ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ողջունում ենք Հայաստանի և ԼՂ-ի միջև պաշտպանության համաձայնագրի ստորագրման Հայաստանի Նախագահի կոչը. ՀՅԴ Հայ դատ 04/03/2016 12:05 | ԼՐԱՀՈՍ
ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախումբը խստորեն դատապարտում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանի ամբողջ երկայնքով ադրբեջանական հարձակումները, որի ընթացքում օգտագործվել է օդային զինուժ, զրահամեքենաներ և ծանր հրետանի: Հանձնախումբը, arfd.info-ի փոխանցմամբ, նշել է, որ այդ հարձակումների հետևանքով հայկական կողմն ունեցել է 18 զոհ և 35 վիրավոր, ինչպես նաև զոհվել է 12 տարեկան մի աշակերտ, ևս երկուսը վիրավորվել են:
Հանձնախումբն ընդգծում է, որ Ադրբեջանը շարունակում է ձախողել բանակցային խաղաղ գործընթացը՝ խափանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը: Խմբի համանախագահները սեպտեմբեր 2015-ին Նյու Յորքում կոչ էին արել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին՝ ընդունել զինադադարի խախտումները հետաքննելու մեխանիզմ: Նրանք, ըստ Հանձնախմբի հայտարարության, հայտարարել էին, որ առանց նման մեխանիզմի, կողմերը պիտի շարունակեն մեղադրել իրար, թե ո՞վ է եղել շփման գծի երկայնքով ու հայ-ադրբեջանական սահմանին մահացու հարձակումների նախաձեռնողը: Հայաստանը համաձայնել է քննել մեխանիզմի մանրամասնությունները, և մենք կոչ ենք անում Ադրբեջանին ևս ընդունելու»:
Հանձնախումբն արձանագրում է, որ անշուշտ, ինչպես ընդունված է Բաքվի կողմում, Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման խաղաղ բանակցությունների կոչերը անտեսվել են: Ընդհակառակը, Ադրբեջանը 1994 թվաականի զինադադարի հաստատումից ի վեր ամենածանր հարձակումների դիմեց:
«Եթե միջազգային հանրությունը Ադրբեջանին զսպվածության կոչ արած լիներ, այսօր կյանքեր չէին կործանվի: Պատասխանատու կառույցները պետք է այլևս դադարեն միայն անհանգստություն հայտնել և «երկու կողմերին զսպվածության կոչեր անել», այլ պետք է մատնացույց անել Ադրբեջանին և սանձել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:
ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը նշել է. «Առաջին հերթին, մենք մեր ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին, զինվորներին ու խաղաղ բնակչությանը, ովքեր իրենց կյանքը կորցրեցին այսօր: Վիրավորներին մաղթում ենք արագ ապաքինում: Մենք ուշադիր հետևում ենք Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի սահմաններին վտանգավոր զարգացումներին, և արդեն անհրաժեշտ քայլերի ենք դիմել զորաշարժի ենթարկելու Եվրոպայի մեր կառույցները՝ իրենց երկրներում հանդիպելու իրենց պետության և միջազգային մարմինների ներկայացուցիչներին՝ ստիպելու Ադրբեջանին վերադառնալու բանակցությունների սեղանի մոտ: Թուրքիան նաև համապատասխանատու է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ հարձակումների համար»:
Գ.Կարապետյանը հավելել է. «Մենք ողջունում ենք նաև Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև պաշտպանության համաձայնագրի ստորագրման Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կոչը և ամբողջովին աջակցում ենք այս նախաձեռնությանը, պատրաստ ենք աշխատելու բոլոր նրանց հետ, ովքեր երաշխավորում են Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի սահմանների ապահովությունը:
«Փաստինֆո»-ն արդեն տեղեկացրել է, որ ապրիլի 1-ից 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի ձեռնարկել է ակտիվ հարձակողական գործողություններ՝ կիրառելով տանկեր, հրետանի և օդուժ:
ԼՂՀ ՊԲ ստորաբաժանումների ակտիվ գործողությունների արդյունքում շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը հետ է շպրտվել՝ տալով բազմաթիվ զոհեր: Հաստատված տվյալներով՝ ընդհանուր առմամբ, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և օրվա ընթացքում տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել է 200-ից ավելի զոհ, ղարաբաղյան ուժերը շարքից հանել են 4 տանկ, 2 անօդաչու թռչող սարք, 2 ուղղաթիռ:
Ադրբեջանական զինուժը գնդակոծում է նաեւ հայկական գյուղերը. պրիլի 2-ին ժամը 08:30-ի սահմաններում ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 2004թ. ծնված Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են: Կորուստներ կան նաեւ զինված ուժերում. զոհվել է 18, վիրավորվել 35 զինծառայող:
Ապրիլի 3-ի վաղ առավոտյան` ժամը 06-ից հակառակորդը հրթիռահրետանային միջոցների և զրահատեխնիկայի կիրառմամբ շարունակել է ագրեսիվ ռազմական գործողությունների վարումը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/20/2025 17:34 Այրվել է մոտ 15 հա բուսածածկույթ
- 01/20/2025 13:03 Արտառոց դեպք՝ Երևանում. քաղաքացին ներխուժել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան ու սպառնալիքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին
- 01/20/2025 10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից