Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

ՀՀ Նախագահ. Մենք պատրաստակամություն ենք հայտնել ստորագրելու համապատասխան փաստաթուղթ, որը կենթադրեր հակամարտության համապարփակ կարգավորում 04/08/2016   13:42  |  ԼՐԱՀՈՍ

 
 
Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով ապրիլի 6-7-ը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում էր: Այցի շրջանակներում Հանրապետության Նախագահը հանդիպումներ է ունեցել Գերմանիայի բարձրագույն ղեկավարության՝ Նախագահ Յոախիմ Գաուկի, կանցլեր Անգելա Մերկելի, Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթի, Գերմանիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահող Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ: Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել գերմանական «Դոյչե Վելե»-ին` պատասխանելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության, Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի, ԵԱՏՄ-ին անդամակցության և Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունման վերաբերյալ հարցերի: «Արմենպրես»-ը ներկայացնում է հարցազրույցն ամբողջությամբ` ոչ պաշտոնական թարգմանությամբ:  
 
-Պարոն Նախագահ, ես չեմ հարցնի Ձեզ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում լարվածության պատճառների վերաբերյալ, քանի որ արդեն կանխատեսում եմ Ձեր պատասխանը: Ինձ հետաքրքրում է, թե ի՞նչ եք արել` կանխելու հերթական արյունահեղությունը:
 
-Մենք արել ենք հնարավոր ամեն բան: Մոտ երեք տարի առաջ Ադրբեջանը հրաժարվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկված երեք հիմնարար սկզբունքներից երկուսից և այժմ պնդում է, որ հակամարտությունը կարգավորվի բացառապես տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա: Երկրորդը, բացի հակահայկական ելույթներից և Հայաստանի նկատմամբ ագրեսիվ վերաբերմունքից, Ադրբեջանը մի քանի անգամ մեծացրել է իր ռազմական բյուջեն` ավելացնելով ռազմական հռետորաբանությունը...
 
-Կներեք, որ Ձեզ ընդհատում եմ, սակայն ես կցանկանայի իմանալ, թե ի՞նչ է արել հայկական կողմը, անձամբ Դուք` կանխելու իրադրության լիցքաթափումը:
 
-Հենց դա էլ ասում եմ: Մենք համապատասխան կառույցներին ահազանգում էինք այն մասին, թե ինչի կարող է հանգեցնել այս ամենը: Մենք առաջարկել էինք ստեղծել շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմ, որպեսզի հնարավոր լիներ հստակորեն պարզել, թե որ կողմն է կոնֆլիկտային գործողությունների նախաձեռնողը:
 
Պատերազմը, ինչպես հաճախ է լինում, սկսվեց անսպասելի, սակայն նույնքան ասպասելի էլ, երեք օր հետո, ռազմական գործողությունները դադարեցին, համաձայնություն եղավ կրակի դադարեցման վերաբերյալ: Ո՞վ օգնեց հասնել նման համաձանության:
 
Մենք չենք կարծում, որ ռազմական գործողությունները սկսվեցին անսպասելի կերպով: Դա սպասելի էր: Տեղի ունեցավ այն, ինչ պետք է տեղի ունենար: Սակայն կրակի դադարեցումը ևս պատահական չէր: Ադրբեջանական կողմը մեծ կորուստներ տվեց: Բացի այդ, Ռուսաստանի գլխավոր շտաբի պետը զանգահարեց հայկական ԶՈՒ գլխավոր շտաբի պետին և տեղեկացրեց, որ ադրբեջանական կողմը համաձայն է այդ հարցով հայկական կողմի հետ հանդիպել Մոսկվայում: Բնականաբար, կար նաև համաշխարհային հանրության աջակցությունը: Շատ պետություններ և միջազգային կազմակերպություններ հանդես եկան համապատասխան հայտարարություններով:
 
-Փորձագետները վաղուց մատնանշում են լարվածության բարձր ռիսկի առկայությունը տարածաշրջանում, որտեղ դեմ առ դեմ կանգնած են հակամարտող կողմերի զինված զորամիավորումները: Ինչու՞ չեք ցանկանում, որ նրանց բաժանեն խաղաղարար ուժերը, օրինակ ռուսական:
 
-Մենք երբեք դրա դեմ չենք արտահայտվել, սակայն կարծում ենք, որ հակամարտությունը պետք է ամբողջական և վերջնական լուծում ստանա: Հակառակը, մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնել ստորագրելու համապատասխան փաստաթուղթ, որը կենթադրեր հակամարտության համապարփակ կարգավորում, այդ թվում և երկու կողմերի միջև խաղաղարար ուժերի առկայությունը: Սակայն ադրբեջանցիները դա չցանկացան:
 
-Դուք ասացիք, որ Ռուսաստանը հստակ դերակատարություն է ունեցել կրակի դադարեցման շուրջ պայմանավորվածություն ձեռք բերելու հարցում: Իսկ ինչպե՞ս եք գնահատում Ռուսաստանի դիրքորոշումն այս հակամարտությունում: Դուք ինքներդ եք ասում, որ Ռուսաստանը Ձեր ռազմավարական դաշնակիցն է, հովանավորը, և միևնույն ժամանակ այն ժամանակակից զենք է մատակարարում Ադրբեջանին:
 
-Ես երբեք չեմ ասել, որ Ռուսաստանը մեր հովանավորն է, որ առհասարակ որևէ երկիր եղել կամ կարող է լինել մեր հովանավորը: Եվ Ռուսաստանը երբեք Հայաստանի համար այն դերը չի ունեցել, ինչպես Թուրքիան Ադրբեջանի:
 
-Սակայն դուք Ռուսաստանին ռազմավարական դաշնակից եք անվանում...
 
-Այո, դա այդպես է: Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, մենք Ռուսաստանի հետ ունենք ռազմավարական համաձայնագիր: Դրա հետ մեկտեղ մենք միշտ բացահայտ ասում ենք, որ դեմ ենք Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելուն:
 
-Գերմանիայի կանցլերի հետ համատեղ ասուլիսին Դուք հայտարարեցիք, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ցանկանում է ինքնուրույն տնօրինել իր ճակատագիրը, որոշել իր ապագան, ապրել իրավական պետությունում: Դուք այդ ցանկությունն օրինական եք համարում, սակայն Լեռնային Ղարաբաղի ինքնահռչակ հանրապետությունն, ամեն դեպքում, չեք ճանաչել: Ինչո՞ւ:
 
-Քանի որ դա մեր կողմից փոխզիջում է: Եթե այսօր Հայաստանը ճանաչեր Լեռնային Ղարաբաղի անկախությունը, դա կնշանակեր, որ մենք հրաժարվում ենք հակամարտության կարգավորման հարցով նստել բանակցային սեղանի շուրջ: Եթե մենք ճանաչում ենք ԼՂ անկախությունը, ապա էլ ինչի՞ շուրջ պետք է տարվեն բանակցությունները: Ի դեպ, սա պատասխան է Ձեր նախորդ հարցին այն մասին, թե ինչ ենք անում մենք հակամարտության լարվածության դադարեցման համար: Մենք չենք ճանաչում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որպեսզի ավելորդ կերպով չբարդացնենք իրադրությունը:
 
-Մինսկի խմբի ձևաչափով այս հակամարտության կարգավորման շուրջ միջազգային բանակցությունները տարվում են արդեն երկու տասնյակ տարի: Դուք դեռ հույս ունե՞ք այդ ձևաչափից, թե անհրաժեշտ եք համարում ինչ-որ նոր մոտեցում: Ձեր կարծիքով, ի՞նչ դեր կարող էին խաղալ Գերմանիան, ԵՄ-ն:
 
-Կարծում եմ Մինսկի խումբն օպտիմալ ձևաչափ է, և չի կարելի ասել, որ այս բոլոր տարիների ընթացքում որևէ արդյունք ձեռք չի բերվել: Ձևաչափի փոփոխությունը ոչինչ չի տա, առավել ևս, որ Մինսկի խմբում ներկայացված են երկրներ ու մասնավորապես համանախագահող երկրները (Ռուսաստան, Ֆրանսիա, ԱՄՆ), որոնք ունեն բավարար միջոցներ ու հնարավորություններ Լեռնային Ղարաբաղում իրադարձությունների զարգացման վրա ազդելու համար: Ձևաչափի փոփոխության հարցում պնդում է Ադրբեջանը:
 
Ինչ վերաբերում է Գերմանիային. այն այժմ նախագահում է ԵԱՀԿ-ում: Այս կազմակերպությունն ունի լայն գործիքակազմ, և ես համոզված եմ, որ այն կարող է դրանցից օգտվել շատ արդյունավետ: Բացի այդ, Գերմանիան նաև Մինսկի խմբի անդամ է:
 
-Հայաստանը եղել է ԵՄ «Արևելյան գործընկերության» ծրագրի անդամ, որը ենթադրում էր ԵՄ հետ ասոցացման հեռանկար: Սակայն Դուք որոշում ընդունեցիք ոչ ի օգուտ այս ասոցացման, և Հայաստանը միացավ Եվրասիական տնտեսական միությանը: Ի՞նչը որոշիչ փաստարկ դարձավ դրա համար: Ռուսաստանի ճնշու՞մը: Զուտ տնտեսական հաշվա՞րկ: Ուկրաինայի իրադարձություննե՞րը:
 
Սկզբում մեկ նկատառում. ոչ թե մենք եղել ենք «Արևելյան գործընկերության» ծրագրի անդամ, այլ մենք շարունակում ենք լինել նաև հիմա: Նախորդ տարվա դեկտեմբերին սկսվեց բանակցային նոր գործընթացը, դրա երկու փուլերն արդեն հետևում են մնացել: Ի վերջո մենք կստորագրենք փաստաթուղթ ԵՄ հետ: Ռուսաստանի կողմից երբեք որևէ ճնշում չի եղել: Մենք առաջնորդվել ենք տնտեսական նպատակահարմարությամբ: Ռուսաստանը մեր գլխավոր շուկան է և մեր խոշորագույն առևտրային գործընկերը: Ռուսաստանը ԵԱՏՄ շրջանակում մեզ շատ ձեռնտու պայմաններ է առաջարկել` իր ապրանքների համար 30 տՍ կոս զեղչ տրամադրելով: Իմ սկզբունքն է ընդունել որոշումներ, որոնք կարող են ռեալիզացվել:
 
-Վերջին հարցն ամբողջովին այլ ոլորտից է: Գերմանիան մինչ օրս չի ճանաչել Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հայերի զանգվածային սպանությունները որպես Ցեղասպանություն: Այս տարվա փետրվարին Բունդեսթագը Թուրքիայի պատճառով հետաձգեց բանաձևի ընդունումը: Ինչպե՞ս եք գնահատում Գերմանիայի նման դիրքորոշումը:
 
-Սկսեմ նրանից, որ Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահն անցյալ տարի ապրիլին Բեռլինի տաճարում իր ելույթի ժամանակ շատ ճիշտ խոսքեր գտավ: Մենք երախտապարտ ենք նրան դրա համար: Բացի այդ, ես հուսով եմ, և այդ մասին խոսվել է Բեռլինում բանակցությունների ժամանակ, որ մինչև խորհրդարանական ամառային արձակուրդ Բունդեսթագը կընդունի համապատասխան որոշում բոլոր խմբակցությունների մասնակցությամբ:
 
 
 
 
 

 


Հարակից հրապարակումներ`

13:05 08/04/2016  |  ԼՐԱՀՈՍՏեղի ունեցավ այն, ինչ պետք է տեղի ունենար. ադրբեջանական կողմը մեծ կորուստներ տվեց. ՀՀ Նախագահ
12:50 08/04/2016  |  ՄեկնաբանությունԱդրբեջանն ուզում է ուշադրություն հրավիրել իր վրա, որպեսզի բոլորը վազեն իր շուրջը. Ա.Իսկանդարյան
12:47 08/04/2016  |  ԼՐԱՀՈՍՀակամարտության կարգավորման՝ մեզ համար ընդունելի ծրագրի ընդունման դեպքում խաղապահների տեղակայումն անհրաժեշտություն է. Լևոն Զուրաբյան
12:32 08/04/2016  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՀայաստանի կողմից ԼՂ անկախության չճանաչումը փոխզիջում է. Սերժ Սարգսյան
12:27 08/04/2016  |  ԼՐԱՀՈՍԱլիևը փորձեց նմանվել Ադոլֆ Հիտլերին, և դա նրան հաջողվեց. նույն ֆաշիստական ձեռագիրն էր և նույն վախճանը. Արմեն Ռուստամյան
12:24 08/04/2016  |  ԼՐԱՀՈՍԲաց նամակ՝ Սամվել Բաբայանին Արցախ հրավիրելու պահանջով
11:40 08/04/2016  |  Միջազգային լրահոսԴավութօղլու. «Ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացին պետք է մասնակցեն Մինսկի խմբի բոլոր երկրները»
11:31 08/04/2016  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՎահրամ Բաղդասարյան. Խաղաղապահների տեղակայման խնդրանքով մենք երբեք հանդես չենք եկել, բայցև դեմ չենք
10:36 08/04/2016  |  ԼՐԱՀՈՍՀակառակորդը կրակել է Տավուշում և Գեղարքունիքում տեղակայված դիրքերի ու բնակավայրերի ուղղությամբ
10:06 08/04/2016  |  ՄամուլՈչ մի գերտերությունից պետք չէ ոչ մի բան մուրալ, ոչ էլ մուննաթ գալ, թե ինչու նրանք մեզ չեն օգնում. «Առավոտ»

Արխիվ

[]