ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Լիբանանի բանակի գեներալ Փանոս Մանջյան. Իսկական զինվորականը չի խոշտանգում, դա վարձու մարդասպանի ձեռագիր է. Arevelk.am 04/12/2016 20:36 | ԼՐԱՀՈՍ
Գեներալ-մայոր, Լիբանանի նախկին պետական նախարար Փանոս Մանջյանն «Արևելք»-ի խնդրանքով արձագանքում է Արկադի Տեր-Թադևոսյանի՝ աշխարհի հայ բարձրաստիճան զինվորականներին ու ռազմական փորձագետներին համախմբելու կոչին:
Փանոս Մանջյանը լիբանանյան բանակի հայտնի գեներալներից է և հայաստանյան իր այցերի ժամանակ հաճախ է առաջարկել ստեղծել աշխարհի հայ բարձրաստիճան զինվորականների միություն, որը կգործի մշտապես՝ թե՛ վտանգի պահին, թե՛ խաղաղության պայմաններում:
«Փաստն այն է, որ անցած տարիների ընթացքում ինչ միություն ասես կազմվեց, բայց հայ զինվորականներին համախմբող համահայկական միություն այդպես էլ չստեղծվեց, որը կհետաքրքրվեր աշխարհասփյուռ հայ զինվորականների թվով, նրանց հավաքագրելու հարցով»,-«Արևելք»-ի հետ զրույցում ասաց Լիբանանի բանակի բրիգադի գեներալ-նախարարը:
Մի առիթով Փանոս Մանջյանն ասել էր, որ միայն իր հաշվարկներով՝ Հայաստանից դուրս մոտ 40 հայ գեներալ է ապրում, որոնք Չիլիից մինչև Ֆրանսիա, ԱՄՆ-ից մինչև Լիբանան մեծ զինվորական գործեր են կատարել: Մեր այն հարցին, թե այսօր ինչքա՞ն է Հայաստանից դուրս հայ բարձրաստիճան զինվորականների թիվը, Փանոս Մանջյանն ասաց, որ այս պահին կոնկրետ թիվ չի կարող նշել, բայց շատ են: «Պարտադիր չէ միայն գեներալները գնան, ավելի ցածր կոչումներով զինվորականներ էլ կան, շարքային հայ սփյուռքահայ զինվորներ էլ կան, որոնք պատրաստ են գնալ Հայաստան, միայն թե նրանց համախմբող է պետք: Նույնիսկ ոմանք դրսից էլ կարող են ծառայել, օգնել, ծանոթություններ հաստատել, ինֆորմացիա տրամադրել, այլ գործեր անել, ուղղակի պետք է գտնել այդ մարդկանց»,-ասաց Փանոս Մանջյանը՝ ավելացնելով, որ նույնիսկ ուշացած քայլ է կոչը:
«Դրսում ապրող հայ զինվորականներից շատերը թեև ծանոթ են ղարաբաղյան հարցին, բայց Ղարաբաղին, իբրև պատերազմի դաշտ, իբրև մարտական վայր, ծանոթ չեն: Մինչև հիմա նախ այդ ծանոթությունը պիտի լիներ, պիտի այդ մարդկանց համախմբեին, տանեին, ծանոթացնեին, որպեսզի այսպիսի պահերին հեշտ լիներ անմիջապես գործել»,-ավելացրեց բարձրաստիճան զինվորականը:
Ըստ նրա, զինվորական կյանքը՝ իր կարգապահությամբ և շատ կանոններով նույնն է բոլոր երկրներում և տարբեր երկրներում ծառայած զինվորականները Հայաստան կամ Արցախ գնալով դժվարությունների հաստատ չեն հանդիպի. «Իհարկե տարբերություններ կան երկրների միջև, բայց դա խնդիր չէ, կոնկրետ իմ ունեցած ռազմական գիտելիքներն արևմտյան են, մենք կռիվների ժամանակ արևմտյան զենքերով ենք գործել, բայց դա էլ խնդիր չէ, կարող է ռազմավարությունը պետք գա, որոշ հմտություններ պետք գան, հրետանին, հրետանին է՝ լինի ամերիկյան, թե ռուսական: Ռազմավարությունն է կարևոր: Օգտակար լինել միշտ էլ հնարավոր է: Կարծում եմ պաշտպանության նախարարությունից առավել սփյուռքի նախարարությունը պետք է տվյալներ ունենա աշխարհի հայ զինվորականների մասին»:
Մեզ հետ զրույցում Փանոս Մանջյանը դիտարկեց նաև, որ րոպե առ րոպե հետևում է Արցախում տեղի ունեցող իրադարձություններին և համոզվում է, որ այն ձեռագիրը, որ գործադրում է Ադրբեջանը, բանակայինի ձեռագիր չէ. «Բանակայինը, իսկական զինվորականը չի խոշտանգում, ծեր մարդու ականջը չի կտրում, դա վարձու մարդասպանի ձեռագիր է: Այս վերջին ագրեսիայի դեպքում, իհարկե, կար հայկական հարցը, բայց ավելի շատ միջազգային իրադարձությունների զարգացման արդյունք էր տեղի ունեցածը: Պետք է ավելի լայն նայել՝ ի՞նչ է տեղի ունենում Սիրիայում, ի՞նչ հարաբերություններ կան ռուս-թուրքական հարթակում, ուղղակի հայերն էլ այս անգամ օգտագործվեցին այդ տեսանկյունից»,-նշեց Փանոս Մանջյանը, կրկնելով, որ որպես փորձառու զինվորական, եթե Արցախին օգտակար լինելու հարց լինի և դիմեն, ինքը պատրաստ է աջակցել:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից