Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել Tik Tok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/17/2025   20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»

Կրթական ծրագրերին մասնակցող դատավորի աշխատավարձի պահպանումը պարտադիր է. գիտնականները հանդես են եկել եզրակացությամբ 03/02/2016   00:33  |  Վերլուծություններ

Կրթական ծրագրերին մասնակցող դատավորի աշխատավարձի պահպանումը պարտադիր է ինչպես դատավորի անկախության ապահովման սահմանադրական հանրային արժեքների, այնպես էլ աշխատանքային հարաբերությունների ինքնության ապահովման տեսանկյունից:

Ռուս-հայկական  համալսարանի պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի վարիչ, իրավաբանական  գիտությունների  դոկտոր Արթուր Ղամբարյանը, ՌՀՀ  սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ, իրավաբանական  գիտությունների  թեկնածու Մհեր Մամաջանյանը և  ՀՀ ոստիկանության ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի պետ, իրավաբանական  գիտությունների  թեկնածու Մանուկ Մուրադյանը  հանդես են եկել կրթական ծրագրերին մասնակցող դատավորի՝ աշխատավարձը պահպանելու վերաբերյալ եզրակացությամբ՝ քննության առնելով   ՀՀ դատական օրենսգրքի 77-րդ հոդվածում՝  Դատավորի` կրթական ծրագրերին մասնակցելու իրավունքը, ամրագրված իրավանորմը: 

Ինչպես նշվում է  Արթուր Ղամբարյանի ֆեյսբուքյան գրառման մեջ, իրենք նաև եկել են եզրահանգման, որ կրթական ծրագրերին մասնակցող դատավորի աշխատավարձի պահպանումը (անկախ` դատավորի դիրքորոշումից) ուսումնական հարցերով հանձնաժողովի պարտականությունն է:

Մասնավորապես, հիշյալ հոդվածի երրորդ մասն ասում է՝ այն դեպքում, երբ դատավորը ստացել է դատարանի նախագահի կամ Դատավորների ընդհանուր ժողովի ուսումնական հարցերով հանձնաժողովի համաձայնությունը կրթական ծրագրերին մասնակցելու կապակցությամբ,  դատավորի բացակայությունը համարվում է հարգելի` աշխատավարձի պահպանմամբ: 

Գիտնականները  իրավական հարցադրումներ են անում՝

1. արդյո՞ք կրթական ծրագրերին մասնակցող դատավորը կարող է հրաժարվել աշխատավարձից,

2. արդյո՞ք իրավաչափ է ուսումնական հանձնաժողովի որոշումը` կրթական ծրագրերին դատավորի մասնակցության դեպքում աշխատավարձը չպահպանելը, նույնիսկ եթե դատավորը հրաժարվել է աշխատավարձից:

Գիտնականների առաջին պնդումն ասում է, որ  դատավորի աշխատավարձի պահպանումը հանրային շահով պայմանավորված` դատավորի անկախության ապահովման երաշխիք է։

Մասնավորապես, նշվում է, որ   իրավունքի տեսությունում հայտնի է՝  մարդը իրավունք ունի ազատորեն տնօրինելու իր սուբյեկտիվ իրավունքը, ինչպես նաև հրաժարվելու իր իրավունքը իրականացնելուց։

Սուբյեկտիվ իրավունքից հրաժարվելը իրավատիրոջ ինքնավարության դրսևորման ձև է, իրավատիրոջ հայեցողությունն է տնօրինելու իր վարքագիծը, սակայն պոզիտիվ իրավական նորմերով կարող են սահմանափակվել իրավունքից հրաժարվելու դեպքերը՝ հրաժարման համար նախատեսելով իրավաչափության պայմաններ, որոնք պայմանականորեն կարելի է բաժանել երկու խմբի՝ ընդհանուր և հատուկ:

Սուբյեկտիվ իրավունքից հրաժարվելու սահմանափակումները կարող են արդարացված լինել, եթե դրանք նպատակաուղղված են հանրային շահերի պաշտպանությանը: Պետությունը՝ ելնելով հասարակության հանրային շահերից, առանձին իրավիճակներում շեղվում է սուբյեկտիվ իրավունքն անձի կողմից ազատ հայեցողությամբ իրականացնելու պահանջից և պոզիտիվ իրավունքով նախատեսում է սուբյեկտիվ իրավունքի հարկադիր իրականացման կառուցակարգեր (Տես՝  Ղամբարյան Ա., Ավոյան Ք. Սուբյեկտիվ իրավունքից հրաժարվելը և դրա իրավաչափության պայմանները։ Օրիանականություն, 2016թ.):

Դատավորի անկախության կարևորագույն երաշխիքներից   են սոցիալական երաշխիքները, մասնավորապես, խոսքը վերաբերվում է աշխատավարձի ինստիտուտին: Սոցիալական երաշխիքներն անհրաժեշտ է դիտարկել որպես օրենքով սահմանված հատուկ չափանիշներ, որոնք կոչված են ապահովելու ոչ միայն դատավորի, այլև նրա ընտանիքի անդամների սոցիալական կենսամակարդակը, ինչպես դատավորի պաշտոնավարության ընթացքում, այնպես էլ՝ լիազորությունները դադարեցնելուց հետո:

 Դատավորի սոցիալական խնդրի, մասնավորապես,  վարձատրության ապահովումը դրսևորվում է պետության կողմից օրենքով նախատեսված կարգով և չափով դրա տրամադրմամբ:

Գիտնականները վկայակոչում են  ՀՀ Սահմանադրության 164-րդ հոդվածի 10-րդ մասը, որով սահմանվում է, որ «Դատավորի համար սահմանվում է նրա բարձր կարգավիճակին և պատասխանատվությանը համապատասխանող վարձատրություն»:

Հարց է առաջանում՝   կարո՞ղ է,  արդյոք,  դատավորն իր աշխատավարձի իրավունքն իրացնել նեգատիվ կողմով, այլ կերպ ասած՝ ինքնակամ, դիմումի համաձայն չստանալ աշխատավարձը, իրավիճակ որը հանդիպում է հայ իրականությունում:   Հնարավոր են իրավիճակներ, երբ օրենսդիրը կարող է փակել այս կամ այն իրավունքի նեգատիվ ձևով իրացման հնարավորությունը՝ իրավաստեղծ նման քաղաքականության հիմքում դնելով առանձին շահերի կարևորման խնդիրը:

«Վերը նշված ընդհանուր տեսական դատողությունից ելնելով, պետք է նշել, որ դատավորի աշխատավարձ ստանալը չի կարող դիտարկվել լոկ որպես դատավորի սուբյեկտիվ իրավունք, որն նա կարող է ազատ տնօրինել կամ հրաժարվել աշխատավարձից։

Դատավորի աշխատավարձի իրավական կարգավորման համակարգում մեծ է դատավորի անկախության ապահովման հանրային շահը, որի պայմաններում` պետությունը պարտավոր է ապահովել դատավորի աշխատավարձը` անկախ դատավորի դիրքորոշումից։

Դատավորը ստանալով իր աշխատավարձը` կարող է այն ազատորեն տնօրինել, այդ թվում՝ բարեգործական նպատակով։ Հանրային իշխանության մարմնի որոշմամբ,  դատավորի աշխատավարձը չպահպանելը ուղղակի ոտնձգություն է դատավորի անկախության սահմանադրական արժեքին»,- նշվում է եզրակացության մեջ։

Ըստ գիտնականների երկրորդ պնդման,  ՀՀ դատական օրենսգրքի 77–րդ հոդվածի 3–րդ մասի իմաստով ուսումնական հարցերով հանձնաժողովի կողմից կրթական ծրագրերին մասնակցող դատավորի աշխատավարձի պահպանումը պարտադիր է և անվերապահ։

Գիտնականներն արձանագրում են, որ ՀՀ դատական օրենսգրքի 77-րդ հոդվածով սահմանված է կրթական ծրագրերին մասնակցելու դատավորի իրավունքը, որը հնարավորություն է տալիս դատավորներին իրենց մասնագիտական որակները բարձրացնելու նպատակով մասնակցելու կրթական վերապատրաստման ծրագրերի, համաժողովների և իրավաբանների մասնագիտական այլ հավաքների:

Հաշվի առնելով գործընթացի կարևորությունը՝ իրավունքի գերակայության նպատակների իրացման ապահովման տեսանկյունից, օրենսդիրը, չփորձելով առանձնացնել նման գործընթացները դատավորի բուն գործունեությունից, սահմանել է, որ նման դեպքերում, եթե պահպանվել են թույլտվության մեխանիզմները, դատավորի բացակայությունը համարվում է հարգելի՝ հատուկ ընդգծելով աշխատավարձն ամբոջությամբ պահպանվելու վերաբերյալ իմպերատիվ դրույթը:

ՀՀ դատական օրենսգրքի 77-րդ հոդված 3-րդ մասի համաձայն՝ աշխատավարձի պահպանման վերաբերյալ իմպերատիվ ձևակերպումը պարտավորեցնում է հանձնաժողովին պահպանել դատավորի աշխատավարձը` անկախ դատավորի դիրքորոշումից։

«Պոզիտիվ իրավունքում առկա «աշխատավարձը պահպանելու ձևակերպումը» Հանձնաժողովին զրկում է հայեցողական որևէ լիազորությունից»։
Գիտնականների երրորդ պնդման համաձայն, աշխատավարձը պետական ծառայության (աշխատանքային) հարաբերությունների ինքնության ապահովման (նույնականացման) միջոց է` առանց աշխատավարձի չկա ծառայողական (աշխատանքային) հարաբերություններ։ Աշխատավարձից հրաժարվելու դեպքում աշխատանքային հարաբերությունները վերափոխվում են կամավորական աշխատանքի կամ, այլ պայմանների առկայության դեպքում նույնիսկ՝ հարկադիր աշխատանքի։

Նշվում է, որ հանրային գործառույթներ իրականացնող մարմինների աշխատավարձի, սոցիալական այլ երաշխիքների շուրջ ծավալվող հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով:

«Հատկանշական է, որ աշխատավարձը (և ոչ միայն) տրամադրվում է անձին զբաղեցրած պաշտոնից բխող գործառույթների իրականացման համար: Համակարգային վերլուծության ենթարկելով պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության հիմնական սկզբունքները՝ անհրաժեշտ է պնդել, որ աշխատավարձը պետական ծառայության պարտադիր պայման է: Ավելին, օրենքով սահմանված հանրային ծառայությունների դիմաց աշխատավարձի կամ դրա մասի չտրամադրումը, այն ստանալուց հրաժարվելը, առնվազն չի կարող արդարացվել հանրային ծառայությունների ամբողջական մատուցման, ինչպես նաև որակի ապահովման տեսանկյունից»:

 


Հարակից հրապարակումներ`

11:49 14/02/2016  |  ՎերլուծություններՀՀ սահմանադրությամբ արգելվում է ոչ թե եվգենիկական գործունեությունն ընդհանրապես, այլ միայն փորձերը. Արթուր Ղամբարյան
11:53 28/09/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԱյն, ինչից խուսափեց ՍԴ-ն, իրականացրեց ընդհանուր իրավասության դատարանի դատավորը. Արթուր Ղամբարյան
21:03 29/08/2015  |  ԼՐԱՀՈՍԱրթուր Ղամբարյանն առաջարկում է կատարելագործել ապացուցման գործընթացում պաշտպանի կարգավիճակը
17:55 17/12/2014  |  ՎերլուծություններՓաստաբանի նախաձեռնությամբ ցուցմունքների դատական և նոտարական դեպոնացումը՝ փաստաբանի անկախության երաշխավորման միջոց
12:42 30/06/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾ«Կալանքը որևէ մեկին պետք չէ` ո՛չ քննիչին, ո՛չ մեղադրյալին և ո՛չ էլ՝ պետությանը. կալանքը պետք է լինի ծայրահեղ միջոց». Արթուր Ղամբարյան
12:46 29/06/2014  |  Հարցազրույց«Ստացվում է` դիակը փաստացի օգտագործվում է ամեն նպատակով, բայց անունը չենք դնում ապացույց». Արթուր Ղամբարյան
13:28 21/03/2014  |  ԼՐԱՀՈՍԱրթուր Ղամբարյան.Իրավական մտածողության անկյունքարը քննադատությունն է
21:03 11/11/2013  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾԱրթուր Ղամբարյան. Գերատեսչական շահերն ազդում են օրենսդրական քաղաքականության արդյունավետության վրա (Տեսանյութ)
12:14 01/11/2013  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՀետաքննության և օպերատիվ-հետախուզական գործունեության բարեփոխումներն իրավական ռեալիզմի հարթությունում

Արխիվ

[]