ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի և ԱՄՆ Հետաքննության դաշնային բյուրոյի տնօրենի միջև ձեռք բերվել է համագործակցությունը զարգացնելու համաձայնություն 03/22/2016 20:06 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը մարտի 21-ին Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ Հետաքննության դաշնային բյուրոյի (FBI) տնօրեն Ջեյմս Բ.Քոմիի հետ:
Ինչպես հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Քննչական Կոմիտեի և Հետաքննության դաշնային բյուրոյի միջև համագործակցության զարգացման ուղիներին վերաբերող հարցերի լայն շրջանակ՝ կարևորելով կոռուպցիայի դեմ պայքարի, անդրազգային հանցավորության դեմ պայքարի շրջանակում երկու պետությունների համագործակցությունը, քննության մեթոդիկայի վերաբերյալ փորձի փոխանակումը։
Զրուցակիցները հույս հայտնեցին, որ այս հանդիպումը նախազգուշացում կլինի հանցագործներին, որ երկու երկրների քննչական մարմինները պատրաստակամ են սերտորեն համագործակցել, և քրեական հետապնդումից խուսափելու համար նրանք չեն կարող թաքնվել ԱՄՆ-ում և Հայաստանում։
ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ ՔԿ վարույթում քննված կոնկրետ քրեական գործերով ՀԴԲ-ի կողմից ցուցաբերված իրավական օգնության համար, որի արդյունքում հնարավոր է եղել բացահայտել մի շարք հանցագործություններ, այդ թվում՝ պետական միջոցներից խաբեությամբ հարյուր հազարավոր դոլարների հափշտակության դեպք։ Կոնկրետ քրեական գործերով համագործակցությունը լավագույն վկայությունն է՝ պատժի անխուսափելիության համար։
Հանդիպման ընթացքում կողմերը ձեռք են բերել մի շարք պայմանավորվածություններ՝ փոխադարձ իրավական օգնություն ցուցաբերելու, համագործակցությունը խորացնելու վերաբերյալ։
ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը ՀԴԲ-ի տնօրեն Ջեյմս Բ.Քոմիին հրավիրել է Հայաստան, որի ժամկետները կքննարկվեն աշխատանքային կարգով։
ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել նաև ՀԴԲ-ի պետական կոռուպցիայի բաժնի պատասխանատուների հետ՝ քննարկելով կոռուպցիայի դեմ պայքարում օպերատիվ աշխատանքային խմբերի դերին վերաբերող հարցեր:
ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակներում Ա.Հովսեփյանը հանդիպել է ՀԴԲ լաբորատորիայի տնօրենի հետ, ծանոթացել աշխատանքային պայմաններին, իրականացվող փորձաքննությունների շրջանակներին, քննարկումներ ունեցել, այդ թվում՝ ԴՆԹ վերլուծող, դատաձգաբանական և գործիքաբանական փորձագետների, պրակտիկ աշխատողներ հետ։
Ա.Հովսեփյանը շրջայց է կատարել նաև Հետաքննությունների դաշնային բյուրոյի Ակադեմիայիում, ծանոթացել քննիչների վերապատրաստման և ուսումնական ծրագրերին։
Համաձայնություն է ձեռք բերվել՝ Քննչական կոմիետի վարույթում քննվող քրեական գործերով, ըստ անհրաժեշտության, առանձին փորձաքննությունների անցկացման հարցում ՀԴԲ-ի լաբորատորիայի փորձագետների կողմից մասնագիտական աջակցություն ցուցաբերելու, կոմիտեի աշխատակիցների վերապատրաստումները կազմակերպելու վերաբերյալ։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ