Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել Tik Tok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին
01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/17/2025   20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/17/2025   19:00 Վառել են Արդարադատության նախարարության պաշտոնյայի «Nissan»-ը 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել

Քննչական կոմիտեն ամփոփել է քննչական սխալներով պայմանավորված արդարացումները 03/07/2016   14:36  |  Արդարացման դատավճիռներ

 
ՀՀ քննչական կոմիտեն իրականացրել է 2015թ. 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ դատարանների կողմից քննչական սխալներով պայմանավորված արդարացման դատավճիռների ուսումնասիրություն:  Այս մասին տեղեկանում ենք քննչական կոմիտեի կայքէջից։
 
Մասնավորապես, քրեաիրավական նորմի սխալ կիրառման հետ կապված արդարացման դատավճիռներն ու որոշումներն ուսումասիրելով՝ ՔԿ-ն արձանագրել է, որ 2015թ. առաջին կիսամյակում Երևանի Աջափնյակ և Դավթաշեն, Կենտրոն և Նորք-Մարաշ, ինչպես նաև Շենգավիթ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանները ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ  հոդվածով՝ Ինքնիրավչությունը,  հարուցված թվով հինգ քրեական գործերով ճանաչել և հռչակել են ամբաստանյալների անմեղությունը, որից 4 դեպքում՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով, իսկ 1 դեպքում՝ կատարված հանցագործությանը ամբաստանյալի մասնակցությունն ապացուցված չլինելու պատճառաբանությամբ:
 
2015թ. 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ դատարանների կողմից կայացված արդարացման դատավճիռների ուսումնասիրությամբ պարզվել է,  որ վերը նշված բոլոր չորս գործերի պարագայում դատարաններն արձանագրել են  նախաքննական մարմնի կողմից  առաջադրված մեղադրանքների  անորոշ  և անհստակ լինելու, դրանցում հանցակազմի բոլոր պարտադիր հատկանիշները բնութագրող փաստական տվյալները չբովանդակելու հանգամանքը, մասնավորապես` առաջադրված մեղադրանքները  չեն բովանդակել որևէ փաստական տվյալ այն մասին, թե ենթադրյալ հանցանք կատարած անձինք  ո՞ր օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի խախտմամբ են իրականացրել իրենց ինքնակամ գործողությունները, կամ ո՞ր ենթադրյալ իրավունքն են իրականացրել: Որպես կանոն, առաջադրված մեղադրանքի բովանդակությունից հնարավոր չի եղել եզրահանգում կատարել ամբաստանյալին վերագրվող արարքում հանցակազմի օբյեկտիվ կողմի առկայության մասին, ինչն իր հերթին թույլ է տվել դատարաններին փաստել, որ ամբաստանյալների  արարքում բացակայում է հանցակազմը:
 
Այսպես`   ըստ Ալվարդ Մարդոյանին առաջադրված մեղադրանքի, նա 2014 թվականի ապրիլի 10-ին, ժամը 17.30-ի սահմաններում, օրենքով կամ այլ նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգի խախտմամբ իր ենթադրյալ իրավունքներն ինքնակամ իրականացնելով` Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում գտնվող բնակարանի մուտքի դուռը վնասելու միջոցով մուտք է գործել նշված բնակարան և ապօրինի բնակվելու նպատակով այնտեղ տեղադրել է իր գույքը, որի հետևանքով պետությանը պատճառվել է խոշոր վնաս:
 
Դատարանն արձանագրել է, որ մեղադրանքը  չի բխում իրավանորմերից, ինչպես նաև  Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումներից: Ա.Մարդոյանին առաջադրված մեղադրանքն  անորոշ է և անհստակ, չի բովանդակում որևէ փաստական տվյալ այն մասին, թե վերջինս ո՞ր օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի խախտմամբ է իրականացրել իր ինքնակամ գործողությունները՝ մուտք գործել Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում գտնվող բնակարան և դա կատարելիս` իր ո՞ր ենթադրյալ իրավունքն է նա իրականացրել: 
 
Դատարանն արձանագրել է նաև, որ նախաքննական մարմնի կողմից առաջադրված մեղադրանքում չկա որևէ նշում այն մասին, թե ամբաստանյալի գործողությունների հետևանքով պետությանն ինչ բնույթի վնաս է պատճառվել՝ գույքային, թե՝ ոչ գույքային, չի նշվել  նաև պատճառված վնասի չափը: Բացի այդ, Ա.Մարդոյանին վերագրվող արարքում բացակայել է նաև որևէ փաստական տվյալ վերջինիս ինքնիրավ գործողության և առաջացած խոշոր վնասի միջև առկա պատճառահետևանքային կապի վերաբերյալ:
 
Դատաքննության շրջանակներում դատարանն անդրադարձել է նաև Ա. Մարդոյանի գործողությունների հետևանքով պետությանը պատճառված վնասի վերաբերյալ նախաքննության մարմնի հետևությանը և այդ մասով Ա. Մարդոյանին առաջադրված մեղադրանքի իրավաչափությանը: Դատարանը, մասնավորապես` արձանագրել է, որ   հիշյալ բնակարանը Երևան համայնքի սեփականությունն է և պետական սեփականություն չի հանդիսանում, հետևաբար Ալվարդ Մարդոյանի կողմից, համայնքի և իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում գտնվող, Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող բնակարանի մուտքի դուռը վնասելու միջոցով մուտք գործելու և նշված բնակարանում ապօրինի բնակվելու հետևանքով պետական շահերին խոշոր վնաս պատճառված լինելու մասին նախաքննության մարմնի դատողությունները հիմնազուրկ են:
 
Դատարանն արձանագրել է, որ ամբաստանյալ Ա.Մարդոյանին առաջադրված մեղադրանքի բովանդակությունից հնարավոր չէ եզրահանգում կատարել  ամբաստանյալին վերագրվող արարքում հանցակազմի օբյեկտի և օբյեկտիվ կողմի առկայության մասին, ինչը վերջինիս նկատմամբ արդարացման դատավճիռ կայացնելու հիմք է:
Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2015 թվականի ապրիլի 1-ի   դատավճռով ճանաչել և հռչակել է ամբաստանյալ Ալվարդ Մարդոյանի անմեղությունը` ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքի կատարման մեջ  և արդարացնել նրան` արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: 
 
Դատավճռի դեմ Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազության  վերաքննիչ բողոքը` մերժվել է և առաջին ատյանի դատարանի արդարացման դատավճիռը թողնվել օրինական ուժի մեջ: 
 
Ինքնիրավչության մեկ այլ գործով նախաքննության ընթացքում Գոհար Եսայանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, ցանկանալով Համլետ Սիմոնյանից հետ վերադարձնել նրան պարտքով տված գումարը, որը վերջինս չի ցանկացել վերադարձնել, 2014 թվականի փետրվարի 3-ին, ժամը 20։00-ի սահմաններում, Երևան քաղաքի Արարատյան փողոցի 62/1 շենքի բակում, որոշել է իր ենթադրյալ իրավունքներն ինքնակամ իրականացնելով Համլետ Սիմոնյանին պատկանող «Օպել» մակնիշի ավտոմեքենայի սրահից, Լարիսա Մարտիրոսյանի ներկայությամբ վերցնել վերջինիս պատկանող «Սամսունգ նեքսուս»  տեսակի բջջային հեռախոսը, կարծելով, որ այն Հ.Սիմոնյանի բջջային հեռախոսն է` Լ. Մարտիրոսյանի օրինական շահերին պատճառելով 240.000 ՀՀ դրամի էական վնաս։
 
Դատարանն արձանագրել է, որ ամբաստանյալի կատարած արարքի հետևանքով տուժողի օրինական շահերին պատճառված վնասի էական լինելը նախաքննության մարմնի կողմից որոշվել է հիմք ընդունելով միայն տուժողի ցուցմունքը, որ հեռախոսը գնվել է 240.000 դրամ գումարով։ Բացի այդ, դատարանն արձանագրել է, որ տուժողն աշխատում է, ստանում է բարձր աշխատավարձ, ամուսնացած չէ, ֆինանսապես ապահովված է, ամբաստանյալի կողմից հեռախոսն ինքնագլուխ վերցնելու պահին ունեցել է ևս երկու այլ հեռախոսներ, վերցված հեռախոսը մեծ մասամբ գտնվել է Համլետ Սիմոնյանի մոտ և օգտագործվել է վերջինիս կողմից, քանի որ այն օգտագործելու կարիք տուժողն առանձնապես չի ունեցել, ամբաստանյալի արարքի հետևանքով տուժողին էական վնաս չի պատճառվել, իսկ ոստիկանություն դիմել է, ոչ այդքան հեռախոսը վերադարձնելու, որքան` անձնական կյանքին ամբաստանյալի հետագա միջամտություններից ազատվելու նպատակով։ Նման պայմաններում դատարանը գտել է, որ ամբաստանյալի գործողությունների հետևանքով տուժողի իրավունքներին և օրինական շահերին էական վնաս չի պատճառվել։ Այսինքն, ամբաստանյալի արարքում բացակայում է հանցավոր ինքնիրավչության օբյեկտիվ կողմը, հետևաբար` բացակայում է ինքնիրավչության հանցակազմը:
 
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 2015թ. հունվարի 12-ի դատավճռով ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով Գոհար Եսայանը ճանաչվել է անպարտ և արդարացվել։
 
Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռն ըստ մեղադրանքի` Գոհար Եսայանի` ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ  հոդվածի 1-ին մասով   մեղադրողի կողմից բողոքարկվել է վերաքննիչ դատարան,  բողոքը մերժվել է և դատավճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Նույն դատարանը  մեկ այլ՝ 2015 թվականի ապրիլի 18-ի  դատավճռով ճանաչել և հռչակել է ամբաստանյալ Վահե Աջամյանի անմեղությունը` ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքի կատարման մեջ  և արդարացրել նրան` արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:
 
Այսպես՝ ըստ Վահե Աջամյանին առաջադրված մեղադրանքի, նա 2014թ. հոկտեմբերի 2-ին, ժամը 21:00 սահմաններում օրենքի սահմանված կարգի խախտմամբ ինքնակամ իրականացնելով   իր   ենթադրյալ   իրավունքները,  գնացել է քրոջ՝  Է. Աջամյանի բնակարան, ննջասենյակի պահարանից վերցրել ժամանակավոր օգտագործման հանձնված 180.000 ՀՀ դրամ արժողությամբ կիսամուշտակը`  էական վնաս պատճառելով  Է.Աջամյանի օրինական շահերին:
 
Դատարանն արձանագրել  է, որ ամբաստանյալին առաջադրված մեղադրանքի ձևակերպումը չի ներառում հանցակազմի բոլոր պարտադիր  հատկանիշները բնութագրող փաստական տվյալները, առաջադրված մեղադրանքի բովանդակությունից հնարավոր չէ եզրահանգում կատարել վերագրվող արարքում հանցակազմի օբյեկտիվ կողմի առկայության մասին։  Այսինքն, ամբաստանյալի արարքում բացակայում է հանցավոր ինքնիրավչության օբյեկտիվ կողմը, հետևաբար` բացակայում է ինքնիրավչության հանցակազմը։
 
Առաջին ատյանի դատարանի դատավճռի դեմ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի դատախազության կողմից բերված բողոքը մերժվել է ևառաջին ատյանի դատարանի դատավճիռը թողնվել օրինական ուժի մեջ:
 
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի  դատավճռով  ճանաչվել և հռչակվել է ամբաստանյալ Ռաֆիկ Գրիգորյանի  անմեղությունը` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքի կատարման մեջ  և վերջինս արդարացվել է` կրկին արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:
 
Այսպես՝ Ռաֆայել Գրիգորյանը  օրենքով սահմանված կարգի խախտմամբ իր իրական իրավունքն իրականացնելով, 2014 թվականի մայիսի 16-ին, ժամը 12:00-ի սահմաններում Երևանի Նալբանդյան 46-րդ շենքի մոտ, իր ծանոթ Լևոն Համբարձումյանի՝ 2004-2005 թթ. ընթացքում իրեն ունեցած պարտքի գումարը ստանալու նպատակով, վերջինիս կնոջը՝ Լաուրա Մարությանին մոլորության մեջ գցելով. Լ.Համբարձումյանի նախկին բնակարանի ջրօգտագործման վարձավճարի պարտքը մարելու պատրվակով, Լ.Մարությանից ստացել է 186.233 ՀՀ դրամին համարժեք 450 ԱՄՆ դոլար գումար, սակայն վճարում չի կատարել և գումարը հաշվարկել է որպես պարտքի մարում, որն էական վնաս է պատճառել Լ.Մարությանի իրավունքներին և օրինական շահերին:
 
Դատարանն արձանագրել է, որ հանցավոր ինքնիրավչության  օբյեկտիվ կողմը դրսևորվում է միայն ակտիվ վարքագծով` գործողությամբ, իսկ  կոնկրետ  դեպքում Ռաֆայել Գրիգորյանի արարքում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքի օբյեկտիվ կողմի հատկանիշը, քանի որ նա իր իրավունքն իրականացրել է ոչ թե ինքնակամ, ինքնագլուխ կերպով, իրավունքի իրականացման` օրենքով կամ այլ նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգի խախտմամբ, այլ ընդամենը, հարմար առիթն օգտագործելով, իրեն պարտք եղած անձի կնոջ կողմից, ջրի պարտքի հարցը լուծելու նպատակով, իրեն տրված 450 ԱՄՆ դոլարը վերցրել է, որպես իր 500 ԱՄՆ դոլար պարտքի մարում:
 
Դատավճռի դեմ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության կողմից բերված վերաքննիչ բողոքը մերժվել է և դատավճիռը  թողնվել օրինական ուժի մեջ:
 
Քրեաիրավական նորմի սխալ կիրառման հետ կապված արդարացման դատավճիռ է կայացվել նաև Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից:
 
2015 թվականի ապրիլի 2-ի  դատավճռով Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը  ճանաչել և հռչակել է ամբաստանյալ  Ստեփան Հովսեփյանի անմեղությունը` ՀՀ  քրեական օրենսգրքի 235-րդ  հոդվածի 4-րդ մասով, այն է՝ ապօրինի կերպով գազային, սառը կամ նետողական զենք կրելը, և արդարացրել նրան` արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:
 
Այսպես՝ Ստեփան Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով այն բանի համար, որ նա, աշխատելով ՀՀ Արագածոտնի մարզպետարանում որպես վարորդ, 2014թ. մայիսի 4-ին իրեն ամրակցված և իր կողմից վարած ՎԱԶ-2106 մակնիշի  ավտոմեքենայի սրահում` վարորդի նստատեղի աջ կողմում գտնվող պահատուփի մեջ և ավտոմեքենայի առջևի աջ նստատեղի հատակի ռետինե գորգի տակ պահել և դրանով իսկ այն անմիջապես գործադրելու հնարավորություն ունենալով` ապօրինի կերպով կրել է հարվածող-փշրող սառը զենքերի շարքին դասվող, արհեստագործական եղանակով պատրաստված կռփազենք և մահակ, որոնք 06.05.2014թ. ՀՀ ոստիկանության Աշտարակի բաժնի տուգանային հարթակում գտնվող Ստեփան Հովսեփյանի վարած ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել են:
 
Դատարանն արձանագրել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասը պատասխանատվություն է նախատեսում ապօրինի կերպով գազային, սառը կամ նետողական զենք կրելու համար: Կոնկրետ դեպքում սառը զենքերի տեղակայումը, տեսակը, հասանելիությունը` դրանք անմիջապես նպատակային օգտագործելու համար որոշակի արգելքներ հաղթահարելու տեսանկյունից, մասնավորապես՝ սառը զենք հանդիսացող կռփազենքի գտնվելը ավտոմեքենայի սրահի առջևի երկու նստատեղերի միջնամասում տեղադրված կափարիչով պահատուփի մեջ, իսկ մահակը` ավտոմեքենայի սրահի առջևի աջ նստատեղի հատակի գորգի տակ  համարվում է ոչ թե կրել, այլ պահել, որը քրեական պատասխանատվություն չի առաջացնում:
 
Դատավճռի դեմ  Արագածոտնի   մարզի    դատախազության    կողմից   բերված վերաքննիչ բողոքը մերժվել է և առաջին ատյանի դատարանի դատավճիռը թողնվել օրինական ուժի մեջ:
 
ՔԿ-ից տեղեկացնում են, որ ՀՀ քննչական կոմիտեի կազմակերպական-վերլուծական բաժինն ուսումնասիրել և ամփոփել է 2015թ. 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ դատարանների կողմից քննչական սխալներով պայմանավորված արդարացման դատավճիռները՝  ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների կողմից նույնաբնույթ խախտումները կանխարգելելու նպատակով։
 
ՀՀ ՔԿ նախագահի հանձնարարությամբ՝ 2016 թվականին կայացված արդարացման յուրաքանչյուր դատավճիռ քննարկվում է օպերատիվ խորհրդակցություններում։
 
 
 

Հարակից հրապարակումներ`

10:52 06/03/2016  |  Արդարացման դատավճիռներԱրդարացման դատավճիռներ` բոլոր քննչական մարմիններում քննված քրեական գործերով
13:45 02/03/2016  |  Արդարացման դատավճիռներՇահագրգիռ վկան էլ սկզբնապես հայտնել էր, որ գումարը պարտքով վերցված գումար էր. ընտրակաշառքի վերաբերյալ գործով կայացվել է արդարացման դատավճիռ
17:26 27/02/2016  |  Արդարացման դատավճիռներԱրդարացվել է՝ ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելու փորձի մեղադրանքում
16:35 27/02/2016  |  Արդարացման դատավճիռներՇահագրգռված մեկ վկայի ցուցմունքը բավարար չէ մեղադրական դատավճիռ կայացնելու համար. կայացվել է արդարացման դատավճիռ
16:06 20/02/2016  |  Արդարացման դատավճիռներԴատավոր Արտուշ Գաբրիելյանը վերջին 5 տարիների ընթացքում կայացրել է 1 արդարացման դատավճիռ
16:01 15/02/2016  |  Արդարացման դատավճիռներԱրդարացման դատավճիռ՝ կեղծ փողերի իրացման գործով
16:35 30/01/2016  |  Արդարացման դատավճիռներԻրականությունը խեղաթյուրված է ընկալվել. կայացվել է արդարացման դատավճիռ
21:49 23/01/2016  |  Արդարացման դատավճիռներԱրդարացման դատավճիռ Սյունիքում. արդարացվել է շորթման մեղադրանքում
19:03 21/12/2015  |  Արդարացման դատավճիռներԽոշոր չափերով գողության գործով կայացվել է արդարացման դատավճիռ
11:13 19/12/2015  |  Արդարացման դատավճիռներՄեկ այլ քրեական գործով տրված ցուցմունքների պատճենները առանձին ապացույցներ չեն. դատարանը կայացրել է արդարացման դատավճիռ

Արխիվ

[]