Թեմաներ
Երկուշաբթի 01 / 20 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   23:07 ՆԳՆ-ն զգուշացնում է վարորդներին. սպասվում է ձյուն եւ բուք 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/19/2025   22:22 Վրաստանի նախագահը երդմնակալությունից հետո ներում է շնորհել 613 կալանավորի 01/19/2025   22:02 Երեք իսրայելցի կին պատանդները վերադարձել են հայրենիք 01/19/2025   21:47 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. Հակոբյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok-ն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնել հնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել TikTok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ» 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին

Ընտրական օրենսգրքի վերաբերյալ մի շարք առաջարկներ արդեն ուշացած են կամ նման են, այսպես ասած, «գազն անցած ջերմուկի». Հերմինե Նաղդալյան 03/29/2016   18:52  |  Ընտրական իրավունք

Կարծես, իրականություն են դառնում ընդդիմության կողմից առաջարկվող՝ 4+4+4 ֆորմատով Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ քննարկումները, դրանք իշխանության տարբեր  ներկայացուցիչներ ի սկզբանե չէին բացառել, բայց արդյո՞ք պատրաստ են իշխանությունները ընդառաջ գնալ ընդդիմության կողմից  ներկայացվող մի շարք առաջարկներին, այդ թվում՝ ցուցակների հրապարակման պահանջին:

Ստորև ներկայացնում ենք ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի հետ հարցազրույցը:

 

- Տիկին Նաղդալյան, Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ ընդդիմադիր ուժերի եւ ՀԿ-ների ներկայացրած  5 պահանջների հարցում իշխանությունը պատրա՞ստ է արդյոք  գնալ զիջման:

-Նախ ինձ զարմացնում է բառապաշարը, որը շրջանառության մեջ է դրվել ընդդիմության կողմից՝ զիջել-չզիջել, ուլտիմատումներ:  Ընդհանրապես այս բանավեճը տարօրինակ հնչեղություն կամ տոնայնություն ունի, մարտահրավերի տպավորություն է ստեղծվում: Սա արհեստականորեն ներդրվում է մեր ընդդիմադիր գործընկերների կողմից, քանզի իշխանությունները բազմիցս հնչեցրել են՝ սա մեզ համար կենաց ու մահվան պայքար չէ, մենք մեր երկրում ընտրական գործընթացները բարելավելու, կատարելագործելու և վստահության աստիճանը բարձրացնելու խնդիրն ենք տեսնում և ուզում ենք լուծել՝ գործնական ու հիմնարար քայլերով: Հետաքրքիր միտում է նկատվում, որը ընդդիմությունը դեռևս Սահմանադրական բարեփոխումների գործընթացից սկսած կիրառում է՝ բովանդակային քննարկման փոխարեն ձևի հետևից ընկնելով, ձևով փոխարինելով բովանդակությունը: Այսինքն՝ այսօր ևս ընդդիմությունը կանխամտածված կերպով փաստաթղթի բովանդակային կողմին անդրադառնալու փոխարեն, կենտրոնանում է միայն քննարկման ձևին կամ ձևաչափին առնչվող բանավեճի  վրա: Կարծում եմ, բացատրությունը մեկն է՝ և՛ Սահմանադրության , և՛ Ընտրական օրենսգրքի  փոփոխությունների ժամանակ մեր ընդդիմադիր գործընկերները պարզորոշ տեսնում են , որ այն լուծումները, որոնք դրված են փաստաթղթերի բովանդակության մեջ , հստակորեն ցույց են տալիս իշխանության շահագրգռությունը խնդիրների լուծման կամ Ընտրական օրենսգրքի կատարելագործման հարցում: Ընտրական օրենսգրքում առաջարկվող ռեալ քայլերը բացահայտ խոսում են այն մասին, որ հանրության կողմից խնդրահարույց և սուր նեգատիվ ընկալում ունեցող թիրախային հարցերը լուծելու ուղղությամբ հստակ և հետևողական կամք է ցուցաբերվում: Կարծում եմ, այս գործելաոճը ընդդիմության կողմից պարզապես մանևրելու փորձ է: Տեսնելով, որ իշխանությունը իսկապես տրամադրված է բոլոր շահագրգիռ կողմերի հետ բովանդակային աշխատանքի և առաջարկների հնարավորինս լայնամասշտաբ քննարկման և ընդունման, լայն կոնսոլիդացիայի ստեղծման՝ փորձում են հորինել նոր , արհեստական սահմանափակումներ, ձևաչափեր, և մտնել դրանց վերաբերյալ բանավեճի մեջ:

Վստահաբար, ճիշտ և արդարացի է իշխանությունների որդեգրած դիրքորոշումը՝ թե՛ այս  4+4+4-ի , թե՛ այլ 4-երի կամ 24-երի ,  անգամ մեկի կողմից արված առաջարկները պատրաստակամորեն լսելու, քննարկելու, աշխատելու, գտնելու խնդիրը լուծելու ամենաարդյունավետ ձևը:

-Իսկ ներկայացված կոնկրետ առաջարկությունների մասով ի՞նչ կասեք:

- Կարծում եմ, եթե բովանդակային խնդիրներին անդրադարձներ լինեին, դրանք ցույց կտային, որ մի շարք առաջարկներ արդեն ուշացած են կամ նման են, այսպես ասած,  «գազն անցած ջերմուկի»: Ընտրողների ցուցակների մաքրման իմաստով Հայաստանի Հանրապետությունում դեռ այն ժամանակվանից, ինչ քաղաքացիների հաշվառումը վարվում է ՀՀ պետական ռեգիստրի կողմից, ըստ էության կատարվել է հսկայական աշխատանք: Այսօր դրան գումարվում է ևս մեկ նորամուծություն, որն աննախադեպ քայլ է իշխանությունների կողմից՝ ընտրողների գրանցման ողջ գործընթացը ավտոմատիզացվում և էլեկտրոնային ճանապարհով է իրականացվում՝ անկախ, արտասահմանյան հեղինակավոր ու առաջատար, տեխնիկական աուդիտ անցած կազմակերպության միջոցով: Սա այնպիսի հեղափոխական քայլ է, որով այլևս ցուցակների մաքրման մասին խոսակցությունը տասերորդական է դառնում, իշխանությունը պարզապես ողջ գործընթացը տալիս է մարդու, իշխանության, և առհասարակ որևէ շահագրգռության գործոն բացառող մի համակարգի: Այս առումով ընդդիմության ներկայացրած՝ ցուցակների մաքրմանն առնչվող առաջարկությունը ուղղակի  կորցնում է իր ակտուալությունը և սրա վրա այսքան սևեռումը արհեստածին է:

Ինչ վերաբերում է ցուցակները հրապարակելու առաջարկին՝ դիրքորոշման հիմքում դնելով մարդու իրավունքների խախտման անընդունելիությունը՝ մենք չենք պնդում, որ բացարձակ անհնար է և բացառվում է, որ որևէ մեկը ծանոթանա ցուցակներին, հակառակը՝ մինչ օրս մեր կողմից հետևողականորեն քայլեր են արվել: Ցուցակի մոտ նստած հանձնաժողովի ընդդիմադիր և «դիմադիր» անդամները , ինչպես նաև վստահված անձինք, հնարավորություն են ունենում ծանոթանալու ցուցակներին և հսկողության տակ պահելու դրանք: Օրենսգրքի 34 հոդվածով սահմանված կարգով ցանկության դեպքում վստահված անձինք և հանձնաժողովի անդամները, ինչպես նաև, դիտորդները և լիազորված անձինք, ովքեր ունեն անհանգստություն կամ կասկածներ ցուցակների հետ կապված,  կարող են դիմել և ծանոթանալ  ստորագրված ցուցակներին կոնկրետ ժամանակահատվածում: Այսինքն՝ այս առաջարկով, ըստ էության, ևս վերանում է արգելքը կամ տեղեկատվության պակասի պահը:  

Այս օրինակները և բազմաթիվ այլ առաջարկների նկատմամբ վերաբերմունքը փաստում են, որ գոյություն ունեցող խնդիրների լուծման իրական կամք և պատրաստակամություն իշխանությունն ունի և դա ոչ միայն բառերով է արտահայտվում, այլ կոնկրետ գործողություններով, որոնք արդեն նախագծի մեջ ներառված են,  մնացածը պարզապես աղմուկ է՝ արվող գործը ստվերելու և հանրության շրջանում կանխավ բացասական վերաբերմունք ձևավորելու նպատակով:

 


Հարակից հրապարակումներ`

09:41 05/03/2016  |  ՄամուլԱԺ ընտրությունների օրը հայտնի է. «Ժողովուրդ»
13:50 04/03/2016  |  Ընտրական իրավունքՔվեարկությունից հետո ընտրացուցակների հրապարակում, ընտրատեղամասի առցանց տեսանկարահանում. առաջարկում է «Ժառանգություն»-ը
13:01 04/03/2016  |  ԼՐԱՀՈՍԸնտրական օրենսգրքի քննարկումները կսկսվեն մարտի 18-ից. Հովհաննես Սահակյան
14:21 03/03/2016  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԿառավարությունը հավանության արժանացրեց ԸՕ-ի նախագիծը. հիմնական քննարկումների բեռը կտեղափոխվի ԱԺ
15:30 02/03/2016  |  ԼՐԱՀՈՍՎենետիկի հանձնաժողովը հրապարակել է ՀՀ նոր ընտրական օրենսգրքի հիմնական դրույթները. «Իրազեկ քաղաքացիների միավորում»
09:40 01/03/2016  |  ՄամուլԸնտրական նոր օրենսգրքի նախագիծն այսօր շրջանառության մեջ կդրվի. «Ժողովուրդ»
20:55 29/02/2016  |  ԼՐԱՀՈՍ«Հայկական վերածնունդ»-ը պաշտպանում են Ընտրական նոր օրենսգրքի վերաբերյալ ՀԱԿ-ի 4 առաջարկները
09:27 27/02/2016  |  ՄամուլՓորձում են լայն կոնսոլիդացիա ստեղծել Ընտրական օրենսգրքի շուրջ. «Հայկական Ժամանակ»
09:06 27/02/2016  |  ՄամուլԸնտրական նոր օրենսգրքում կամրագրվի ՀՀ խոշոր քաղաքներում ուղղակի ընտրությունները վերացնելու դրույթը. «Հրապարակ»
09:37 26/02/2016  |  Մամուլ Ընտրական օրենսգրքով նախատեսվում է, որ Հայաստանում գործելու են 13 ընտրատարածքներ. 9-ը` մարզերում, 4-ը` Երևանում. «Հրապարակ»

Արխիվ

[]