ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արդարությունը կվերականգնվի նաև Բուդաղյանների գործերով. Հայկ Ալումյան 03/17/2016 18:42 | Քրեական խրոնիկոն
Միևնույն է, թեկուզ 12 տարի անց ճշմարտությունն ի հայտ է գալիս և արդարությունն էլ՝ վերականգնվում: Այս մասին «Փաստինֆո»-ի լրագրողի հետ զրույցում հայտարարեց աղմկահարույց «Մատաղիսի գործով» արդարացվածներ Ռազմիկ Սարգսյանի, Մուսա Սերոբյանի ու Արայիկ Զալյանի փաստաբան Հայկ Ալումյանը:
Ինչպես հայտնել ենք, Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր հրապարակել է «Մատաղիսի գործով» իր վճիռը, որով ճանաչվել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի երրորդ և հինգերորդ հոդվածներով՝ Խոշտանգումների արգելում և Ազատության ու անձնական անձեռնմխելիության իրավունք, երաշխավորված իրավունքների խախտումները: ՄԻԵԴ վճռով Հայաստանը ընդհանուր առմամբ 50 հազար եվրո պետք է վճարի արդարացվածներին որպես փոխհատուցում՝ 15 հազարական եվրո Ռազմիկ Սարգսյանին և Մուսա Սերոբյանին, 20 հազար եվրո՝ Արայիկ Զալյանին:
Հայկ Ալումյանը կոչ է անում բոլորին հետևություններ անել այս վճռից: Հետևություններ նախևառաջ պետք է անեն քաղաքացիները՝ սեփական իրավունքի համար պետք է պայքարել, հետևողական լինելու դեպքում շուտ թե ուշ պայքարը հաջողության է հասցնելու:
Փաստաբանն իր գործընկերներին կոչ է անում չհանձնվել, մինչև վերջ պայքարել իրենց վստահորդների իրավունքների համար՝ ընդհուպ մինչև ՄԻԵԴ: «Ես կոչ եմ անում իմ կոլեգաներին օգտագործել այդ ատյանը: ՄԻԵԴ-ն իրոք արդյունավետ դատարան է՝ թեկուզև երկար ժամանակ է պահանջվում արդյունքի հասնելու համար»,- ասաց Հ.Ալումյանը՝ հավելելով, որ Հայաստանի դատական համակարգը ոչ բարվոք վիճակում է այն պատճառով, որ «մենք ավելի քիչ ենք դիմում ՄԻԵԴ, քան պետք է դիմել»:
Հետևությունների պետք է հանգեն նաև իշխանությունները՝ այն, ինչ որ տեղի է ունեցել կամ տեղի է ունենում, չպետք է կրկնվի, մեղավորները պետք է անպայման պատասխանատվության ենթարկվեն:
Հայկ Ալումյանը հայտարարեց, որ «Մատաղիսի գործով» վճիռը զանգի պես նախազգուշացում պետք է լինի նաև Բուդաղյանների աղմկահարույց գործերի շրջանակում: «Թող իմանան, եթե պետք լինի 12 տարի կպայքարենք նաև Բուդաղյանների գործերով արդարության վերականգնման համար, մի օր բոլոր մեղավորները պատասխան են տալու»,- ասաց Հայկ Ալումյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ