ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իմ և Ֆերոյանի բախտը բերել է, որ մեղադրողի բացակայությունը ևս չի դրվել մեր նկատմամբ սանկցիայի կիրառման հիմքում. Լիպարիտ Սիմոնյան 03/24/2016 00:15 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Աղմկահարույց ՝ նոր բանդայի գործի շրջանակում՝ Փաստաբանների պալատին ուղղված դատարանի դիմումի հիման վրա կարգապահական վարույթ է հարուցվել գործով պաշտպաններ, փաստաբաններ Լիպարիտ Սիմոնյանի ու Արմեն Ֆերոյանի նկատմամբ:
Ինչպես «Փաստինֆո»-ի լրագրողին հայտնեց Փաստաբանների պալատի Խորհրդի անդամ, փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը, ինքն առարկություններ է ներկայացրել վարույթի առնչությամբ՝ փաստաբանը շեշտում է իր և իր գործընկերոջ կողմից Կանոնագրքի 4.1 ենթակետի պահանջների խախտում թույլ չի տրվել:
Փաստաբանը պարզաբանեց, որ իր պաշտպանյալ Ռաֆայել Հարոյանը և Արմեն Ֆերոյանի պաշտպանյալ Հայկ Կոջոյանը 29.10.2015թ. Դատավոր Ա.Վարդանյանի կողմից դատական նիստերի դահլիճից 10 ժամ ժամանակով հեռացվել էին անօրինական և առանց հիմնավոր պատճառների, ամբաստանյալները դատական նիստի կարգը չէին խախտել: Պարզապես նրանք իրենց թույլ էին տվել պահանջելու՝ կատարել օբյեկտիվ և բազմակողմանի քննություն:
05.11.2015թ-ի դատական նիստի ժամանակ փաստաբանները միջնորդել էին` մինչև դատական սանկցիայի կիրառման ժամկետի լրանալը վերականգնել ամբաստանյալների մասնակցությունը դատական նիստին /միջնորդության հիմնավորումներում նշված է նաև կիրառված սանկցիայի անհիմն լինելու վերաբերյալ փաստարկներ/, սակայն Դատարանը անհիմն մերժել է ներկայացված միջնորդությունը: Ըստ Լ.Սիմոնյանի, տվյալ դեպքում Դատարանը կիրառել է երկակի ստանդարտներ, մինչ այդ 10 ժամով դատական նիստերի դահլիճից հեռացված մեկ այլ ամբաստանյալի` Է.Ալիխանյանի պաշտպանի նույնաբովանդակ միջնորդությունը բավարարվել է, և ամբաստանյալը սանկցիան կիրառվելուց րոպեներ անց վերադարձվել է նիստերի դահլիճ, իսկ Ռաֆայել Հարոյանի և Հայկ Կոջոյանի մասով միջնորդությունը մերժվել է:
Ըստ Լ.Սիմոնյանի, իր և Ա.Ֆերոյանի կողմից դատական նիստերի դահլիճը լքելը բխել է իրենց պաշտպանյալների շահերից, այլապես դահլիճում մնալու դեպքում իրենք ակամայից կդառնային իրենց պաշտպանյալների դեմ իրականացվող ոչ օբյեկտիվ դատավարության մասնակիցներ և իրենց ներկայությամբ ցույց կտրվեր արդար դատաքննության իմիտացիա: «Բացի այդ, ես որևէ կերպ չեմ պատկերացնում իմ ներկայությունը դատական նիստերի դահլիճում առանց այն անձի, ում շահերը ներկայացնում եմ որպես պաշտպան»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ թե՛ իր, թե՛ Արմեն Ֆերոյանի կողմից բազմիցս դատավոր Ա.Վարդանյանին ներկայացվել են ինքնաբացարկի միջնորդություններ, առարկություններ: «Հարկ եմ համարում շեշտել, որ դրան հաջորդող նիստի ժամանակ Դատարանը առանց որևէ օրինական հիմքերի դատական նիստերի դահլիճից հեռացրեց ևս մեկ ամբաստանյալի` Կարեն Վարդանյանին, իսկ հաջորդող նիստերին՝ բավարարելով պաշտպանական կողմի նույնաբովանդակ միջնորդությունը, երեք ամբաստանյալներին, առանց սանկցիայով սահմանված ժամկետի լրանալու, վերադարձրեց դատական նիստերի դահլիճ»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ եթե իր պաշտպանյալը չգտնվի դատական նիստերի դահլիճում /հեռացվի/, ապա ինքը կրկին կլքի դատական նիստերի դահլիճը:
Լիպարիտ Սիմոնյանը գտնում է, որ դատարանի 2015թ. նոյեմբերի 5-ի որոշման մեջ դատարանը վերը նշված որոշումը կայացնելիս հաշվի է առել նաև այն, որ 7 օրվա հաճախականությամբ դատական նիստերը նշանակելու, սակայն 1 տարի 7 ամիս քննվող, 9 ամբաստանյալների վերաբերյալ տվյալ գործով նշանակված 50 դատական նիստերից 27-ը չեն կայացել, այդ կերպ գործի քննությունն արհեստականորեն ձգձգվել է գլխավորապես պաշտպանների, եզակի դեպքերում` ամբաստանյալների դատական նիստերին չներկայանալու հիմքով կամ այդ կապակցությամբ նրանց դիմումները կամ հարուցված միջնորդությունները լուծելու հետևանքովե պատճառաբանության իսկությունը և իրենց առնչվելը պարզելու համար դատարանից պետք է պահանջվեն հետևյալ ապացույցները` արդյո՞ք պաշտպաններ` Լ.Սիմոնյանի և Ա.Ֆերոյանի նկատմամբ դատական սանկցիայի կիրառումը պայմանավորված էր նաև նախորդ դատական նիստերին նրանց բացակայությունների և հարուցած միջնորդությունների պատճառով, թե՞ ոչ, արդյո՞ք պաշտպաններ Լ.Սիմոնյանի և Ա.Ֆերոյանի նկատմամբ դատական սանկցիայի կիրառումը պայմանավորված էր մասնակցող բոլոր պաշտպանների /թվով 9-12/ կողմից դատական նիստերի բացակայությունների և հարուցած միջնորդությունների պատճառով, թե՞ ոչ: Եթե այո, ապա դատարանից պետք է պահանջվեն ապացույցներ` պաշտպաններ Լ.Սիմոնյանի և Ա.Ֆերոյանի կողմից դատական նիստերից բացակայելու օրերի վերաբերյալ:
Դատարանի հիշյալ որոշման մեջ նշված է նաև, որ «հաշվի առնելով քննվող գործի առանձնահատկությունները, այդ թվում` ամբաստանյալների և նրանց պաշտպանների բազմաթվությունը, գլխավորապես պաշտպանների բացակայությամբ պայմանավորված նիստերի հետաձգման բազմաթիվ դեպքերը` Դատարանն արձանագրում է, որ պաշտպաններ Լ.Սիմոնյանի և Ա.Ֆերոյանի նկատմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 314.1 հոդվածով նախատեսված առավել մեղմ դատական սանկցիայի` նախազգուշացման կիրառումը գործնականում չէր ապահովի Դատարանի հետագա գործունեության բնականոն ընթացքը, որով և պայմանավորված է հատկապես սույն դատական սանկցիայի ընտրությունը և ՀՀ Փաստաբանների պալատ դիմելու անհրաժեշտությունը»: Փաստաբանը գտնում է նաև, որ պետք է պարզվի, թե դատարանը պաշտպաններ Լ.Սիմոնյանի և Ա.Ֆերոյանի նկատմամբ առավել խիստ սանկցիան կիրառել է ամբաստանյալների և նրանց պաշտպանների բացակայության բազմաթվության պատճառո՞վ, թե՞ դատական նիստերի դահլիճը առանց նիստը նախագահողի թույլտվության լքելու պատճառով:
Եթե բացակայությունների պատճառով, ապա պետք է պահանջվեին այդ բազմաթիվ բացակայությունները հիմնավորող ապացույցները և այդ դեպքում ակնհայտ կլիներ, որ այդպիսիք առկա չեն:
Իսկ եթե ոչ, Լ.Սիմոնյանի և Ա.Ֆերոյանի, այլ մասնակցող մյուս 7-10 պաշտպանների և թվով 9 ամբաստանյալների բազմակի բացակայության պատճառով, ապա ակնհայտ է, որ իրենց՝ Լ.Սիմոնյանի և Ա.Ֆերոյանի, նկատմամբ կարգապահական վարույթը ենթակա է կարճման, քանի որ սույն կարգապահական գործ հարուցելու համար հիմք հանդիսացած դատավոր Ա.Վարդանյանի որոշումը, դատական սանկցիայի տեսակի /խստության/ առումով կիրառվել է ոչ թե Լ.Սիմոնյանի և Ա.Ֆերոյանի գործողությունների, այլ մյուս պաշտպանների և ամբաստանյալների բացակայությունների պատճառով:
«Իմ և Ա.Ֆերոյանի բախտը որոշ չափով բերել է, որ մեղադրողի կողմից դատական նիստերին չներկայանալու հանգամանքը նույնպես չի դրվել մեր նկատմամբ սանկցիայի կիրառման հիմքում», - նշեց փաստաբանը՝ հավելելով, որ իրենց կողմից մատնանշած ապացույցները դատարանից պահանջվելուց հետո, Խորհրդի նիստի քննությանը կներկայացվեն նաև այլ հիմնավորումներ և ապացույցներ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 11:20 11 օր առաջ ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչը Փաշինյանը ասաց հարցազրույցում՝ «արևմտյան Ադրբեջանը» համեմատելով Արևմտյան Հայաստանի հետ. Մամիջանյան
- 11/23/2024 11:01 «Արևմտյան Հայաստան» բերել նույնացնել նրա հետ, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան», տգիտությունից բացի նաև ստորություն է. Լեւոն Քոչարյան
- 11/23/2024 10:48 Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի. Աբրահամյան
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/23/2024 11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից