Թեմաներ
Շաբաթ 11 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/23/2024   10:48 Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի. Աբրահամյան 11/23/2024   10:37 Տիգրան Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ 11/23/2024   10:31 Մեկնարկել է Հայաստանում գործող բոլոր դատախազների համար նախատեսված դասընթացի երկրորդ փուլը 11/23/2024   10:29 ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 11/23/2024   08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ» 11/23/2024   08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» 11/23/2024   08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ» 11/23/2024   08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ» 11/23/2024   08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ» 11/23/2024   08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ» 11/23/2024   08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ» 11/23/2024   08:08 Փաշինյանի իշխանությունում հետողորմյա են անում․ «Հրապարակ» 11/23/2024   08:03 Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաեւ Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ» 11/22/2024   23:56 Կարող ենք գնալ նման գործարքի․ Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու մասին 11/22/2024   23:53 Պետերբուրգում վնասազերծել են սրճարանում նռնակ պայթեցնել սպառնացող տղամարդուն 11/22/2024   23:46 Խաղաղության պայմանագրով համաձայնեցված է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, իրար նկատմամբ չունեն տարածքային պահանջներ․ Փաշինյան 11/22/2024   23:43 Բայդենը հեռազանգել է Մակրոնի ռուսական «Орешник» հրթիռի փորձարկումից հետո 11/22/2024   23:39 Փաշինյանը զուգահեռներ է անցկացրել Արեւմտյան Հայաստանի ու Բաքվի կողից շրջանառվող «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթի միջեւ 11/22/2024   23:29 ՀՀ իշխանությունները Բաքվին առաջարկել են` ԵՄ դիտորդների ներկայությունը սահմանափակել` սահմանազատված հատվածներում 11/22/2024   23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին 11/22/2024   23:23 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   23:01 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան 11/22/2024   22:57 Փաշինյանն առաջարկեց, որ հանրաքվե կազմակերպվի արագաչափերի հարցով 11/22/2024   22:54 Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնուց բաժանվելու մասին 11/22/2024   22:46 Արթուր Պողոսյանի թեկնածությունը կառաջարկվի ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյանը հաստատեց 11/22/2024   22:45 Նիկոլ Փաշինյանը հաստատեց` ԲԴԽ նախագահը հրաժարական է տվել իր խնդրանքով 11/22/2024   22:39 Նիկոլ Փաշինյանը հաստատել է` հրաժարականներ ներկայացնելու առաջարկը եղել կիրակի օրով` sms-ով 11/22/2024   22:31 Մեր բոլոր պաշտոնանկ արված գործընկերները համակարգային լուրջ փոփոխություններ են իրականացրել ու այդ առումով լավ էին աշխատում․ Փաշինյան 11/22/2024   22:19 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ուղիղ միացում 11/22/2024   22:11 Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել 11/22/2024   22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ 11/22/2024   21:39 Մասկը խոստացել է բարձրացնել ԱՄՆ-ի ռազմական ծախսերի արդյունավետությունը 11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար 11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում
11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»

ԹԻՀԿ-ն իր մտահոգությունն է հայտնում ՀՀ ընտրական օրենսգրքի մշակման գործընթացի անօրինականության վերաբերյալ 03/02/2016   23:25  |  ԼՐԱՀՈՍ

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության զարգացման համար ընտրական համակարգի բարեփոխման  և ընտրական օրենսգրքի բարելավման իրական անհրաժեշտությունը՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» (ԹԻՀԿ) հասարակական կազմակերպությունն իր մտահոգությունն է հայտնում նոր ընտրական օրենսգրքի նախագծի մշակման և ՀՀ կառավարության առաջիկա նիստի օրակարգ ներկայացնելու գործընթացի անօրինականության վերաբերյալ:  Այս մասին, մասնավորապես ասված է «ՀՀ ընտրական օրենսգրքի մշակման գործընթացի անօրինականության վերաբերյալ» ԹԻՀԿ-ի հայտարարության մեջ: 

Հայտարարության մեջ նաև ասված է.

«2015 թվականի դեկտեմբերի 6-ին ընդունված սահմանադրության փոփոխություններով կամ նոր սահմանադրությամբ ուղղակիորեն նախատեսվում է, որ ընտրական օրենսգիրքը պետք է համապատասխանեցվի սահմանադրությանը մինչև 2016 թվականի հունիսի 1-ը (հոդված 201, մաս1):

ՀՀ նախագահի 2016 թվականի փետրվարի 10-ի «Սահմանադրական բարեփոխումների իրավական ապահովման գործընթացի կազմակերպման մասին» ՆՀ-170-Ա հրամանագրով հաստատվել է սահմանադրության փոփոխություններով անվանականորեն սահմանված և ընդունման, փոփոխման կամ լրացման ենթակա օրենքների ցանկը՝ նախագծի մշակման և ներկայացման համար պատասխանատու մարմինների և ժամկետների սահմանմամբ։ Հիշյալ հրամանագրի համաձայն Ընտրական օրենսգրքի մշակմանը և ներկայացմանը մասնակցող պատասխանատու մարմիններ են սահմանվել ՀՀ արդարադատության նախարարությունը և Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, իսկ ԱԺ-ի քննարկմանը ներկայացնելու վերջնաժամկետը՝ 2016թ. մարտի 1-ը: 

Սահմանված ժամկետում օրինագիծը չի ներկայացվել և չի հրապարակվել, իսկ պատասխանատու պետական մարմինները գաղտնի են պահել օրինագծի պատրաստ լինելու փաստը: Մասնավորապես, ի պատասխան «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի հարցման՝ ՀՀ արդարադատության նախարարությունը 2016 թվականի փետրվարի 23-ի պատասխան-գրությամբ տեղեկացրել է, որ ընտրական օրենսգրքի նախագիծը գտնվում է մշակման փուլում և աշխատանքներն ավարտելուն պես կդրվի հանրային քննարկման և հասանելի կլինի կայքում: Մինչդեռ, դրա նախորդ օրը՝ փետրվարի 22-ին Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) պաշտոնական կայքում արդեն տեղադրվել էր Ընտրական օրենսգրքի նախագծի անգլերեն տարբերակը: Միաժամանակ, նախագծի մշակման համար պատասխանատւո կառույցները և պաշտոնյաները խուսափել են մասնակցել 2016թ. փետրվարի 29-ին «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության կազմակերպած քննարկմանը և  տեղեկացնել օրենսգրքի նախագծի մշակման ընթացքի մասին:

Ընտրական օրենսգրքի նախագիծը հանրությանը հասանելի է դարձել միայն 2016թ. մարտի 2-ին՝ ՀՀ կառավարության 2016թ. մարտի 3-ի նիստի օրակարգի շրջանակում՝ որտեղ ակնկալվում է հավանություն տալ նախագծին և ներկայացնել այն ՀՀ ազգային ժողով[1]: Համաձայն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի՝  նախագծերը մշակող մարմինը պետք է կազմակերպի նախագծի կարգավորման ազդեցության գնահատումը[2], սակայն օրինագծին կից ներկայացված հիմնավորումներում և տեղեկանքներում առկա չէ կարգավորման ազդեցության գնահատումն, ինչը նշանակում է, որ Ընտրական օրենսգրքի նախագիծը չի ներկայացվել ազդեցության գնահատող գործադիր իշխանության համապատասխան մարմիններին՝ օրենքով սահմանված բնագավառներում պարտադիր կարգավորման ազդեցության գնահատումն իրականացնելու նպատակով: Հիմնավորող փաստաթղթերում առկա է միայն տեղեկանք նախագծի ընդունելու կապակցությամբ ՀՀ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազման մասին:

Բացի այդ, խախտվել է նաև «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքով նախատեսված հրապարակման և հանրային քննարկումներ կազմակերպելու օրենսդրական պահանջը, ըստ որի նախագիծ մշակող մարմինը կազմակերպում է նախագծի վերաբերյալ հանրային քննարկումներ՝ իր ինտերնետային կայքում հրապարակելու միջոցով[3]: Սակայն ՀՀ կառավարության նիստի օրակարգում նախագիծն ընդգրկվելու պահի դրությամբ անգամ՝ այն հասանելի չի եղել ոչ ՀՀ արդարադատության նախարարության և ոչ էլ ԿԸՀ կայքերում:

Նախագծի հեղինակները խախտել են օրենքով սահմանված ընթացակարգերը և հանրության տեղեկացված լինելու իրավունքը՝ չհրապարակելով նախագիծը և խուսափելով հանրային քննարկումներից, ինչի պատճառով հանրությունը որևէ տեղեկություն չի ունեցել ընտրական օրենսգրքի նախագծի մշակման կամ այն մշակող աշխատանքային խմբի վերաբերյալ, թեև բազմիցս  քաղաքացիական. հասարակության ներկայացուցիչները բարձրաձայնել են օրինագծի մշակման աշխատանքներին իրենց մասնակցության պատրաստակամության մասին և հրապարակավ ներկայացնել առաջարկներ:

Այս հայտարարությամբ մեր դժգոհությունն ու բողոք ենք հայտնում գաղտնիության պայմաններում մշակված և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի խախտմամբ ՀՀ կառավարություն ներկայացված նոր Ընտրական օրենսգրքի նախագիծը մշակող աշխատանքային խմբի գործելաոճի նկատմամբ և պահանջում ապահովել սահմանված ընթացակարգերի պահպանումը և հանրային քննարկումները»: 

 

[1] https://www.e-gov.am/sessions/

[2] «Իրավական ակտերի մասին ՀՀ օրենք, հոդված 27.1, մաս 2-ի համաձայն կարգավորման ազդեցության գնահատում իրականացվում է ֆիզիկական և իրավաբանական անձանց համար առաջացող վարչարարության հետ կապված ծախսերի, բնապահպանական, սոցիալական, առողջապահական, տնտեսական, մրցակցության, հակակոռուպցիոն, բյուջետային բնագավառներում

[3] «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք , հոդված 27.1, մաս 4

 


Արխիվ

[]