ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
01/19/2025 21:47
Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. Հակոբյան
01/19/2025 21:36
Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին
01/19/2025 21:21
ԱՄՆ-ում TikTok կայքն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնելնհնարավոր չէ
01/19/2025 21:03
Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան
01/19/2025 20:41
Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
01/19/2025 20:20
Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով
01/19/2025 20:00
Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
01/19/2025 19:46
Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի
01/19/2025 19:36
Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ)
01/19/2025 19:24
Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ
01/19/2025 19:07
Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան
01/19/2025 18:50
Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում
01/19/2025 18:36
Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է
01/19/2025 18:19
Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
01/19/2025 17:59
Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ
01/19/2025 17:48
Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
01/19/2025 17:35
Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
01/19/2025 17:17
Թրամփը կոչ է արել փրկել Tik Tok-ը
01/19/2025 17:07
Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
01/19/2025 16:53
Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել
01/19/2025 16:35
Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների
01/19/2025 16:16
Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի
01/19/2025 16:05
Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը
01/19/2025 15:51
Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
01/19/2025 15:31
Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
01/19/2025 15:15
Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում
01/19/2025 15:00
Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը
01/19/2025 14:41
Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ)
01/19/2025 14:36
Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն
01/19/2025 14:14
Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց
01/19/2025 14:03
Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել
01/19/2025 13:45
Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ
01/19/2025 13:31
Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
01/19/2025 13:13
Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր
01/19/2025 13:00
Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը
01/19/2025 12:48
Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ
01/19/2025 12:29
Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով
01/19/2025 12:12
Կատարվելու են պայթեցման աշխատանքներ
01/19/2025 11:52
Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ
01/19/2025 11:36
Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
01/19/2025 11:11
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
01/19/2025 10:59
Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել
01/19/2025 10:44
Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում
01/19/2025 10:27
Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն
01/19/2025 10:10
Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության
01/19/2025 09:52
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
01/19/2025 09:36
Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից
01/19/2025 09:21
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
01/18/2025 21:55
Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի
01/18/2025 21:38
Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
01/19/2025 19:07
Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան
01/18/2025 13:31
Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան
01/18/2025 17:16
Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան
01/17/2025 22:51
Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից
01/17/2025 22:03
Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը
01/18/2025 18:52
Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
01/18/2025 20:04
«Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին
01/18/2025 13:35
Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը
01/18/2025 11:52
Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ
01/18/2025 08:07
Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ»
01/18/2025 11:12
Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան
01/19/2025 15:00
Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը
01/18/2025 18:19
Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին
01/18/2025 15:04
Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին
01/18/2025 08:15
10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
01/18/2025 20:30
Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ)
01/18/2025 21:55
Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի
01/18/2025 15:37
Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել
01/19/2025 16:05
Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը
01/18/2025 08:26
Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
Ընտրական օրենսգրքի նոր նախագծով՝ խիստ թուլացել են դիտորդի՝ տեղամասում գտնվելու դեպքում իրավական պաշտպանվածության երաշխիքները. «Քաղաքացի դիտորդ» 03/19/2016 13:24 | Ընտրական իրավունք
«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությյունը հանդես է եկել հայտարարությամբ՝ ՀՀ ընտրական օրենսգրքի նախագծում տեղական դիտորդների և ԶԼՄ ներկայացուցիչների գործունեության սահմանափակումների վերաբերյալ:
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.
Ս.թ. մարտի 3-ին ՀՀ կառավարությունը հաստատել և ՀՀ ազգային ժողով է ներկայացրել ժողովրդավարության սկզբունքներին հակասող, փակ գործընթացներով և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտումներով մշակված ՀՀ ընտրական օրենսգրքի նախագիծը:
Ի թիվս նախագծում առկա բազմաթիվ այլ խնդիրների, դրանում հաշվի չեն առնվել ԵԱՀԿ/ԺՄԻՀԳ 2012թ. խորհրդարանական ու 2013թ. նախագահական ընտրություններից և 2015թ. սահմանադրական հանրաքվեից հետո տրված հանձնարարականները՝ տեղական դիտորդների հավատարմագրման խոչընդոտները վերացնելու և բողոքարկման հետ կապված նրանց իրավասություններն ընդլայնելու վերաբերյալ, ինչպես նաև գործող օրենսդրության համեմատ նախատեսվել են դիտորդների և ԶԼՄ ներկայացուցիչների գործունեության լուրջ սահմանափակումներ՝ փորձելով հնարավորինս անվերահսկելի դարձնել ընտրական գործընթացները: Այսպես,
Միաժամանակ 8-ից ավելի դիտորդների և ԶԼՄ ներկայացուցիչների ներկայության արգելքը տեղամասում (հոդված 65, մաս 7) բացարձակապես հիմնավորված չէ և չի կարող համարվել իրավաչափ սահմանափակում: Ավելին, այն գործնականում կարող է կիրառվել սկզբունքային և անկողմնակալ դիտորդական կազմակերպություններին և ԶԼՄ ներկայացուցիչներին տեղամասի մոտ «հերթի մեջ» պահելու և տեղամաս մուտք գործելու հնարավորությունից զրկելու համար: Մյուս կողմից նման կարգավորումը նաև անտրամաբանական է այն առումով, որ կազմակերպությունները դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով անցում են որոշակի գործընթաց և հավատարմագրվում են ԿԸՀ-ի կողմից, սակայն, փաստորեն, վերջինիս կողմից տրված վկայականը երաշխիք չէ, որ դիտորդի կարգավիճակ ունեցող հասարակական կազմակերպությունը կարող է քվեակության օրը մուտք գործել ընտրատեղամաս և իրականացնել իր առաքելությունը:
Եթե նույնիսկ դիտորդական առաքելությունը բարեբախտություն ունենա հայտնվել «թույլատրելի» ութնյակում և մուտք գործել ընտրատեղամաս, ապա, ըստ նախագծի, այն ունի դիտարկման համար խիստ սահմանափակ իրավունքներ՝ միայն հարցեր տալ ընտրությունների համար պատասխանատու պաշտոնյաներին և նրանց ուշադրությունը հրավիրել խախտումների վրա (հոդված 32, մաս 2): Ընդ որում, «պատասխանատու պաշտոնյաների» ձևակերպման անհստակությունը և «ուշադրություն հրավիրելու» իրավունքի իրացման անորոշությունը որևէ գործնական դեր չեն կարող ունենալ դիտորդի կողմից նկատված ընտրախախտումը կանխելու կամ խափանելու առումով, քանի որ դիտորդին իրավունք չի տրվում՝ ներկայացնելու խախտումը վերացնելու պահանջ կամ առաջարկ: Սա էական հետընթաց է գործող օրենսդրությունից, որտեղ դիտորդը գոնե կարող է հանձնաժողովի նախագահին ներկայացնել իր դիտարկումներն ու առաջարկությունները:
Ըստ նախագծի, դիտորդներն իրենց անձնական դիտարկումները կարող են ներկայացնել ընտրական հանձնաժողովներին դիտորդական առաքելության զեկույցի միջոցով, և դիտորդների բոլոր եզրահանգումների համար պետք է հիմք հանդիսանան իրենց անձնական դիտարկումները (հոդված 32, մաս 3): Այս դրույթով սահմանափակվում է դիտորդական առաքելության ազատ եզրահանգում անելու հնարավորությունը: Բացի այդ, դիտորդությունը լինում է ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ, որի ընթացքում կարող են օգտագործվել նաև տվյալների երկրորդային աղբյուրներ:
Ընտրական օրենսգրքի նոր նախագծով խիստ թուլացել են դիտորդի՝ տեղամասում գտնվելու դեպքում իրավական պաշտպանվածության երաշխիքները: Եթե գործող իրավակարգավորմամբ դիտորդին տեղամասից կարելի է դուրս հանել միայն ձերբակալման կամ կալանավորման դեպքում, ապա, ըստ նախագծի, ընտրական հանձնաժողովի նախագահը կարող է դիտորդին հեռացնել հանձնաժողովի նիստից կամ քվեարկության սենյակից այն դեպքում, եթե ընտրական հանձնաժողովը ձայների 2/3-ով գտնի, որ դիտորդն աջակցում է որևէ թեկնածուի կամ ընտրություններին մասնակցող կուսակցության կամ խախտում է ընտրական օրենսգրքի պահանջները (հոդված 31, մաս 5): Սա ընտրական հանձնաժողովներին տրված անվերահսկելի լայն լիազորություն է, որը կարող է չարաշահվել, և հանձնաժողովների կամայական որոշումներով տեղամասերից դուրս հանելով անցանկալի դիտորդներին՝ քվերակության ընթացքը հնարավորինս հեռու պահել հանրային վերահսկողությունից:
Ինչ վերաբերում է այն փաստարկներին, որ ընտրական հանձնաժողովը ձայների 2/3-ի շեմը հավասարակշռում է հայեցողությունը և սահմանափակելու է կամայականությունը, ապա այն ևս չի դիմանում քննադատության, քանի որ վերջին տարիների ընտրությունների և, հատկապես, 2015թ. հանրաքվեի փորձն ապացուցում է, որ նույնիսկ երբ դիտորդների, ԶԼՄ-ներկայացուցիչների և վստահված անձանց կողմից բացահայտվում էին տարբեր բնույթի ընտրախախտումներ կամ կեղծիքներ, հանձնաժողովները (թեև ենթադրաբար միատարր չեն և հիմնված են ազատ և ինքնուրույն սուբյեկտների հավասարակշռման գաղափարի վրա) միաձայն և միահամուռ ընդդիմանում էին դրանց ուղղությամբ իրենց լիազորությունների տիրույթում որևէ գործողություն կատարելուն, այդ թվում՝ խախտումների փաստերը գրանցամատյաններում կամ հատուկ կարծիքներով ֆիքսելուն:
Եվ վերջապես, նախագծի նորամուծություններից է քվեարկության հաջորդ օրը դիմումի հիման վրա տեղամասի քվեարկությանը մասնակցած անձանց ստորագրած ցուցակներին ծանոթանալու դիտորդների իրավունքը (հոդված 32, մաս 1, կետ 3): Ընդ որում, շեշտվում է, որ ստորագրված ցուցակները չեն կարող լուսանկարահանվել և տեսանկարահանվել, իսկ ծանոթանալու այլ եղանակների՝ ձեռագիր գրառումներ կատարելու կամ արտագրելու համար սահմանված է ընդամենը 2 ժամ: Ակնհայտորեն, այս պայմաններում հնարավոր չէ իրականացնել պատշաճ դիտարկում և անճշտությունների վերհանում, քանի որ ամենապարզ թվաբանությամբ անգամ 2000 ընտրող պարունակող ցուցակի յուրաքանչյուր տողին ծանոթանալու համար տրվում է 3.6 վրկ:
Ըստ ամենայնի, դիտորդներին տրվող այս վերջին պատրանքային իրավունքը ՀՀ կառավարության կողմից «շնորհված» է ի պատասխան քվեարկության մասնակիցների ստորագրված ցուցակների հրապարակման շարունակական պահանջի: Ուստի, հարկ ենք համարում հստակեցնել, որ տվյալ պահանջի նպատակը ոչ թե դիտորդների համար ընտրողների ստորագրված ցուցակներին ծանոթանալու հնարավորություն ընձեռելն է, այլ քվեարկության մասնակցության նկատմամբ հանրային վերահսկողության իրական և արդյունավետ հնարավորության ստեղծումը յուրաքանչյուր քաղաքացու համար: Այսինքն, ստորագրված ցուցակների հրապարակումը այլընտրանք չունի հանրային վստահությունը բարձրացնելու առումով և չի կարող փոխարինվել որևէ այլ մեթոդներով: Ավելին, ընտրողների ստորագրած ցուցակները պետք է հրապարակվեն էլեկտրոնային եղանակով և որոնման հնարավորությամբ, հակառակ դեպքում՝ միջոցը չի ծառայի իր նպատակին:
Սույն հայտարարությամբ «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունն իր դժգոհությունն է հայտնում ինչպես նախագծի մշակման գործընթացի առնչությամբ, այնպես էլ՝ նախագծում տեղ գտած հանրային վերահսկողությանն առնչվող իրավակարգավորումների վերաբերյալ՝ արձանագրելով, որ ներկայացված նախագիծը ոչ միայն չի ապահովում հանրային վերահսկողության իրական միջոցներ, այլև էական հետընթաց է գործող օրենսդրությունից:
Գտնում ենք, որ շարունակելով քաղաքացիներին զրկել հանրային վերահսկողության հնարավորությունից և զգալիորեն սահմանափակելով դիտորդների ու ԶԼՄ ներկայացուցիչների իրավունքները՝ ՀՀ կառավարությունն ընդամենը խորացնում է ընտրական գործընթացների օրինավորության նկատմամբ հանրության կասկածները և ամրապնդում ընտրակեղծարարության կազմակերպված ու համակարգված լինելու վերաբերյալ համոզմունքը:
«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կոալիցիա է, որը ներառում է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը, Իրավունքի Եվրոպա միավորումը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը և Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
[]