ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երբ լսել է նախկին փեսայի բացականչությունը՝ այս ի՞նչ լցրեցիք իմ վրա, հասկացել է, որ լցրածը ջուրը չէր. ամբաստանյալ 03/09/2016 19:16 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Նախկին փեսայի դեմքին ծծմբական թթու լցնելու միջոցով նրա առողջությանը ծանր, կյանքին վտանգ սպառնացող վնաս հասցնելու վերաբերյալ գործով այսօր ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանը պնդեց, որ ջրի փոխարեն սխալմամբ, շփոթելով, ծծմբաթթու է շփել նախկին փեսայի դեմքին: Նա պարզաբանեց, որ ծծմբաթթվի ու ջրով տարաները կողք-կողքի դրված էին սեղանին:
Ի դեպ, ամբաստանյալի պաշտպան Վահե Մնացականյանն այսօր հրապարակեց մի շարք գրավոր նյութեր. մասնավորապես, դեպքի մասին ոստիկանի զեկուցագրում նշվում էր, որ «ջրի փոխարեն պատահաբար քիմիական նյութով լվացվել են»: Իսկ Կրիմինալ դեպքերի մատյանը զննելու արձանագրության մեջ նշվել է, որ «շփոթմամբ քիմիական նյութը շփել է փեսայի վրա»:
Մինչդեռ, ըստ մեղադրական եզրակացության, Աշոտ Սուքիասյանը 2015թ. հուլիսի 6-ին` ժամը 17.30-ի սահմաններում, իրեն պատկանող տանը հանդիպել է երեխային տեսակցելու նպատակով իր տուն այցելած դստեր նախկին ամուսնուն՝ Արտակին: Երեխայի քնած լինելու պատճառով առաջարկել է նրան իջնել նկուղային հարկում գտնվող իր արհեստանոցը, որտեղ միասին սրճել են և զրուցել նրանց ամուսնաընտանեկան հարցերի շուրջ: Ելնելով Արտակի դրսևորած վարքագծից ու նրա պահվածքի արդյունքում առաջացած ընթացիկ կոնֆլիկտներից՝ Աշոտ Սուքիասյանը արգելել է նրան այցելել իր բնակարան, տեսակցել երեխային, ինչին հակադրվելով նախկին փեսան վիրավորական խոսքեր է ասել, որը վրդովեցրել է Ա.Սուքիասյանին: Վերջինս էլ, ըստ մեղադրական եզրակացության, նախկին փեսայի առողջությանը ծանր վնաս պատճառելու դիտավորությամբ՝ վերցրել է սեղանին դրված ծծմբական թթվով լի տարան և այն լցրել նրա դեմքին՝ նրան պատճառելով առողջության ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող:
Ամբաստանյալն իր ցուցմունքում մանրամասն անդրադարձավ դստեր ընտանեկան կյանքի հանգամանքներին՝ փեսան մշտապես խանդի տեսարաններ էր սարքում, պահանջում, որ անգամ հաց գնելու գնալու ու հարևանուհիների հետ սրճելու համար իրենից թույլտվություն ստանա, մանրակրկիտ ստուգում էր, թե կինն ում հետ և ինչի մասին է խոսել հեռախոսով: Դուստրը պարբերաբար դժգոհում էր, որ այլևս չի դիմանում և որ այնտեղ աղջիկ երեխա դաստիարակել չի կարող»: Ամբաստանյալն էլ ասում էր՝ «ես հո քեզ կալանավոր չեմ ուղարկել», անգամ կալանավորը պատժի իր ժամկետը կրելուց հետո ազատ է արձակվում, ստացվում է, որ իր դուստրը ցմա՞հ կալանավոր է:
Նախկին աները նշեց, որ ինքը չէր տեսնում, որ դստեր ամուսինը կատարում է իր պարտականությունները, մասնավորապես, նյութապես ապահովում է դստերը ու պաշտպանում իր կնոջը. դուստրը ամուսնուց կրկնակի ավելի աշխատավարձ էր ստանում և պաշտպանված չէր ամուսնու տանը: Մասնավորապես, ամբաստանյալը հիշեց, որ փեսայի տատը հարվածել է իր հղի դստեր փորին այն դեպքում, որ արդեն մեկ երեխա կորցրել էին: Դստեր ամուսնու տանը իր՝ ամբաստանյալի, ներկայությամբ փեսան ու նրա մայրը պրովոկացիա էին սարքել՝ այդ կերպ փորձելով խանգարել իրերով դստեր և երեխայի հեռանալուն: Դստեր սկեսուրը վարկաբեկում, փնովում ու հայհոյում էր հարսին, դստեր մազերից էին քաշում:
Ամբաստանյալը դեմ էր ընտանիքի քայքայմանը՝ «բաժանություն մեր ազգի մեջ չի եղել», գիտակցելով հանդերձ, որ ամեն ինչ 99 տոկոսով վերջացած է, միշտ փեսայի «խաթրով էր շարժվում», սակայն ոչինչ չէր փոխվում: Երեխային տեսնելու նպատակով իրենց տուն փեսայի այցերն ևս երբեմն նախկին ամուսինների միջև քաշքշուկի էին վերածվում, դրա հետևանքով ամբաստանյալի կնոջ մատի ոսկրը կոտրվել էր, վնասվել էր նաև նոր գնված սառնարանը, որին փեսան ոտքով հարվածել էր:
Ի վերջո աները հանգել է եզրակացության՝ «ոչ թե ուշ թե շուտ բաժանվելու եք, այլ ինչքան շուտ, այնքան լավ»: Փեսան ի պատասխան դստերը մեղադրում էր իր իսկ խոսքերով անբարոյականության մեջ, հայտարարելով, որ ձայնագրություն ունի, սակայն այդպես էլ ձայնագրությունը ի հայտ չեկավ:
Ա.Սուքիասյանը նշեց, որ սխալմամբ ջրի փոխարեն քիմիական լուծույթ է շփել նախկին փեսայի վրա, իր դեմքին էլ է ստացել բոցի հպում, այրվածքներ ստացել: Երբ լսել է Արտակի բացականչությունը՝ այս ի՞նչ լցրեցիք իմ վրա, հասկացել է, որ լցրածը ջուրը չէր: Ամբաստանյալը նշեց, որ ինքը գոռում էր՝ շտապօգնություն կանչեք, Արտակին բերեք, ապա իմացել էր, որ վերջինիս շտապօգնությունը տարել է:
Ամբաստանյալը դատավարության կողմերի ու դատարանի հարցերին կպատասխանի արդեն հաջորդ դատական նիստում:
Իսկ այսօր դատարանն ավարտեց նաև գործի գրավոր ապացույցների հետազոտումը: Դրանցից պարզ դարձավ, որ ամբաստանյալը ազատամարտիկ է եղել, 1990-94թթ. մասնակցել է Հայաստանի սահմանների պաշտպանության և Արցախի ինքնապաշտպանական մարտերին, ունի կապիտանի զինվորական աստիճան, հետախույզ վետերանների միավորման անդամ է, ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է մարտական ծառայության, իսկ պաշտպանության նախարարի հրամաններով՝ «Վազգեն Սարգսյան», «Գարեգին Նժդեհ» մեդալներով, արժանացել պատվոգրերի:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից