ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ես որևէ հանցագործություն չեմ կատարել, ես իրականում տուժող եմ. ամբաստանյալ 03/17/2016 20:15 | Քրեական խրոնիկոն
Դոնի Ռոստովում ավազակության, մարդու առևանգման ու մահվան հանգեցրած ծանր մարմնական վնասվածք հասցնելու գործով այսօրվա դատական նիստում ամբաստանյալ Արմեն Ղազարյանն այսօր հայտարարեց, որ գործը սկզբից մինչև վերջ շինծու է, ստի ու կեղծիքի վրա հիմնված, իսկ ինքն իրականում գործով տուժող է: «Չեմ մասնակցել ոչ առևանգմանը, ոչ 60 տարեկան կնոջ ծեծին: Ես որևէ հանցագործություն չեմ կատարել»,- ասաց նա:
Ա.Ղազարյանը հայտնեց, որ 1993թ.-ից մշտապես բնակվել է Դոնի Ռոստովում, զբաղվել է գործարարությամբ, մասնավորապես, արևածաղկի յուղ է ներկրել Հայաստան, ունեցել է փափուկ կահույքի ու լիմոնադի արտադրամասեր:
Ըստ ամբաստանյալի, ինքը պարտքով 12 հազար դոլար է տվել իր ընկեր Իգոր Մոգիլևսկու ընկերուհուն՝ փաստաթղթով պարտավորեցնելով նրան մեկ տարի հետո պարտքը չվերադարձնելու դեպքում իրեն հանձնել նրա մերձավորներին պատկանող բնակարանը: Սակայն մեկ տարի անց բնակարանը վաճառվել է այլ անձի, իր իրերը հայտնվել են փողոցում, իրեն հայտարարել են, որ պարտքը չեն վերադարձնելու:
Սակայն դրանով ամեն ինչ չի ավարտվել, հիշյալ փաստաթուղթն իրենից «առգրավել է» ոմն Վիտալիկ, որը միլիցիայում էր աշխատում, բայց նաև, ըստ ամբաստանյալի, սերտաճել էր հանցավոր աշխարհի հետ: Իրեն ծեծի են ենթարկել ու գցել ջուրը, ինքը վնասվածքներով բուժօգնության է դիմել: Եվ Վիտալիկի գոյություն ունենալու և հիվանդանոց դիմելու հայտարարություններն, ըստ մեղադրողի, չեն հաստատվել: Ամբաստանյալը, մասնավորապես, հայտարարեց, որ հիվանդանոցում ինքը չի գրանցվել:
Այդ դեպքում ինչո՞ւ ինքը չի դիմել իրավապահ մարմիններին մեղադրողի հարցին ի պատասխան ամբաստանյալը հայտարարեց, որ 2000թ. Ռոստովում հարցերը դատարանում չէին որոշվում:
Ամբաստանյալը հայտնեց, որ դեպքի օրը գնացել է դեպքի վայր, սակայն այնտեղ ոչ դիակ, ոչ արյան հետքեր չեն եղել, Մոգիլևսկին ասել է՝ ամեն ինչ վերջացել է, նա մահացած է, սկզբից նրան թվացել է, որ խոսքը Մոգիլևսկու ընկերուհու մասին է, սակայն հետո պարզվել է, որ մահացածը վերջինիս մայրն է: Մոգիլևսկին հավելել է՝ չէի ուզում, պատահական ստացվեց:
Ամբաստանյալի հարցաքննությունը կշարունակվի հաջորդ դատական նիստում:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության, Արմեն Ղազարյանը 2000թ. մայիսին, նախնական համաձայնությամբ գործելով Ի. Մոգիլևսկու և քննությամբ չպարզված անձի հետ, առևանգել է Ս. Կրուգլովային և Ե. Տոլստիխին, նրանց պատկանող դրամական միջոցների գտնվելու վայրը պարզելու նպատակով: Խաբեությամբ նրանց տարել են դոնիռոստովյան բնակարան, որտեղ պահանջել են ասել տնային տնտեսության վաճառքից ստացված գումարի գտնվելու տեղը: Խոշոր չափի գումար գույքին տիրանալու նպատակով սկսել են նրանց ծեծի ենթարկել, որից Ե. Տոլստիխը գիտակցությունը կորցրել է և գիտակցության գալով, չդիմանալով հարվածներին ասել է, թե որտեղ են գտնվում իրենց պահանջած գումարները:
Ըստ մեղադրական եզրակացության, այնուհետև Ղազարյանը գործելով ըստ նախնական համաձայնության Մոգիլևսկու և քննությամբ չպարզված հանցագործի հետ ուղևորվել է Տոլստիխի նշած հասցե, որտեղ այդ պահին գտնվել են Ս. Կրուգլովայի և Ե. Տոլստիխի ծեր բարեկամները Յու. Կրուգլովը, Ա. Կրուգլովան, Ե. Պտուխան:
Ղազարյանը գնալով այդ հասցեով և օգտվելով այն հանգամանքից, որ իրեն նախկինում ծանոթ Կրուգլովը բացել է դուռը, մտել է բնակարան, որտեղ նախնական համաձայնությունը կատարելու նպատակով, քննությամբ չպարզված հանցագործի հետ Ս.Կրուգլովայի գումարին տիրանալու նպատակով սկսել է ծեծի ենթարկել նրանց, որից հետո հափշտակել է Ս. Կրուգլովային պատկանող 6900 ԱՄՆ դոլար գումարը:
Բացահայտելով, որ Ս. Կրուգլովան ստացված հարվածներից մահացել է, Ղազարյանը, Մոգիլևսկին և քննությամբ չպարզված հանցագործը Ս. Կրուգլովայի դիակը փաթաթել են փալասի մեջ և այն թողել բնակարանում, իսկ Ե. Տոլստիխին Մոգիլևսկին ստիպողաբար դուրս է բերել բնակարանից և ավտոմեքենայով տարել ք. Դոնի Ռոստովի Մալինովսկու փող, որտեղ ավտոշուկայի շրջանում նրան բաց է թողել և թաքնվել:
45-ամյա Արմեն Ղազարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով՝ առողջությանը ծանր վնաս պատճառելով ավազակություն, 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 7-րդ կետերով՝ շահադիտական դրդումներով երկու կամ ավելի անձանց առևանգելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/26/2024 08:43 Մանդատը խլելու օպերացիան շարունակվում է․ «Հրապարակ»
- 11/26/2024 08:40 Այս օրենսդիր-գործադիր ընտանիքի ապագան անամպ է, նրանք հեղափոխությունից հետո նվիրատվություններ են ստանում. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:38 Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ»
- 11/26/2024 08:35 Արմեն Աշոտյանը ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով․«Հրապարակ»
- 11/26/2024 08:32 Ինչ ճանապարհ է անցել և ինչ է հայտարարագրել ԲԴԽ նախագահի հավանական թեկնածու Արթուր Աթաբեկյանը. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:30 ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:28 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/26/2024 16:49 Ճտիկով միացող ու անջատվող «քաղաքացիական հասարակությամբ», մեդիաներով, փորձագետներով միշտ մնալու ենք օկուպացիայի տակ. Վրթանեսյան
- 11/26/2024 11:30 Աննա Հակոբյանը վերջապես վերադարձավ Վատիկաններից
- 11/25/2024 17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան
- 11/25/2024 16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/26/2024 21:24 Երկրաշարժ Իրանում, որը զգացվել է նաեւ Սյունիքի տարբեր բնակավայրերում
- 11/26/2024 20:20 Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ զովացուցիչ ըմպելիքներ տեղափոխող «Howo» բեռնատարը բախվել է հողաթմբին և կողաշրջվել
- 11/26/2024 13:30 Աղետի գոտում տուժած ոչ բոլոր տնտեսվարողներին է տրվել փոխհատուցում, թեեւ տարին ավարտվում է. Գործընթացը դանդաղ է ընթանում
- 11/26/2024 11:50 Մարգարա-Վանաձոր ճանապարհին՝ Կարբի գյուղի սկզբնամասում, իրար են բախվել մեքենաներ. կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/26/2024 19:59 Էլթոն Ջոնը պատմել է տեսողությունը կորցնելուց հետո կյանքի մասին
- 11/26/2024 16:38 Ամուսնացած տղամարդիկ ավելի դանդաղ են ծերանում. բժիշկը պարզաբանում է՝ ինչու
- 11/25/2024 23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ
- 11/25/2024 21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ
Հետաքրքիր է իմանալ
- 11/26/2024 16:48 Մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը. նա ծնվել է «Տիտանիկի» խորտակվելու տարում
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով