ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կրթական ծրագրերին մասնակցող դատավորի աշխատավարձի պահպանումը պարտադիր է. գիտնականները հանդես են եկել եզրակացությամբ 03/02/2016 00:33 | Վերլուծություններ
Կրթական ծրագրերին մասնակցող դատավորի աշխատավարձի պահպանումը պարտադիր է ինչպես դատավորի անկախության ապահովման սահմանադրական հանրային արժեքների, այնպես էլ աշխատանքային հարաբերությունների ինքնության ապահովման տեսանկյունից:
Ռուս-հայկական համալսարանի պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր Արթուր Ղամբարյանը, ՌՀՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ, իրավաբանական գիտությունների թեկնածու Մհեր Մամաջանյանը և ՀՀ ոստիկանության ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի պետ, իրավաբանական գիտությունների թեկնածու Մանուկ Մուրադյանը հանդես են եկել կրթական ծրագրերին մասնակցող դատավորի՝ աշխատավարձը պահպանելու վերաբերյալ եզրակացությամբ՝ քննության առնելով ՀՀ դատական օրենսգրքի 77-րդ հոդվածում՝ Դատավորի` կրթական ծրագրերին մասնակցելու իրավունքը, ամրագրված իրավանորմը:
Ինչպես նշվում է Արթուր Ղամբարյանի ֆեյսբուքյան գրառման մեջ, իրենք նաև եկել են եզրահանգման, որ կրթական ծրագրերին մասնակցող դատավորի աշխատավարձի պահպանումը (անկախ` դատավորի դիրքորոշումից) ուսումնական հարցերով հանձնաժողովի պարտականությունն է:
Մասնավորապես, հիշյալ հոդվածի երրորդ մասն ասում է՝ այն դեպքում, երբ դատավորը ստացել է դատարանի նախագահի կամ Դատավորների ընդհանուր ժողովի ուսումնական հարցերով հանձնաժողովի համաձայնությունը կրթական ծրագրերին մասնակցելու կապակցությամբ, դատավորի բացակայությունը համարվում է հարգելի` աշխատավարձի պահպանմամբ:
Գիտնականները իրավական հարցադրումներ են անում՝
1. արդյո՞ք կրթական ծրագրերին մասնակցող դատավորը կարող է հրաժարվել աշխատավարձից,
2. արդյո՞ք իրավաչափ է ուսումնական հանձնաժողովի որոշումը` կրթական ծրագրերին դատավորի մասնակցության դեպքում աշխատավարձը չպահպանելը, նույնիսկ եթե դատավորը հրաժարվել է աշխատավարձից:
Գիտնականների առաջին պնդումն ասում է, որ դատավորի աշխատավարձի պահպանումը հանրային շահով պայմանավորված` դատավորի անկախության ապահովման երաշխիք է։
Մասնավորապես, նշվում է, որ իրավունքի տեսությունում հայտնի է՝ մարդը իրավունք ունի ազատորեն տնօրինելու իր սուբյեկտիվ իրավունքը, ինչպես նաև հրաժարվելու իր իրավունքը իրականացնելուց։
Սուբյեկտիվ իրավունքից հրաժարվելը իրավատիրոջ ինքնավարության դրսևորման ձև է, իրավատիրոջ հայեցողությունն է տնօրինելու իր վարքագիծը, սակայն պոզիտիվ իրավական նորմերով կարող են սահմանափակվել իրավունքից հրաժարվելու դեպքերը՝ հրաժարման համար նախատեսելով իրավաչափության պայմաններ, որոնք պայմանականորեն կարելի է բաժանել երկու խմբի՝ ընդհանուր և հատուկ:
Սուբյեկտիվ իրավունքից հրաժարվելու սահմանափակումները կարող են արդարացված լինել, եթե դրանք նպատակաուղղված են հանրային շահերի պաշտպանությանը: Պետությունը՝ ելնելով հասարակության հանրային շահերից, առանձին իրավիճակներում շեղվում է սուբյեկտիվ իրավունքն անձի կողմից ազատ հայեցողությամբ իրականացնելու պահանջից և պոզիտիվ իրավունքով նախատեսում է սուբյեկտիվ իրավունքի հարկադիր իրականացման կառուցակարգեր (Տես՝ Ղամբարյան Ա., Ավոյան Ք. Սուբյեկտիվ իրավունքից հրաժարվելը և դրա իրավաչափության պայմանները։ Օրիանականություն, 2016թ.):
Դատավորի անկախության կարևորագույն երաշխիքներից են սոցիալական երաշխիքները, մասնավորապես, խոսքը վերաբերվում է աշխատավարձի ինստիտուտին: Սոցիալական երաշխիքներն անհրաժեշտ է դիտարկել որպես օրենքով սահմանված հատուկ չափանիշներ, որոնք կոչված են ապահովելու ոչ միայն դատավորի, այլև նրա ընտանիքի անդամների սոցիալական կենսամակարդակը, ինչպես դատավորի պաշտոնավարության ընթացքում, այնպես էլ՝ լիազորությունները դադարեցնելուց հետո:
Դատավորի սոցիալական խնդրի, մասնավորապես, վարձատրության ապահովումը դրսևորվում է պետության կողմից օրենքով նախատեսված կարգով և չափով դրա տրամադրմամբ:
Գիտնականները վկայակոչում են ՀՀ Սահմանադրության 164-րդ հոդվածի 10-րդ մասը, որով սահմանվում է, որ «Դատավորի համար սահմանվում է նրա բարձր կարգավիճակին և պատասխանատվությանը համապատասխանող վարձատրություն»:
Հարց է առաջանում՝ կարո՞ղ է, արդյոք, դատավորն իր աշխատավարձի իրավունքն իրացնել նեգատիվ կողմով, այլ կերպ ասած՝ ինքնակամ, դիմումի համաձայն չստանալ աշխատավարձը, իրավիճակ որը հանդիպում է հայ իրականությունում: Հնարավոր են իրավիճակներ, երբ օրենսդիրը կարող է փակել այս կամ այն իրավունքի նեգատիվ ձևով իրացման հնարավորությունը՝ իրավաստեղծ նման քաղաքականության հիմքում դնելով առանձին շահերի կարևորման խնդիրը:
«Վերը նշված ընդհանուր տեսական դատողությունից ելնելով, պետք է նշել, որ դատավորի աշխատավարձ ստանալը չի կարող դիտարկվել լոկ որպես դատավորի սուբյեկտիվ իրավունք, որն նա կարող է ազատ տնօրինել կամ հրաժարվել աշխատավարձից։
Դատավորի աշխատավարձի իրավական կարգավորման համակարգում մեծ է դատավորի անկախության ապահովման հանրային շահը, որի պայմաններում` պետությունը պարտավոր է ապահովել դատավորի աշխատավարձը` անկախ դատավորի դիրքորոշումից։
Դատավորը ստանալով իր աշխատավարձը` կարող է այն ազատորեն տնօրինել, այդ թվում՝ բարեգործական նպատակով։ Հանրային իշխանության մարմնի որոշմամբ, դատավորի աշխատավարձը չպահպանելը ուղղակի ոտնձգություն է դատավորի անկախության սահմանադրական արժեքին»,- նշվում է եզրակացության մեջ։
Ըստ գիտնականների երկրորդ պնդման, ՀՀ դատական օրենսգրքի 77–րդ հոդվածի 3–րդ մասի իմաստով ուսումնական հարցերով հանձնաժողովի կողմից կրթական ծրագրերին մասնակցող դատավորի աշխատավարձի պահպանումը պարտադիր է և անվերապահ։
Գիտնականներն արձանագրում են, որ ՀՀ դատական օրենսգրքի 77-րդ հոդվածով սահմանված է կրթական ծրագրերին մասնակցելու դատավորի իրավունքը, որը հնարավորություն է տալիս դատավորներին իրենց մասնագիտական որակները բարձրացնելու նպատակով մասնակցելու կրթական վերապատրաստման ծրագրերի, համաժողովների և իրավաբանների մասնագիտական այլ հավաքների:
Հաշվի առնելով գործընթացի կարևորությունը՝ իրավունքի գերակայության նպատակների իրացման ապահովման տեսանկյունից, օրենսդիրը, չփորձելով առանձնացնել նման գործընթացները դատավորի բուն գործունեությունից, սահմանել է, որ նման դեպքերում, եթե պահպանվել են թույլտվության մեխանիզմները, դատավորի բացակայությունը համարվում է հարգելի՝ հատուկ ընդգծելով աշխատավարձն ամբոջությամբ պահպանվելու վերաբերյալ իմպերատիվ դրույթը:
ՀՀ դատական օրենսգրքի 77-րդ հոդված 3-րդ մասի համաձայն՝ աշխատավարձի պահպանման վերաբերյալ իմպերատիվ ձևակերպումը պարտավորեցնում է հանձնաժողովին պահպանել դատավորի աշխատավարձը` անկախ դատավորի դիրքորոշումից։
«Պոզիտիվ իրավունքում առկա «աշխատավարձը պահպանելու ձևակերպումը» Հանձնաժողովին զրկում է հայեցողական որևէ լիազորությունից»։
Գիտնականների երրորդ պնդման համաձայն, աշխատավարձը պետական ծառայության (աշխատանքային) հարաբերությունների ինքնության ապահովման (նույնականացման) միջոց է` առանց աշխատավարձի չկա ծառայողական (աշխատանքային) հարաբերություններ։ Աշխատավարձից հրաժարվելու դեպքում աշխատանքային հարաբերությունները վերափոխվում են կամավորական աշխատանքի կամ, այլ պայմանների առկայության դեպքում նույնիսկ՝ հարկադիր աշխատանքի։
Նշվում է, որ հանրային գործառույթներ իրականացնող մարմինների աշխատավարձի, սոցիալական այլ երաշխիքների շուրջ ծավալվող հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով:
«Հատկանշական է, որ աշխատավարձը (և ոչ միայն) տրամադրվում է անձին զբաղեցրած պաշտոնից բխող գործառույթների իրականացման համար: Համակարգային վերլուծության ենթարկելով պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության հիմնական սկզբունքները՝ անհրաժեշտ է պնդել, որ աշխատավարձը պետական ծառայության պարտադիր պայման է: Ավելին, օրենքով սահմանված հանրային ծառայությունների դիմաց աշխատավարձի կամ դրա մասի չտրամադրումը, այն ստանալուց հրաժարվելը, առնվազն չի կարող արդարացվել հանրային ծառայությունների ամբողջական մատուցման, ինչպես նաև որակի ապահովման տեսանկյունից»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից