Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել Tik Tok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը

Ցմահ ազատազրկման համար տարիքային շեմի բարձրացման առաջարկը բացարձակապես արդարացված չէ. Հայկ Ալումյան 03/22/2016   12:25  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

 
Գործող Քրեական օրենսգրքի 60-րդ հոդվածի երկրորդ մասով ցմահ ազատազրկման չեն կարող դատապարտվել հանցանք կատարելիս 18 տարին չլրացած անձինք:
 
Քրեական նոր օրենսգրքի նախագծի 74-րդ հոդվածի  2-րդ մասով առաջարկվում է հետևյալ կարգավորումը՝ ցմահ ազատազրկման չեն կարող դատապարտվել հանցանք կատարելու պահին 21 տարին չլրացած անձինք: 
 
«Փաստինֆո»-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով առաջարկվող փոփոխությունը՝ փաստաբան Հայկ Ալումյանը նշեց, որ իրեն շատ մտահոգում է տարիքային շեմի բարձրացման վերաբերյալ այս առաջարկը: 
 
«Իմ տեսանկյունից բացարձակ արդարացված չէ այդ շեմի բարձրացումը 18-ից մինչև 21 տարեկան: Այդ դրույթն ընդունելու դեպքում, օրինակ, Պերմյակովն այլևս ցմահ չի ազատազրկվի: Դա շատ տարօրինակ առաջարկ եմ ես համարում, ոչնչով չպատճառաբանված: Ես վախենում եմ, որ ինչ-որ մի ստվերային պատճառ կա, որի մասին մենք ոչ գիտենք, ոչ էլ մեզ ասվելու է: Ես շատ եմ վախենում, որ իրականությունը սա է»,- ասաց Հայկ Ալումյանը՝ ընդգծելով, որ ցանկացած փոփոխություն, առավել ևս այսպիսի կտրուկ փոփոխություն,  պետք է շատ հիմնավորված լինի, կյանքը պետք է ցույց տված լինի նման փոփոխության  անհրաժեշտությունը: Մինչդեռ ինքը չգիտե, թե   ներկայիս իրականության մեջ ինչն է հուշել նախագծի հեղինակներին, որ այդ շեմն անհրաժեշտ է բարձրացնել: «Ուղղակի նրանցից մեկը մի օր առավոտյան արթնացել է այդպիսի գաղափարներո՞վ, թե՞ կան ինչ-որ ստվերային պատճառներ, ինչ-որ մարդկանց խոստացել են օգնել, դրա համար այսպիսի դրույթ են մտցրել: Այստեղ ինչ-որ մութ, մեզ համար անհասկանալի ու անհայտ պատճառներ կան այս կետը մտցնելու համար»,- ասաց նա: 
 
Փաստաբանը նախագծի բոլոր հեղինակներին և բոլոր նրանց, ովքեր հետագայում այս նախագծի քննարկման ու ընդունման հետ կապ են ունենալու, հիշեցրեց, որ, ընդհանրապես, մինչև հիմա էլ և՛ հայաստանյան հասարակությունում, և՛ շատ ուրիշ երկրներում էլ՝ երևի բոլոր  երկրներում, վիճահարույց է այն հարցը, թե արդյոք պե՞տք էր հրաժարվել մահապատժից, թե՝ ոչ:  
 
«Ասենք՝ Բրեյվիկի դեպքը Նորվեգիայում, մեզ մոտ Պերմյակովի դեպքը, անընդհատ նորանոր փաստարկներ են տալիս այն մարդկանց, ովքեր միշտ դեմ են եղել մահապատիժը վերացնելուն: Հերթական անգամ մի հատ Բրեյվիկ է ի հայտ գալիս, կամ Պերմյակով, որից հետո մահապատժի կողմնակիցները հերթական ալիքն են բարձրացնում՝ տեսնո՞ւմ եք, մահապատիժը պետք է, եթե նրանք իմանային որ իրենց մահապատիժ է սպասվում, գուցե չգնային այդ քայլին»,- ասաց Հ.Ալումյանը՝ հավելելով, որ առանց այդ էլ շատ փխրուն բալանս գոյություն ունի այս երկու կարծիքների մեջ՝ ցանկացած ժամանակ կարծիքներից մեկը կարող է գերակշռել:
 
«Հիմա մեզ մոտ եվրոպական արժեքների ներմուծման ընթացքում հասարակական կարծիքը քիչ-քիչ թեքվեց դեպի այն կողմ, որ չէ. մահապատիժ պետք չէ, ցմահ ազատազրկումն ինքնին շատ խիստ պատիժ է և գուցե արժե մահապատժից հրաժարվել՝ հաշվի առնելով դատական սխալների հավանականությունը: Հասարակությունը դժվարությամբ, բայց հաշտվեց այն մտքի հետ, որ մահապիժ այլևս չի լինելու, բայց լինելու է ցմահ ազատազրկում»: 
 
Ըստ Հայկ Ալումյանի՝ այսպիսի նախաձեռնությունները բացասական դեր են խաղալու հասարակական կարծիքի ձևավորման ընթացքում, և հասարակության շատ ներկայացուցիչներ, ովքեր հաշտվել էին մահապատիժը ցմահ ազատազրկմամբ փոխարինելու մտքի հետ, երբ որ նորմը կսկսի գործել, և երբ որ տարբեր տեսակի հանցագործություններ կատարած 18-21 տարեկան ստահակներ կսկսեն ի հայտ գալ, որոնց հնարավոր չի լինի  ցմահ ազատազրկման ենթարկել, հասարակական կարծիքը շատ կտրուկ կերպով կարող է թեքվել դեպի  հակառակ կողմ, այնումենայնիվ, մահապատիժը պետք է վերականգնել:
 
 
Լուսանկարը՝ Armenpress-ի
 
 
 

Հարակից հրապարակումներ`

14:02 19/03/2016  |  ԼՐԱՀՈՍՔրեական նոր օրենսգրքի նախագծի դրույթը հակասում է ՄԻԵԿ հոդվածով Հավաքների ու միավորման ազատությունն ամրագրող իրավունքներին
00:35 17/03/2016  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՄտահոգող դիտարկումներ` Քրեական նոր օրենսգրքի նախագծի մասին
11:05 04/03/2016  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԱնհասկանալի է, թե ինչո՞ւ պետք է, օրինակ, խարդախությամբ ձեռք բերված գույքը բռնագանձվի հօգուտ պետության. Հայկ Ալումյան
19:17 12/06/2015  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՔրեական ու Քրեական դատավարության օրենսգրքերի նախագծերը սինխրոնիզացվում են. Արման Թաթոյան
17:01 12/06/2015  |  ԼՐԱՀՈՍՔրեական նոր օրենսգրքով թույլ չպետք է տրվի «ազատազրկում» տեսակի պատժի լայն կիրառում
15:34 03/06/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԱզատազրկումը նպաստում է հասարակության մեջ «գողական օրենքների» տարածմանը. Քրեական նոր օրենսգրքի հայեցակարգ
17:16 13/08/2014  |  ԼՐԱՀՈՍՔրեական նոր օրենսգրքի նախագիծը պատրաստ կլինի հաջորդ տարի
16:56 16/07/2014  |  ԼՐԱՀՈՍԿառավարությունում քննարկվել է ՀՀ քրեական նոր օրենսգրքի հայեցակարգի նախագիծը
11:35 12/03/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՔրեական նոր օրենսգրքի նախագիծը մշակող աշխատանքային խումբը կգլխավորի Արա Գաբուզյանը
13:33 11/03/2014  |  ԼՐԱՀՈՍՔրեական նոր օրենսգիրք մշակելու համար ստեղծվել է աշխատանքային խումբ

Արխիվ

[]