Թեմաներ
Երեքշաբթի 01 / 21 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/21/2025   14:41 Հայաստանը պատրաստ է ապաշրջափակել Հարավային Կովկասի բոլոր հաղորդակցությունները ․ Միրզոյան 01/21/2025   14:39 Արտակարգ դեպք՝ Սյունիքի մարզում. Սիսիանում տղամարդը նռնակ է նետել բնակչի տան ուղղությամբ. shamshyan.com 01/21/2025   14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում 01/21/2025   14:22 Գառնիկ Դանիելյանի ելույթից հետո իրավիճակը լարվել է. վեճ` ԱԺ-ում 01/21/2025   14:19 Հույս ունենք, որ ռուսական կողմը հաշվի կառնի տեղի ունեցող իրադարձությունների բոլոր ասպեկտները՝ խուսափելով միակողմանի մեկնաբանություններից․ Միրզոյան 01/21/2025   14:05 Հրդեհ Սպիտակի մանկապարտեզում. երեխաները տարհանվել են 01/21/2025   13:45 Հայաստանը Ռուսաստանի Դաշնության բնական ռազմավարական գործընկերն է և դաշնակիցը. Լավրով 01/21/2025   13:36 Օպերատորին թույլ չեն տվել մուտք գործել ԱԺ, ոստիկանություն են կանչել.լրագրողն ահազանգում է 01/21/2025   13:30 Մի բան է հարձակվել ՀԱՊԿ անդամի վրա, մի այլ բան՝ ԵՄ անդամակցության հայտ ներկայացրած երկրի. Սիմոնյան 01/21/2025   13:28 ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու համար քննարկումներ են տեղի ունենում. Ալեն Սիմոնյան 01/21/2025   13:04 Մոսկվայում մեկնարկել է Միրզոյան-Լավրով հանդիպումը 01/21/2025   13:00 «Բոլորն էլ սխալվում են»․ Ալեն Սիմոնյանը «սխալմամբ» ասաց Արցախ, ապա ուղղեց իրեն՝ չորս անգամ կրկնելով «Ղարաբաղ» 01/21/2025   12:55 Վիճաբանություն՝ Հայկ Գրիգորյանի ու Վահան Ավագյանի միջեւ. «Դո՞գն ա տենց քեզ ասել» 01/21/2025   12:34 Ալեն Սիմոնյանն անդրադարձավ Բաքվում ԼՂ-ի նախկին բարձրաստիճան ղեկավարության կեղծ դատավարությանը 01/21/2025   11:56 Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մարկո Ռուբիոյին ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը ստանձնելու առթիվ 01/21/2025   11:27 Վերադառնալ, մարդուն ասել՝ էն ժամանակ սխալ ենք հաշվել, բեր հիմա 25 անգամ ավել գույքահարկ վճարի, անարդարացի է. Ավետիսյան 01/21/2025   11:23 Բաքվում շարունակվում է Արցախի ռազմական-քաղաքական ղեկավարության դեմ շինծու դատավարությունը 01/21/2025   11:19 ՔՊ-ն չի մասնակցում Երևանու ավագանու արտահերթ նիստին. ներկա էր ավագանու 26 անդամ 01/21/2025   11:01 Անարդարացի է. էն, ով ունի 1 մլն դոլար արժողությամբ մեկ գույք, վճարում է տասնապատիկ ավելի հարկ, քան էն մեկն, ով ունի 1 մլն-ի 10 հատ գույք. Աղազարյան 01/21/2025   10:56 Մեսրոպ Մանուկյանը ներկայացնում է ստվերի չափերը. ասուլիսը՝ ուղիղ 01/21/2025   10:44 Ընդամենը պարզ ասեք՝ ժողովուրդ ջան, ձեր գույքահարկերը ևս մեկ անգամ թանկանալու են, թե չէ սիրուն բառակույտեր եք ասում. Ղազարյան 01/21/2025   10:41 Փաշինյանը մետրոյով է գնացել աշխատանքի ու գովել թանկացում ենթադրող նոր տոմսային համակարգը 01/21/2025   10:38 Երևանում «Գլովո»-ի ռուս առաքիչն ու եգիպտացի տղամարդը միմյանց են ծեծել. եգիպտացին հոսպիտալացվել է, ռուսը՝ ձերբակալվել. shamshyan.com 01/21/2025   10:27 Հաճախ տրվող հարցեր հայտարարագրման վերաբերյալ 01/21/2025   10:21 ԱԺ-ն շարունակում է նիստը. ուղիղ 01/21/2025   10:18 Կան դժվարանցանելի ու փակ ավտոճանապարհներ 01/21/2025   10:15 Ուշադրություն՝ 36 ժամով ջուր չի լինի 01/21/2025   08:34 Արայիկ Հարությունյանը գնալու է Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ․«Հրապարակ» 01/21/2025   08:30 Տավուշում պայքար են ուզում` առաջնորդ չկա․ «Հրապարակ» 01/21/2025   08:27 Իքիբիր եւ քյաբաբ՝ ոստիկանությանը. գնում. «Ժողովուրդ» 01/21/2025   08:25 Հրաժարականի պատճառը նաեւ Արսեն Թորոսյանն է․ «Հրապարակ» 01/21/2025   08:20 ՔՊ-ն որոշել է, չնայած դժգոհություններին, ատելության խոսքի «գուրու» Ալեքսանդր Սիրունյանին ընտրել ԲԴԽ անդամ. «Ժողովուրդ» 01/21/2025   08:16 Նիկոլ Փաշինյանը շարունակում է պատից «հսկել» Հովիկ Աղազարյանին․«Հրապարակ» 01/21/2025   08:10 Ինչո՞ւ է Հայաստանը դուրս մնում Հարավային Կովկասում լոգիստիկ նախագծերից. «Փաստ» 01/21/2025   08:07 Ֆեյք տարածող Չախոյանը հեղինակազրկել է իշխանությանը. նոր վարույթ. «Ժողովուրդ» 01/21/2025   08:03 Կապանում պատրաստվում են ընտրությունների․«Հրապարակ» 01/21/2025   07:58 Ո՞վ կվճարի քաղաքացիների տուգանքները. նոր բում. «Ժողովուրդ» 01/21/2025   07:55 Փոխնախարարի որդին ազատվել է բանակից. Փաշինյանը նոր խստացումներ է անում. «Ժողովուրդ» 01/21/2025   07:50 Տոտալ բոյկոտ. ինչպե՞ս են քաղաքացիներն արձագանքում իշխանության հերթական «գլուխգործոցներին». «Փաստ» 01/20/2025   21:00 Մեկնարկել Է Թրամփի երդմնակալության արարողությունը 01/20/2025   20:52 Բայդենն իր քաղաքական համախոհներին ու ընտանիքի անդամներին նախապես ներում է շնորհել 01/20/2025   20:50 Շերամի փողոցում կեղտաջրերը շարունակում են գարշահոտություն տարածել, մարդաբոյ փոսերն էլ շարունակում են ավտոմեքենաներ ջարդել 01/20/2025   20:36 Ռաֆայել Երիցյանը չի ընտրվել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ 01/20/2025   20:32 Տավուշում Նիկոլ Փաշինյանը կրկին գնալու է զիջումների, որոնք ազդելու են ՀՀ անվտանգային ճարտարապետության վրա. Սեյրան Օհանյան (տեսանյութ) 01/20/2025   20:20 Թայվանում երկրաշարժ է տեղի ունեցել 01/20/2025   20:06 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/20/2025   19:49 Բժիշկը սովորեցրել է ճիշտ առաջին օգնություն ցուցաբերել հիպերտոնիկ կրիզի դեպքում 01/20/2025   19:39 ԱՄՆ-ի հարձակման դեպքում Իրանը վճռական կգործի․ Իրանի ԱԳՆ 01/20/2025   19:27 Ընդգծվել է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն ու սահմանների անքակտելիությունն անվերապահորեն հարգելու անհրաժեշտության վերաբերյալ Իրանի սկզբունքային դիրքորոշման կարևորությունը 01/20/2025   19:15 Սա ճանապարհ է դեպի ոչ մի տեղ, դրա տնտեսական, սոցիալական և ռազմաքաղաքական հետևանքները ծանրագույն կլինեն ՀՀ-ի համար. Ատոմ Մարգարյան
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/20/2025   18:45 Երևանում մի թիզ հող չեմ վերցրել, եթե ուզեի՝ Երևանի կեսը կվերցնեի, ոչ թե կասեի՝ քո հողը իմ անունով գրանցի. Հովսեփյան (տեսանյութ) 01/20/2025   10:48 Ռ. Քոչարյանի գործով նախկին դատախազ Պետրոս Պետրոսյանն աշխատանքից ազատվել է նաեւ ՔԿ-ից (լրացված) 01/21/2025   08:25 Հրաժարականի պատճառը նաեւ Արսեն Թորոսյանն է․ «Հրապարակ» 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/21/2025   08:30 Տավուշում պայքար են ուզում` առաջնորդ չկա․ «Հրապարակ» 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/20/2025   12:21 Ալեքսանդր Սիրունյանը «չզղջաց» սոցցանցերում արցախցիների դեմ ատելության խոսքի համար 01/20/2025   19:15 Սա ճանապարհ է դեպի ոչ մի տեղ, դրա տնտեսական, սոցիալական և ռազմաքաղաքական հետևանքները ծանրագույն կլինեն ՀՀ-ի համար. Ատոմ Մարգարյան 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/20/2025   15:09 Խայտառակություն էր․ ԿԿՀ-ն բացասական եզրակացություն է տվել Ալեքսանդր Սիրունյանի բարեվարքությանը 01/20/2025   15:18 Ռուս հայտնի դերասան Գոշա Կուցենկոյի ավտոմեքենայում կնոջ դի է հայտնաբերվել 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/21/2025   07:55 Փոխնախարարի որդին ազատվել է բանակից. Փաշինյանը նոր խստացումներ է անում. «Ժողովուրդ» 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/20/2025   13:49 Զոհված զինծառայող Լևոն Գալստյանի հորը՝ Արմեն Գալստյանին, մեղադրում են խուլիգանության և ծեծի մեջ, մինչդեռ տեսագրությունները հակառակն են վկայում․ փաստաբանը մանրամասնում է 01/20/2025   11:18 «Ո՞վ է ՀՀ այս մակետի պատվիրատուն», «ուրախ եմ, որ ճանաչեցիք ՀՀ քարտեզը». բանավեճ՝ Արծվիկ Մինասյանի ու Ալեն Սիմոնյանի միջև 01/20/2025   18:53 Անկառավարելի տրամվայը վրաերթի է ենթարկում երկու հետիոտնի. (տեսանյութ)

Փաստաբանի սպանության գործով առաջին ատյանի դատարանի դատավճիռը մնաց անփոփոխ 03/05/2016   11:59  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

 
Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է  փաստաբան Սամվել Շարբաթյանի սպանության գործով պաշտպանական կողմի  բողոքները և օրինական ուժի մեջ թողել   ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2015 թվականի սեպտեմբերի 23-ի դատավճիռը: Հիշյալ դատավճռով  Արտակ Վերանյանը և Սամվել  Դիլոյանը մեղավոր են ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով՝ մի խումբ անձանց կողմից կամ կազմակերպված խմբի կողմից կատարված սպանություն,   և  դատապարտվել  ազատազրկման   12  տարի ժամկետով:
 
Դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ են ներկայացրել  ամբաստանյալներ  Ա. Վերանյանի և Ս.Դիլոյանի   պաշտպաններ  Մ. Դավթյանը և  Ռ. Հակոբյանը:
Վերաքննիչ բողոքների կապակցությամբ գրավոր պատասխան է ներկայացրել` ՀՀ Լոռու մարզի դատախազության ավագ դատախազ Ս. Տոնոյանը, ով խնդրել է ամբաստանյալների  պաշտպանների ներկայացրած վերաքննիչ բողոքները մերժել` անհիմն լինելու պատճառաբանությամբ, իսկ առաջին ատյանի դատարանի  դատավճիռը թողնել անփոփոխ:
 
Վերաքննիչ բողոքների կապակցությամբ գրավոր պատասխան է ներկայացրել նաև տուժողի իրավահաջորդ Հ. Մանուչարյանը` նշելով, որ համաձայն է ամբաստանյալ Ս. Դիլոյանի պաշտպանի բերած վերաքննիչ բողոքի հետ և նույնպես կողմ է, որ Սամվել Դիլոյանը արդարացվի ու ազատ արձակվի:  Նա նշել է, որ համաձայն չէ Արտակ Վերանյանի պաշտպանի բողոքին այն մասով, որ իր եղբայրը իբրև թե չի սպանվել, այլ նրա մահը անզգուշության արդյունք է, սակայն համաձայն է այդ բողոքին այն մասով, որ վկաների նախաքննական ցուցմունքները արժանահավատ չեն և, որ Սամվել Դիլոյանն իր եղբոր սպանության մասնակից չէ:
 
Ըստ Վերաքննիչ դատարանի որոշման, ամբաստանյալներ Ա. Վերանյանի և Ս. Դիլոյանի մեղավորությունը   ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով իրենց մեղսագրված հանցանքերը կատարելու մեջ, հիմնավորված և հաստատված են ձեռք բերված, դատաքննությամբ հետազոտված և դատավճռում շարադրված Վերաքննիչ դատարանի կողմից արժանահավատ ճանաչված  ապացույցներով: 
 
Վերաքննիչ դատարանը հիմնավորված է համարել, որ Արտակ Վերանյանն իր համակրած աղջկա` Տաթևիկի հետ ունեցած հարաբերությունները պարզաբանելու նպատակով, նրա մորեղբոր` Սամվել Շարբաթյանի կողմից 2012 թվականի նոյեմբերի 18-ին հրավիրվել է Լոռու մարզի Շահումյան համայնքի տարածքում գտնվող «Մուշ»  ռեստորան, ուր     ժամը 14-ի սահմաններում գնացել է եղբոր` Արեն Վերանյանի հետ:
 
Ռեստորանի առանձնասենյակներից մեկում տեղի է ունեցել հացկերույթ, որին, մասնավորապես,  մասնակցել են Սամվել Շարբաթյանը, Տաթևիկի եղբայրը, Արտակ և Արեն Վերանյանները, նրանց ընկեր Սամվել Դիլոյանը: Որոշ ժամանակ անց Արեն Վերանյանը հեռացել է ռեստորանից, իսկ մյուսները` մինչև ժամը 21:30-ի սահմանները շարունակել են հացկերույթը, օգտագործել տարբեր տեսակի ոգելից խմիչքներ:
 
Հացկերույթի ավարտին Սամվել Շարբաթյանը խնդրել, պահանջել է մինչև Տաթևիկ հոր  Ռուսաստանի Դաշնությունից վերադառնալը, ամուսնության նպատակով նրան չմոտենալ և չանհանգստացնել: Արտակ Վերանյանը և Սամվել Դիլոյանը համաձայնվել են: Այդ ընթացքում Սամվել Շարբաթյանը Երևան մեկնելու ցանկություն է հայտնել, Արտակ Վերանյանը հեռախոսազանգով ռեստորան է կանչել Արեն Վերանյանին: Ռեստորանից դուրս գալուց առաջ Սամվել Շարբաթյանը հայտարարել է, որ կպատժի Տաթևիկին նեղացնողին և հայհոյել է այն անձնավորությանը, ով կհետամտի, կանհանգստացնի նրան: Սամվել Դիլոյանը և Արտակ Վերանյանը, դրանից վիրավորված` դիտողություն են արել Սամվել Շարբաթյանին և երբ վերջինս կրկին պնդել է իր պահանջը` առաջացել է վիճաբանություն, որը շարունակվել է ռեստորանի միջանցքում, այնուհետև` բակում: Վիճաբանության ընթացքում Սամվել Շարբաթյանն սկսել և շարունակել է սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնել Արտակ Վերանյանի և Սամվել Դիլոյանի հասցեին`  հայհոյելով նաև նրանց ծնողներին:
 
Այդ ընթացքում Արտակ Վերանյանն ու Սամվել Դիլոյանը 5-10 րոպե տևողությամբ սեռական բնույթի բարձրաձայն հայհոյանքներ տալով և հասկանալով, որ Սամվել Շարբաթյանին լռեցնելու միակ ելքը` նրան կյանքից զրկելն է, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, գիտակցելով և լրացնելով մեկը մյուսի գործողությունները, բռունցքներով ու ոտքերով բազմակի հարվածներով կոտրելով Սամվել Շարբաթյանի դիմադրությունը`  նրան տապալել են գետնին, այնուհետև Սամվել Դիլոյանի  «սպանեք, սատկացրեք»   կոչերի ներքո, հակադրվելով վիճաբանությանը միջամտած քաղաքացիներին, այնքան ժամանակ են վերջինիս մարմնին,  մասնավորապես՝  գլխին,  հարվածներ հասցրել, մինչև որ Սամվել Շարբաթյանը, փաստացի գտնվելով դիմադրելու անընդունակ և անգիտակից գետնին ընկած վիճակում, այլևս կենդանության նշաններ ցույց չի տվել և այդ պայմաններում Արտակ Վերանյանն ու Սամվել Դիլոյանը, միևնույնն է, գիտակցելով իրենց գործողության` Սամվել Շարբաթյանի գլխին բազմաթիվ հարվածներ հասցնելու հանրորեն վտանգավոր բնույթը, նախատեսելով այդ գործողությունների արդյունքում նրա մահը վրա հասնելը և, ցանկանալով Սամվել Շարբաթյանի մահը, շարունակելով հարվածներ հասցնել վերջինիս մարմնին` նրան ապօրինաբար դիտավորությամբ   զրկել են կյանքից, որից հետո, երբ Սամվել Շարբաթյանն այլևս կենդանության նշաններ ցույց չի տվել` Արտակ Վերանյանը Սամվել Դիլոյանի և Սրեն Վերանյանի հետ հեռացել է դեպքի վայրից:
 
Սամվել Շարբաթյանին խմբով` Սամվել Դիլոյանի հետ դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելուն ուղղված գործողությունների ընթացքում Արտակ Վերանյանը որպես զենք օգտագործվող օդամղիչ ատրճանակից նաև 6 անգամ կրակել է Սամվել Շարբաթյանի մարմնի տարբեր մասերին:
 
Արտակ Վերանյանի և Սամվել Դիլոյանի կողմից գլխի շրջանում հասցված բազմաթիվ հարվածների հետևանքով առաջացած գանգուղեղային փակ-բութ վնասվածքներից Սամվել Շարբաթյանը դեպքի վայրում մահացել է:
 
Վերաքննիչ դատարանը գտել է, որ ամբաստանյալ Արտակ Վերանյանի արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով՝  անզգուշությամբ մահ պատճառելը, վերաորակելու հիմքեր չկան, իսկ ամբաստանյալ Սամվել Դիլոյանին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով մեղսագրված հանցանքում արդարացնելու հիմքեր չկան:
 
 

Հարակից հրապարակումներ`

15:13 21/11/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՓաստաբանի սպանության գործով վերաքննիչ բողոքներ են ներկայացվել
17:23 03/10/2015  |  Քրեական խրոնիկոնՓաստաբանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 12-ական տարվա ազատազրկման
14:42 06/12/2014  |  Քրեական խրոնիկոնՓաստաբանի սպանության գործով նշանակվել է երրորդ փորձաքննությունը. պաշտպանական կողմն առարկում է
11:58 15/10/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՓաստաբանի սպանության մեղադրանքով կալանավորվածները գրիչի զսպանակի միջոցով կարել են բերանները
09:45 15/10/2014  |  ՄամուլՓաստաբան Շարբաթյանի մահվան գործով ամբաստանյալները կարել են բերանները և հացադուլ հայտարարել. «Հրապարակ»
10:35 17/05/2014  |  ՄամուլՇարբաթյանի սպանության գործով քննիչի դեմ ՀՔԾ-ում գործ է հարուցվել
19:01 15/11/2013  |  Քրեական խրոնիկոնՏուժողի իրավաջորդ ճանաչվեց սպանվածի քույրը
10:10 12/11/2013  |  Մամուլ«168 ԺԱՄ»: Շարբաթյանի սպանության գործով վկան դատարանում ցուցմունքը փոխել է
10:28 24/10/2013  |  Մամուլ«168 ԺԱՄ»: Փաստաբանի սպանության գործով բոլոր առերեսումները չեն կատարվել
15:47 17/09/2013  |  ԼՐԱՀՈՍՍամվել Շարբաթյանի քույրը՝ եղբոր սպանության մեջ մեղադրվողներին.«Մատաղ եմ անելու ախպորս գերեզմանին»

Արխիվ

[]