Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   10:10 Ադելիա Պետրոսյանը հաղթել է Ռուսաստանի առաջնության կանանց մրցաշարում 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան

Հայաստանն էլ կարող է փոխզիջում չցանկանալ կացնով սպանություն կատարած Ռամիլ Սաֆարովին ազգային հերոս դարձրած երկրի հետ. եվրոպատգամավոր 04/13/2016   11:53  |  ԼՐԱՀՈՍ

 
Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում հատուկ քննարկում է տեղի ունեցել Արցախում իրադրության վերջին սրման հետ կապված:
 
Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարությամբ Եվրախորհրդարանի լիագումար նիստում հանդես է եկել ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին: 
 
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վերջին շրջանում լարվածության աճն հստակ ցույց է տալիս, որ հակամարտությունը չունի ռազմական լուծում, նշել է նա: «Մենք շարունակում ենք պնդել հրադադարի խիստ պահպանման և խաղաղ գործընթացում առաջ շարժվելու վրա, մասնավորապես, քաղաքացիական անձանց թիրախավորումը պետք է դադարի, սակայն ակնհայտորեն մենք չենք կարող համաձայնել ստատուս քվոյին և մեր քաղաքական նպատակը պետք է լինի այն, որ կողմերը վերսկսեն բանակցությունները հակամարտության համապարփակ կարգավորման ուղղությամբ»,- ասել է նա՝ հավելելով, որ ԵՄ-ն աջակցում է համանախագահների կողմից առաջարկված Մադրիդյան սկզբունքների հիման վրա խնդրի կարգավորմանը: «Սակայն մենք բոլորս էլ գիտենք, որ ի վերջո կարգավորումը կողմերի ձեռքբերումն է: Նրանք պետք է պատրաստ լինեն իմաստալից փոխզիջումների գնալ հանուն խաղաղության»,- ասել է ԵՄ բարձր ներկայացուցիչը: Նա շեշտել է նաև, որ հրադադարը պահպանելուն և բանակցություններում ներգրավելուն զուգահեռ պետք է ստեղծել առաջընթացի համար անհրաժեշտ միջավայր: 
 
«Քայլերն ու հայտարարությունները, որոնք կարող են առավել բարդացնել արդեն բարդ միջավայրը, պետք է դադարեն: ԵՄ-ն լիովին աջակցում է այն միջոցներին, որոնք կարող են օգնել այս իրավիճակում, ինչպես, օրինակ, սպանված զինվորների մարմինների վերադարձն իրենց ընտանիքներին: Այսպիսի մեխանիզմ անցած շաբաթ գործի  է դրվել ԿԽՄԿ-ի և ԵԱՀԿ-ի կողմից: Մենք նաև նոր ջանքերի կարիք ունենք, որոնք կուղեկցեն քաղաքական գործընթացը, այդ թվում՝ առաջադեմ անվտանգության միջոցառումներ, ինչպես, օրինակ, ԵԱՀԿ-ի առաջարկած հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմը, որին ԵՄ-ն աջակցում է»,- ընդգծել է նա՝ նշելով, որ ի լրում Համանախագահների ջանքերի, մի քանի տարի է, ինչ ԵՄ-ն խրախուսում է կողմերի միջև խաղաղ շփումները: 
 
«Բռնությունների նմանատիպ պոռթկումից հետո բանակցությունների և վստահության մասին խոսելը, գիտեմ, կարող է անտեղի թվալ, բայց դա այդպես չէ, իրականում դա միակ տրամաբանական քայլն է: Բանակցությունների այլընտրանքը կլինեն ավելի շատ մահերն ու կործանումները: Հիմա բոլորն են հասկանում, որ ստատուս քվոն կարող է տանել միայն բռնության և հենց դա էլ տեղի ունեցավ: Եկեք չթերագնահատենք այդ հակամարտության վտանգը, եկեք ստեղծված իրավիճակը վերածենք խաղաղության համար հնարավորության»,- ասել է Մոգերինին:
 
ԵՄ բարձր ներկայացուցիչը նշել է նաև, որ ԼՂ հակամարտությունը շարունակում է վտանգ հանդիսանալ ԵՄ հարևանությունում տարածաշրջանային անվտանգության համար, ինչպես նաև արգելք է Հայաստանի, Ադրբեջանի և ողջ տարածաշրջանի զարգացման համար: «Սա ևս մեկ անգամ հիշեցնում է, թե ինչքան վտանգավոր է ձգձգված հակամարտությունը»,- ասել է ԵՄ բարձր ներկայացուցիչը՝ հավելելով, որ հակամարտության վերջին և աննախադեպ լարումից օրեր առաջ «մենք զգուշացրել էինք, որ ստատուս քվոն անկայուն է»: Լարված իրավիճակից մինչև լայնամասշտաբ ռազմական գործողություններ կարող է շատ փոքր քայլ լինել, նշել է Մոգերինին՝ նա շատ կարևոր է համարել Հարավային Կովկասի տարածաշրջանը Եվրոպայի համար՝ այն գտնվում է Եվրոպայի, Ասիայի և Մերձավոր Արևելքի խաչմերուկում: «Այն զարգացման հսկայական հնարավորություն ունի, սակայն այն հետ է մղվում անկայունության, պատերազմի պատճառով: Լայնածավալ հակամարտությունը որևէ մեկի շահերից չի բխում և ոչ մի տեղ չտանող ճանապարհ է: Այս հակամարտությունը խարխլում է երկու երկրների, նրանց հարևանների զարգացումն ու մերձեցումը ԵՄ-ի հետ»: 
 
Ապրիլի սկզբի բռնությունները 1994թ.-ից ի վեր հասել են աննախադեպ մակարդակի: «Բոլորս տեսել ենք տեղեկություններ՝ կապված ծանր զինտեխնիկայի օգտագործման, զոհերի մեծ թվաքանակի մասին, այդ թվում՝ քաղաքացիական: Հայտարարությունները Բաքվից և Երևանից վկայում են այն մասին, որ լուրջ վտանգ կա, եթե իրավիճակը շուտ չհանդարտեցվի»,-  ասել է Մոգերինին: ԵՄ բարձր ներկայացուցիչը նաև նշել է, որ եվրոպատգամավորներն ևս կարող են իրենց ներդրումն ունենալ խորհրդարանական կապերի միջոցով:  
  
Եվրոպական խորհրդարանում Լյուքսեմբուրգը ներկայացնող պատգամավոր Ֆրանկ Էնգելն իր ելույթում նշել է, որ  Ադրբեջանն այսօր ագրեսոր է, ինչպես ագրեսոր էր 25 տարի առաջ: Նա հավելել է, որ Ադրբեջանը շատ երկար ժամանակ շարունակում էր խախտել հրադադարը: Ադրբեջանն այդպես վարվում էր, քանի որ հավատում է, որ այդ տարածաշրջանում բոլոր հայերը  պետք է անհետանան, հենց սա է պատճառը, որ նա միշտ մերժել է այն ամենն, ինչ Մինսկի խումբն առաջարկել է, իսկ ՄԽ-ն կարող է առաջարկել միայն փոխզիջում, որ Ադրբեջանը չի ուզում: Ըստ Էնգելի, արդեն հասկանալի է, որ Հայաստանն էլ կարող է փոխզիջում չցանկանալ մի երկրի հետ, որը կացինով սպանություն կատարած Ռամիլ Սաֆարովին  դարձնում է ազգային հերոս, ով Հունգարիայի կողմից վերադարձվել է Ադրբեջանին, թեև դա երբևէ չպետք է տեղի ունենար: Այս պարագայում միակ հնարավոր քայլը, գտնում է Էնգելը, Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումն է, այն ժամանակին հռչակվել է գործող սովետական սահմանադրությանը լիովին համապատասխան, բայց երբևէ չի ընդունվել, հիմա՛ է ժամանակը դա անելու:  
 
 Չեխիան ներկայացնող պատգամավոր Յարոմիր Շտետինան քննարկմանը հայտարարել է, որ այս հարցում չաջակցել Հայաստանին ու Ղարաբաղին իրենց պայքարում, կնշանակի պաշտպանել սովետական դաժան ազգային քաղաքականությունը: «Բոլշևիկյան Սովետական Միությունն էր, որ արհեստականորեն 1920թ. փոխանցեց Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանին՝ հետևելով «բաժանիր՝ որ տիրես» սկզբունքին»,- նշել է եվրոպատգամավորը՝ հիշեցնելով, որ Մինսկի խմբի համանախագահները կոչ են անում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին ընդունել հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ներդրման առաջարկությունը՝ Հայաստանն  արդեն դրան համաձայնել է, ժամանակն է, որ Ադրբեջանը գնա այդ քայլին: 
 
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վերջին հարձակումները ցույց տվեցին, որ Ադրբեջանը մոբիլիզացրել է ողջ ռազմական ներուժը շփման գծում՝ փորձելով տարածքներ վերցնել մեծ կորուստների գնով: Այս մասին Եվրոպական խորհրդարանում հատուկ քննարկմանը հայտարարել է Մեծ Բրիտանիան ներկայացնող պատգամավոր Չարլզ Թեննոքը: «Ուրախ եմ, որ հրադադար հաստատվեց և կոչ եմ անում անմիջապես վերադառնալ բանակցությունների սեղանի մոտ՝ Միսկի գործընթացի շրջանակներում»,- նշել է եվրոպատգամավորը՝ ընդգծելով, որ այս իրավիճակում չպետք է մոռանալ անկում ապրող նավթի գների և այն ազդեցության մասին, որ այն ունենում է Ալիևի ներքին ռազմավարության վրա, այն է՝ ստեղծել արտաքին աշխարհում շեղող խաղաղություն: «Երբ 1994թ. պատերազմն ավարտվեց, մենք բոլորս թեթևությամբ շունչ քաշեցինք, սակայն իրավիճակը չկայունացավ: Դրանից հետո թշնամական գործողությունները հիմնականում շարունակվում էին հատկապես շփման գծում դիպուկահարների գործողությունների տեսքով»,- հիշեցրել է եվրոպատգամավորը: 
 
 ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի սրմանը նվիրված հատուկ քննարկմանն իրենց մտահոգությունները հայտնել են Եվրախորհրդարանի շուրջ 15 պատգամավորներ:
 
 

Հարակից հրապարակումներ`

11:08 13/04/2016  |  ԼՐԱՀՈՍԼՂ հակամարտությունը չունի ռազմական լուծում. Ֆեդերիկա Մոգերինի
11:00 13/04/2016  |  ԼՐԱՀՈՍԼայնածավալ հակամարտությունը որևէ ﬔկի շահերից չի բխում և ոչ ﬕ տեղ չտանող ճանապարհ է. Մոգերինիի զեկույցը ԼՂ հարցով
10:44 13/04/2016  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՉաջակցել Հայաստանին ու Ղարաբաղին, նշանակում է աջակցել բոլշևիկյան «բաժանիր, որ տիրես» սկզբունքին. չեխ եվրապատգամավոր
10:39 13/04/2016  |  ԼՐԱՀՈՍՀարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերն այս շաբաթ կայցելի տարածաշրջան
09:11 13/04/2016  |  ՄամուլԵԽԽՎ-ի ապրիլի 21-ի նիստին քննարկվելու է «Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի վերջին և ողբերգական էսկալացիան» անունով փաստաթուղթը. «Ժողովուրդ»
23:43 12/04/2016  |  ԼՐԱՀՈՍԱրցախում ստեղծված իրադրության հարցը Եվրոպական խորհրդարանում (Ուղիղ՝ հայերեն թարգմանությամբ)
20:55 12/04/2016  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԵվրախորհրդարանի պատգամավորները հորդորել են ԵՄ-ին ԼՂ հարցում վերջ տալ հավասարության նշան դնող հայտարարություններին
17:35 12/04/2016  |  ԼՐԱՀՈՍՄեկնարկել է Եվրախորհրդարանի լիագումար նիստը, որտեղ կքննարկվի Լեռնային Ղարաբաղի հարցը

Արխիվ

[]