Թեմաներ
Շաբաթ 11 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/23/2024   14:41 Փաշինյանը խոստովանեց, որ իրականացրել է սահմանադրական հեղաշրջում. Ղազարյան 11/23/2024   14:23 Արցախը սպանել է, բանակը սպանել է, խորհրդանիշները սպանել է, պատմությունը սպանում է, հիմա խոսում է իր ''պարտքի" մասին, որովհետեւ պետականությունը կարող է կործանվել. քաղաքագետ 11/23/2024   14:19 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ 11/23/2024   14:05 Անգելա Մերկելն անդրադարձել է ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցման հնարավորությանը 11/23/2024   13:48 Դուք ամենավերջին ձևով օգտագործվելու եք, ծառայեցվելու ու դեն եք շպրտվելու Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին 11/23/2024   13:24 Ստամբուլում ադրբեջանցի դիվանագետի մոտ 70 կգ ոսկի է հայտնաբերվել 11/23/2024   13:21 Իսրայելի պաշտպանության բանակը Բեյրութի հարավային արվարձանների երկու շրջանների բնակիչներին կոչ է արել տարհանվել 11/23/2024   13:16 Ոչ Նիկոլ Փաշինյանի դիմումը, ոչ որևէ այլ հանգամանք ինձ չի կարող կաշկանդել. Աղազարյան 11/23/2024   12:54 Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում 11/23/2024   12:10 Իսրայելի հզոր ավիահարվածը ցնցել է Բեյրութի կենտրոնը 11/23/2024   12:06 Հայաստանի ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա 11/23/2024   12:00 Բիոմետրիկ ծառայություններ՝ աշխարհահռչակ բիոտեխնոլոգիական, դեղագործական ընկերություններին. Մխիթար Հայրապետյանն այցելել է «Գուրուս» ընկերություն 11/23/2024   11:49 Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է, որ ստացել է «անվտանգության երաշխիք», եւ հորդորում է, որ նրանցից յուրաքանչյուրն էլ տեսնի իր «գլխի ճարը», կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն».Բադալյան 11/23/2024   11:35 Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղհասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին 11/23/2024   11:32 2024-ի հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151 11/23/2024   11:20 11 օր առաջ ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչը Փաշինյանը ասաց հարցազրույցում՝ «արևմտյան Ադրբեջանը» համեմատելով Արևմտյան Հայաստանի հետ. Մամիջանյան 11/23/2024   11:11 Վերադարձի՛ր շարք. ՊՆ 11/23/2024   11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» 11/23/2024   11:03 «Գոյ» թատրոնի փակման փորձերը սպառնում են ազգային և առաջադեմ մշակութային կենտրոնների գոյությանը. Հայտարարություն 11/23/2024   11:01 «Արևմտյան Հայաստան» բերել նույնացնել նրա հետ, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան», տգիտությունից բացի նաև ստորություն է. Լեւոն Քոչարյան 11/23/2024   10:48 Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի. Աբրահամյան 11/23/2024   10:37 Տիգրան Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ 11/23/2024   10:31 Մեկնարկել է Հայաստանում գործող բոլոր դատախազների համար նախատեսված դասընթացի երկրորդ փուլը 11/23/2024   10:29 ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 11/23/2024   08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ» 11/23/2024   08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» 11/23/2024   08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ» 11/23/2024   08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ» 11/23/2024   08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ» 11/23/2024   08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ» 11/23/2024   08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ» 11/23/2024   08:08 Փաշինյանի իշխանությունում հետողորմյա են անում․ «Հրապարակ» 11/23/2024   08:03 Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաեւ Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ» 11/22/2024   23:56 Կարող ենք գնալ նման գործարքի․ Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու մասին 11/22/2024   23:53 Պետերբուրգում վնասազերծել են սրճարանում նռնակ պայթեցնել սպառնացող տղամարդուն 11/22/2024   23:46 Խաղաղության պայմանագրով համաձայնեցված է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, իրար նկատմամբ չունեն տարածքային պահանջներ․ Փաշինյան 11/22/2024   23:43 Բայդենը հեռազանգել է Մակրոնի ռուսական «Орешник» հրթիռի փորձարկումից հետո 11/22/2024   23:39 Փաշինյանը զուգահեռներ է անցկացրել Արեւմտյան Հայաստանի ու Բաքվի կողից շրջանառվող «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթի միջեւ 11/22/2024   23:29 ՀՀ իշխանությունները Բաքվին առաջարկել են` ԵՄ դիտորդների ներկայությունը սահմանափակել` սահմանազատված հատվածներում 11/22/2024   23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին 11/22/2024   23:23 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   23:01 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան 11/22/2024   22:57 Փաշինյանն առաջարկեց, որ հանրաքվե կազմակերպվի արագաչափերի հարցով 11/22/2024   22:54 Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնուց բաժանվելու մասին 11/22/2024   22:46 Արթուր Պողոսյանի թեկնածությունը կառաջարկվի ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյանը հաստատեց 11/22/2024   22:45 Նիկոլ Փաշինյանը հաստատեց` ԲԴԽ նախագահը հրաժարական է տվել իր խնդրանքով 11/22/2024   22:39 Նիկոլ Փաշինյանը հաստատել է` հրաժարականներ ներկայացնելու առաջարկը եղել կիրակի օրով` sms-ով 11/22/2024   22:31 Մեր բոլոր պաշտոնանկ արված գործընկերները համակարգային լուրջ փոփոխություններ են իրականացրել ու այդ առումով լավ էին աշխատում․ Փաշինյան 11/22/2024   22:19 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ուղիղ միացում
11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ 11/21/2024   16:15 Ով էր ճեպազրույցի ժամանակ զանգել Զախարովային 11/21/2024   19:20 Ուսանողների մոտ պայքարելու մոտիվացիա կա, հեշտ չի լինելու նրանց Բրյուսովի շենքերից հանելը. Ցոլակ Ակոպյան 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ

ԹԻՀԿ-ն իր մտահոգությունն է հայտնում ՀՀ ընտրական օրենսգրքի մշակման գործընթացի անօրինականության վերաբերյալ 03/02/2016   23:25  |  ԼՐԱՀՈՍ

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության զարգացման համար ընտրական համակարգի բարեփոխման  և ընտրական օրենսգրքի բարելավման իրական անհրաժեշտությունը՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» (ԹԻՀԿ) հասարակական կազմակերպությունն իր մտահոգությունն է հայտնում նոր ընտրական օրենսգրքի նախագծի մշակման և ՀՀ կառավարության առաջիկա նիստի օրակարգ ներկայացնելու գործընթացի անօրինականության վերաբերյալ:  Այս մասին, մասնավորապես ասված է «ՀՀ ընտրական օրենսգրքի մշակման գործընթացի անօրինականության վերաբերյալ» ԹԻՀԿ-ի հայտարարության մեջ: 

Հայտարարության մեջ նաև ասված է.

«2015 թվականի դեկտեմբերի 6-ին ընդունված սահմանադրության փոփոխություններով կամ նոր սահմանադրությամբ ուղղակիորեն նախատեսվում է, որ ընտրական օրենսգիրքը պետք է համապատասխանեցվի սահմանադրությանը մինչև 2016 թվականի հունիսի 1-ը (հոդված 201, մաս1):

ՀՀ նախագահի 2016 թվականի փետրվարի 10-ի «Սահմանադրական բարեփոխումների իրավական ապահովման գործընթացի կազմակերպման մասին» ՆՀ-170-Ա հրամանագրով հաստատվել է սահմանադրության փոփոխություններով անվանականորեն սահմանված և ընդունման, փոփոխման կամ լրացման ենթակա օրենքների ցանկը՝ նախագծի մշակման և ներկայացման համար պատասխանատու մարմինների և ժամկետների սահմանմամբ։ Հիշյալ հրամանագրի համաձայն Ընտրական օրենսգրքի մշակմանը և ներկայացմանը մասնակցող պատասխանատու մարմիններ են սահմանվել ՀՀ արդարադատության նախարարությունը և Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, իսկ ԱԺ-ի քննարկմանը ներկայացնելու վերջնաժամկետը՝ 2016թ. մարտի 1-ը: 

Սահմանված ժամկետում օրինագիծը չի ներկայացվել և չի հրապարակվել, իսկ պատասխանատու պետական մարմինները գաղտնի են պահել օրինագծի պատրաստ լինելու փաստը: Մասնավորապես, ի պատասխան «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի հարցման՝ ՀՀ արդարադատության նախարարությունը 2016 թվականի փետրվարի 23-ի պատասխան-գրությամբ տեղեկացրել է, որ ընտրական օրենսգրքի նախագիծը գտնվում է մշակման փուլում և աշխատանքներն ավարտելուն պես կդրվի հանրային քննարկման և հասանելի կլինի կայքում: Մինչդեռ, դրա նախորդ օրը՝ փետրվարի 22-ին Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) պաշտոնական կայքում արդեն տեղադրվել էր Ընտրական օրենսգրքի նախագծի անգլերեն տարբերակը: Միաժամանակ, նախագծի մշակման համար պատասխանատւո կառույցները և պաշտոնյաները խուսափել են մասնակցել 2016թ. փետրվարի 29-ին «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության կազմակերպած քննարկմանը և  տեղեկացնել օրենսգրքի նախագծի մշակման ընթացքի մասին:

Ընտրական օրենսգրքի նախագիծը հանրությանը հասանելի է դարձել միայն 2016թ. մարտի 2-ին՝ ՀՀ կառավարության 2016թ. մարտի 3-ի նիստի օրակարգի շրջանակում՝ որտեղ ակնկալվում է հավանություն տալ նախագծին և ներկայացնել այն ՀՀ ազգային ժողով[1]: Համաձայն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի՝  նախագծերը մշակող մարմինը պետք է կազմակերպի նախագծի կարգավորման ազդեցության գնահատումը[2], սակայն օրինագծին կից ներկայացված հիմնավորումներում և տեղեկանքներում առկա չէ կարգավորման ազդեցության գնահատումն, ինչը նշանակում է, որ Ընտրական օրենսգրքի նախագիծը չի ներկայացվել ազդեցության գնահատող գործադիր իշխանության համապատասխան մարմիններին՝ օրենքով սահմանված բնագավառներում պարտադիր կարգավորման ազդեցության գնահատումն իրականացնելու նպատակով: Հիմնավորող փաստաթղթերում առկա է միայն տեղեկանք նախագծի ընդունելու կապակցությամբ ՀՀ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազման մասին:

Բացի այդ, խախտվել է նաև «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքով նախատեսված հրապարակման և հանրային քննարկումներ կազմակերպելու օրենսդրական պահանջը, ըստ որի նախագիծ մշակող մարմինը կազմակերպում է նախագծի վերաբերյալ հանրային քննարկումներ՝ իր ինտերնետային կայքում հրապարակելու միջոցով[3]: Սակայն ՀՀ կառավարության նիստի օրակարգում նախագիծն ընդգրկվելու պահի դրությամբ անգամ՝ այն հասանելի չի եղել ոչ ՀՀ արդարադատության նախարարության և ոչ էլ ԿԸՀ կայքերում:

Նախագծի հեղինակները խախտել են օրենքով սահմանված ընթացակարգերը և հանրության տեղեկացված լինելու իրավունքը՝ չհրապարակելով նախագիծը և խուսափելով հանրային քննարկումներից, ինչի պատճառով հանրությունը որևէ տեղեկություն չի ունեցել ընտրական օրենսգրքի նախագծի մշակման կամ այն մշակող աշխատանքային խմբի վերաբերյալ, թեև բազմիցս  քաղաքացիական. հասարակության ներկայացուցիչները բարձրաձայնել են օրինագծի մշակման աշխատանքներին իրենց մասնակցության պատրաստակամության մասին և հրապարակավ ներկայացնել առաջարկներ:

Այս հայտարարությամբ մեր դժգոհությունն ու բողոք ենք հայտնում գաղտնիության պայմաններում մշակված և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի խախտմամբ ՀՀ կառավարություն ներկայացված նոր Ընտրական օրենսգրքի նախագիծը մշակող աշխատանքային խմբի գործելաոճի նկատմամբ և պահանջում ապահովել սահմանված ընթացակարգերի պահպանումը և հանրային քննարկումները»: 

 

[1] https://www.e-gov.am/sessions/

[2] «Իրավական ակտերի մասին ՀՀ օրենք, հոդված 27.1, մաս 2-ի համաձայն կարգավորման ազդեցության գնահատում իրականացվում է ֆիզիկական և իրավաբանական անձանց համար առաջացող վարչարարության հետ կապված ծախսերի, բնապահպանական, սոցիալական, առողջապահական, տնտեսական, մրցակցության, հակակոռուպցիոն, բյուջետային բնագավառներում

[3] «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք , հոդված 27.1, մաս 4

 


Արխիվ

[]