ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Էդվարդ Նալբանդյան. Մենք համակարծիք ենք համանախագահների և ԵՄ-ի հետ, որ ստատուս քվոյի պահպանումը չի բխում կողմերի շահերից 03/01/2016 21:48 | ԼՐԱՀՈՍ
«Մեր այսօրվա հանդիպումների ընթացքում հանգամանալից քննարկեցինք Հայաստան - Եվրոպական միություն համագործակցության զարգացմանն առնչվող բազմաթիվ հարցեր, անդրադարձանք նոր իրավական հիմք ձևավորելու շուրջ բանակցությունների ընթացքին։ Մենք ունենք քննարկումների հստակ շրջանակ ու ժամանակացույց։ Հայաստանի և Եվրամիության բանակցող թիմերն արդյունավետ հանդիպումներ են անցկացնում, և այդ կապակցությամբ մենք երկուստեք գոհունակություն արտահայտեցինք արձանագրված առաջընթացի վերաբերյալ»,-ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հետ համատեղ մամլո ասուլիսում ասել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։
Ողջունելով Երևանում Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ տիկին Ֆեդերիկա Մոգերինիին՝ նա նշեց, որ սա հյուրի առաջին այցն է Հայաստան, որն, անկասկած, դրականորեն կանդրադառնա ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման վրա:
Է.Նալբանդյանը հայտնեց, որ հայկական կողմից վերահաստատվեց Հայաստանի պատրաստակամությունը՝ ընդլայնել և ամրապնդել Եվրամիության հետ համապարփակ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ուղղություններով՝ նկատի ունենալով մեր պարտավորություններն այլ ինտեգրացիոն ձևաչափերում:
Ըստ նախարարի՝ իրենք անդրադարձել են համագործակցության հետագա զարգացման նպատակով ձեռնարկվելիք համատեղ քայլերին՝ քաղաքական երկխոսության, շարժունակության, մարդու իրավունքների, ոլորտային փոխգործակցության, Հայաստանում իրականացվող բարեփոխումների աջակցության հարցերին։
«Հիմնվելով ընդհանուր արժեքների վրա` մենք շարունակելու ենք մարդու իրավունքների և օրենքի գերակայության խթանումը, արդյունավետ կառավարման կատարելագործումը, կոռուպցիայի դեմ պայքարը, ժողովրդավարական հաստատությունների, քաղաքացիական հասարակության ամրապնդումը:
Ողջունում ենք Եվրոպական հարևանության քաղաքականության վերանայման գործընթացը, որը նկատի է առնում գործընկերների նկատմամբ տարբերակման սկզբունքը։
Մենք շնորհակալ ենք Եվրոպական միությանը՝ տարիներ շարունակ ցուցաբերվող աջակցության համար, ինչը նշանակալի դեր է խաղացել Հայաստանում բարեփոխումների իրականացման և ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդման գործում»,-ընդգծել է Հայաստանի արտգործնախարարը։
Նա նշել է, որ հարաբերությունների իրավական հիմքի քննարկումներին զուգահեռ՝ հայկական կողմը Եվրոպական հանձնաժողովի համապատասխան մարմինների հետ ներգրավված է ԵՄ տարբեր նախաձեռնություններում մեր մասնակցության վերաբերյալ բանակցություններում:
«Հայաստան-Եվրոպական միություն կապերի խթանման գործում իրենց ուրույն տեղն ունեն մարդկային շփումները, և մեր քաղաքացիների ազատ շարժունակությունը դիտարկում ենք որպես կարևոր գործոն՝ մեր հասարակություններն իրար ավելի մոտ դարձնելու համար: Արդեն երկու տարուց ավել է, ինչ գործում են ԵՄ-Հայաստան մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման և հետընդունման համաձայնագրերը, և մենք համոզված ենք, որ հասունացել է պահը՝ առաջ գնալու և սկսելու մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսությունը:
Անդրադարձանք մի շարք հրատապ միջազգային, տարածաշրջանային խնդիրների։ Մտքեր փոխանակեցինք Մերձավոր Արևելքում, Սիրիայում տիրող իրավիճակի շուրջ։ Շեշտեցինք ահաբեկչության դեմ պայքարում միջազգային հանրության ջանքերը համախմբելու կարևորությունը, տարածաշրջանում փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը։ Այդ համատեքստում մենք ողջունեցինք ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից ի աջակցություն Սիրիայում հրադադարի հաստատման ընդունված բանաձևը»,-ասաց նախարարը:
Ըստ նրա՝ քննարկվել են միգրացիոն ճգնաժամը և փախստականների հոսքերին առնչվող հարցեր։ «Տեղեկացրինք, որ Հայաստանում ապաստանել է Սիրիայից ժամանած շուրջ քսան հազար փախստական. այդպիսով, մեր երկիրը հանդիսանում է բնակչության թվի հարաբերակցությամբ՝ սիրիացի փախստականներ ընդունած երրորդ պետությունը Եվրոպայում: Մենք արժևորում ենք այս հարցում ԵՄ կողմից Հայաստանին հնարավոր օժանդակության ցուցաբերումը»,-ասաց Է.Նալբանդյանը։
Բանակցությունների օրակարգում էր Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնության իրականացումը, որը համագործակցության լայն հնարավորություններ է բացում։
Է.Նալբանդյանը հայտնեց նաև, որ անդրադարձել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ընթացող՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումներին։
«Տիկին Մոգերինին վերահաստատեց ԵՄ անվերապահ աջակցությունը Մինսկի խմբի համանախագահների կողմից հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ գործադրվող ջանքերին` եռանախագահների կողմից առաջարկված կարգավորման հայտնի մադրիդյան սկզբունքների հիման վրա։
Մենք համակարծիք ենք համանախագահների և Եվրամիության հետ, որ ստատուս քվոյի պահպանումը չի բխում կողմերի շահերից։ Սակայն ակնհայտ է, որ իրավիճակի սրմանը նպաստող քայլերը, հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման հանձնառության մերժումը, բանակցային ձևաչափի փոփոխման փորձերը, հետաքննության մեխանիզմի ստեղծումից հրաժարումը, ռազմատենչ հռետորաբանությունը վնասակար են և նպաստում են հենց ստատուս քվոյի պահպանմանը։
Մենք համամիտ ենք, որ բանակցություններին, խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա»,-ասաց Է.Նալբանդյանը։
Ամփոփելով` նախարարը գոհունակությամբ ընդգծեց, որ Հայաստան - Եվրոպական միություն հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա և ունեն խոստումնալից հեռանկարներ։
Հայաստանի արտգործնախարարը համոզմունք հայտնեց, որ Ֆեդերիկա Մոգերինիի այցելությունը լրացուցիչ խթան կհանդիսանա փոխշահավետ համագործակցության զարգացման, առավել ամրապնդման և ընդլայնման համար։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից