Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել Tik Tok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին
01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/17/2025   20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/17/2025   19:00 Վառել են Արդարադատության նախարարության պաշտոնյայի «Nissan»-ը

Թեհրանի հայկական եկեղեցիներում զոհված հայ զինծառայողների համար պատարագ է մատուցվել, նվիրատվություններ են կատարվել և ստորագրահավաք կազմակերպվել 04/09/2016   17:02  |  ԼՐԱՀՈՍ

 
Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրանի հայկական եկեղեցիներում ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում զոհված հայ ու զինվորների ադրբեջանական վայրագությանը զոհ գնացած խաղաղ բնակչության հոգիների խաղաղության համար պատարագ է մատուցվել: Այս մասին «Արﬔնպրես»-ին տեղեկացրին Թեհրանի «Ալիք» օրաթերթից:
 
«Արցախ, Հայաստան, Սփիւռք, եռաﬕասնութիւնը այսօր աւելի քան ամուր ու հզօր է իր ազգային ﬕասնականութեամբ ու ﬔզ յատուկ խենթ ու յախուռն տեսակով:
 
Իրանահայութիւնն իր պահանջի, ցասման ձայնը ու ﬕաժամանակ հերոսական ոգով զոհւած հերոս զինւորների յիշատակը խնկարկելով, ﬕասնութեան եւ զօրակցութեան թիկունքում մէկ անգամ եւս ամրագրեց, որ արցախցու հետ է նրա զօրեղ ոգու ու անկոտրում կամքի անբաժան ընկերը:
 
Երէկ առաւօտեան, Թեհրանի Ս. Սարգիս, Ս. Թարգմանչաց, Ս. Գրիգոր Լուսաւորիչ, Ս. Վարդանանց եւ Ս. Աստւածածին եկեղեցիներում Արցախեան նորագոյն հերոսամարտում ընկած ազգային հերոս զինւորների ու խաղաղ բնակչութեան թւում զոհերի հոգիների խաղաղութեան համար տեղի ունեցաւ յատուկ պատարագ եւ հոգեհանգստեան արարողութիւն:
 
Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում արարողութիւնը նախագահում էր առաջնորդական փոխանորդ Տ. Մակար եպս. Աշգարեանը, ում քարոզի հիﬓաքարը Արցախեան վերջին օրերի առճակատուﬓերում ընկած զինւորներն էին ու առաջնագծում կռւող տղաների սխրանքները՝ անկոտրում կամքն ու հերոսական ոգին:
 
Աւելի ուշ արդէն եկեղեցու բակում լուռ համահաւաք էր եւ ﬕաժամանակ ստորագրահաւաք, որի ընթացքում նաեւ հասարակութիւնը ինքնաբուխ ու առատաձեռնօրէն իր նւիրատւութիւններն էր անում Արցախին, որքանով որ կարող էր օժանդակում ու իր ոգու կանչը ﬕացնում արցախցու հերոսական ոգուն, ասելով, որ իր հետ է՝ առաջնագծում կանգնած զինւորի կողքին, նահատակւած զոհերի ընտանիքների հետ ﬕասին կիսում է համընդհանուր նրանց վիշտը ու զօրավիգ կանգնում նրանց: Այստեղ յաւելենք ﬕ կարեւոր հանգամանք, որ նւիրատւութիւնները շարունակւում են եւ հասարակութեան
մասնակցութիւնը աննախադէպ ակտիւ է:
 
Բակում, վերջին օրերի ընթացքում զոհւած զինւորների նկարներն էին՝ պատանին իր գլխից վեր էր պահում հասակակցի լուսանկարը ու արտասւում, հերոս զինւորի վերյառնած կերպարն էր զօրեղացնում իր ոգու խորքում:
 
Օրւայ առիթով արտայայտւեց Իսլ. խորհրդարանում հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը, ով իր խօսքում շեշտադրեց Ադրբեջանի նախայարձակ ու ապակառուցողական լինելու հանգամանքը եւ մասնաւորապէս ընդգծեց Իրանի պետական այրերի ողջախոհ կեցւածքը հրադադարի կիրառման եւ տարածաշրջանում խաղաղութիւնը վերականգնելու առուﬓերով, որտեղ շեշտադրւեց յատկապէս նախագահ Ռոհանիի եւ արտգործնախարարԶարիֆի կառուցողական մօտեցուﬓերը:
 
Խորհրդարանի պատգամաւորի խօսքից յետոյ, որը իﬕջիայլոց նաեւ աւարտն էր համահաւաքի, հաւաքւած հասարակութիւնը դեռ երկար եկեղեցու բակում էր ու մարդկանց լուռ հայեացքներում կարդում էիր «Ուրիշ էլ ինչ կարող եմ անել ﬔր հայոց ﬕջնաբերդի թիկունքը աւելի ամրացնելու համար, պատրաստ եմ ու կանեմ»: Ս. Սարգիս եկեղեցում ներկայ էին Իրանի Իսլ. խորհրդարանում հիւսիսային եւ հարաւային իրանահայութեան պատգամաւորներ դոկտ. Կարէն Խանլարեանը եւ Ռոբերտ Բեգլարեանը, Թեմական խորհրդի փոխատենապետ Վարուժ Յովհաննիսեանը եւ գործադիր անդաﬓեր, «Ալիք» հաստատութեան ներկայացուցիչ Հենրիկ Խալոյեանը եւ օրաթերթիս գլխաւոր խմբագիր Դերենիկ Մելիքեանը, Իրանում ՀՀ դեսպանութեան ռազմական կցորդ Սեւադա Շաբոյեանը,
դեսպանորդ Գառնիկ Բադալեանը եւ 3-րդ քարտուղար Արթուր Յակոբեանը:
 
Իրանում ՀՀ դեսպան Արտաշէս Թումանեանը, եւ դեսպանի տիկին Անահիտ Թումանեանը, հիւպատոս Գրիգոր Յակոբեանը, դեսպանութեան խորհրդականներ Սահակ Եղիազարեանը եւ Միքայէլ Հայիրեանը ներկայ են եղել Ս.Թարգմանչաց եկեղեցում կայացած արարողٳթեանը»,- ասվում է օրաթերթի հաղորդագրության ﬔջ:
 
 
 

Արխիվ

[]