ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հիշել է, որ երեք տարի առաջ տուժողն իրեն հայհոյել է, զենքը լիցքավորել է ու սպանել նրան 03/24/2016 19:30 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Դատարանում այսօր սկսվեց սպանության և ապօրինի զենք ու ռազմամթերք ձեռք բերելու, կրելու ու պահելու վերաբերյալ գործով դատաքննությունը:
Գործով ամբաստանյալը 39-ամյա Գագիկ Ղանդիլյանն է: Սպանության դրդապատճառն, ըստ մեղադրական եզրակացության, հետևյալն է՝ 2015թ. հուլիսի 6-ին ժամը 13:00-ի սահմաններում Երևան քաղաքի Նոր Արեշ թաղամասում տեսել է տան մոտ նստած տուժող Վ.Ասոյանին, հիշել, որ նա շուրջ երեք տարի առաջ հեռախոսազրույցում իրեն հայհոյել է, գնացել է, լիցքավորել ապօրինի կերպով ձեռք բերված «ԱԿ» տեսակի ինքնաձիգը: Ապա այն պահելով տուժողի ուղղությամբ՝ կրակոցներ է արձակել, որի հետևանքով ստացած վնասվածքներից տուժողը մահացել է, իսկ ամբաստանյալը մեքենայով փախուստի է դիմել:
Տուժող կողմը գտնում է, որ, մասնավորապես, սպանության մասով ամբաստանյալի արարքը ճիշտ չէ որակված: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանը դիմել է դատարանին՝ խնդրելով գործը վերադարձնել մեղադրողին: Դատարանը միջնորդությունը մերժել է, քանի որ մինչ այդ դատարանն արդեն իսկ մինչդատական վարույթում խախտումներ չէր հայտնաբերել և դատական քննություն նշանակելու որոշում էր կայացրել, ուստի արարքի որակմանը դատարանը կանդրադառնա արդեն դատական ակտում:
Ամբաստանյալ Գագիկ Ղանդիլյանն իրեն մեղավոր ճանաչեց մեղադրանքում ու հայտնեց, որ երկուսուկես մլն դրամի քաղհայցի վերաբերյալ իր դիրքորոշումը կհայտնի լրացուցիչ:
Ամբաստանյալը ունի թերի բարձրագույն կրթություն, Ճարտարագիտական համալսարանի քիմիական ֆակուլտետի երրորդ կուրսից դադարեցրել է ուսումը, 12, 11 և 7 տարեկան երեք անչափահաս երեխաների հայր է, վատառողջ է՝ երիկամի վիրահատություն է տարել, ինչպես նաև, իր արտահայտությամբ, հոգեկան է, գլխացավեր ունի, բանտում բուժում է ստացել: Աշխատել է Ռուսաստանում:
Ի պատասխան տուժող կողմի ներկայացուցչի հարցերի, ամբաստանյալը չկարողացավ հայտնել, թե վերջին հինգ տարվա ընթացքում երբ է մեկնել Ռուսաստան ու երբ վերադարձել, պատճառաբանելով, որ չի հիշում: Միայն ասաց, որ անցյալ տարվա գարնանն է վերադարձել Հայաստան: Չի հիշում նաև, թե իրեն ինչու էին կանչել ոստիկանություն՝ փոքր է եղել:
Դատարանի սահմանած ապացույցների հետազոտման կարգի համաձայն, նախ կհարցաքննվեն գործով 4 վկաները, տուժողի իրավահաջորդը, կհետազոտվեն գործի գրավոր նյութերը, վերջում ցանկության դեպքում ցուցմունքներ կտա ամբաստանյալը:
Դատական նիստը հետաձգվեց, քանի որ պարզվեց, որ թեև ամբաստանյալը ստացել է մեղադրական եզրակացությունը, սակայն կարդացել ու գցել է, ուստի պաշտպանական կողմը միջնորդեց հետաձգել դատական նիստը՝ իրենց հնարավորություն տալով ծանոթանալ մեղադրական եզրակացությանը, ինչպես նաև դատակոչված վկաների ցանկին:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ