ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բոլորն են հասկանում, թե որտեղից է գալիս էսկալացիան. Ալեքսանդր Իսկանդարյան 04/11/2016 19:28 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Չկա ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծում, դա ցույց տվեց ռազմական գործողությունների վերջին բորբոքումը: Այս մասին «Փաստինֆո»-ի լրագրողի հետ հարցազրույցում հայտարարեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Քաղաքական վերլուծաբանն ընդգծեց, որ ԼՂ հակամարտության նման իրավիճակներն աշխարհում հիսունի կարգի են, հակամարտությունների լուծումն ունի հսկայական թվով բարդություններ: Մասնավորապես, կա Թայվանի, Քաշմիրի, Իսրայել-Պաղեստինի, Իռլանդիայի, Կիպրոսի, Աբխազիայի, Հարավային Օսեթիայի, Կոսովոյի, Արևմտյան Սահարայի խնդիրները, թվարկումը սրանով չի սպառվում: Այդ շարքում ղարաբաղյան հակամարտությունը նոր է, և զուր է ակնկալել, որ քեռին քանոնով կգա ու կլուծի խնդիրները:
«Մենք ապրելու ենք այս տարածաշրջանում, որտեղ ապրում ենք, կփորձենք հարատևել, ապահովել մեր և Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը»,- ասաց Ա.Իսկանդարյանը՝ հավելելով, որ «իրավիճակն ամենավատը չէ, լինում են շատ ավելի վատ իրավիճակներ, սկզբունքորեն ավելի վատ և մեր սահմաններից ոչ շատ հեռու»:
Ըստ քաղաքական վերլուծաբանի, իրականում խնդրի լուծումը պետության կառուցման, նրա ամրապնդման, գյուղերի ու քաղաքների բնակեցման, կառավարման ու տնտեսական զարգացման, ճանապարհաշինության, լուրջ բանակի հետագա պահպանման և զարգացման, այսինքն՝ անվտանգության պահպանման, սահմանների համապատասխան շինարարության մեջ է: «Պետք է, իհարկե, փորձել հակամարտությունից ելք գտնել, բայց հիմա մենք խնդիր ունենք սովորել ապրել հակամարտության պայմաններում»,- ասաց նա:
Ըստ Ալեքսանդր Իսկանդարյանի, Հայաստանի կողմից ԼՂՀ ճանաչումը ոչինչ չի տա՝ բացի հոգեբանական հանգստությունից: «Դա կարող է տեղի ունենալ միայն բանակցային գործընթացի բոլոր փորձերի լիակատար կրախի պայմաններում: Քանի դեռ կան Մինսկի խումբն ու բանակցային գործընթացի փորձերը, դա տեղի ունենալ չի կարող»,- ասաց նա՝ ընդգծելով, որ Ղարաբաղին Ադրբեջանը պետք է ճանաչի և ոչ թե Հայաստանը:
«Ինչո՞վ եք բացատրում ԻՊ գրոհայինների մասնակցությունը Ադրբեջանի կողմից, ո՞ւմ է ձեռնտու, որպեսզի Եվրոպայում ահաբեկիչների կողմից ստեղծված իրավիճակին զուգահեռ թեժ լինի նաև իրավիճակը հարավկովկասյան տարածաշրջանում» հարցին ի պատասխան Ա.Իսկանդարյանը պատասխանեց. «Ես դա բացատրում եմ ինֆորմացիոն պատերազմով»:
Իսկ ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանի հայտարարությունը՝ ղարաբաղյան հակամարտությունը սեփական ուժերով, այն է՝ ռազմական ճանապարհով լուծելու մասին քաղաքագետը բացատրեց հրամանի անսպասելի լինելով: Նա նշեց, որ ռազմական գործողությունների վերջին բորբոքման սկզբում լույս ապրիլի 2-ի գիշերվա առաջին կեսին մոտավորապես մինչև ցերեկվա ժամը մեկը, Ադրբեջանից դուրս չէր գալիս տեղեկատվություն, ինֆորմացիոն դաշտը հայերի ձեռքերում էր: Ա.Իսկանդարյանն ընդգծեց, որ ինֆորմացիոն պատերազմը չափազանց կարևոր բաղադրիչ է, և դրան, իհարկե, նախապատրաստվում են, սա ցույց է տալիս, որ նրանք պատրաստ չէին: «Ամերիկայից հրամանը եկավ, զինվորականների մոտ միշտ կա պլան՝ առաջին, երկրորդ, երրորդ պլան և այլն, զինվորականները սկսեցին անել այն, ինչ արեցին, իսկ ինֆորմացիոն դաշտը դատարկ էր: Հետո սկսեցին ասել, որ հարձակվել են ոչ թե այն պատճառով, որ ծրագրել էին, այլ այն պատճառով, որ հայերը իրենց գնդակոծել են, դրանից հետո են իրենք հարձակվել»: Ա.Իսկանդարյանը նկատեց, որ թեև խոսում էին 12 զոհերի մասին, սակայն ինքն էլ Ինտերնետում պարզ հաշվարկ կատարելով արձանագրել է, որ կա 15 դիակ: «Ես կարծում եմ, որ պրն. Ալիևի մոտ էմոցիոնալ բաղադրիչ կար, չեն հասցրել պայմանավորվել դիրքորոշման շուրջ: Պոլատ Բյուլբյուլօղլին ասում էր այն, ինչ մինչ այդ էլ մասամբ ասվում էր, հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու մասին»,- ասաց նա:
Ըստ վերլուծաբանի, հիմնականում շփման գծի ուղղությամբ մարտական գործողություններ իրականացնելով Ադրբեջանը նպատակ ուներ ինչ-որ քառակուսի մետր ունենալ, որ իր բնակչությանը ցույց տա, որ իրենք էլ կարող են մարտնչել:
Ա.Իսկանդարյանը գտնում է, որ սա իսկական պատերազմ չէ, հակառակ դեպքում գործողություններն այլ կերպ կիրականացնեին, օրինակ, Ստեփանակերտին կխփեին, հրթիռառմբային հարձակման կդիմեին: «Միջոցներն, իհարկե, ռազմական էին, սակայն նպատակները քաղաքական էին և ոչ թե ռազմական: Դա արվում էր այն բանի համար, որպեսզի փորձել ինչ-որ բան անել 94 թ.-ից հետո, և ցույց տալ դա իրենց ժողովրդին»:
Խաղաղ բնակիչների նկատմամբ վայրագությունները, ըստ Ա.Իսկանդարյանի, ռազմական հանցագործություն է, այդպիսի հանցագործություններ հայ-ադրբեջանական հակամարտությունում առաջին անգամ չի պատահում: Մասնավորապես, Ա.Իսկանդարյանը հիշատակեց ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանի հանդեպ ոճրագործություն կատարած Սաֆարովի գործը, Մարաղայի, Սումգայիթի և այլ դեպքեր:
ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցչի կողմից ազգերի ինքնորոշման իրավունքը հիշատակելը և ամերիկյան առաջատար CNN լրատվամիջոցի եթերում ԼՂՀ արտգործնախարարի հանդես գալը, ըստ Ա.Իսկանդարյանի, ԱՄՆ-ի կողմից ազգերի ինքնորոշման իրավունքի գլոբալ մոտեցման փոփոխություն չէ, պարզապես «այժմ աշխատում է շտապօգնությունը, խնդիր կա դադարեցնել մարտական գործողությունների բորբոքումը»:
Ա.Իսկանդարյանը նկատեց, որ տարբեր, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների, հայտարարությունների վերաբերյալ Հայաստանում հասարակության ընկալումն էմոցիոնալ է, թե ինչո՞ւ չասացին, որ Ադրբեջանն է մեղավոր: «Դիվանագետները հարմարեցված չեն ճշմարտություն ասելուն, նրանք բացարձակապես այլ խնդիրներ ունեն, վաղը նրանք պետք է շարունակեն գնալ Բաքու և Երևան, շարունակեն աշխատել այդ հակամարտության հետ կապված: Նրանք իրենց համար պայմաններ են ստեղծում, որպեսզի կարողանան աշխատել՝ վատն է, թե լավն է Ադրբեջանը, վատն է, թե լավն է Հայաստանը: Այստեղ անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ է տեղի ունենում, և ոչ թե ամբիոններ բարձրանալ ու ելույթներ ունենալ: Իհարկե, բոլորն են հասկանում, թե որտեղից է գալիս էսկալացիան»,- ասաց Ա.Իսկանդարյանը:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից