ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Վկաների ցուցմունքներում առկա հակասությունները ստիպում են մեզ այս պահից սկսած մտածել նոր վկաների ներգրավման մասին». Երվանդ Վարոսյան 03/11/2016 19:14 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով դեռևս չհարցաքննված, Ռուսաստանում գտնվող յոթ վկաների հարցը դեռևս առկախ է, դեռևս վերջնականապես չի որոշվել, որ նրանք չեն հարցաքննվելու: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այսօր նշել է Ավետիսյանների իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Երվանդ Վարոսյանը:
«Այսօր դատական նիստի ընթացքում ըստ էության պայմանավորվածություն ձեռք բերվեց նաև դատարանի հետ, որ հնարավոր բոլոր միջոցները կձեռնարկվեն: Դատարանը պատրաստակամություն հայտնեց մեր կողմից ներկայացվելիք միջնորդությանը անդրադառնալ՝ դրական առումով, թե ինչ միջոցներ է հնարավոր ձեռնարկել վկաների ներկայությունն ապահովելու համար»,- ասել է փաստաբանը:
Ե.Վարոսյանը նշել է, որ հիշյալ վկաները հիմնականում Պերմյակովի ծառայակիցներն են, ովքեր ոճրագործությանը նախորդած ժամանակահատվածում նրա հետ միասին ծառայել են ռուսաստանյան ռազմաբազայում և Պերմյակովի անմիջական նախկին հրամանատարը: Հատկապես վերջինիս ցուցմունքները տուժող կողմը շատ է կարևորում, քանի որ նրա հարցաքննությամբ ավելի շատ հարցեր կպարզաբանվեին: Հենց այդ սպան է եղել այն անձնավորությունն, ով Հայաստանում ծառայելու համար Չիտայում ընտրել է Պերմյակովին և տեղափոխել նրան Հայաստան: Նա նաև եղել է սպանության օրվա վերակարգի հրամանատարը, երբ դիրքից փախուստի էր դիմել Պերմյակովը:
Ե.Վարոսյանն ընդգծել է, որ ռուս սպաների հարցաքննությունից հետո ակնհայտ է դարձել, որ անհրաժեշտ է լինելու լրացուցիչ վկաներ ներգրավել գործում և այդ ուղղությամբ դատաքննության ավարտական փուլում տուժող կողմը միջնորդություններ է ներկայացնելու:
Այսօրվա դատական նիստում դատաքննությունը նոր փուլ մտավ՝ քրեական գործում առկա գրավոր նյութերի հետազոտման փուլ: Ըստ փաստաբանի, հենց այդ նյութերում են գտնվում այն ապացույցները, որոնք ուղղակիորեն մատնանշում են Պերմյակովի կապը կատարված ոճրագործությանը և հիմնավորում, որ հենց նա է սպանություն կատարած անձը:
Իսկ այս փուլին նախորդած փուլում՝ մինչև այժմ հարցաքննված վկաների ցուցմունքները հիմնականում վերաբերվում էին Պերմյակովի ծառայության ընթացքին, նրա փախուստին և ոճրագործությունը կատարելուց հետո նրա ձերբակալության ու ռուսական ռազմաբազա տեղափոխման գործընթացին, ինչը նույնպես տուժող կողմը կարևորում է: «Շատ ու շատ նախկինում փակ հարցեր մեր համար պարզաբանվեցին, մասնավորապես, ինչպե՞ս է փախուստի դիմել, դրանից հետո ի՞նչ գործողություններ է կատարել, ինչպե՞ս է ձերբակալվել և ինչպե՞ս է հայտնվել ոչ թե հայ իրավապահների իրավազորության ներքո, այլ ռուսական ռազմաբազայում»:
Ե.Վարոսյանը նշել է նաև, որ վկաների ցուցմունքներում առկա հակասությունները ստիպում են տուժող կողմին այս պահից սկսած մտածել նոր վկաների ներգրավման մասին, դրա օգնությամբ կողմը փորձելու է այդ հակասությունները շտկել ու հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել: Փաստաբանը պարզաբանել է, որ ռուս սպաների մի մասը նկարագրում է, որ Պերմյակովի ձերբակալության վայրում գտնվել են նաև ՀՀ ԱԱԾ աշխատակիցներ, ընդ որում, եկել էին ձերբակալվելուց հինգ րոպե անց: Մի ուրիշ խումբ խոսում էր, որ չեն եղել ԱԱԾ աշխատակիցներ, այլ եղել են ոստիկաններ և եկել են ոչ թե հինգ, այլ քառասունհինգ րոպե անց: «Կարծում եմ, որ անհրաժեշտ կլինի հարցաքննել նաև ՀՀ ոստիկանության համապատասխան ներկայացուցիչներին՝ ի վերջո պարզելու, թե ի՞նչ է տեղի ունեցել, Պերմյակովի որոնողական աշխատանքները ինչպե՞ս են կատարվել, ինչպե՞ս է տեղի ունեցել նրա ձերբակալությունը և ինչպե՞ս է նա հայտնվել ռուսական ռազմաբազայում»,- ասել է Ե.Վարոսյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ