ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
01/21/2025 08:34
Արայիկ Հարությունյանը գնալու է Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ․«Հրապարակ»
01/21/2025 08:30
Տավուշում պայքար են ուզում` առաջնորդ չկա․ «Հրապարակ»
01/21/2025 08:27
Իքիբիր եւ քյաբաբ՝ ոստիկանությանը. գնում. «Ժողովուրդ»
01/21/2025 08:25
Հրաժարականի պատճառը նաեւ Արսեն Թորոսյանն է․ «Հրապարակ»
01/21/2025 08:20
ՔՊ-ն որոշել է, չնայած դժգոհություններին, ատելության խոսքի «գուրու» Ալեքսանդր Սիրունյանին ընտրել ԲԴԽ անդամ. «Ժողովուրդ»
01/21/2025 08:16
Նիկոլ Փաշինյանը շարունակում է պատից «հսկել» Հովիկ Աղազարյանին․«Հրապարակ»
01/21/2025 08:10
Ինչո՞ւ է Հայաստանը դուրս մնում Հարավային Կովկասում լոգիստիկ նախագծերից. «Փաստ»
01/21/2025 08:07
Ֆեյք տարածող Չախոյանը հեղինակազրկել է իշխանությանը. նոր վարույթ. «Ժողովուրդ»
01/21/2025 08:03
Կապանում պատրաստվում են ընտրությունների․«Հրապարակ»
01/21/2025 07:58
Ո՞վ կվճարի քաղաքացիների տուգանքները. նոր բում. «Ժողովուրդ»
01/21/2025 07:55
Փոխնախարարի որդին ազատվել է բանակից. Փաշինյանը նոր խստացումներ է անում. «Ժողովուրդ»
01/21/2025 07:50
Տոտալ բոյկոտ. ինչպե՞ս են քաղաքացիներն արձագանքում իշխանության հերթական «գլուխգործոցներին». «Փաստ»
01/20/2025 21:00
Մեկնարկել Է Թրամփի երդմնակալության արարողությունը
01/20/2025 20:52
Բայդենն իր քաղաքական համախոհներին ու ընտանիքի անդամներին նախապես ներում է շնորհել
01/20/2025 20:50
Շերամի փողոցում կեղտաջրերը շարունակում են գարշահոտություն տարածել, մարդաբոյ փոսերն էլ շարունակում են ավտոմեքենաներ ջարդել
01/20/2025 20:36
Ռաֆայել Երիցյանը չի ընտրվել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ
01/20/2025 20:32
Տավուշում Նիկոլ Փաշինյանը կրկին գնալու է զիջումների, որոնք ազդելու են ՀՀ անվտանգային ճարտարապետության վրա. Սեյրան Օհանյան (տեսանյութ)
01/20/2025 20:20
Թայվանում երկրաշարժ է տեղի ունեցել
01/20/2025 20:06
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
01/20/2025 19:49
Բժիշկը սովորեցրել է ճիշտ առաջին օգնություն ցուցաբերել հիպերտոնիկ կրիզի դեպքում
01/20/2025 19:39
ԱՄՆ-ի հարձակման դեպքում Իրանը վճռական կգործի․ Իրանի ԱԳՆ
01/20/2025 19:27
Ընդգծվել է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն ու սահմանների անքակտելիությունն անվերապահորեն հարգելու անհրաժեշտության վերաբերյալ Իրանի սկզբունքային դիրքորոշման կարևորությունը
01/20/2025 19:15
Սա ճանապարհ է դեպի ոչ մի տեղ, դրա տնտեսական, սոցիալական և ռազմաքաղաքական հետևանքները ծանրագույն կլինեն ՀՀ-ի համար. Ատոմ Մարգարյան
01/20/2025 19:01
Վրաստանի խորհրդարանի նախագահն ընդունել է դեսպան Աշոտ Սմբատյանին
01/20/2025 18:53
Անկառավարելի տրամվայը վրաերթի է ենթարկում երկու հետիոտնի. (տեսանյութ)
01/20/2025 18:50
Քննարկվել է կրիպտոակտիվների ոլորտի կարգավորման օրենքի նախագիծը
01/20/2025 18:45
Երևանում մի թիզ հող չեմ վերցրել, եթե ուզեի՝ Երևանի կեսը կվերցնեի, ոչ թե կասեի՝ քո հողը իմ անունով գրանցի. Հովսեփյան (տեսանյութ)
01/20/2025 18:42
Լիբանանի նորընտիր նախագահը հանդիպել է Մեծի Տանն Կլիլկիո Արամ Ա. Կաթողիկոսին
01/20/2025 18:39
Անհամբեր սպասում ենք դատավարության ավարտին․ Դավիթ Բաբայանի որդի
01/20/2025 18:37
Թրամփի խորհրդականի խոսքով՝ Զելենսկին պատրաստ է բանակցել հակամարտությունը դադարեցնելու համար
01/20/2025 18:11
«Վանաձոր» ՔԿՀ-ում ներնետված 7 բջջային հեռախոսները հայտնաբերվել են կալանավորված անձի խցում
01/20/2025 17:54
Տիեզերքը ուժ ունի, էն երկիրը, որտեղ իրար հա անիծում են ու հայհոյում, քանդվելու է ու քանդվելու. Նազարյանը՝ Սիրունյանի թեկնածության մասին
01/20/2025 17:34
Այրվել է մոտ 15 հա բուսածածկույթ
01/20/2025 17:30
«Հովհաննես Եղիազարյանին նորից կանչել եք հարցաքննության, եկավ, բայց ուղարկեցիք տուն, որովհետեւ ձեռք չէր տալիս, որ այդ տղան գար, ճիշտը ասեր». Մանվել Ղարիբյանը՝ դատարանում
01/20/2025 17:14
Թեման այդ 8 անձինք չեն, ամբողջ գործն օգտագործվում է ՀՀ-ի դեմ նոր ագրեսիայի հիմքեր ստեղծելու համար. Աբրահամյան (տեսանյութ)
01/20/2025 16:56
Վահան Կոստանյանն ու Քամալ Խարազին բարձր են գնահատել Հայաստան-Իրան փոխգործակցությունը
01/20/2025 16:52
Դատարանում շարունակվում է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գործով դատավարությունը. հարցաքննվում են վկաները (ուղիղ միացում)
01/20/2025 16:48
Արարատ Միրզոյանը մեկնում է Մոսկվա
01/20/2025 16:43
«Տոյոտայում» եղբայրս մասնաբաժին ունի, գաղտնիք չէ. Լեւոն Քոչարյան (տեսանյութ)
01/20/2025 16:33
Հայտնաբերվել են բյուրեղանման և դեղնականաչավուն զանգվածներ
01/20/2025 16:06
Մհեր Սահակյանի մանդատը տրվել է ԱԺ «Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Արմինե Սամվելի Խերանյանին. ԿԸՀ
01/20/2025 15:26
Պետք է լուծենք ԲԴԽ որոշումների վերանայման կարգը, դատավորին գործից հանելը «չեպե» է պետության համար․ Սիրունյան
01/20/2025 15:20
Աշտարակի համայնքային ոստիկանները ձերբակալել են 17-ամյա պատանու՝ ապօրինի ինքնաձիգ պահելու համար
01/20/2025 15:18
Ռուս հայտնի դերասան Գոշա Կուցենկոյի ավտոմեքենայում կնոջ դի է հայտնաբերվել
01/20/2025 15:09
Խայտառակություն էր․ ԿԿՀ-ն բացասական եզրակացություն է տվել Ալեքսանդր Սիրունյանի բարեվարքությանը
01/20/2025 15:03
Մարտի 30-ին Փարաքար համայնքում արտահերթ ընտրություններ են
01/20/2025 14:57
37 ծառայողի նկատմամբ նշանակվել է «ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժ․ 2024 թվականի ամփոփ արդյունքները
01/20/2025 14:51
Անահիտ Մանասյանն ընդունել է «Կանայք և գլոբալ անվտանգության ճարտարապետությունը» կենտրոնի ղեկավար Արմինե Մարգարյանին
01/20/2025 14:49
Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների դատավարության միջազգային արձագանքներ
01/20/2025 14:42
Ապօրինի ծառահատման արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 17 մլն դրամի գույքային վնաս
01/19/2025 19:07
Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան
01/19/2025 17:07
Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
01/20/2025 10:48
Ռ. Քոչարյանի գործով նախկին դատախազ Պետրոս Պետրոսյանն աշխատանքից ազատվել է նաեւ ՔԿ-ից (լրացված)
01/20/2025 18:45
Երևանում մի թիզ հող չեմ վերցրել, եթե ուզեի՝ Երևանի կեսը կվերցնեի, ոչ թե կասեի՝ քո հողը իմ անունով գրանցի. Հովսեփյան (տեսանյութ)
01/19/2025 15:00
Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը
01/19/2025 21:36
Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին
01/19/2025 16:05
Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը
01/19/2025 17:48
Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
01/20/2025 12:21
Ալեքսանդր Սիրունյանը «չզղջաց» սոցցանցերում արցախցիների դեմ ատելության խոսքի համար
01/20/2025 15:09
Խայտառակություն էր․ ԿԿՀ-ն բացասական եզրակացություն է տվել Ալեքսանդր Սիրունյանի բարեվարքությանը
01/19/2025 18:19
Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
01/20/2025 15:18
Ռուս հայտնի դերասան Գոշա Կուցենկոյի ավտոմեքենայում կնոջ դի է հայտնաբերվել
01/19/2025 22:33
Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները
01/20/2025 19:15
Սա ճանապարհ է դեպի ոչ մի տեղ, դրա տնտեսական, սոցիալական և ռազմաքաղաքական հետևանքները ծանրագույն կլինեն ՀՀ-ի համար. Ատոմ Մարգարյան
01/20/2025 13:49
Զոհված զինծառայող Լևոն Գալստյանի հորը՝ Արմեն Գալստյանին, մեղադրում են խուլիգանության և ծեծի մեջ, մինչդեռ տեսագրությունները հակառակն են վկայում․ փաստաբանը մանրամասնում է
01/20/2025 11:18
«Ո՞վ է ՀՀ այս մակետի պատվիրատուն», «ուրախ եմ, որ ճանաչեցիք ՀՀ քարտեզը». բանավեճ՝ Արծվիկ Մինասյանի ու Ալեն Սիմոնյանի միջև
01/20/2025 10:55
Աղդամցի Ալենը մետաղի ջարդոնի վրայից ջնջել է մեր հայրենիքի մի մասը. Աննա Մկրտչյանն Արցախի քարտեզը փակցրեց ԱԺ նախագահության ամբիոնին
01/20/2025 12:48
Վահե Ղալումյանը Տավուշի մարզի Կիրանցի կամուրջը հայրենիք չի համարում
01/20/2025 18:53
Անկառավարելի տրամվայը վրաերթի է ենթարկում երկու հետիոտնի. (տեսանյութ)
01/19/2025 20:20
Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով
Կայացել են հայ-կիպրական բարձր մակարդակի բանակցությունները 03/16/2016 09:18 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան պաշտոնական այցով ժամանել է Կիպրոսի Հանրապետություն: Այս մասին հայտնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
Նախագահի նստավայրում բարձրաստիճան հյուրի դիմավորման արարողությունից հետո տեղի է ունեցել նախագահներ Նիկոս Անաստասիադիսի և Սերժ Սարգսյանի առանձնազրույցը, որի ավարտին մեկնարկել են երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները:
Դրանց արդյունքում ստորագրվել են մի շարք ոլորտներում հայ-կիպրական համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթեր, մասնավորապես` Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Կիպրոսի Հանրապետության կրթության և մշակույթի նախարարության միջև մշակույթի բնագավառում 2016-2018թթ. համագործակցության մասին ծրագիրը, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և Կիպրոսի Հանրապետության կրթության և մշակույթի նախարարության միջև կրթության և գիտության բնագավառում 2016-2020թթ. համագործակցության մասին գործնական ծրագիրը, Հայաստանի Հանրապետության կառավարության և Կիպրոսի Հանրապետության կառավարության միջև երկու երկրների բուհերում ուսումը սկսելու և շարունակելու նպատակով բարձրագույն ուսումնական որակավորումների փոխադարձ ճանաչման մասին համաձայնագիրը:
Հայաստանի և Կիպրոսի նախագահները հանդիպման արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների առջև համատեղ հայտարարություններով:
Կիպրոսի Նախագահը ողջունել է ՀՀ Նախագահին և նրա գլխավորած պատվիրակությանը և վստահություն հայտնել, որ այցի արդյունքում ավելի կամրապնդվեն ու կխորանան հայ-կիպրական բարեկամական հարաբերությունները:
«Այսօրվա բանակցությունների ընթացքում մենք հնարավորություն ունեցանք քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր և վերահաստատեցինք երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը, ինչպես նաև Կիպրոսի և Հայաստանի գերազանց համագործակցությունը միջազգային կառույցների շրջանակներում: Մենք հանձնառություն ենք ստանձնել` է՛լ ավելի ամրապնդել և խորացնել մեր համագործակցությունը բոլոր հնարավոր ոլորտներում: Այդ փոխադարձ հանձնառության վկայությունն են այն երեք պայմանագրերը, որոնք ստորագրվեցին կրթության և մշակույթի ոլորտներում: Երկու երկրների միջև մինչ այժմ ստորագրվել են տասնհինգ պայմանագրեր, որոնք ցույց են տալիս Կիպրոսի և Հայաստանի միջև առկա սերտ կապերը: Անշուշտ պետք է նշեմ, որ մեր եղբայրական հարաբերությունների վկայությունն է նաև Կիպրոսում հայկական համայնքի ակտիվ ներկայությունը, որը ներդաշնակ կերպով ինտեգրվել է Կիպրոսի մշակույթին, միևնույն ժամանակ` հպարտությամբ պահպանելով իր մշակույթը, լեզուն և կրոնական ինքնությունը:
Մեր հայ հայրենակիցները երկու երկրները շաղկապող շատ կարևոր օղակ են, և նրանց հաջողվում է Հայաստանը մշտապես պահել կիպրոսցիներիս սրտում: Այսօր հաշվի առնելով մեր պատմական, մշակութային և կրոնական կապերը՝ վերահաստատում ենք պատրաստակամությունը շարունակելու և ակտիվացնելու համագործակցությունը թե՛ երկկողմ, թե՛ միջազգային կազմակերպությունների շրջանակներում` մշտապես հաշվի առնելով միջազգային իրավունքի սկզբունքներին փոխադարձ հարգանքը: Ասածներիս ապացույցը միձայն որոշումն էր, որ 2015թ. ապրիլի 2-ին ընդունեց Կիպրոսի խորհրդարանը` քրեականացնելով Հայոց ցեղասպանության ժխտումը: Մենք Եվրոպական միության անդամ առաջին երկիրն էինք, որ 1982թ. Ճանաչեցինք Հայոց ցեղասպանությունը: Մեր հնարավորության շրջանակներում և սփյուռքի աշխարհով մեկ սփռված կառույցների միջոցով մենք միավորում ենք մեր ձայնը և դեմ ենք բոլոր նրանց, ովքեր չեն ուզում ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Բանակցությունների ժամանակ մենք հնարավորություն ունեցանք մեկս մյուսին տեղեկացնելու թե՛ կիպրական հարցի, թե՛ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ վերջին զարգացումների վերաբերյալ: Տեղեկացնեմ այն ջանքերի մասին, որոնցով փորձում ենք լուծում գտնել վերամիավորելու Կիպրոսն ու ձերբազատվել բռնազավթողներից` երկգոտի, երկհամայնքային դաշնության շրջանակներում: Մենք մշտապես ջանում ենք, որպեսզի լուծումը հիմնված լինի եվրոպական արժեքների, սկզբունքների վրա` ամբողջովին պահպանելով մարդու իրավունքները կղզու ամբողջ բնակչության` թե հույն, թե թուրք կիպրոսցիների համար: Եվ այն ինչին մենք ձգտում ենք հասնել, այնպիսի լուծում չէ, որ պետք է ունենա հաղթողներ ու պարտվողներ: Դա մի լուծում է, որ ունի հեռանկար այս կղզու բոլոր քաղաքացիների համար:
Այս հանդիպմամբ հնարավորություն ունեմ նաև տեղեկանալ իմ լավ բարեկամից և ընկերոջից ՝ Սերժից, այն զարգացումների մասին, որոնք կան Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բանակցային գործընթացի շուրջ: Ես վերահաստատեցի մեր աջակցությունը հիմնահարցի լուծմանը` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում խաղաղ ճանապարհով, երկխոսությամբ և զերծ ուժի կիրառումից: Կիպրոսը ողջունում է այն ջանքերը, որ ներդնում է Հայաստանը, որպեսզի խաղաղ ճանապարհով կարգավորվի այդ հարցը:
Իմ ընկերոջ` ՀՀ Նախագահի հետ մենք նաև քննարկեցինք Եվրոպական միության հետ Հայաստանի հարաբերություններին և համագործակցությանը վերաբերող հարցեր, և ես կրկնեցի, որ Կիպրոսը կայուն կերպով սատարում է բոլոր հնարավոր ոլորտներում ավելի խորացնելու փոխշահավետ հարաբերությունները Հայաստանի և Եվրոպական միության միջև: Կիպրոսը սատարում է Հայաստանին Արևելյան գործընկերության շրջանակներում, որովհետև ձեր երկիրը, պարոն Նախագահ, շատ կարևոր և գնահատելի գործընկեր է և բանակցող: Միևնույն ժամանակ, ամբողջությամբ հարգում ենք ձեր կողմից իրականացվող արտաքին քաղաքականությունը, ձեր որոշումները և ձեր անդամակցությունը ԵԱՏՄ-ին:
Ավարտելով խոսքս`ուզում եմ ևս մեկ անգամ ողջունել Ձեզ և վստահեցնել, որ այսուհետ էլ ավելի կխորանան և կամրպանդվեն մեր եղբայրական հարաբերությունները»,-ՀՀ Նախագահի հետ բանակցություններից հետո ԶԼՄ-ների առջև հայտարարել է Կիպրոսի Նախագահ Նիկոս Անաստասիադիսը:
***
Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը ԶԼՄ-ների առջև` Կիպրոսի Նախագահ Նիկոս Անաստասիադիսի հետ հանդիպման ավարտին
Մեծարգո´ պարոն Նախագահ,
Տիկնա´յք և պարոնա´յք,
Ինձ համար մշտապես մեծ պատիվ և հաճույք է հյուրընկալվել հազարամյակների պատմությամբ և համաշխարհային նշանակության մշակութային արժեքներով հարուստ այս եղբայրական հողում: Մեծապես շնորհակալ եմ, մեծարգո´ պարոն Անաստասիադիս, Ձեզ և Կիպրոսի իշխանություններին՝ այս ջերմ ընդունելության համար:
Այսօր բովանդակային քննարկումներ ունեցանք Նախագահ Անաստասիադիսի հետ ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցերի շուրջ, որոնց վերաբերյալ մեր երկրների մոտեցումները, ուրախությամբ եմ այս փաստը արձանագրում, լիովին համընկնում են:
Երկուստեք կարևորեցինք վերջին շրջանում կայացած բարձրաստիճան փոխայցերը, որոնց շնորհիվ նոր տեմպ հաղորդվեց երկկողմ քաղաքական երկխոսությանը, միջխորհրդարանական համագործակցությանը և կրթամշակութային կապերին։ Վերահաստատեցինք մեր հանձնառությունը՝ պահպանելու քաղաքական երկխոսության ինտենսիվությունը և աշխատելու համագործակցության օրակարգն առավել բազմազանեցնելու ուղղությամբ, ինչին միտված են սույն այցի շրջանակներում ստորագրվող փաստաթղթերը։
Հայ-կիպրական համագործակցության զարգացման համատեքստում առանձնակի կարևորեցինք ռազմական ոլորտում հաստատված արդյունավետ համագործակցությունը և դրա շարունակական ընդլայնումը։
Օգտվելով առիթից՝ մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնեցի, որ Կիպրոսի բարեկամ ժողովուրդը անցյալ տարի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, վերահաստատեց իր համերաշխությունն ու բարեկամական վերաբեմունքը հայ ժողովրդի նկատմամբ։ Դա դրսևորվեց թե՛ Կիպրոսի բարձր ղեկավարության՝ Նախագահ Անաստասիադիսի և Ներկայացուցիչների պալատի նախագահ պարոն Օմիրուի՝ ապրիլի 24-ին Երևան այցելությամբ, թե՛ Կիպրոսի խորհրդարանի կողմից այդ ծանրագույն հանցագործության քրեականացման օրինագծի ընդունմամբ և թե՛ այն բազմաթիվ միջոցառումներով, որ անցկացվեցին ձեր երկրում։
Անշուշտ, համաձայնեցինք, որ առանձակի ուշադրության ու խթանման կարիք ունեն երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունները։ Խոսեցինք այն զարգացումների մասին, որոնք նոր հնարավորություններ են բացում երկկողմ տնտեսական կապերի ընդլայնման, նոր նախաձեռնությունների կյանքի կոչման համար։ Խոսքը Կիպրոսի տնտեսության կայունացման, Հայաստանի ԵԱՏՄ անդամակցության և ԵՄ հետ խորացող տնտեսական կապերի, Իրանի ուղղությամբ ի հայտ եկած նոր հնարավորությունների և այլ նպաստավոր զարգացումների մասին է:
Անշուշտ, բարձր գնահատեցի ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում ԵՄ ընդհանուր դիրքորոշմանը համապատասխան և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շարունակական ջանքերի լիակատար աջակցմանն ուղղված՝ Կիպրոսի Հանրապեության կառուցողական և հավասարակշռված դիրքորոշումը: Հայաստանն էլ իր հերթին մշտապես բարձրաձայնել է Կիպրական խնդրի արդար կարգավորման անհրաժեշտությունը՝ ձեռք բերված պայմանավորվածությունների և ՄԱԿ-ի համապատասխան բանաձևերի համաձայն: Հուսով եմ՝ խանգարողներ չեն լինի, և Նախագահ Անաստասիադիսի կողմից կարգավորման ուղղությամբ գործադրվող հետևողական ջանքերը շուտով արդյունքներ կտան:
Կարևորեցի Կիպրոսի Հանրապետության շարունակական ներդրումը Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման, մասնավորապես՝ Արևելյան գործընկերության համատեքստում։ Շնորհակալ ենք այս հարցում նաև Եվրոպական խորհրդարանի կիպրացի պատգամավորների ուշադրության և աջակցության համար։
Բոլորին է հայտնի, որ Հայաստանի և Կիպրոսի միջպետական հարաբերությունները խարսխված են երկու հնագույն քաղաքակրթությունների ներկայացուցիչների՝ հայ և կիպրացի ժողովուրդների դարավոր ջերմ կապերի, հոգևոր ու մշակութային ընդհանրությունների վրա։ Այս առումով, անշուշտ, շեշտադրեցինք հումանիտար կապերի հետագա զարգացումը՝ մշակութային օրերի անցկացման և մշակութային ձեռնարկներին փոխադարձ մասնակցության միջոցով: Ինձ համար շատ խորհրդանշական է, որ վաղը մասնակցելու եմ Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը հարակից պարտեզում Ջուղայի ոչնչացված խաչքարերից մեկի կրկնօրինակի տեղադրման արարողությանը։
Միմյանց մշակույթները հարստացնելու, ինչպես նաև քաղաքական հարբերությունները զարգացնելու տեսանկյունից, իհարկե, ընդգծեցինք կիպրահայ ծաղկուն և ստեղծագործ համայնքի ներդրումը, որն այդպիսին չէր լինի, եթե չլիներ Կիպրոսի ղեկավարության և ժողովրդի բարեհաճ վերաբերմունքը։
Հպարտ եմ, որ հայ-կիպրական բարեկամությունն իսկական բարեկամություն է, ամուր բարեկամություն։ Չէ՞ որ մեզ միավորում են ոչ միայն պատմամշակութային ընդհանրությունները, այլև համամարդկային արժեքների վրա հիմնված ապագա կերտելու տեսլականը։ Վստահ եմ, որ Հայաստանն ու Կիպրոսը շարունակելու են համատեղ աշխատել հանուն այդ ապագայի։ Առավել ևս, որ ես և իմ ընկեր Նիկոսն արդեն շատ երկար ժամանակ իրար ճանաչում ենք, գիտենք, թե ինչ պետք է անենք, և ինչ էլ անում ենք, անում ենք մեր երկու ժողովուրդների բարեկամությունն ամպանդելու համար:
Շնորհակալություն։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/21/2025 08:34 Արայիկ Հարությունյանը գնալու է Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ․«Հրապարակ»
- 01/21/2025 08:30 Տավուշում պայքար են ուզում` առաջնորդ չկա․ «Հրապարակ»
- 01/21/2025 08:27 Իքիբիր եւ քյաբաբ՝ ոստիկանությանը. գնում. «Ժողովուրդ»
- 01/21/2025 08:25 Հրաժարականի պատճառը նաեւ Արսեն Թորոսյանն է․ «Հրապարակ»
- 01/21/2025 08:20 ՔՊ-ն որոշել է, չնայած դժգոհություններին, ատելության խոսքի «գուրու» Ալեքսանդր Սիրունյանին ընտրել ԲԴԽ անդամ. «Ժողովուրդ»
- 01/21/2025 08:16 Նիկոլ Փաշինյանը շարունակում է պատից «հսկել» Հովիկ Աղազարյանին․«Հրապարակ»
- 01/21/2025 08:10 Ինչո՞ւ է Հայաստանը դուրս մնում Հարավային Կովկասում լոգիստիկ նախագծերից. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/20/2025 17:34 Այրվել է մոտ 15 հա բուսածածկույթ
- 01/20/2025 13:03 Արտառոց դեպք՝ Երևանում. քաղաքացին ներխուժել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան ու սպառնալիքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին
- 01/20/2025 10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
[]