Թեմաներ
Երկուշաբթի 01 / 20 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   23:07 ՆԳՆ-ն զգուշացնում է վարորդներին. սպասվում է ձյուն եւ բուք 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/19/2025   22:22 Վրաստանի նախագահը երդմնակալությունից հետո ներում է շնորհել 613 կալանավորի 01/19/2025   22:02 Երեք իսրայելցի կին պատանդները վերադարձել են հայրենիք 01/19/2025   21:47 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. Հակոբյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok-ն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնել հնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել TikTok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ» 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին

Ընտրական օրենսգրքի նոր նախագծով՝ խիստ թուլացել են դիտորդի՝ տեղամասում գտնվելու դեպքում իրավական պաշտպանվածության երաշխիքները. «Քաղաքացի դիտորդ» 03/19/2016   13:24  |  Ընտրական իրավունք

 
«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությյունը հանդես է եկել հայտարարությամբ՝ ՀՀ ընտրական օրենսգրքի նախագծում տեղական դիտորդների և ԶԼՄ ներկայացուցիչների գործունեության սահմանափակումների վերաբերյալ:
 
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.
 
Ս.թ. մարտի 3-ին ՀՀ կառավարությունը հաստատել և ՀՀ ազգային ժողով է ներկայացրել ժողովրդավարության սկզբունքներին հակասող, փակ գործընթացներով և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտումներով մշակված ՀՀ ընտրական օրենսգրքի նախագիծը:
 
Ի թիվս նախագծում առկա բազմաթիվ այլ խնդիրների, դրանում  հաշվի չեն առնվել ԵԱՀԿ/ԺՄԻՀԳ 2012թ. խորհրդարանական ու 2013թ. նախագահական ընտրություններից և 2015թ. սահմանադրական հանրաքվեից հետո տրված հանձնարարականները՝ տեղական դիտորդների հավատարմագրման խոչընդոտները վերացնելու և բողոքարկման հետ կապված նրանց իրավասություններն ընդլայնելու վերաբերյալ, ինչպես նաև գործող օրենսդրության համեմատ նախատեսվել են դիտորդների և ԶԼՄ ներկայացուցիչների գործունեության լուրջ սահմանափակումներ՝ փորձելով հնարավորինս անվերահսկելի դարձնել ընտրական գործընթացները: Այսպես,
 
Միաժամանակ 8-ից ավելի դիտորդների և ԶԼՄ ներկայացուցիչների ներկայության արգելքը տեղամասում (հոդված 65, մաս 7) բացարձակապես հիմնավորված չէ և չի կարող համարվել իրավաչափ սահմանափակում: Ավելին, այն գործնականում կարող է կիրառվել սկզբունքային և անկողմնակալ դիտորդական կազմակերպություններին և ԶԼՄ ներկայացուցիչներին տեղամասի մոտ «հերթի մեջ» պահելու և տեղամաս մուտք գործելու հնարավորությունից զրկելու համար: Մյուս կողմից նման կարգավորումը նաև անտրամաբանական է այն առումով, որ կազմակերպությունները դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով անցում են որոշակի գործընթաց և հավատարմագրվում են ԿԸՀ-ի կողմից, սակայն, փաստորեն, վերջինիս կողմից տրված վկայականը երաշխիք չէ, որ դիտորդի կարգավիճակ ունեցող հասարակական կազմակերպությունը կարող է քվեակության օրը մուտք գործել ընտրատեղամաս և իրականացնել իր առաքելությունը:
 
Եթե նույնիսկ դիտորդական առաքելությունը բարեբախտություն ունենա հայտնվել «թույլատրելի» ութնյակում և մուտք գործել ընտրատեղամաս, ապա, ըստ նախագծի, այն ունի դիտարկման համար խիստ սահմանափակ իրավունքներ՝ միայն հարցեր տալ ընտրությունների համար պատասխանատու պաշտոնյաներին և նրանց ուշադրությունը հրավիրել խախտումների վրա (հոդված 32, մաս 2): Ընդ որում, «պատասխանատու պաշտոնյաների» ձևակերպման անհստակությունը և «ուշադրություն հրավիրելու» իրավունքի իրացման անորոշությունը որևէ գործնական դեր չեն կարող ունենալ դիտորդի կողմից նկատված ընտրախախտումը կանխելու կամ խափանելու առումով, քանի որ դիտորդին իրավունք չի տրվում՝ ներկայացնելու խախտումը վերացնելու պահանջ կամ առաջարկ: Սա էական հետընթաց է գործող օրենսդրությունից, որտեղ դիտորդը գոնե կարող է հանձնաժողովի նախագահին ներկայացնել իր դիտարկումներն ու առաջարկությունները:
 
Ըստ նախագծի, դիտորդներն իրենց անձնական դիտարկումները կարող են ներկայացնել ընտրական հանձնաժողովներին դիտորդական առաքելության զեկույցի միջոցով, և դիտորդների բոլոր եզրահանգումների համար պետք է հիմք հանդիսանան իրենց անձնական դիտարկումները (հոդված 32, մաս 3): Այս  դրույթով սահմանափակվում է դիտորդական առաքելության ազատ եզրահանգում անելու հնարավորությունը: Բացի այդ, դիտորդությունը լինում է ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ, որի ընթացքում կարող են օգտագործվել նաև տվյալների երկրորդային աղբյուրներ:
 
Ընտրական օրենսգրքի նոր նախագծով խիստ թուլացել են դիտորդի՝ տեղամասում գտնվելու դեպքում իրավական պաշտպանվածության երաշխիքները: Եթե գործող իրավակարգավորմամբ դիտորդին տեղամասից կարելի է դուրս հանել միայն  ձերբակալման կամ կալանավորման դեպքում, ապա, ըստ նախագծի, ընտրական հանձնաժողովի նախագահը կարող է դիտորդին հեռացնել հանձնաժողովի նիստից կամ քվեարկության սենյակից այն դեպքում, եթե ընտրական հանձնաժողովը  ձայների 2/3-ով  գտնի, որ դիտորդն աջակցում է որևէ թեկնածուի կամ ընտրություններին մասնակցող կուսակցության կամ խախտում է ընտրական օրենսգրքի պահանջները (հոդված 31, մաս 5): Սա ընտրական հանձնաժողովներին տրված անվերահսկելի լայն լիազորություն է, որը կարող է չարաշահվել, և հանձնաժողովների կամայական որոշումներով տեղամասերից դուրս հանելով անցանկալի դիտորդներին՝ քվերակության ընթացքը հնարավորինս հեռու պահել հանրային վերահսկողությունից:
 
Ինչ վերաբերում է այն փաստարկներին, որ ընտրական հանձնաժողովը ձայների 2/3-ի շեմը հավասարակշռում է հայեցողությունը և սահմանափակելու է կամայականությունը, ապա այն ևս չի դիմանում քննադատության, քանի որ վերջին տարիների ընտրությունների և, հատկապես, 2015թ. հանրաքվեի փորձն ապացուցում է, որ նույնիսկ երբ դիտորդների, ԶԼՄ-ներկայացուցիչների և վստահված անձանց կողմից բացահայտվում էին տարբեր բնույթի ընտրախախտումներ կամ կեղծիքներ, հանձնաժողովները (թեև ենթադրաբար միատարր չեն և հիմնված են ազատ և ինքնուրույն սուբյեկտների հավասարակշռման գաղափարի վրա) միաձայն և միահամուռ ընդդիմանում էին դրանց ուղղությամբ իրենց լիազորությունների տիրույթում որևէ գործողություն կատարելուն, այդ թվում՝ խախտումների փաստերը գրանցամատյաններում կամ հատուկ կարծիքներով ֆիքսելուն:
 
Եվ վերջապես, նախագծի նորամուծություններից է քվեարկության հաջորդ օրը դիմումի հիման վրա տեղամասի քվեարկությանը մասնակցած անձանց ստորագրած ցուցակներին ծանոթանալու դիտորդների իրավունքը (հոդված 32, մաս 1, կետ 3): Ընդ որում, շեշտվում է, որ ստորագրված ցուցակները չեն կարող լուսանկարահանվել և տեսանկարահանվել, իսկ ծանոթանալու այլ եղանակների՝ ձեռագիր գրառումներ կատարելու կամ արտագրելու համար սահմանված է ընդամենը 2 ժամ: Ակնհայտորեն, այս պայմաններում հնարավոր չէ իրականացնել պատշաճ դիտարկում և անճշտությունների  վերհանում, քանի որ ամենապարզ թվաբանությամբ անգամ 2000 ընտրող պարունակող ցուցակի յուրաքանչյուր տողին ծանոթանալու համար տրվում է 3.6 վրկ:
 
Ըստ ամենայնի, դիտորդներին տրվող այս վերջին պատրանքային իրավունքը ՀՀ կառավարության կողմից «շնորհված» է ի պատասխան քվեարկության մասնակիցների ստորագրված ցուցակների հրապարակման շարունակական պահանջի: Ուստի, հարկ ենք համարում հստակեցնել, որ տվյալ պահանջի նպատակը ոչ թե դիտորդների համար ընտրողների ստորագրված ցուցակներին ծանոթանալու հնարավորություն ընձեռելն է, այլ քվեարկության մասնակցության նկատմամբ հանրային վերահսկողության իրական և արդյունավետ հնարավորության ստեղծումը յուրաքանչյուր քաղաքացու համար: Այսինքն, ստորագրված ցուցակների հրապարակումը այլընտրանք չունի  հանրային վստահությունը բարձրացնելու առումով և չի կարող փոխարինվել որևէ այլ մեթոդներով: Ավելին, ընտրողների ստորագրած ցուցակները պետք է հրապարակվեն էլեկտրոնային եղանակով և որոնման հնարավորությամբ, հակառակ դեպքում՝ միջոցը չի ծառայի իր նպատակին:
 
Սույն հայտարարությամբ «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունն իր դժգոհությունն է հայտնում ինչպես նախագծի մշակման գործընթացի առնչությամբ, այնպես էլ՝ նախագծում տեղ գտած հանրային վերահսկողությանն առնչվող իրավակարգավորումների վերաբերյալ՝ արձանագրելով, որ ներկայացված նախագիծը ոչ միայն չի ապահովում հանրային վերահսկողության իրական միջոցներ, այլև էական հետընթաց է գործող օրենսդրությունից:
 
Գտնում ենք, որ շարունակելով քաղաքացիներին զրկել հանրային վերահսկողության հնարավորությունից և զգալիորեն սահմանափակելով դիտորդների ու ԶԼՄ ներկայացուցիչների իրավունքները՝ ՀՀ կառավարությունն ընդամենը խորացնում է ընտրական գործընթացների օրինավորության նկատմամբ հանրության կասկածները և ամրապնդում ընտրակեղծարարության կազմակերպված ու համակարգված լինելու վերաբերյալ համոզմունքը:
 
«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կոալիցիա է, որը ներառում է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը, Իրավունքի Եվրոպա միավորումը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը և Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը:
 

 


Հարակից հրապարակումներ`

17:40 18/03/2016  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՔվեարկած ընտրողների ցուցակներին ծանոթանալու առաջարկվող մեխանիզմը՝ ի տարբերություն գործողի, քայլ առաջ է. Դավիթ Հարությունյան
13:43 18/03/2016  |  ԼՐԱՀՈՍԸնտրական օրենսգրքի նախագծի վերափոխման նպատակով ՀԱԿ-ը նախաձեռնել է միասնական պլատֆորմի ստեղծում. Լևոն Զուրաբյան
13:35 18/03/2016  |  ԼՐԱՀՈՍԲՀԿ-ն որոշել է գոնե տեսանելի ապագայում իր գործողությունները սահմանափակող որևէ ձևաչափով հանդես չգալ. Նաիրա Զոհրաբյան
12:37 18/03/2016  |  ԼՐԱՀՈՍԶարուհի Փոստանջյան. Մենք իհարկե չպետք է թույլ տանք, որպեսզի ընդունվի Ընտրական օրենսգրքի՝ ներկայացված նախագիծը
12:32 18/03/2016  |  ԼՐԱՀՈՍՀՅԴ-ն շարունակում է պնդել քվեարկված ընտրացուցակների հրապարակման պահանջը
09:11 18/03/2016  |  ՄամուլԱզգային փոքրամասնությունների ներկայացուցիչները պարտադիր պետք է ընդգրկված լինեն քաղաքական ուժերի համամասնական ցուցակներում. «Ժողովուրդ»
09:45 16/03/2016  |  ՄամուլԻնչի՞ն է միտված լրագրողների և դիտորդների թվի սահմանափակումն ընտրատեղամասերում. «Ժողովուրդ»
09:03 16/03/2016  |  ՄամուլՀՀԿ-ում ևս Ընտրական օրենսգրքի նախագծի հետ կապված դժգոհություններ կան. «Հրապարակ»
16:44 15/03/2016  |  Ընտրական իրավունքՔվեարկած ընտրողների ցուցակների հրապարակումը «ճնշումների դաշտ կստեղծի». Վիգեն Սարգսյան (Տեսանյութ). 1In.am
13:04 14/03/2016  |  ԼՐԱՀՈՍԻշխանության նպատակն Ընտրական օրենսգրքի ֆորմալ քննարկումը չէ. կլինեն ընդլայնված քննարկումներ

Արխիվ

[]