Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   21:47 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. Հակոբյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok կայքն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնելնհնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել Tik Tok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»

Սկսվեց «ԱրմենՏել»-ին առնչվող արդեն երկրորդ գործի քննությունը 03/01/2016   19:32  |  Քրեական խրոնիկոն

«ԱրմենՏել»-ի հաշվարկային համակարգը շրջանցելով միջազգային մուտքային հեռախոսազանգերի  այլընտրանքային կապուղիների գործով այսօր սկսվեց արդեն երկրորդ գործի դատաքննությունը: 

Գործով ամբաստանյալը  «ԱրմենՏել»  ՓԲ ընկերության տեխնիկական բլոկի նախկին տնօրեն Վլադիմիր Սաչկովն  է: Նա, ըստ մեղադրանքի, զբաղեցնելով  հիշյալ պաշտոնը, համաձայնել է  «Վիմպելկոմ» ՓԲ ընկերության ԱՊՀ երկրներում անվտանգության տնօրինության ղեկավար Ալեքսանդր Զուբովի առաջարկությանը ստեղծել միջազգային մուտքային հեռախոսազանգերի համար այլընտրանքային կապուղի և ինքնուրույն մատուցել արտասահմանյան կապի օպերատորների կողմից դեպի «ԱրմենՏել» ՓԲ ընկերության բաժանորդներին ուղղված հեռախոսազանգերի սպասարկման ծառայություններ՝ ՀՀ տարածքում օգտագործելով նաև «Արմենտել» ՓԲ ընկերության ենթակառուցվածքը, սակայն շրջանցելով դրա հաշվարկային համակարգը:

Ըստ մեղադրական եզրակացության, «այդ հանցավոր մտահղացումն  իրագործելու համար Ալեքսանդր Զուբովի կողմից ձևավորվել է կայուն կազմակերպված խումբ, որի մեջ ընդգրկվել են «ԱրմենՏել» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն, տեխնիկական բլոկի տնօրեն Վլադիմիր Սաչկովը, անվտանգության տնօրինության ղեկավար Աշոտ Պողոսյանը («Փաստինֆո».   նրա վերաբերյալ առանձին քրեական գործը ևս քննվում է դատարանում), ինչպես նաև Ղրղզստանի քաղաքացի Ալեքսեյ Պիսարևը: Դերաբաշխման համաձայն, Ալեքսեյ Զուբովին վերապահվել է արտասահմանյան կապի օպերատորների հետ դեպի «ԱրմենՏել» ՓԲ ընկերության բջջային և ֆիքսված ցանցեր տեղափոխվող ծավալների և դրանց դիմաց վճարումների վերաբերյալ պայմանավորվածություններ կնքելը, միջազգային մուտքային հեռախոսազանգերի ապօրինի ուղղորդումների գործընթացը վերահսկելը, հանցակիցների գործողությունները համակարգելը և իր ազդեցությամբ նրանց արարքների հովանավորելը:

Իգոր Կլիմկոյին և Վլադիմիր Աաչկովին վերապահվել է հեռախոսազանգերի ապօրինի ուղղորդումների համար կապուղիներ ստեղծելը, դրանց աշխատանքն ապահովելը, իսկ Ալեքսեյ Պիսարևին այդ կապուղիների աշխատանքի համար անհրաժեշտ սարքավորումներն ու «ԱրմենՏել»  ՓԲ ընկերության միջազգային կայանը համապատասխան կարգաբերելը:

Աշոտ Պողոսյանին վերապահվել է հեռախոսազանգերի ապօրինի ուղղորդումների նպատակով կապուղիների ստեղծման և անհրաժեշտ սարքավորումների համար տարածք տրամադրելը և այն հսկողության տակ պահելը, այնտեղ կողմնակի անձանց մուտքն արգելելը և Պիսարևի մուտքն ապահովելը, իր ազդեցությամբ այդ կապուղիների աշխատանքով հետաքրքրվող «ԱրմենՏել» ՓԲ ընկերության աշխատակիցներին հանցավոր գործունեությունը դադարեցնելու և դրա մասին իրավասու մարմիններին հայտնելուն ուղղված միջոցներ ձեռնարկելուց   զերծ  պահելը»:

Այսպիսով, ՌԴ քաղաքացի, 41-ամյա  Վլադիմիր Սաչկովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի  3-րդ մասի 1-ին և  2-րդ կետերով՝  ապօրինի ձեռնարկատիրություն, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից ու զուգորդվել առանձնապես խոշոր չափի վնաս պատճառելով, 214-րդ հոդվածի  2-րդ մասով՝ առևտրային կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ,  252-րդ հոդվածի  2-րդ մասի 3-րդ կետով՝  մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ համակարգչային տեղեկատվությունը փոփոխելը:

Ամբաստանյալը հայտարարեց, որ ինքն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում:

Դատարանի սահմանած ապացույցների հետազոտման կարգի համաձայն, նախ բացատրություններ տվեց   տուժող «ԱրմենՏել»-ի ներկայացուցիչ Հակոբ Գրիգորյանը: Նա, մասնավորապես,  հայտնեց, որ ընկերության կրած վնասի վերաբերյալ կարծիք կհայտնի հետագայում, քաղհայց ներկայացնելու վերաբերյալ ևս որոշում կկայացվի ավելի ուշ:

Այսօր սկսվեց վկաների հարցաքննությունը՝ մեկ վկայի հարցաքննությամբ՝ Սաչկովը վկայի անմիջական ղեկավարն է եղել:  Վկան հայտնեց, որ իրենց աշխատանքային տվյալներով խնդրո առարկա կապուղիները ստեղծվել են ՀՀ ԱԱԾ կարիքների համար, սակայն հետագայում անցկացված ներքին ծառայողական հետաքննության արդյունքներով պարզվել է, որ կապուղիներն ԱԱԾ-ինը չեն:

Վկան հաստատեց իր իսկ նախաքննական ցուցմունքներն առ այն, որ Սաչկովը զանգել է ու խնդրել վերականգնել ԱԱԾ կապուղիները, որոնք կազմալուծվել էին, ապա  զանգել է ու հայտնել, որ այդ հոսքերը ԱԱԾ-ին պետք չեն, պետք է կազմալուծել:

Մինչ դատաքննության սկսվելը պաշտպանական կողմը (Վ.Սաչկովի պաշտպանությունն իրականացնում են փաստաբաններ Նարինե Ռշտունին ու Արմեն Բաղդասարյանը) միջնորդեց փոխել ամբաստանյալի խափանման միջոց  կալանավորումը, ընտրել կալանքի հետ չկապված խափանման միջոց: Միաժամանակ պաշտպանական կողմը միջնորդեց նաև կիրառել գրավ՝ առաջարկելով վճարել 5 մլն ՀՀ դրամի չափով գրավի գումար:    

Պաշտպանական կողմը նշեց, որ գործն արդեն դատարանում է, և ազատության մեջ հայտնվելով ամբաստանյալը չի կարող խոչընդոտել քննությանը, անօրինական ազդեցություն ունենալ վկաների վրա: Ամբաստանյալը չի կարող նաև թաքնվել քննությունից՝  նրա անձնագիրը կցված է գործին, և նա մեծ ցանկության դեպքում անգամ չի կարող հեռանալ Հայաստանից: Պաշտպանական կողմն ընդգծեց նաև, որ ամբաստանյալը չի էլ ցանկանում հեռանալ, որովհետև մտադիր է ապացուցել իր անմեղությունը: 

Մեղադրող Արմեն Փանոսյանը նշեց, որ կալանավորումն ընտրելու  ու կալանավորման ժամկետը երկարացնելու որոշումներն օրինական են ու հիմնավորված, և որ կալանավորման հիմքերը դատաքննության փուլում ևս պահպանվում են: Մեղադրողը նշեց նաև, որ ամբաստանյալը մեղադրվում է ծանր հանցագործության կատարման մեջ, հանցագործությամբ պետությանն ու «ԱրմենՏել»-ին պատճառվել է  ընդհանուր առմամբ երկուսուկես մլրդ դրամի վնաս: Մեղադրողն անթույլատրելի համարեց նաև գրավի կիրառումը:

Դատարանը մերժեց միջնորդությունը:

 

 


Արխիվ

[]