:06 Ուժեղ քամու պատճառով 22-ամյա աղջիկ է մահացել. ողբերգական դեպք Պոդոլսկում 11/22/2024   12:06 Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին 11/22/2024   11:59 Հայաստանում նախատեսում են 2025 թվականի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորի վարժական հավաքներ անցկացնել 11/22/2024   11:49 Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին 11/22/2024   11:31 Կիևում պայթյունների շարք է տեղի ունեցել 11/22/2024   11:30 Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձևեր է ընդունել 11/22/2024   11:21 Նախագահը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը 11/22/2024   10:55 «Սրբազան պայքար» շարժման համար մասնակիցներ հավաքագրելու գործով ևս երկու անձ արդարացվեց 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   10:34 Վերականգնվում է Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը 11/22/2024   10:30 Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով. վարչապետ 11/22/2024   10:16 Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» 11/22/2024   08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ» 11/22/2024   08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ» 11/22/2024   07:58 Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ» 11/21/2024   23:47 Սպիտակ տունը պատասխանել է ռուսական «Орешник» հրթիռի արձակմանը 11/21/2024   23:33 Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան 11/21/2024   23:23 Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանն առավել խիստ է հսկում 11/21/2024   23:06 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/20/2024   19:00 Սափրված Նիկոլ Փաշինյանը դառնում է ընդդիմություն՝ չսափրված Նիկոլ Փաշինյանին․ Վարոսյան

Արծրուն Հովհաննիսյան. Կայծակնային գործողության տապալումից հետո Ադրբեջանը անցավ հյուծման կռվի 04/14/2016   22:53  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

 
Ապրիլյան չորսօրյա պատերազմի դրդապատճառների քաղաքական ասպեկտները տևական ժամանակ դեռ կքննարկվեն, անշուշտ, առաջ կքաշվեն բազում աշխարհաքաղաքական, տնտեսական և այլ դրդապատճառներ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում ծավալուն վերլուծություն է ներկայացրել ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
 
Ստորև ներկայացնում ենք վերլուծությունն ամբողջությամբ.
 
Փաստն այն է, որ Ադրբեջանը մի քանի հանգամանք հստակորեն հաշվարկել էր: Անցած տարիների ընթացքում Ադրբեջանը ձեռք էր բերել մեծաքանակ նորագույն զինատեսակներ, դրանք իրենց մեծ վստահություն էին ներշնչել, ընդհուպ, որ դրանք կարող են իրենց հաղթանակ ապահովել: Միաժամանակ նրանք գիտեին, որ հայկական կողմը ևս բավականին ձեռքբերումներ ունի, սակայն դրանց զգալի մասը դեռևս ճանապարհին է: Եթե սրան հավելենք, որ ադրբեջանական բանակի ծախսերը շեշտակիորեն կրճատվել էին, ապա կարելի է ենթադրել, որ, ըստ իրավիճակի, ճիշտ ժամանակն է փորձել բլիցկրիգ (արագ պատերազմ) անել: 
 
Ռազմական առումով անհրաժեշտ է ապրիլյան այս պատերազմը մանրամասնորեն վերլուծել, սակայն մի քանի հանգամանք արդեն կարելի է վստահորեն փաստել: Ակնհայտ է, որ ադրբեջանական կողմը, վերջին երկու տարվա ընթացքում իր ունեցած բոլոր դիվերսիոն- հետախուզական խմբերը, (կատարվել է առնվազն 150 դիվերսիոն ներթափանցման փորձ) ականային, հրետանային և այլ միջոցները գործի դնելով ու ոչնչի չհասնելով, փորձեց լայնամասշտաբ մարտական գործողություններ սկսել: Ինչպես անվանել այս մարտական գործողությունները: Այն, անշուշտ, լայնամասշտաբ պատերազմ չէ: Ոմանք այն անվանում են “հետախուզություն մարտով”, որը որոշակիորեն ճիշտ է: Սակայն դասական իմաստով այդպես չէ: Դեռևս 1990-ականների երկրորդ կեսից ռազմարվեստում կիրառվում է առկա ուժերով, առանց նոր ուժերի ու միջոցների ներգրավման հիմնական հարված հասցնելու մարտավարությունը:
 
Ադրբեջանը այս անգամ հենց նման հարված հասցրեց. օպերատիվ շարվածքում առկա ուժերով ու միջոցներով փորձեց անակնկալ և որոշիչ հարված հասցնել, պլանավորել էր մարտավարական բնագիծը ճեղքելով դուրս գալ օպերատիվ խորություն: Միայն այն հանգամանքը, որ նրանք մարտավարական առաջին գծով չէին բավարարվելու, արդեն նշանակում է, որ սա հետախուզական մարտ չէ: Բացի դրանից` ակնհայտ է մի հետաքրքիր առանձնահատկություն ևս: Ադրբեջանական լրատվամիջոցները մինչև կեսօր լռում էին: Կեսօրին միանգամից անցան հարձակողական տեղեկատվական տեղատարափի, ընդ որում, սկզբում անթաքույց հպարտանալով, որ իրենք հարձակվել են և գրավել ինչ-որ բնակավայրեր ու բնագծեր: Սա նշանակում է, որ տեղեկատվական գործողությունները ևս նախօրոք պլանավորված են եղել` մարտական գործողություններին համահունչ սցենարով: Ադրբեջանական զորքերի հաջողությունները պետք է ուղեկցվեին համապատասխան տեղեկատվությամբ, սակայն երբ դրանք սկսեցին հաղորդվել ըստ նախնական մշակված պլանի, չէին համընկնում մարտական գործողություններին: Ի դեպ, նույնը արեց նաև թուրքական մամուլը, որը ևս հավանաբար տեղյակ էր ծավալվելիք գործողությունների մանրամասներին: 
 
Այդ են վկայում հենց երկու ուղղությունում կենտրոնանալը և այդ ուղղությունների համեմատաբար հարթավայրային մասերում տանկային ուժերով հիմնական հարվածները, օրինակ` Սեյսուլանի ուղղությամբ ճեղքման հարվածը տանկերով ու հետևակով: Հարվածների ուղղությունները ենթադրում են, որ հյուսիսից ու արևելքից հասցվող հարվածները Արցախի հյուսիում նպատակ ունեին գրավելու Մարտակերտը, Սարսանգի ջրամբարով և այլն: Հաջողության դեպքում ադրբեջանական զորքերը համապատասխան զորախմբերով պետք է հարվածներ հասցնեին նաև այլ ուղղություններում: Ըստ ադրբեջանական տվյալների` յուրաքանչյուր հատվածում գործի են դրվել են 1-ին էշելոնի մեկական բրիգադի ուժերն ու միջոցները, որոնք ուժեղացված են եղել հատուկ նշանակության ուժերով` ընդհանուր մինչև երկու բրիգադ հատուկ դիվերսիոն խմբերով, լեռնահրաձգային ստորաբաժանումներով, տանկային և հրետանային այլ ուժերով:
 
 
Յուրաքանչյուր ուղղությամբ նաև կուտակվել էին զգալի տանկային ուժեր: 
Քանի որ այս դեպքում հասկանալի է, որ ադրբեջանական կողմը շահագրգռված է նվազեցնելու սեփական ուժերի թվաքանակը, ինչը հիմնավորվում է նաև որոշ զինատեսակների կիրառությամբ, որոնք դուրս են կորպուսային ենթակայությունից, ապա հասկանալի և ակնհայտ է, որ ուժերը առնվազն եղել են բրիգադներից մեծ: Բրիգադը այդքան ուժերով արդեն կորպուսային ներուժ ուներ: Այդ մասին է փաստում նաև հակառակորդի կողմից հրետանային կրակի ինտենսիվությունը: Չորս օրվա ընթացքում ըստ որոշ տեղեկությունների հակառակորդը կիրառել է 120մմ-ից բարձր ավելի քան 30 000 հրետանային արկ, ինչը մեկ միջինից բարձր օպերատիվ ռազմագործողության համար նախատեսված զինամթերքի ծախս է: 
՝
Որպես ելակետային հաշվարկ նշենք, որ մեկ հրետանային համակարգի մարտապաշարը հաշվարկվում է 60-80 արկ: Եթե այս հաշվարկով դիտարկենք ու հաշվենք, որ մեկ հրանոթը կարող է կրակել օրական առավելագույնը մեկ մարտապաշար, ապա ստացվում է, որ մարտական ակտիվ չորս օրում յուրաքանչյուր հրանոթի առավելագույն արագությամբ կիրառման դեպքում եղել է մոտավորապես 100 միավոր 120մմ-ից բարձր հրանոթ: Ավելի ցածր ակտիվության դեպքում, ինչը ավելի հավանական է, կիրառվել է ավելի քան 150 հրանոթ: 
 
Ադրբեջանական ԶՈՒ-ն փորձել է դիմել հնարամտության, որը մի քանի անգամ փայլուն է դրսևորվել ռազմարվեստի պատմության մեջ: Հարվածող խմբավորումների առաջին շարակազմում կիրառվել են միայն հատուկ նշանակության ուժեր, այդ թվում` փորձ` օդային դեսանտ իջեցնել մարտավարական խորքում: Ապրիլի 2-ի առավոտյան խոցված ուղղաթիռը հենց այս փորձի ժամանակ է խոցվել: Այսինքն` այդ խմբերը խնդիր ունեին գրավել առաջին բնագծերը կամ բացվածքներ ապահովել այդ բնագծում և միաժամանակ թիկունքից հարված հասցնել գումարտակային խորությանն ու խուճապ առաջացնել: Հիմնական զրահատանկային միջոցները մոբիլ խմբերի հետ գործել են արդեն երկրորդ շարակազմում` փորձելով առաջին խմբերի հետ գործել բարձր ներդաշնակությամբ:
 
Գործելով այս կանոններով և ձգտելով քողարկել իրենց հարվածը, որպեսզի ապահովվի անակնկալի գործոնը, ադրբեջանական զորքերը նոր ուժերի ու միջոցների ներգրավումը իրականացրել են ընթացքում` մարտավարական խորությունում ունենալով պահեստային ուժեր: Սակայն քանի որ առաջին դիվերսիոն խմբերի գործողությունները լիարժեք հաջողության չեն հասել, չնայած նրան, որ Թալիշ գյուղում և որոշ դիրքերի թիկունքում դիվերսանտներ եղել են, ապա հիմնական հարվածային ուժերը իրենց խնդիրը չեն կարողացել կատարել: Այսինքն` հիմնական հարվածային ուժերի ճանապարհը չի բացվել, ինչպես պլանավորած էր: Այստեղից սկսվել է ադրբեջանական հարվածային խմբավորման պլանների խափանումն ու ներդաշնակության կորուստը: 
 
Միայն այս ուղղությամբ շրջափակման մեջ ոչնչացվել է ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատի առնվազն 30 զինվոր: Իսկ որոշ դիրքեր իրենց վրա հարձակումը հաջողությամբ հետ են մղել կամ հակագրոհներով արագորեն վերականգնել են կորցրածը:
 
Նույն սցենարը գրեթե կրկնվել է երկու ճակատում՝ Մարտակերտի ուղղությամբ էլ ոչնչացվել է 2 տանկ և 2 անօդաչու թռչող սարք: Այսինքն` հայկական ստորաբաժանումներին հանկարծակիի բերել չկարողանալով` հակառակորդը դիմել է ծայրահեղ մեթոդի, այսպես ասած, պլան “Բ”-ի` հրետանային ինտենսիվ կրակով գոնե առաջին դիրքերը վերցնելու մարտավարությանը: Իհարկե, նման ինտենսիվ կրակով մի քանի տեղում հակառակորդին հաջողվել է ճեղքել առաջին բնագիծը, սակայն դրանով էլ տապալել է ամբողջ օպերացիան. քանի որ հիմնական ուժերը ոչ մի նշանակալի հաջողության չհասնելով, անգամ մարտավարական որևէ խորություն չգրավելով, ստիպված են եղել դիրքային մարտեր վարել: Տեղում փորձելով ճեղքել պաշտպանական բնագիծը, սակայն այդտեղ ևս ձախողվելով, հակառակորդը ներգրավել է նաև ծանր հրանետներ, որոնք ի սկզբանե չէին կարող նախատեսված լինել` հաշվի առնելով դրանց դանդաղաշարժությունը: Հակառակորդը, կիրառելով զրահատեխնիկա, հրետանային միջոցներ, այդ թվում՝ ՄՄ-21 ("Գրադ") տիպի կայանք, հարձակման թիրախ է դարձրել ոչ միայն Պաշտպանության բանակի դիրքերը, այլև խորը թիկունքում գտնվող խաղաղ բնակավայրերը: Այս ուղղությամբ Պաշտպանության բանակի հակաօդայինների կողմից ապրիլի 2-ին ժամը 12:30-ի սահմաններում խոցվել են հակառակորդի մեկ ռազմական ուղղաթիռ և 2 տանկ: 
 
Փաստորեն, ադրբեջանական բանակը հիմնական հարվածային ներուժով տապալել է իր օպերատիվ մակարդակի կայծակնային ռազմագործողությունը, որով պետք է ուժեղացված բրիգադներով ճեղքեր վաշտային պաշտպանությունը և դուրս գար մարտավարական խորք: Նույնիսկ երկու մակարդակ բարձր ադրբեջանական ուժերը, փորձելով ամրանալ վաշտային հենակետերի բնագծերում, ենթարկվել են ԼՂՀ Պաշտպանության բանակի գումարտակային ու գնդային ռեզերվների հակահարձակմանը և որոշ տեղերում դրանք կորցրել են: Այն տեղերում, որտեղ ադրբեջանական բանակին հաջողվել է առավելագույնը ջոկի դիրք պահել, դա հնարավոր է եղել միայն կորպուսային ռեզերվների ներգարվմամբ:
 
Հաշվի առնելով այդ իրողությունը` Ադրբեջանը հընթացս գործողությունները տեղափոխեց հյուծման հարթություն՝ հին մեթոդներով հրետակոծելով նաև խաղաղ բնակավայրերը:
 
Սակայն քանի որ այս տարբերակը հաշվարկված չէր ադրբեջանական բանակի կողմից, այն վարվում էր ավելի վատ, քան նույնիսկ տապալված գործողությունը: Սկզբից ևեթ յուրաքանչյուր տապալումից հետո ադրբեջանական բանակը փորձել է թվաքանակով կատարել իր խնդիրը, սակայն չի հաջողվել: Յուրաքանչյուր միջոցի կիրառման անհաջողությունից և ամեն մի գրոհից հետո ձեռնարկելով նորանոր գրոհներ ու փորձելով անպայման հաջողության հասնել քանակական գերակշռության և տեխնիկական գործոնների հաշվին` ադրբեջանական բանակը պատերազմը տեղափոխել է իր համար արդեն ոչ ձեռնտու հարթություն: Քիչ-քիչ մարտի մեջ են մտցվում հրանետներ, ծանր հրետանի և այլն, սակայն քանի որ ամեն ինչ վատ էր պլանավորված, անգամ նորագույն համակարգերը, ինչպիսիք են մարտական ԱԹՍ-ները, կիրառվում են ոչ համակարգային, այլ անհատական, տալով ցածր արդյունք: Հատկապես զարմանալի էր “Սմերչ” համակարգերի բացարձակ անհաջող կիրառությունը: 
 
Հատկապես անհասկանալի էին մարտական ԱԹՍ-ներով տանկերի ու առանձին մեքենաների խոցման փորձերը: Դրանցով լուծվել են միայն մարտավարական խնդիրներ: Կիրառվել է մոտավորապես 15 հարվածային ԱԹՍ, որից միայն մեկն է եղել արդյունավետ, այն էլ քաղաքացիական ավտոբուսին է հարված հասցրել: Բացի դրանից` մնացած հարվածները կամ եղել են անարդյունավետ, կամ ոչ նպատակահարմար, երկուսին էլ ՀՕՊ ուժերը խոցել են: Իհարկե, սրանք լուրջ օպերատիվ խնդիրներ լուծելու համար նախատեսված միջոցներ են, սակայն ճիշտ չեն կիրառվել: 
 
Քանի որ այդ դիրքային մարտերը ադրբեջանական բանակի համար արդեն վերածվել էին պատվի խնդրի, ապա ամեն ինչ նետվում էր մարտի` միայն թե վաշտային հենակետերն ու խրամատները գրավվեին կամ գրավածները պահվեին հայկական հակագրոհներից: Փաստորեն, ադրբեջանական ԶՈՒ-ն, բացի մարտական ինքնաթիռներից, կիրառեց բոլոր տեսակի այլ միջոցները, թեկուզ ոչ ամբողջական ծավալով կիրառեց օպերատիվ մակարդակի ամբողջ զինանոցը: Դրան հակառակ` հայկական կողմը առհասարակ այս ենթակայության ուժեր չի կիրառել, ավելին` անգամ բանակի ռեզերվները չեն ներգրավվել: 
 
Կայծակնային գործողության տապալումից հետո Ադրբեջանը անցավ հյուծման կռվի: Ադրբեջանը, այո, ուներ տեխնիկական որոշակի առավելություն և դա ակնհայտ էր, սակայն այն այնքան մեծ չէր, որքան պատերազմի անցնող փուլում: 
 
Շուրջ երկու օր տևած հյուծման մարտերից հետո Ադրբեջանը, սպառելով ստեղծված այդ զորախմբերի հիմնական ներուժը, գնաց հրադադարի: Կրակի դադարեցման պայմանավորվածության պահի դրությամբ ադրբեջանական կողմը կորցրել էր 24 տանկ, 1 ՏՕՍ-1Ա հրանետ, 1 ՀՄՄ, 6 զրահապատ մեքենա, 1 ինժեներական մեքենա, 1 «Գրադ» ՀԿՌՀ, 2 ուղղաթիռ և 12 անօդաչու թռչող սարք: Հատուկ նշենք, որ հայկական կողմը կորցրել է մեկ ԱԹՍ: Արցախյան կողմի տեխնիկական հագեցվածությունը այնքան խիտ էր, որ գործնականում անհնար էր առանց մեծ կորուստների առաջ շարժվել, ինչն էլ ապացուցվեց կորուստների մեծ թվաքանակով: Դա ապահովվել էր նաև նրանով, որ զորքերը նախկին լարումների հանգամանքներով, ինչպես նաև հետախուզական տվյալների հիման վրա գրեթե լիովին բացազատված էին իրենց բնագծերում: 
Չորսօրյա մարտական գործողությունները փաստեցին, որ ադրբեջանական ԶՈՒ-ն, բրիգադային ուժեղացված զորախմբերով, ներառյալ` վերադասի կողմից տրված ուժերն ու միջոցները, հարձակում ձեռնարկելով ըստ էության վաշտային հենակետի վրա` հընթացս չի կարողացել գրավել այն, անգամ դուրս չի եկել վաշտի պաշտպանության հենակետի ամբողջ խորքը: Ադրբեջանական զորախմբերը մարտական գործողությունների երկրորդ օրը կիրառել են օպերատիվ ենթակայության ուժեր: Ծանր հրանետները, մարտական ԱԹՍ-ները և “Սմերչ” համակարգերը անգամ բրիգադի վերադասի ենթակայության ներքո չեն, այսինքն` կիրառվել են երկու-երեք աստիճան բարձր հրամանատարության կողմից տրված ուժեր և միջոցներ: 
 
Փաստորեն, ապրիլի 5-ին ադրբեջանական ԶՈՒ-ն, արցախյան բանակի երկու վաշտային ոչ լիարժեք հենակետ գրավելու համար կիրառելով 2-3 անգամ բարձր մակարդակի, մինչև անգամ 10 անգամ գերազանցող ուժեր, չի կարողացել լուծել մարտավարական խնդիր և ստիպված է եղել դիմակայել հայկական ուժերի հակագրոհներին: Կրակի դադարեցումը այդ սպառումը համալրելու փորձ էր նոր ուժեր ներգրավելու համար, քանի որ լայնածավալ համալրում և զորաշարժեր չէր կարող կատարել: 
Ադրբեջանական բանակի գործողությունների առանձնահատկությունները.
 
1. Թույլ էր ադրբեջանական հարձակողական խմբավորումների գործողությունների պլանավորումը, և ցածր է ղեկավարման մարմինների պատրաստությունը: 
2. Ադրբեջանական բանակը ուներ ժամանակակից սպառազինության և ռազմական տեխնիկայի հագեցվածություն, սակայն դրանց ոչ նպատակային ու ճիշտ կիրառություն: Դա հատկապես դրսևորվում է մարտական ԱԹՍ-ների և ռադիոտեխնիկական զինվածության, ինչպես նաև մասնակի տեխնիկական առավելության, տանկային, հակատանկային, հեռահար հրետանու և այլ սպառազինությունների հարցում: 
3. Անգամ ոչ մեծ քանակով բացազատված զորամասերն ու միավորումները ունեին ոչ հստակ փոխգործակցություն: 
4. Մարտավարական ուժերի դեպքում ադրբեջանական բանակը դրսևորեց ռազմարվեստում դասական ու առավել ևս նորարարական մոտեցումների իրականացման անպատրաստություն: 
5. Ադրբեջանական բանակը թույլ տվեց մեկ ռազմավարական սխալ` ունենալով տեխնիկական առավելություն, հետախուզահարվածային հնարավորություններ, ի սկզբանե զորքերի կառավարման անհաջողությունների պատճառով դրանք սխալ օգտագործեց, դրան հակառակ` գնաց մարդկային ռեսուրսով հաջողության հասնելու մարտավարությանը և տալով մեծ թվով զոհեր` ոչնչի չհասավ: 
6. Ադրբեջանական հասարակությունը պատրաստ չէ հյուծիչ պատերազմի, քանի որ այն իր համար իրականում հայրենական պատերազմ չէ: Ադրբեջանական մամուլը և հասարակությունը լիովին փակ են, չկա ինքնաքննադատություն և սխալների ընդունում, գործում են շաբլոնային մեթոդները:
 
Հայկական բանակի գործողությունների առանձնահատկությունները.
 
1. Հայկական ստորաբաժանումները արագ և ճկուն են գործում հատկապես խուսավարման և բացազատման հարցերում, այնքան արագ ու ճիշտ, որ, օրինակ, “Սմերչ” համակարգերը առաջին օրը թիրախներ չեն գտել խոցելու համար: Հայկական զորքերը ավելորդ կուտակումներ չեն առաջացրել: Մարտակարգերի վրա դրանց կիրառությունը արդյունավետ չի կարող լինել: Արձակվել է 1-2 համազարկ: 
2. Հայկական կողմի պահեստային ուժերի գործողությունների համակարգը հղկված է և գործում է անխափան: Բանակը իր համալրման խնդիրը կատարում է բարձր մակարդակով: 
3. Հայկական բանակի ստորաբաժանումները դրսևորել են մասսայական քաջության դեպքեր: Դիրքեր են եղել որոնք մինչև վերջ կռվել են ու զոհվել բազմապատիկ ուժերի դիմաց, ՊԲ-ի շարքային զինվորները խոցել են երկու ուղղաթիռ և կան զինվորներ որոնք մի քանի տանկեր են խոցել: 
Հայկական բանակը, որոշակի տեխնիկական հարցերում զիջելով ադրբեջանական կողմին, գերազանցում է հաղթանակ ապահովող երկու կարևորագույն գործոնով. զորքերի և ռեզերվների մարտական բարձր ոգին և կառավարման բարձր մակարդակը` շնորհիվ պատրաստված ու վճռական հրամանատարների ու լավ փորձի:
 
 

Հարակից հրապարակումներ`

20:53 14/04/2016  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԼՂՀ ՊՆ. Ադրբեջանի ՊՆ-ն սկսում է գաղտնազերծել ապրիլի 2-5-ի մարտերի ժամանակ իր հարյուրավոր կորուստների շարքը
11:09 14/04/2016  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանական կողմը կրակել է հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու ուղղությամբ
10:44 14/04/2016  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՂարաբաղը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում. Էդվարդ Նալբանդյան
09:16 14/04/2016  |  ՄամուլԿոմանդոսը գոհ է իր կոչի արձագանքներից. «Հայկական Ժամանակ»
09:08 14/04/2016  |  ԼՐԱՀՈՍՀակառակորդն արկակոծել է հայկական դիրքերը. արձանագրվել է նաև դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ
23:41 13/04/2016  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՀՀ ՊՆ-ն՝ ապրիլի 2-ից 5-ն ընկած ժամանակահատվածում կորուստների մասին
23:15 13/04/2016  |  ԼՐԱՀՈՍՍտեղծվել է ԼՂՀ հիմնահարցի միջազգային-իրավական ասպեկտները հետազոտող ՀՀ ՓՊ փորձագիտական խումբ
22:09 13/04/2016  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանական զինուժը Մարտակերտի եւ Թալիշի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա ականանետեր է կիրառել
21:06 13/04/2016  |  ԼՐԱՀՈՍՀՀ դեսպանը Լիբանանի արտգործնախարարին տեղեկացրել է ԼՂ հակամարտության շփման գոտում վերջին իրադարձությունների մասին
17:46 13/04/2016  |  ԼՐԱՀՈՍԱզերիների խուճապը. 18-20 տարեկան երիտասարդ հայ զինվորները հակառակորդի համար դարձել են «ջախջախիչ զենք»

Արխիվ

[]