ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԸՕ-ի նախագծում տեղ են գտել դրույթներ, որոնք ակնհայտ նահանջ են ժողովրդավարությունից. ՀԱԿ-ի և ՀԺԿ-ի համատեղ հայտարարություն 03/09/2016 23:32 | ԼՐԱՀՈՍ
«Հայ ազգային կոնգրես»-ը եւ ՀԺԿ-ն Ընտրական օրենսգրքի նախագծի կապակցությամբ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում ասված է.
«Հայաստանի հասարակության, քաղաքական ուժերի, հասարակական կառույցների, հայաստանյան և միջազգային (մասնավորապես` ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելությունների համընդհանուր կարծիքով հայաստանյան ընտրությունների գլխավոր արատներն են. ՀՀ-ից բացակայող քաղաքացիների և այլ անձանց փոխարեն բազմակի քվեարկությունը, ընտրակաշառքը, լցոնումները, ընտրողների ահաբեկումը, նրանց կամարտահայտման վրա անօրինական ազդեցությունը, վարչական ռեսուրսի, պաշտոնեական դիրքի և պետական լծակների օգտագործումը, անպատժելիությունը (ընտրական հանձնաժողովների, ոստիկանության, դատախազության և դատարանների կողմից իրենց գործառույթները չկատարելը), բողոքարկման համակարգի անկատարությունն ու փաստացի չգործելը:
Ընտրությունից ընտրություն կատարելագործվող ընտրակեղծարարության մեքենան սպառնում է վերջնականապես վերացնել ընտրությունների միջոցով լեգիտիմ իշխանություն ձեւավորելու ժողովրդի իրավունքը: Այն վերացնում է ընտրական գործընթացների նկատմամբ չնչին վստահությունն անգամ, հասարակությանը գցում է հուսալքության, անելանելիության, այլընտրանքի բացակայության, ծայրահեղ միջոցների դիմելու անխուսափելիության զգացման մեջ: Կործանարար այս ընթացքը հնարավոր է կանխել կա¢մ իշխանության կամքի առկայության դեպքում, կա¢մ ընդդիմության և քաղաքացիական հասարակության համախմբմամբ՝ ընտրական մեխանիզմներում կեղծարարության համար հնարավոր բոլոր սողանցքերը փակելու և ընտրական գործընթացը վերահսկելու խնդրի շուրջ:
2015թ.-ի դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեի քարոզչության փուլում Հայաստանի իշխանությունները հավաստիացնում էին, որ քննարկման են ներկայացնելու Ընտրական օրենսգրքի մի նախագիծ, որն արմատապես փոխելու է վիճակը և դուռ է բացելու դեպի լիակատար ժողովրդավարություն:
Սակայն, խախտելով իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի պահանջները, այժմ իշխանությունը հրապարակեց հույժ գաղտնի պայմաններում մշակված Ընտրական օրենսգրքի նախագիծը, կամ, ըստ էության, իշխանության ապօրինի վերարտադրության մտադրությունների մասին հռչակագիրը:
Հրապարակված նախագծի կապակցությամբ Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում է.
1. Քննարկման ներկայացված փաստաթղթով լուծումներ չեն տրվել Հայաստանի ընտրական համակարգի` վերը թվարկված արատներից և ոչ մեկին, հաշվի չեն առնվել այդ ուղղությամբ ընդդիմության, քաղաքացիական հասարակության և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ արված առաջարկությունները:
2. Նախագծում տեղ են գտել դրույթներ, որոնք ակնհայտ նահանջ են ժողովրդավարությունից, նույնիսկ գործող օրենսգրքի համեմատությամբ: Մասնավորապես.
ա) էապես սահմանափակված են հասարակական վերահսկողության մեխանիզմները. կրճատված են դիտորդների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների և վստահված անձանց լիազորությունները (հոդվածներ 30,31,32,34), ինչը զգալիորեն դյուրացնում է լցոնումների և ընտրությունների արդյունքները կեղծելու հնարավորությունը,
բ) ներմուծվում է տեղամասի կտրվածքով, ինչը, բացառելով կենտրոնացված բազայի հաշվառման տվյալների հիման վրա մատնահետքով ընտրողների նույնականացման հնարավորությունը, ընդամենը ընտրակեղծարարության քողարկման միջոց է, քանի որ ոչ միայն չի կանխարգելում կրկնակի քվեարկությունը, այլ ընդհակառակը՝ կանաչ լույս է վառում կրկնաքվեարկություն իրականացնող, այսպես կոչվածհամար (հոդվածներ 66,67),
գ) հիմնովին ձևախեղվում է համամասնական ընտրակարգի էությունը, իսկ համամասնականի քողի տակ հասարակությանը հրամցվում է մի համակարգ, որտեղ Ազգային ժողովի պատգամավորների կեսն իրականում ընտրվում է մեծամասնական ընտրակարգով (հոդվածներ 84,95), ինչը էական հետընթաց է գործող օրենսգրքի համեմատությամբ և բազմապատկում է ընտրական գործընթացների վրա վարչական և ֆինանսական ռեսուրսի ազդեցությունը,
դ) զգալիորեն ավելացվում է ֆինանսական ցենզի՝ ընտրական գրավի և նախընտրական հիմնադրամների ծախսերի շեմը, ինչը ընդլայնում է իշխանության ձևավորման հարցում օլիգարխիկ համակարգի ազդեցության հնարավորությունը (հոդվածներ 83,92),
ե) խոշորացված ընտրատարածքների պարագայում հիմքեր են ստեղծվում մի քանի անգամ նվազեցնելու, կամ սահմանափակելու ընտրությունների արդյունքները բողոքարկելու հնարավորությունները (հոդված 36):
3. Ռեժիմի մտադրությունների մասին սույն հռչակագիրը վկայում է, որ հասարակությունը գործ ունի ոչ թե Ընտրական օրենսգրքի, այլ՝ ընտրակեղծարարության մեքենան կատարելագործելու և օրենսդրորեն ամրապնդելու, խորհրդարանական համակարգի շղարշով պարուրված՝ երկրում միակուսակցական համակարգ կամ միահեծան իշխանություն հաստատելու՝ Սերժ Սարգսյանի հանցավոր ծրագրի հետ: Այս ծրագրի սկիզբը դրվեց կեղծև ավարտին պետք է հասցվի 2017թ.-ի խորհրդարանական ընտրություններով: Այն սպառնում է խարխլել երկրի անվտանգությունը, ներքին կայունությունը և փակում է զարգացման հեռանկարը:
4. Հայ Ազգային Կոնգրեսը մերժում է հանցավոր նպատակներ հետապնդող այս նախագիծը, անընդունելի է համարում հակաժողովրդավարական նոր դրույթների ներմուծումը և պնդում է, որ Հայաստանում իրական ընտրական համակարգ հաստատելու նպատակով անհրաժեշտ է նախևառաջ՝
- Մաքրել ընտրացուցակները: Այդ նպատակով ընտրողների ռեգիստրում (հետևաբար՝ նաև ընտրացուցակներում) սահմանել առանձնացված հաշվառում Հայաստանում մշտապես բնակվող և հանրապետությունից երկարաժամկետ (վեց ամսից ավելին) բացակայող քաղաքացիների համար: Հայաստանից վեց ամսից ավելի ժամկետով բացակայող քաղաքացիների քվեարկության իրավունքի իրացման համար նախատեսել առանձին ընթացակարգ,
- Հրապարակել ընտրություններին մասնակցած անձանց կողմից ստորագրված ցուցակները, դրանք հասանելի դարձնել ստուգումների համար` որպես ապացուցողական նշանակություն ունեցող նյութեր,
- Քվեարկության օրը տեղամասային կենտրոնները և տեղամասային կենտրոնին հարող` մինչև 50 մ. շառավղով տարածքը տեսանկարահանել ինտերնետային կապով ապահովված տեսախցիկներով, ինչը բոլոր ցանկացողներին հնարավորություն կտա հատուկ ստեղծված կայքի միջոցով ուղիղ հեռարձակմամբ հետեւել տեղամասերում ընթացող քվեարկությանն ու հաշվարկին: Տեսանկարահանված նյութերը պետք է դառնան ընտրական փաստաթուղթ,
- Բազմակի քվեարկության բացառման նպատակով կիրառել մատների թանաքոտման հուսալի մեխանիզմ:
5. Մենք կոչ ենք անում ընդդիմադիր բոլոր քաղաքական ուժերին և քաղաքացիական հասարակությանը՝ մերժել Սերժ Սարգսյանի սույն հանցավոր ծրագիրը և միավորվել Հայաստանում իրական ժողովրդավարություն հաստատելու նպատակի շուրջ»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից