ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության քաղաքական գործիչները դատապարտում են Ադրբեջանի ագրեսիան. Artsakhpress.am 04/03/2016 15:51 | ԼՐԱՀՈՍ
Artsakhpress.am-ի հաղորդմամբ՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գործող «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության քաղաքական գործիչները հանդես են եկել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ռազմական գործողությունները դատապարտող հայտարարությամբ:
Գերմանական քաղաքական կուսակցությունը, մասնավորապես, դատապարտել է Ադրբեջանին՝ ԼՂՀ նկատմամբ ցուցաբերած ռազմական ագրեսիայի համար: Նրանք անընդունելի են համարել Ադրբեջանի զինուժի ագրեսիվ ռազմագործողությունները, հատկապես, խաղաղ բնակավայրերի ուղղությամբ:
Այս կապակցությամբ կուսակցությունը կոչ է արել Գերմանիայի կառավարությանը կամք դրսևորել և դատապարտել պաշտոնական Բաքվին՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ռազմական ագրեսիա իրականացնելու համար, ինչպես նաև պահանջել են տեղի ունեցող իրադարձությունների առթիվ միջազգային հետաքննություն սկսել:
Կուսակցությունը ստեղծված իրավիճակի առթիվ քննադատել է նաև Թուրքիային՝ նշելով, որ Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունն արդարացնելու համար թուրքական լոբբին Գերմանիայում մեծ աշխատանք է տանում:
Հայտարարության տակ ստորագրել են «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության պատգամավոր Անդրեաս Գալաուն և կուսակցության երիտասարդական թևի ղեկավար Մարկուս Ֆրոհնմայերը:
Նշենք, որ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության հրավերով օրերս Արցախի իշխող՝ «Ազատ հայրենիք» կուսակցության ներկայացուցիչը դիտորդական առաքելություն է իրականացրել Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում տեղի ունեցած երկրամասային խորհրդարանական ընրություններում:
«Փաստինֆո»-ն արդեն տեղեկացրել է, որ ապրիլի 1-ից 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի ձեռնարկել է ակտիվ հարձակողական գործողություններ՝ կիրառելով տանկեր, հրետանի և օդուժ:
ԼՂՀ ՊԲ ստորաբաժանումների ակտիվ գործողությունների արդյունքում շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը հետ է շպրտվել՝ տալով բազմաթիվ զոհեր: Հաստատված տվյալներով՝ ընդհանուր առմամբ, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և օրվա ընթացքում տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել է 200-ից ավելի զոհ, ղարաբաղյան ուժերը շարքից հանել են 4 տանկ, 2 անօդաչու թռչող սարք, 2 ուղղաթիռ:
Ադրբեջանական զինուժը գնդակոծում է նաեւ հայկական գյուղերը. պրիլի 2-ին ժամը 08:30-ի սահմաններում ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 2004թ. ծնված Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են: Կորուստներ կան նաեւ զինված ուժերում. զոհվել է 18, վիրավորվել 35 զինծառայող:
Ապրիլի 3-ի վաղ առավոտյան` ժամը 06-ից հակառակորդը հրթիռահրետանային միջոցների և զրահատեխնիկայի կիրառմամբ շարունակել է ագրեսիվ ռազմական գործողությունների վարումը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/21/2025 08:10 Ինչո՞ւ է Հայաստանը դուրս մնում Հարավային Կովկասում լոգիստիկ նախագծերից. «Փաստ»
- 01/21/2025 08:07 Ֆեյք տարածող Չախոյանը հեղինակազրկել է իշխանությանը. նոր վարույթ. «Ժողովուրդ»
- 01/21/2025 08:03 Կապանում պատրաստվում են ընտրությունների․«Հրապարակ»
- 01/21/2025 07:58 Ո՞վ կվճարի քաղաքացիների տուգանքները. նոր բում. «Ժողովուրդ»
- 01/21/2025 07:55 Փոխնախարարի որդին ազատվել է բանակից. Փաշինյանը նոր խստացումներ է անում. «Ժողովուրդ»
- 01/21/2025 07:50 Տոտալ բոյկոտ. ինչպե՞ս են քաղաքացիներն արձագանքում իշխանության հերթական «գլուխգործոցներին». «Փաստ»
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/20/2025 17:34 Այրվել է մոտ 15 հա բուսածածկույթ
- 01/20/2025 13:03 Արտառոց դեպք՝ Երևանում. քաղաքացին ներխուժել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան ու սպառնալիքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին
- 01/20/2025 10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից