Թեմաներ
Երեքշաբթի 11 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/26/2024   21:24 Երկրաշարժ Իրանում, որը զգացվել է նաեւ Սյունիքի տարբեր բնակավայրերում 11/26/2024   21:17 Հայտնի է Արմավիրի նոր մարզպետի անունը 11/26/2024   20:52 Օդային տագնապ Է հայտարարվել Ուկրաինայի ողջ տարածքում 11/26/2024   20:43 Իսրայելական ինքնաթիռները Բեյրութի վրա ինտենսիվ թռիչքներ են իրականացնում 11/26/2024   20:36 Նախընտրական քարոզարշավի նախաբանի մեջ ենք, որտեղ բոլորը «զոհվել են» Ն. Փաշինյանի համար, համաձայն են մատաղացուի կարգավիճակի հետ. Վարդանյան (տեսանյութ) 11/26/2024   20:22 Դիլիջանի ոլորաններում մառախուղ է․ Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում 11/26/2024   20:20 Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ զովացուցիչ ըմպելիքներ տեղափոխող «Howo» բեռնատարը բախվել է հողաթմբին և կողաշրջվել 11/26/2024   20:15 Ինչու է դոլարն ու եվրոն սկսել արժևորվել. Տնտեսագետի պարզաբանումը 11/26/2024   20:05 Վերին Լարսի անցակետում 600 հայկական բեռնատար կա կուտակված 11/26/2024   19:59 Էլթոն Ջոնը պատմել է տեսողությունը կորցնելուց հետո կյանքի մասին 11/26/2024   19:44 Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանում բրիտանացի մի շարք պաշտոնյաների դեմ 11/26/2024   19:37 «Ինձ պադվադիտ չանես, Աղազարյան». Նաիրա Զոհրաբյան 11/26/2024   19:31 Ուժեղացված ծառայության ընթացքում պահպանվող հատուկ նոր տարածք է տեղափոխվել 125 մեքենա 11/26/2024   19:19 Բրիտանիայում ամերիկյան ավիաբազաների վերևում անօդաչու թռչող սարքեր են նկատել 11/26/2024   19:10 Լարսը փակվեց նաև մարդատարների համար 11/26/2024   18:54 ՆԳՆ ոստիկանության պետը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր (տեսանյութ) 11/26/2024   18:42 Հայաստանի համար ՀԱՊԿ-ի «դռները բաց են». Ուշակով 11/26/2024   18:36 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց նորաօծ եկեղեցականներին 11/26/2024   18:33 ՔՊ-ական պատգամավորը հայտարարել է իր նկատմամբ ճնշումների մասին. Դատախազությունը լռում է 11/26/2024   18:30 Չափազանց կարևոր է, որ դպրոցականներին հետաքրքրում է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտը։ Իրավունքի վերաբերյալ պատշաճ տեղեկացվածությունն օգնում է ձևավորել հանդուրժող ու ոչ խտրական միջավայր. ՄԻՊ 11/26/2024   18:22 Հայաստանը չի մասնակցելու ՀԱՊԿ գագաթնաժողովին. Ուշակով 11/26/2024   18:08 Տղամարդը հորինված խաբեբաներից խույս տալով՝ իրական խաբեբաներին է փոխանցել 16 մլն ռուբլի գումար 11/26/2024   18:05 Նոր Արեշում այրվել է երկու «Լեքսուս». հրկիզողը ձերբակալվել է 11/26/2024   17:59 ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդային 11/26/2024   17:56 Ինչ են հայտարարագրել ՊԵԿ ապագա նախագահն ու նրա կինը. Վերջինս ավելի հարուստ է 11/26/2024   17:52 ԳՐԵԿՈ-ն դրական է գնահատել դատավորների, պատգամավորների և դատախազների շրջանում կոռուպցիայի կանխարգելման ոլորտում Հայաստանի վերջին մեկ տարվա ձեռքբերումները 11/26/2024   17:39 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Չիլիի ափերի մոտ 11/26/2024   17:21 ՍԴ-ն որոշեց ՝ 102 մլն եվրոյի վարկի մասին համաձայնագրով ստանձնած պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը 11/26/2024   17:03 Բրիտանացի դիվանագետին կվտարեն Ռուսաստանից լրտեսության համար 11/26/2024   17:03 Տղամարդը, նռնակով սպառնալով, հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել. հանգամանքները պարզվում են (տեսանյութ) 11/26/2024   16:58 Պարոն Սիմոնյանը ձեզ ի՞նչ է արել, որ իմ հետ գործուղման գալը կամ նկարվելը այի՞բ ա, լո՞ւրջ. Ալեն Սիմոնյան 11/26/2024   16:54 Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Անջեյ Դուդայի հանդիպումը 11/26/2024   16:52 Դատավոր Նարեկ Բադալյանի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել է՝ 41 քրեական գործերով դատական ակտն ուշացումով կողմերին տրամադրելու համար․ հաղորդումը ներկայացրել է Դատական դեպարտամենտի ղեկավարը 11/26/2024   16:49 Ճտիկով միացող ու անջատվող «քաղաքացիական հասարակությամբ», մեդիաներով, փորձագետներով միշտ մնալու ենք օկուպացիայի տակ. Վրթանեսյան 11/26/2024   16:48 Մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը. նա ծնվել է «Տիտանիկի» խորտակվելու տարում 11/26/2024   16:40 Նոր նշանակում՝ Փաշինյանի ստորագրմամբ 11/26/2024   16:38 Ամուսնացած տղամարդիկ ավելի դանդաղ են ծերանում. բժիշկը պարզաբանում է՝ ինչու 11/26/2024   16:23 Դոլարն ու եվրոն շարունակում են թանկանալ 11/26/2024   16:22 Վրաստանում հայտնել են նախագահական ընտրությունների օրը 11/26/2024   16:18 ՌԴ – Իրան մերձեցումը կարող է զսպել Երրորդ համաշխարհային պատերազմը. միջազգայնագետ (տեսանյութ) 11/26/2024   16:10 Ալեն Սիմոնյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Իտալիայի դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյի հետ 11/26/2024   16:05 Պայքարի ուղին, թե՞ համագործակցության ծուղակը. ազգային ընտրության առաջ. Սաղաթելյան 11/26/2024   16:05 Մի շարք շրջաններում ձյուն է տեղում 11/26/2024   15:54 Կայունությունը Կովկասում ձեռք կբերվի խաղաղության համաձայնագրի միջոցով, որը կստորագրեն Ադրբեջանը և Հայաստանը. Թուրքիայի ՊՆ 11/26/2024   15:38 Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է ՍԱՏՄ ղեկավարի տեղակալի պաշտոնակատարին 11/26/2024   15:30 Դանակահարել են 15-ամյա պատանուն 11/26/2024   15:17 16-ամյա աղջիկը ծննդաբերել է ու նորածնին գցել աղբամանը. վերջինս մահացել է 11/26/2024   15:07 Սուրեն Պապիկյանը հետեւել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման քննության ընթացքին 11/26/2024   15:00 ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ վարկային հերթական պարտավորության վերաբերյալ գործով որոշում կայացնելու 11/26/2024   14:56 Ախուրյանում փոստային բաժանմունքի նախկին աշխատակցուհին կեղծել է թոշակառուի ստորագրությունը և յուրացրել կենսաթոշակը
11/24/2024   22:03 Խնդրում եմ + դնեն նրանք, ովքեր պատրաստ կլինեին 3000-ից 5000 դրամ վճարել.Մարիամի հետ ներկա գտնվեցինք պետական ջազ նվագախմբի համերգին. Փաշինյան 11/26/2024   15:17 16-ամյա աղջիկը ծննդաբերել է ու նորածնին գցել աղբամանը. վերջինս մահացել է 11/25/2024   11:57 Տգիտությանը հաղթելու համար ագրեսիվ արշավ է անհրաժեշտ. Աննա Հակոբյան 11/25/2024   01:02 Անթալիայում բռնկվել է Սոչիից ժամանած ինքնաթիռը. օդանավակայանում ընդհատվել է թռիչքներ ընդունելը 11/25/2024   20:49 Լարված իրավիճակ՝ «Գլենդել հիլզ»-ում․ 14 հարկանի 2 շենքեր հոսանքազրկվել են․ բնակիչները հայտնվել են 90-ականների գրկում 11/26/2024   13:43 Ես կուզեի, որ Ալեն Սիմոնյանը ինձ սպառնար, քան աներ այն, ինչ արեց իմ գլխին. Աղազարյան 11/26/2024   11:30 Աննա Հակոբյանը վերջապես վերադարձավ Վատիկաններից 11/26/2024   16:58 Պարոն Սիմոնյանը ձեզ ի՞նչ է արել, որ իմ հետ գործուղման գալը կամ նկարվելը այի՞բ ա, լո՞ւրջ. Ալեն Սիմոնյան 11/25/2024   17:29 Երևանում թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բռնել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակցին 11/26/2024   08:28 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ» 11/25/2024   16:00 Եգիպտոսում խորտակված զբոսանավից 28 մարդու են փրկել. 17 մարդու որոնողական աշխատանքները շարունակվում են 11/25/2024   17:52 Ալեն Սիմոնյանը քիչ առաջ հանդիպել է Հովիկ Աղազարյանի հետ 11/26/2024   08:16 Ով է կաշառք վերցնում, ով՝ դղյակներ կառուցում. «Հրապարակ» 11/25/2024   22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել 11/24/2024   21:50 Վաղը լույս չի լինի նշված հասցեներում 11/25/2024   12:50 Օդանավակայանի տաքսիստներին թույլ չեն տալիս «Զվարթնոց»-ից ուղևոր դիմավերել. Տաքսիստները ԱԺ-ից պարզաբանում են պահանջում 11/26/2024   08:38 Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ» 11/25/2024   16:19 Նիկոլ Փաշինյանը ուժայիններին սուր քննադատելուց հետո հետքայլ արեց. ինչու 11/25/2024   17:55 ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է «ադրբեջանական Երևան» անվամբ միջոցառում կազմակերպելու ալիեւյան կլանի փորձին 11/26/2024   08:30 ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»

Դուք ասացիք` ինչպես պետք է լինի, այլ ոչ թե` ինչպես կա. ցմահ դատապարտյալ 03/22/2016   18:26  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

Ցմահ ազատազրկման դատապարտված,  20 տարի պատիժ կրող Արթուր Մկրտչյանի նկատմամբ տույժերի մասին որոշում կայացնելիս   խախտվել են  ՀՀ սահմանադրությամբ ամրագրված  համաչափության ու որոշակիության սկզբունքները:   Տույժի ենթարկելու քրեակատարողական հիմնարկի  երկու որոշումները անվավեր ճանաչելու պահանջի վերաբերյալ ցմահ  դատապարտյալ Արթուր Մկրտչյանի դիմումի քննությանն այսօր հայտարարեց  դատապարտյալի ներկայացուցիչ, փաստաբան Ռոբերտ Ռևազյանը:

Փաստաբանն ընդգծեց, որ քանի դեռ հակառակը չի ապացուցվել, հստակ է, որ թեև իր վստահորդին ասվել է, որ եթե ինքնակամ հանձնես արգելված իրը՝ բջջային հեռախոսը, կազատվես պատասխանատվությունից, սակայն ինքնակամ հանձնելուց հետո դատապարտյալն  ենթարկվել է  կարգապահական տույժի:

Դատապարտյալի ներկայացուցիչը նշեց, որ եթե իր վստահորդը չհանձներ հեռախոսը և այն հայտնաբերվեր խուզարկությամբ, նույնպես նույն տույժն էր ստանալու՝ նկատողություն:

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ներկայացուցիչ Արմեն Պետրոսյանը փորձեց շեշտադրումներ ավելացնել, մասնավորապես,  «ինքնակամ հանձնել» տերմինի փոխարեն օգտագործեց «իր կամքով  է  հանձնել»   կամ  «ինքն է հանձնել», ինչից ասվածի իմաստը չփոխվեց: ՔԿՀ ներկայացուցիչը նույն հարցի վերաբերյալ երեք տարբեր պատասխան տվեց՝  նախ նա ասաց, որ ինքնակամ չհանձնելու դեպքում անձը կարող է ենթարկվել նկատողության,  ապա ասաց՝  խիստ նկատողության կամ պատժախուց տարվելու,  եղավ նաև երրորդ պատասխանը՝  նկատողություն, խիստ նկատողություն, պատժախուց տանելը:

Ռ.Ռևազյանը հակադարձեց, որ միայն իր վստահորդի պարագայում   երկորդ անգամ նույն խախտման, այն է՝ բջջային հեռախոս պահելու համար նույն կարգապահական տույժն է նշանակվել՝   նկատողություն: Այդ դեպքում ո՞րն է տարբերությունը ինքնակամ հանձնելու և խուզարկությամբ հայտնաբերվելու դեպքում նշանակված տույժերի   միջև, հարցրեց փաստաբանը:

Իսկ լինո՞ւմ են դեպքեր, երբ անձը ինքնակամ հանձնում է ու տույժի չի ենթարկվում հարցին  ՔԿՀ ներկայացուցիչը պատասխանեց, որ եթե անձը հայտարարում է, որ ասենք,  միջանցքում գտել է  հեռախոսը ու չի օգտագործել,  ինքնակամ հանձնում է, չի ենթարկվում տույժի:

Ռ.Ռևազյանը մեջ բերեց ՀՀ քրեակատարողական օրենսգրքի  96-րդ հոդվածի առաջին մասը, ըստ որի ազատազրկման դատապարտված անձի կողմից պատիժը կրելու սահմանված կարգի չարամիտ խախտումներ են համարվում զանցանքը, ուղղիչ հիմնարկի վարչակազմի ներկայացուցիչներին ուղղված սպառնալիքը, անհնազանդությունը կամ անհարգալից վերաբերմունքը կամ այլ խմբային անհնազանդություններ կազմակերպելը կամ դրանց ակտիվորեն մասնակցելը, նշված խախտումները կատարելու նպատակով խմբեր կազմակերպելը կամ դրանց մասնակցելը, ինչպես նաև մեկ տարվա ընթացքում պատժի կրման սահմանված կարգի երկու կամ ավելի խախտումները, եթե դրանցից յուրաքանչյուրի համար դատապարտյալը ենթարկվել է տույժի։

Մասնավորապես, «եթե դրանցից յուրաքանչյուրի համար դատապարտյալը ենթարկվել է տույժի»   ձևակերպումը, ըստ դատապարտյալի ներկայացուցչի,  թույլ է տալիս եզրահանգելու, որ ոչ բոլոր դեպքերում է անձը ենթարկվում տույժի:

Դիմումի քննության այսօրվա նիստում ՔԿՀ ներկայացուցիչը միջնորդեց դիմումը վերադարձնել դիմումատուին, քանի որ, ըստ քրեակատարողական օրենսդրության ու Ներքին կանոնակարգի դրույթների, որոշումները կարող են բողոքարկվել հսկողություն իրականացնող մարմիններին:  Ռոբերտ Ռևազյանի այն հարցին, թե իր վստահորդին պարզաբանվե՞լ է, արդյոք, որոշումների բողոքարկման կարգը, ՔԿՀ ներկայացուցիչն ընդհանրական պատասխան տվեց՝  երբ ծանոթացնում են տույժի մասին որոշմանը, բանավոր բացատրվում  է նաև բողոքարկման կարգը:

Դուք ասացիք ինչպես պետք է լինի, այլ ոչ թե ինչպես կա՝  հակադարձեց դատապարտյալը.  «Չեն բացատրել բողոքարկման կարգը, ոչ էլ պարզաբանել են, թե որոշումներն ինչ հետևանքների կարող են բերել»: Ա.Մկրտչյանը նշեց նաև, որ ինքը հինգ տարի հետո է իմանում հետևանքների մասին, իսկ ՔԿՀ վարչակազմն էլ իրեն ասել է, որ կարող է բողոք ներկայացնել դատարան:

Ռ. Ռևազյանն իր հերթին  նշեց, որ իրենք դիմում են ներկայացրել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի հիմքով: Իսկ հոդվածն ամրագրում է, որ որոշումների ու գործողությունների օրինական և հիմնավոր չլինելու դեմ բողոքները կարող են ներկայացվել դատարան, եթե այդ որոշումներով ու  գործողություններով  խախտվել են անձանց իրավունքներն ու օրինական շահերը և եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից: Փաստաբանը հավելեց, որ իրենք վիճարկում են նաև համապատասխան մարմնի անգործությունը:

Դատարանը մերժեց ՔԿՀ ներկայացուցչի միջնորդությունը:

Հաջորդ դատական նիստում իր դիրքորոշումը կհայտնի դատախազ Վահան Հարությունյանը:

Հիշեցնենք, որ Արթուր Մկրտչյանը  1997թ. դատավճռով դատապարտվել է մահապատժի՝ համածառայակիցների սպանության մեղադրանքով,  2003թ.  մահապատիժը փոխարինվել է  ցմահ ազատազրկման:

Արդեն քսաներորդ տարին է, ինչ դատապարտյալը կրում է իր պատիժը և օրենքով կարող է ներկայացվել վաղաժամկետ ազատ արձակման, սակայն 2011թ. երկու անգամ բջջային հեռախոս ունենալու համար տույժի ենթարկվելը, այսինքն՝   չարամիտ խախտում կատարելը   խանգարող հանգամանք  է:  Ըստ օրենքի, վաղաժամկետ ազատ արձակման համար դատապարտյալը վերջին հինգ տարում չարամիտ խախտում չպետք է կատարած լինի, իսկ չարամիտ խախտում է գնահատվում   մեկ տարվա ընթացքում երկու խախտումը:

 


Տեսանյութեր

10/07/2024   12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն է

Տեսադարան

09/02/2024   10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն է

Մամուլ

Արխիվ

[]