ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Բարերարը» ֆինանսական օգնություն էր առաջարկում՝ բանակի մասին տեղեկությունների դիմաց 03/02/2016 18:50 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Պետական դավաճանության և նախապատրաստվող առանձնապես ծանր հանցագործության մասին տեղյակ լինելու և չհայտնելու գործով այսօր դատարան էին ներկայացել պետական դավաճանության մեջ մեղադրվող Կարինե Ղումաշյանի երկու որդիները. նրանք գործով վկաներ են:
Երկու որդիներն էլ հրաժարվեցին ցուցմունք տալուց՝ օգտվելով մերձավոր ազգականի վերաբերյալ ցուցմունք չտալու իրենց սահմանադրական իրավունքից:
Ամբաստանյալի ավագ որդին՝ Տիգրանը, ով զինծառայող է, հայտարարեց, որ ինքը նախաքննության ընթացքում երկու անգամ ցուցմունք է տվել, ըստ նրա, առաջին անգամ իրեն չի պարզաբանվել իր այդ իրավունքի մասին, իսկ երկրորդ անգամ ասվել է՝ դու արդեն ցուցմունք տվել ես, իմաստ չունի ցուցմունք չտալ:
Դատարանում հրապարակված հարցաքննության արձանագրության համաձայն, սակայն, նրան պարզաբանվել է մոր վերաբերյալ ցուցմունք չտալու իրավունքը, այնուհետև նա նախազգուշացվել է նաև սուտ ցուցմունք տալու դեպքում պատասխանատվության մասին:
Վկան նախաքննական ցուցմունքում հայտնել է, որ մայրը աշխատելու նպատակով երկու անգամ Թուրքիա է մեկնել: Վերադառնալուց հետո մայրը «սկայպ»- ով կապվել է իր հետ և ասել, որ կարևոր խոսակցություն ունի իր հետ: Մայրն իրենից հարցրել է զորամասի համարն ու նաև, թե իր զորամասը հրաձգայի՞ն է, ինքն էլ ասել է՝ տանկային է:
Մայրը գնացել է ԼՂՀ, որտեղ նա ծառայում էր, և հայտնել, որ Թուրքիայում իրեն ծանոթացրել են մեծահարուստի հետ, նա ցանկանում է օգնել բանակին, սակայն ինքը պետք է իմանա, որ գումարները նպատակային են ծախսվում, ուստի նրան պետք են տեղեկություններ, թե բանակում զինվորներն ինչ են ուտում ու հագնում:
«Օդնոկլասնիկի» սոցցանցում բացված էջի միջոցով վկան շփվել է Առո ներկայացած անձի հետ, ով գրել է, որ իրեն մտահոգում է Հայաստանի վիճակը, ցանկանում է, որ «մենք լավ ապրենք»: Շփման ընթացքում Առոն փորձում էր իր միջոցով տեղեկություններ ստանալ բանակի մասին, զինծառայողը հասկացել է, որ «բարերարը» հայ չէ, թուրք կամ ադրբեջանցի է: Նա մորը զգուշացրել է այդ մասին ու ասել, որ կարող են լուրջ խնդիրներ ունենալ: Իսկ Առոյին հայհոյանքներ է ուղղել, ապա ջնջել իր էջը: Վկան հայտնել է, որ իր հարաբերությունները մոր հետ վատացել են այն բանից հետո, որ իմացել է, որ ծնողներն ամուսնալուծվել են մոր ցանկությամբ:
Ցուցմունքների հրապարակումից հետո էլ վկան պնդեց, որ առաջին անգամ հարցաքննելուց առաջ իրեն չեն պարզաբանել մոր վերաբերյալ ցուցմունք չտալու իր իրավունքը, եթե պարզաբանեին, ցուցմունք չէր տա: Իսկ այդ իրավունքի պարզաբանման գրառման տեղում ստորագրել է՝ առանց կարդալու: Վկան միաժամանակ նշեց, որ տվել է ճիշտ ցուցմունքներ:
Վկայի կրտսեր եղբայր Դավիթը նույնպես հրաժարվեց մոր վերաբերյալ ցուցմունք տալ և հայտարարեց, որ նախաքննության ընթացքում իրեն չի պարզաբանվել մոր վերաբերյալ ցուցմունք չտալու իրավունքը :
Թեև հարցաքննության արձանագրության ամեն էջում առկա էր այն ժամանակ անչափահաս վկայի հոր՝ նրա օրինական ներկայացուցչի, ստորագրությունը, սակայն վկան պնդեց, որ հայրը ներկա չի եղել հարցաքննությանը:
Վկայի նախաքննական ցուցմունքի համաձայն, Թուրքիայի մի հայ՝ Արման անունով, ով ծանոթ է եղել Ռաֆոյի հետ, իր մորն ասել է, որ ուզում է ֆինանսական օգնություն ցույց տալ իրենց՝ եթե զինծառայող եղբայրը համաձայնի համագործակցել իր հետ, ասի որտեղ է ծառայում, պատմի զինվորական կյանքի մասին: Որդին հայտնել է, որ մոր հետ առաջին հանդիպմանը Արմանը 200 դոլար է տվել, ամեն հանդիպմանը՝ 100 կամ 200 դոլար: Մայրը ևս 1200 դոլար է ստացել, այդ գումարով վերադարձել է Հայաստան, իսկ իրեն Արմանը հորդորել է մնալ Թուրքիայում՝ հավաստիացնելով, որ իր համար էլ գործ կգտնի, ինչին ինքը չի համաձայնել: Վկան հայտնել էր, որ իր եղբայր Տիգրանը մորն ասել էր, որ Արմանը շպիոն է:
Հաջորդ դատական նիստում կսկսվի հինգ հատոր կազմող գործի գրավոր ապացույցների հետազոտումը, ապա ամբաստանյալները կարող են օգտվել ցուցմունք տալու իրենց իրավունքից:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/22/2025 08:19 Թալանել են պատգամավորի տունը․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:16 Նախարարը հավակնում է վարչապե՞տ դառնալ. միայն նա էր Թրամփի երդմնակալությանը նվիրված երեկոյին. «Ժողովուրդ»
- 01/22/2025 08:14 ԵՄ դիտորդների հարցով բանակցում են․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:10 ՔՊ-ական Սարիկ Մինասյանը քարոզարշավը չմեկնարկած փաստացի քարոզարշավ է սկսել Գյումրիում. «Ժողովուրդ»
- 01/22/2025 08:07 Արմեն Մելիքբեկյանի գլխին մութ ամպեր են կուտակվում․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:04 Վարորդները կմիանա՞ն բոյկոտին․ «Հրապարակ»
- 01/22/2025 07:49 Ալեն Սիմոնյանը կարծում է, որ «Արցախ» ասելու համար Ադրբեջանը պատերազմ կսկսի. 200 կմ² տարածքի հարցը խաղաղ կլուծեն. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/22/2025 12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/22/2025 10:50 Հաղթանակ թաղամասում սուպերմարկետ է այրվել
- 01/22/2025 10:33 Նալբանդյան փողոցում այրվել է ավտոմեքենա
- 01/22/2025 10:18 Հրդեհ՝ կրպակներում. շենքի նկուղից տարհանել են 2 քաղաքացու
- 01/21/2025 23:38 Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ուշիի ոլորաններում բախվել են «Howo» բեռնատարն ու «Mercedes»-ը. կան զոհեր ու վիրավորներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել