Թեմաներ
Շաբաթ 01 / 18 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/16/2025   23:45 Գրիգոր Իսկանդարյանը դատի է տվել Տիգրան Ավինյանի հորը 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ

Կիպրոսը հարազատ երկիր է ցանկացած հայի համար. Սերժ Սարգսյանն ելույթ է ունեցել Կիպրոսի համալսարանում 03/16/2016   20:53  |  ԼՐԱՀՈՍ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Կիպրոսի համալսարան` հանդիպում ունեցել բուհի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության հետ:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Հանրապետության Նախագահը համալսարանականների առջև հանդես է եկել ելույթով և պատասխանել հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին: Մինչ այդ, ՀՀ Նախագահին ուղղված ողջույնի խոսքով հանդես են եկել համալսարանի ռեկտոր Կոստանդինոս Խրիստոֆիդեսը և Կիպրոսի ներկայացուցիչների պալատում հայ համայնքի ներկայացուցիչ Վարտկես Մահդեսյանը:


Շնորհակալություն հայտնելով Կիպրոսի համալսարանի գեղեցիկ շենքում իրեն հյուրընկալելու համար՝ ՀՀ Նախագահն իր ելույթում, մասնավորապես, ասել է.

«Երիտասարդների հետ շփումն ինձ համար միշտ էլ հաճելի է և օգտակար. ձեզանից ստանում եմ ոչ միայն դրական լիցքեր, այլև թարմ մտքեր ու գաղափարներ: Սակայն, Հայաստանի բարեկամ երկրի երիտասարդության հետ հանդիպումներն առավել եմ կարևորում, քանի որ վաղը հենց դուք եք շարունակելու բազմադարյա ավանդույթներով ամրացած հայ-կիպրական եղբայրությունը:

Կիպրոսը հարազատ երկիր է ցանկացած հայի համար, իսկ կիպրացի ժողովուրդը յուրահատուկ տեղ է զբաղեցնում ցանկացած հայի սրտում: Մեր ժողովուրդները փոխկապակցված են պատմամշակութային կապերով, ընդհանուր արժեհամակարգով, և առավել քան համոզված եմ՝ նաև ընդհանուր ապագայով: Մենք եղել և մնում ենք տարածաշրջանի այն ժողովուրդները, որ ոչ թե ռազմատենչ ոգով, այլ խաղաղասիրությամբ և աշխատասիրությամբ ենք վաստակում աշխարհի վերաբերմունքը` սերն ու հարգանքը:

Մեր ժողովուրդների պատմական բարեկամության լավագույն արգասիքը Հայաստանի և Կիպրոսի միջև առկա լիակատար փոխըմբռնումն ու փոխաջակցությունն են: Պատահական չէ, որ տարեցտարի ընդլայնեցինք մեր հարաբերությունները՝ քաղաքական, ռազմական, մշակութային, կրթական ոլորտներում: Իսկ միջազգային օրակարգի տարբեր հարցերի շուրջ մոտեցումների համադրումն ու սերտ փոխգործակցություը Հայաստան-ԵՄ շրջանակներում էապես հարստացնում են երկկողմ հարաբերությունների մեր օրակարգը։

Հարգելի՛ ներկաներ,

Արդեն շուրջ քառորդ դար մենք կառուցում ենք մեր անկախ պետությունը: Պատմության համար գուցե ակնթարթ, բայց պատմություն կերտող երկրի համար երկար ու ձիգ 25 տարի, լի բազմաթիվ մարտահրավերներով` աղետաբեր երկրաշարժ, պատերազմ Արցախում, տնտեսական շրջափակում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից, զրոյից ստեղծվող պետական ինստիտուտներ, տնտեսության ադապտացում բաց շուկայական հարաբերություններին: Եվ այս ամենը՝ միաժամանակ: Մտավախություն կար, որ կարող ենք ձախողել: Սակայն մի բան պարզ էր՝ անկախությունը կայացնելու մեր նպատակն ու կամքն անկոտրում էին:

Այսօր Հայաստանը կայացած պետություն է, իսկ վերջին տարիներին անճանաչելիորեն փոխվել է քաղաքացիական հասարակության դերի ավելացման, խոսքի ազատության, պետական կառույցների, այդ թվում նաև բանակի գործունեության թափանցիկության, հանդուրժողականության միջավայրի ամրապնդման և այլ հարցերում:

2015թ. դեկտեմբերին հանրաքվեի միջոցով լրջորեն փոփոխեցինք Սահմանադրությունը, որով Հայաստանն անցում կատարեց կառավարման խորհրդարանական համակարգի: Վստահ եմ, որ այն էապես կամրապնդի ժողովրդավարությունը մեր երկրում:

Այժմ մենք աշխատում ենք այս ձեռքբերումներն ամրապնդել նաև տնտեսական լուրջ հաջողություններով։ 21-րդ դարը տնտեսական դիվանագիտության ժամանակաշրջան է, և մենք հաստատակամ շարունակում ենք Հայաստանում իրականացել բարեփոխումներ՝ ուղղված մեր երկրի տնտեսական գրավչության բարձրացմանը։ Նշեմ, որ մենք դա անում ենք նաև մեր ԵՄ գործընկերների աջակցությամբ, քանզի Հայաստանի համար նշաձող են հենց արևմտյան առաջատար տնտեսությունները։

Ուրախ ենք, որ Հայաստանի ԵԱՏՄ անդամակցությամբ, ինչպես նաև վերջին շրջանում միջազգային և տարածաշրջանային մի շարք զարգացումների արդյունքում, ինչպիսին էր Իրանի 77 միլիոնանոց տնտեսական շուկայի վերաբացումը, նոր, լայն դաշտ է բացվում մեր տնտեսական դիվանագիտության համար: Այսօր Հայաստանի միջոցով կարելի է անմաքս դուրս գալ 170-միլիոնանոց ԵԱՏՄ շուկա: Արտոնյալ մուտքի հնարավորություն ունենք նաև Եվրոպական միություն, ԱՄՆ, Կանադա, Շվեյցարիա, Ճապոնիա, Նորվեգիա։ 2015թ. Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև ստորագրվեց Առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագիրը (TIFA)։ Մենք այն ընդունեցինք որպես վստահության դրսևորում մեր երկրի նկատմամբ։

Հարգելի ներկաներ,

Այսօր մարդկությունը կանգնած է գլոբալ մարտահրավերների առջև, որոնց դիմակայումը պահանջում է հավաքական ջանքեր՝ լինի դա միջազգային ահաբեկչություն, կիբերանվտանգություն, կլիմայի փոփոխություն, միգրացիա, թե համաճարակ: Գլոբալիզացված աշխարհում որևէ տարածաշրջանի անկայունությունը կարող է համաշխարհային մասշտաբի հետևանքներ ունենալ: Հետևաբար, յուրաքանչյուրս անհատական պատասխանատվություն ունի սեփական տարածաշրջանի խաղաղության համար: Հենց այս պատասխանատվության գիտակցումն է ընկած Հայաստանի արտաքին քաղաքականության հիմքում:

Լինելով փոքր պետություն, մենք զարգացրել ենք աշխարհի հետ հարաբերվելու մեր առանձնահատուկ մոդելը։

Ռազմավարական դաշնակցային հարաբերություններ ունենալով Ռուսաստանի հետ՝ Հայաստանը փոխշահավետ գործընկերություն է զարգացնում արևմտյան, ասիա-խաղաղօվկիանոսյան, լատինաամերիկյան տասնյակ պետությունների հետ՝ Կիպրոս, Հունաստան, Ֆրանսիա, Գերմանիա, ԱՄՆ, Չինաստան, Ճապոնիա, Սինգապուր, Ինդոնեզիա, Արգենտինա, Ուրուգվայ, Չիլի, Բրազիլիա: Այս ցանկը կարելի է շատ երկար թվարկել:

Անշուշտ, չեմ կարող շրջանցել նաև Մերձավոր Արևելյան տարածաշրջանի երկրների հետ մեր ավանդական բարեկամական հարաբերությունները, որոնց զարգացման համար երևէ խոչընդոտ չի հանդիսացել կրոնական, ազգային կամ որևէ այլ գործոն։ Դրա վառ վկայությունը տարիներ ի վեր մեր եղբայրական արաբական երկրներում ծաղկող և այդ երկրների զարգացմանն իրենց ավանդը բերող հայ համայնքներն էին։ Ցավոք, այս պահին դժվար է ներկայով խոսել այս տարածաշրջանում համերաշխության մասին։

Հայերիս համար այնտեղ տիրող իրավիճակը կրկնակի ցավալի է, քանի որ մեկ անգամ արդեն իսկ ցեղասպանություն վերապրած և Սիրիայում ու Արևելքում ապաստան գտած հայ գաղթականների սերունդները հարյուր տարի անց կրկին ստիպված են թողնել իրենց տներն ու տարիների վաստակը և 21-րդ դարում փախուստի դիմել՝ հանուն իրենց գոյության պահպանման:

Նույն տրամաբանությամբ` լինելով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հիմնադիր անդամ, իսկ այս տարի նաև նախագահող, մենք շարունակում ենք արդյունավետ ծրագրեր իրականացնել Հյուսիս-Ատլանտյան դաշինքի հետ: Միջազգային խաղաղապահ առաքելությունների միջոցով մեր նպաստն ենք բերելում միջազգային խաղաղության և անվտանգության ամրապնդմանը:

Անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը ՝ Հայաստանը շարունակում է հետևողականորեն ընդլայնել երկարաժամկետ գործընկերության օրակարգը Եվրոպական միության հետ: Այդ գործընկերությունը Հայաստանում բարեփոխումների խորացման, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, տնտեսական փոխգործակցության խթանման կարևորագույն երաշխիքն է: 2015թ. դեկտեմբերի 7-ին Բրյուսելում տրվեց Հայաստան-Եվրոպական միություն նոր շրջանակային համաձայնագրի բանակցությունների մեկնարկը, որն ակնկալում ենք ավարտել հնարավորինս կարճ ժամկետներում։

Շատ կարևոր է, որ այս մոտեցումը, որը, գուցե, ի սկզբանե թյուրըմբռնումների տեղիք տվեց, ներկայումս ընկալելի է դարձել մեր գործընկերների համար, ավելին՝ արժանանում է նրանց գնահատանքին։ Արդյունքում, Հայաստանը հանդես է գալիս որպես կայուն պետություն և կանխատեսելի գործընկեր՝ առանց խնդիրներ ստեղծելու իր և այլ պետությունների համար:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Կարծում եմ, տեղյակ եք, որ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության կարևորագույն հարցերից է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, որի լուծման բանակցային եղանակը, մեր խորին համոզմամբ, չունի այլընտրանք 21-րդ դարում: Այս հարցում բարձր ենք գնահատում Կիպրոսի իշխանությունների հաստատակամ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին։ Որքան էլ որ մենք սատարում ենք վերջերս նոր թափ ստացող և աշխարհի տարբեր վայրերում խաղաղ կերպով իրացվող ժողովուրդների ինքնորոշման իրավունքին, Հայաստանի իշխանությունները և հայկական պետությունը մշտապես աջակցելու են Կիպրոսի Հանրապետությանը՝ Կիպրական հիմնախնդրում: Սա ոչ միայն համերաշխության դրսևորում է եղբայրական Կիպրոսի հետ. մեր խորին համոզմունքն է, որ յուրաքանչյուր հակամարտություն պետք է յուրովի լուծում ստանա, քանի որ տարբեր են դրանցից յուրաքանչյուրի ակունքներն ու տրամաբանությունը:

Հավատացած ենք, որ Կիպրոսի հիմնահարցի խաղաղ կարգավորումը շատ իրատեսական է, եթե անմիջական ներգրավվածություն ունեցող այլ ուժեր չխոչընդոտեն խնդրի կառուցողական լուծմանն ուղղված քայլերին։ Մենք հարատև խաղաղություն ու արդար լուծում ենք փափագում մեր ժողովրդների առջև ծառացած կիպրոսյան և ղարաբաղյան հիմնախնդիրների համար:

Սիրելի բարեկամներ,

2015թ. շատ խորհրդանշական էր հայ ժողովրդի համար: Հայաստանը, համայն հայությունը, ինչպես նաև առաջադեմ մարդկությունը ոգեկոչեց 20-րդ դարի առաջին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը։ Սակայն անցկացված միջոցառումների նպատակը ոչ միայն մեր ժողովրդի համար արդարության վերականգնումն էր, այդ տարելիցին ընդառաջ մենք նպատակ էինք դրել նոր շունչ հաղորդել ցեղասպանությունների կրկնության դեմ ուղղված պայքարին, ամրապնդել դրա կանխարգելման հիմքերը։ Եվ այժմ վստահորեն կարող ենք ասել, որ դա մեզ հաջողվեց։

Երախտապարտ ենք, որ այս հարցում նույնպես Կիպրոսն իրեն դրսևորեց որպես իսկական բարեկամ։ Կարևոր չէ, թե քանի տարի կանցնի, հայ ժողովուրդը չի մոռանա, որ դեռևս 1965 թվականին, երբ Հայաստանն չուներ անկախ պետականություն, երբ մեր ձայնը լսելի չէր, հենց Կիպրոսը ՄԱԿ-ի ԳԱ բարձր ատյանից խոսեց Հայոց ցեղասպանության մասին, 1975թ. Եվրոպայում առաջինը, իսկ աշխարհում՝ երկրորդը ճանաչեց ու դատապարտեց այդ ոճիրը, Հայաստանի հետ համահեղինակեց դեկտեմբերի 9-ը ցեղասպանության զոհերի հիշատակի և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր հռչակող ՄԱԿ-ի համապատասխան բանաձևը, ինչպես նաև 2015թ. Ներկայացուցիչների պալատի միաձայն որոշմամբ քրեականացրեց Հայոց ցեղասպանության ժխտումը։ Միաձայն, քանի որ բազմակարծությունն այս դեպքում նահանջ է ճշմարտությունից, իսկ խոսքի ազատությունը՝ սահմանափակվող, երբ հարցը վերաբերում է ամենաբարձր արժեքին՝ կյանքի իրավունքին:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը` ապրիլի 24-ին Կիպրոսի բարձր ղեկավարությունը՝ ի դեմս Նախագահ Անաստասիադիսի և խորհրդարանի նախագահ պարոն Օմիրուի, Երևանում էին, մեր կողքին՝ որպես իսկական բարեկամ:

Մեր ժամանակներում, առավել ևս այս լսարանում, կարծում եմ, ավելորդ է խոսել կրթության և գիտելիքի կարևորության մասին, որը ժամանակակից, արագ փոփոխվող աշխարհի շարժիչ ուժն է: Սա առավել քան ճշմարիտ է Հայաստանի դեպքում, երբ երկրի զարգացման տեսլականը խարսխվում է մարդկային կապիտալի վրա՝ որակյալ և ժամանակակից կրթություն ստացած հայ երիտասարդի: Սա ճիշտ այն է, ինչը մենք հակադրում ենք հանածո վառելանյութի պաշարներով հպարտացող մեր որոշ հարևաններին:

Այսօր մենք՝ հայերս, աշխարհին ներկայանում ենք մեր ճեմարաններով, միջնադարում գործած համալսարաններով, հին ձեռագրերի թանգարաններով, բայցև նորագույն կրթական կենտրոններով, միջազգային չափանիշներին համապատասխանող դպրոցներով, համալսարաններով ու, հատկապես, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում նոր սերնդին ուղղված նորարարական ծրագրերով:

Հայաստանը, 2005 թվականին անդամակցելով Բոլոնիայի գործընթացին, իր համար համագործակցային նոր հնարավորությունների հարթակ ձևավորեց Եվրոպական տարածքի հետ և ստացավ միջազգային փորձառությունը լավագույնս կիրառելու նոր մեխանիզմներ: Այս առումով, ես ուրախ եմ, որ Հայաստանում գործում է «Աշխարհի միացյալ քոլեջներ» կրթական ցանցի մաս կազմող Դիլիջանի միջազգային դպրոցը։ Այն իր հարկի տակ է միավորում աշխարհի մոտ 60 երկրից ժամանած 100 ուսանողի:

Հայաստանում անում ենք հնարավորը՝ ապահովելու գալիք սերունդների առավել անվտանգ և բովանդակալից ապագան` հավատարիմ մնալով կրթության միջոցով կայուն զարգացման և խաղաղ գոյակցության գաղափարին: Պետությունը և մասնավոր հատվածը սերտ փոխգործակցությամբ համակողմանիորեն խթանում են կրթությունը արժևորող երիտասարդների մղումները: Իմ կողմից հիմնադրված «Լույս» հիմնադրամի միջոցով ֆինանսական օժանդակություն ենք տրամադրում աշխարհի տասը լավագույն համալսարաններ ընդունված ուսանողներին՝ թե Հայաստանից և թե հայկական սփյուռքից: Երբ սկսում էինք այդ ծրագիրը, աշխարհի 20 լավագույն բուհերում սովորում էին Հայաստանի ընդամենն ութ քաղաղացի: Անցած 8 տարվա ընթացքում մենք ունեցանք աշխարհի 10 լավագույն բուհերն ավարտած ավելի քան երկուհարյուր ուսանող, այս պահին այդ բուհերում սովորում են ավելի քան 100 ուսանող:

Մի քանի օրից ես այցելելու եմ Միացյալ Նահանգներ և ի թիվս այլ միջոցառումների մի մեծ հանդիպում ենք անցկացնելու «Լույս» այդ ուսանողների և ամերիկահայ գիտնականների հետ Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանում` հնարավորություն ընձեռելով իրենց շփվել միմիանց հետ, ստեղծել մասնագիտական և ակադեմիական կապեր և գործընկերություն:

Տարբեր մրցանակաբաշխությունների և պարգևների միջոցով խրախուսում ենք Հայաստանի տնտեսության մեջ գիտելիքահենք ճյուղերի զարգացումը, մասնավորապես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, որտեղ երիտասարդների համար սահմանված մրցանակներին զուգահեռ ունենք նաև հատուկ մրցանակ այն անձանց համար, ովքեր ներդրում ունեն տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման մեջ համաշխարհային մակարդակով: Այսօր հենց այս ոլորտն է մեր տնտեսության ամենաարագ զարգացող ճյուղերից մեկը: Հենց այս ոլորտում է նկատվում օտարերկրյա ներդրումների զգալի ներհոսք:

Թվարկածներս միայն այն հարթակներն են, որտեղ կարող է արդյունավետ փոխգործակցություն ծավալվել հայ և կիպրացի պատանիների և երիտասարդների միջև։ Կարծում եմ՝ տեղյակ եք, որ Հունաստանի հետ տարիներ շարունակ Հայաստանն ունի ռազմական և քաղաքացիական կրթության ոլորտում արդյունավետ համագործակցություն։ Տվյալ բնագավառներում Կիպրոսի հետ ևս կարող ենք ծավալել նմանօրինակ փոխշահավետ գործակցություն։

Օգտվելով առիթից ցանկանում եմ ևս մեկ անգամ հատուկ շնորհակալություն հայտնել Կիպրոսի Նախագահ, իմ լավ բարեկամ Նիկոս Անաստասիադիսին հրավերի համար: Շնորհակալ եմ նաև ձեզ այս կրթօջախում ինձ հյուրընկալելու համար»:

 


Հարակից հրապարակումներ`

21:29 09/07/2015  |  ԼՐԱՀՈՍՀայաստան-Իրան երկաթուղային ճանապարհի կառուցման ծրագիրը բաց է պետական-մասնավոր գործընկերության համար. Սերժ Սարգսյան
14:21 14/10/2014  |  ԼՐԱՀՈՍՆախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մալթայի դեսպանը
13:50 06/09/2014  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Սերժ Սարգսյանն այցելել է «Արմենիա էքսպո 2014» ցուցահանդեսային ֆորում
14:07 26/07/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՀՀ Նախագահը՝ հակառակորդին. «Զգու՛յշ եղեք, սա Հայոց աշխարհն է, որտեղ գտնելու եք ձեր վախճանը»
12:53 04/07/2014  |  ԼՐԱՀՈՍՆախագահը ԱՄՆ Անկախության օրվա առթիվ այցելել է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանի նստավայր
19:19 20/06/2014  |  ԼՐԱՀՈՍՆախագահը մասնակցել է դրամատուրգ Վրեժ Իսրայելյանի «Վաղ, թե ուշ» գրքի շնորհանդեսին
08:58 09/05/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ Սերժ Սարգսյան. Շուշիի ազատագրմամբ բնաջնջումից փրկվեց հայության հեռանկարը
21:05 04/09/2013  |  ԼՐԱՀՈՍՀՀ Նախագահը հրավիրել է խորհրդակցություն
18:22 28/08/2013  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել` հայ մեծանուն գեղանկարիչ Ժանսեմի մահվան կապակցությամբ
16:45 17/07/2013  |  ԼՐԱՀՈՍՀՀ Նախագահի հրամանագրով Ա.Դանիելյանը նշանակվեց դատարանի նախագահ

Արխիվ

[]