Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին

Էդվարդ Նալբանդյան. Դիվանագետի օրվա ընդգրկումը Հայաստանի տոնացույցում ժամանակի պահանջ էր 03/02/2016   20:25  |  ԼՐԱՀՈՍ

Այսօր մենք նշում ենք Դիվանագետի օրը, և պատակահան չէ, որ հենց այս օրն է ընտրված. մարտի 2-ին քսանչորս տարի առաջ Հայաստանը դարձավ Միավորված ազգերի կազմակերպության անդամ։ Հատկանշական է, որ այս տարի մենք այն նշում ենք ընդգրկված լինելով ՄԱԿ-ի պատվո ցանկում՝ որպես կառույցի ամենապարտաճանաչ անդամներից մեկը։ Այս մասին Դիվանագետի օրվա կապակցությամբ ԱԳՆ աշխատակազմի հետ հանդիպմանն ասել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նա, մասնավորապես, նշել է, որ Դիվանագետի օրվա ընդգրկումը Հայաստանի տոնացույցում ժամանակի պահանջ էր։ Դա վկայում է այն կարևորության մասին, որ տրվում է երկրի ղեկավարության և հասարակության կողմից պետության արտաքին քաղաքականությանը։

Ըստ նրա՝ դժվար պայմաններում տեղի ունեցավ հայկական դիվանագիտության ծնունդը. իրեն զգացնել էր տալիս կադրերի, ռեսուրսների և փորձի պակասը: Սակայն հետևողական ջանքերի, նպատակաուղղված աշխատանքի շնորհիվ բավական կարճ ժամանակահատվածում հնարավոր եղավ ձևավորել մեր արտաքին քաղաքական օրակարգը, որը կոչված է ծառայելու ի շահ Հայոց պետականության և հայ ժողովրդի անվտանգության ու բարօրության:

«Մեր պետության սահմանները զենքով պաշտպանելուն զուգահեռ անհրաժեշտ եղավ ջանքեր գործադրել՝ պաշտպանելու մեր նորանկախ Հայրենիքի շահերը միջազգային ասպարեզում։ Այդ նվիրական և, միևնույն ժամանակ, պատասխանատու գործը ստանձնեցին մեր դիվանագետները։

Արցախի դեմ Բաքվի սանձազերծած պատերազմական ակտիվ գործողությունները, Թուրքիայի և Ադրբեջանի կողմից իրականացվող շրջափակումը, Խորհրդային միության փլուզման հետ կապված դժվարությունները նախանշեցին այն բարդագույն խնդիրների առկայությունը, որոնց պայմաններում հայ դիվանագիտությունը պետք է կայանար և Հայաստանի ձայնը լսելի և ըմբռնելի դարձներ ողջ աշխարհում»,-ասել է նախարարը:

Նա ընդգծել է, որ մասնագիտական առանձնահատկություններից ելնելով՝ դիվանագետների գործունեության մասին ոչ ամեն ինչ է հայտնի դառնում հանրությանը։ Կատարվում է մեծ ծավալի աշխատանք, որի միայն վերջնական արդյունքն է հայտնի դառնում։ Յուրաքանչյուր դիվանագետ պետք է հետևողականորեն, բայց համեստորեն իրականացնի իր պարտականությունները և նրան չպետք է հետաքրքրեն դափնիները: Դիվանագետի ձեռքբերումները Հայրենիքի համար են, և մեզ դա է կարևոր։

Միջազգային հարաբերությունների ներկայիս բարդ պայմաններում մեր դիվանագիտությունը ստեղծարար կերպով աշխատում է Հանրապետության Նախագահի նախանշած արտաքին քաղաքական առաջնահերթությունների իրագործման ուղղությամբ։

«Մենք ցանկանում ենք զարգացնել համագործակցությունը բոլոր երկրների հետ՝ իրավահավասարության, փոխվստահության հիման վրա, միմյանց շահերը հարգելով։ Պատրաստ ենք կարգավորել հարաբերություններն այն երկրների հետ, ում հետ կան խնդիրներ: Հենց այս տեսլականով ենք մենք առաջնորդվում մեր գործողություններում։

Մեր դիվանագիտության առջև խնդիր է դրված ամրապնդել Հայաստանի արտաքին անվտանգության բաղադրիչը, ապահովել մեր Հայրենիքի հարատև զարգացման համար արտաքին բարենպաստ պայմանները, առաջ մղել Հայաստանի տնտեսական շահերը, մեր երկիրը լավագույնս ներկայացնել աշխարհին, ցույց տալու այն ուժն ու կարողությունները, որ առկա են մեր մեջ, առավել ամրապնդել միջազգային ասպարեզում և կազմակերպություններում մեր ակտիվ դերակատարությունը, չսպասել, թե այս կամ այն գործընկեր պետությունը կամ միջազգային կառույցը ինչ կարող է առաջարկել մեզ, այլ հանդես գալ դրական օրակարգ ձևավորելուն միտված սեփական նախաձեռնություններով, չեզոքացնել տարբեր հարթակներում տարաբնույթ աղբյուրներից սնվող մեր դեմ ուղղված նախաձեռնությունները, ավելացնել աշխարհում մեր բարեկամների թիվը։

Յուրաքանչյուր պետության արտաքին քաղաքականության հիմքում սեփական երկրի շահն է, և, ըստ այդմ, բազմապիսի ու տարբեր են և խնդիրները, և դրանց լուծման եղանակները: Մեր դիվանագետները պաշտպանում են ոչ միայն Հայաստանի Հանրապետության և նրա քաղաքացիների շահերն արտերկրում, այլև աշխարհով մեկ սփռված մեր հայրենակիցների իրավունքները:

Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորումը հանդիսանում է ՀՀ արտաքին քաղաքականության գլխավոր առաջնահերթություններից, որի հիմքում ընկած է Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտությունը, սեփական ճակատագիրը ինքնուրույն որոշելու իրավունքի ճանաչումը:

Անցյալ տարի ամբողջ աշխարհում նշվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Տեղի ունեցան հազարավոր միջոցառումներ, նորանոր երկրներ և միջազգային կազմակերպություններ ճանաչեցին և դատապարտեցին Հայոց ցեղասպանությունը։ Հայկական դիվանագիտությունը կանգ չի առնելու, չի բավարարվելու ձեռքբերածով, մենք շարունակելու ենք հետևողական աշխատանքն այս ուղղությամբ, շարունակելու ենք նախաձեռնողական ջանքերը մարդկության դեմ նոր հանցագործությունների, ցեղասպանությունների կանխարգելման նպատակով։

Անցյալ տարի արտգործնախարարության ջանքերով իրականացվեց մի քանի խոշորագույն միջոցառում՝ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների 31-րդ համաժողովը, Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի շրջանավարտների միջազգային ֆորումը, որոնք իրենց բովանդակային և կազմակերպչական առումներով եթե չէին գերազանցում, ապա չէին էլ զիջում միջազգային նմանատիպ միջոցառումների: Դա եկավ ևս մեկ անգամ ապացուցելու այն, որ նույնիսկ սահմանափակ ռեսուրսներով հնարավոր է իրականություն դարձնել հավակնոտ ծրագրեր, և մենք ի զորու ենք դա անել»,-ասել է Է.Նալբանդյանը։

Ըստ նրա՝ դիվանագետի համար աշխատանքային օրվա սկիզբն ու ավարտը, ընդմիջումը և արձակուրդը հարաբերական իմաստ ունեն, քանի որ դրանք հաճախ չեն տեղավորվում համընդհանուր ընկալումների մեջ։ Դիվանագետները հաճախ ստիպված են լինում արտերկրում արագ ադապտացվել նոր պայմաններին, պատահում է նաև շատ ծանր, դժվար, անգամ պատերազմական պայմաններին, քաշել հայրենիքի կարոտը, կրել ընտանիքի, երեխաների տեղափոխման հետ կապված դժվարությունները։ «Ցանկանում եմ այսօր առանձնահատուկ երախտիքի խոսքս հղել Հալեպում, Դամասկոսում, Բաղդադում աշխատող մեր դիվանագետներին՝ մաղթելով ուժ, կորով ու անփորձանք ծառայություն:

Կցանկանայի շնորհակալություն հայտնել դիվանագետների ընտանիքների անդամներին, ովքեր իրենց ըմբռնումով և համբերատարությամբ մեր ճանապարհի անբաժան ուղեկիցներն են։ Ցանկանում եմ ընդգծել մեր վարչատեխնիկական անձնակազմի կարևոր դերակատարությունը՝ մեր աշխատանքներին գործուն աջակցության համար։

Չեմ կարող չանդրադառնալ նաև վերջին տարիներին դիվանագիտական ծառայության շարքերը համալրած տասնյակ երիտասարդներին, ովքեր ուսում են ստացել ԱԳՆ դիվանագիտական դպրոցում: Նրանց եռանդը նոր շունչ է հաղորդել մեր աշխատանքին ոչ միայն կենտրոնական ապարատում, այլև՝ արտերկրում գործող Հայաստանի դիվանագիտական առաքելություններում: Համոզված եմ, որ ապագայում այս սերունդը արժանի շարունակողը կդառնա և, ինչո՞ւ ոչ, կգերազանցի մեր սերնդի դիվանագետներին:

Այս տարի նշվող դիվանագետի օրը հատկապես խորհրդանշական է, քանզի սա առաջին տարին է, երբ մենք նշում ենք այն Արտաքին գործերի նախարարության նոր շենքում։ Կրկնեմ այն ինչ արդեն մեկ անգամ ասել էի. մենք այստեղ տեղափոխվել ենք մեր սրտերում կարոտ, ջերմ զգացմունքներ և հիշողություններ ունենալով՝ կապված նախկինի հետ։ Տեղափոխվում ենք այն նույն զգացմունքներով, ինչպես որ որևէ ընտանիք տեղափոխվում է նոր տուն: Ընտանիք, որովհետև մենք՝ դիվանագետներս, թե արտգործնախարարության կենտրոնական ապարատում, թե դեսպանություններում ապրում և գործում ենք որպես մեկ ընտանիք։ Շատ անգամ շատ ավելի ժամանակ ենք անցկացնում աշխատատեղերում, քան՝ մեր ընտանիքներում։

Բավական լավ տրամադրություններով ենք տեղափոխվել նոր շենք՝ շատ ավելի հարամարավետ և ներկայանալի: Մեր բոլորի անունից նորից շնորհակալություն եմ ցանկանում հայտնել մեր երկրի բարձրագույն ղեկավարությանը, նաև՝ ճարտարապետներին, շինարարներին, բոլոր նրանց, ովքեր հնարավոր դարձրին այս թամանյանական ոճի նոր շենքի ծրագրի իրականացումը:

Իսկ մեզ բոլորիս շնորհավորում եմ այս նորամուտի կապակցությամբ»,-նշել է նա՝ հավելելով. «Ձեր շարունակական ու անխոնջ աշխատանքով դուք մեր երկրի հայելին եք հանդիսանում: Կրկին շնորհավորելով ձեզ մասնագիտական տոնի առթիվ՝ ցանկանում եմ, որ այդ հայելին մշտապես պահպանի այն պարզությունը և պայծառությունը, որի միջով նայելիս աշխարհի տարբեր հատվածներում լավագույնս կկարողանան ճանաչել և համակրանքով վերաբերվել Հայաստանին ու հայ ժողովրդին:

Ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհավորել բոլոր հայ դիվանագետներին՝ մասնագիտական տոնի կապակցությամբ, մաղթել նորանոր հաջողություններ»: 

 


Հարակից հրապարակումներ`

21:48 01/03/2016  |  ԼՐԱՀՈՍԷդվարդ Նալբանդյան. Մենք համակարծիք ենք համանախագահների և ԵՄ-ի հետ, որ ստատուս քվոյի պահպանումը չի բխում կողմերի շահերից
20:33 29/02/2016  |  ԼՐԱՀՈՍՍտորագրվեց մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման հայ-շվեյցարական համաձայնագիրը
19:24 29/02/2016  |  ԼՐԱՀՈՍՀայաստանը խստորեն դատապարտում է Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից քաղաքացիական բնակչության շարունակական թիրախավորումը
20:08 12/02/2016  |  ԼՐԱՀՈՍԷդվարդ Նալբանդյանը մասնակցում է Մյունխենի անվտանգության համաժողովին
18:07 08/02/2016  |  ԼՐԱՀՈՍԷդվարդ Նալբանդյանը հանդիպել է Երևանում հավատարմագրված ԵՄ դեսպաններին
22:35 02/02/2016  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանն այս անգամ շատ ավելի հեռուն են գնացել. Էդվարդ Նալբանդյանը պատասխանել է լրագրողների հարցերին
10:46 16/01/2016  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի արտգործնախարարի պաշտոնական այցելությունը Բուլղարիա
13:09 14/01/2016  |  ԼՐԱՀՈՍԷդվարդ Նալբանդյանն ընդունեց ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի Եվրոպական հարցերով ավագ տնօրեն և ԱՄՆ նախագահի գլխավոր օգնական Չարլզ Կապչանին
19:49 29/12/2015  |  ԼՐԱՀՈՍԷդվարդ Նալբանդյանն այցելեց ՀՀ ԶՈՒ առաջապահ դիրքեր
19:51 23/12/2015  |  ԼՐԱՀՈՍԵգիպտոսի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Էդվարդ Նալբանդյանին

Արխիվ

[]