ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սկսվեց «ԱրմենՏել»-ին առնչվող արդեն երկրորդ գործի քննությունը 03/01/2016 19:32 | Քրեական խրոնիկոն
«ԱրմենՏել»-ի հաշվարկային համակարգը շրջանցելով միջազգային մուտքային հեռախոսազանգերի այլընտրանքային կապուղիների գործով այսօր սկսվեց արդեն երկրորդ գործի դատաքննությունը:
Գործով ամբաստանյալը «ԱրմենՏել» ՓԲ ընկերության տեխնիկական բլոկի նախկին տնօրեն Վլադիմիր Սաչկովն է: Նա, ըստ մեղադրանքի, զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, համաձայնել է «Վիմպելկոմ» ՓԲ ընկերության ԱՊՀ երկրներում անվտանգության տնօրինության ղեկավար Ալեքսանդր Զուբովի առաջարկությանը ստեղծել միջազգային մուտքային հեռախոսազանգերի համար այլընտրանքային կապուղի և ինքնուրույն մատուցել արտասահմանյան կապի օպերատորների կողմից դեպի «ԱրմենՏել» ՓԲ ընկերության բաժանորդներին ուղղված հեռախոսազանգերի սպասարկման ծառայություններ՝ ՀՀ տարածքում օգտագործելով նաև «Արմենտել» ՓԲ ընկերության ենթակառուցվածքը, սակայն շրջանցելով դրա հաշվարկային համակարգը:
Ըստ մեղադրական եզրակացության, «այդ հանցավոր մտահղացումն իրագործելու համար Ալեքսանդր Զուբովի կողմից ձևավորվել է կայուն կազմակերպված խումբ, որի մեջ ընդգրկվել են «ԱրմենՏել» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն, տեխնիկական բլոկի տնօրեն Վլադիմիր Սաչկովը, անվտանգության տնօրինության ղեկավար Աշոտ Պողոսյանը («Փաստինֆո». նրա վերաբերյալ առանձին քրեական գործը ևս քննվում է դատարանում), ինչպես նաև Ղրղզստանի քաղաքացի Ալեքսեյ Պիսարևը: Դերաբաշխման համաձայն, Ալեքսեյ Զուբովին վերապահվել է արտասահմանյան կապի օպերատորների հետ դեպի «ԱրմենՏել» ՓԲ ընկերության բջջային և ֆիքսված ցանցեր տեղափոխվող ծավալների և դրանց դիմաց վճարումների վերաբերյալ պայմանավորվածություններ կնքելը, միջազգային մուտքային հեռախոսազանգերի ապօրինի ուղղորդումների գործընթացը վերահսկելը, հանցակիցների գործողությունները համակարգելը և իր ազդեցությամբ նրանց արարքների հովանավորելը:
Իգոր Կլիմկոյին և Վլադիմիր Աաչկովին վերապահվել է հեռախոսազանգերի ապօրինի ուղղորդումների համար կապուղիներ ստեղծելը, դրանց աշխատանքն ապահովելը, իսկ Ալեքսեյ Պիսարևին այդ կապուղիների աշխատանքի համար անհրաժեշտ սարքավորումներն ու «ԱրմենՏել» ՓԲ ընկերության միջազգային կայանը համապատասխան կարգաբերելը:
Աշոտ Պողոսյանին վերապահվել է հեռախոսազանգերի ապօրինի ուղղորդումների նպատակով կապուղիների ստեղծման և անհրաժեշտ սարքավորումների համար տարածք տրամադրելը և այն հսկողության տակ պահելը, այնտեղ կողմնակի անձանց մուտքն արգելելը և Պիսարևի մուտքն ապահովելը, իր ազդեցությամբ այդ կապուղիների աշխատանքով հետաքրքրվող «ԱրմենՏել» ՓԲ ընկերության աշխատակիցներին հանցավոր գործունեությունը դադարեցնելու և դրա մասին իրավասու մարմիններին հայտնելուն ուղղված միջոցներ ձեռնարկելուց զերծ պահելը»:
Այսպիսով, ՌԴ քաղաքացի, 41-ամյա Վլադիմիր Սաչկովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով՝ ապօրինի ձեռնարկատիրություն, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից ու զուգորդվել առանձնապես խոշոր չափի վնաս պատճառելով, 214-րդ հոդվածի 2-րդ մասով՝ առևտրային կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ, 252-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ համակարգչային տեղեկատվությունը փոփոխելը:
Ամբաստանյալը հայտարարեց, որ ինքն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում:
Դատարանի սահմանած ապացույցների հետազոտման կարգի համաձայն, նախ բացատրություններ տվեց տուժող «ԱրմենՏել»-ի ներկայացուցիչ Հակոբ Գրիգորյանը: Նա, մասնավորապես, հայտնեց, որ ընկերության կրած վնասի վերաբերյալ կարծիք կհայտնի հետագայում, քաղհայց ներկայացնելու վերաբերյալ ևս որոշում կկայացվի ավելի ուշ:
Այսօր սկսվեց վկաների հարցաքննությունը՝ մեկ վկայի հարցաքննությամբ՝ Սաչկովը վկայի անմիջական ղեկավարն է եղել: Վկան հայտնեց, որ իրենց աշխատանքային տվյալներով խնդրո առարկա կապուղիները ստեղծվել են ՀՀ ԱԱԾ կարիքների համար, սակայն հետագայում անցկացված ներքին ծառայողական հետաքննության արդյունքներով պարզվել է, որ կապուղիներն ԱԱԾ-ինը չեն:
Վկան հաստատեց իր իսկ նախաքննական ցուցմունքներն առ այն, որ Սաչկովը զանգել է ու խնդրել վերականգնել ԱԱԾ կապուղիները, որոնք կազմալուծվել էին, ապա զանգել է ու հայտնել, որ այդ հոսքերը ԱԱԾ-ին պետք չեն, պետք է կազմալուծել:
Մինչ դատաքննության սկսվելը պաշտպանական կողմը (Վ.Սաչկովի պաշտպանությունն իրականացնում են փաստաբաններ Նարինե Ռշտունին ու Արմեն Բաղդասարյանը) միջնորդեց փոխել ամբաստանյալի խափանման միջոց կալանավորումը, ընտրել կալանքի հետ չկապված խափանման միջոց: Միաժամանակ պաշտպանական կողմը միջնորդեց նաև կիրառել գրավ՝ առաջարկելով վճարել 5 մլն ՀՀ դրամի չափով գրավի գումար:
Պաշտպանական կողմը նշեց, որ գործն արդեն դատարանում է, և ազատության մեջ հայտնվելով ամբաստանյալը չի կարող խոչընդոտել քննությանը, անօրինական ազդեցություն ունենալ վկաների վրա: Ամբաստանյալը չի կարող նաև թաքնվել քննությունից՝ նրա անձնագիրը կցված է գործին, և նա մեծ ցանկության դեպքում անգամ չի կարող հեռանալ Հայաստանից: Պաշտպանական կողմն ընդգծեց նաև, որ ամբաստանյալը չի էլ ցանկանում հեռանալ, որովհետև մտադիր է ապացուցել իր անմեղությունը:
Մեղադրող Արմեն Փանոսյանը նշեց, որ կալանավորումն ընտրելու ու կալանավորման ժամկետը երկարացնելու որոշումներն օրինական են ու հիմնավորված, և որ կալանավորման հիմքերը դատաքննության փուլում ևս պահպանվում են: Մեղադրողը նշեց նաև, որ ամբաստանյալը մեղադրվում է ծանր հանցագործության կատարման մեջ, հանցագործությամբ պետությանն ու «ԱրմենՏել»-ին պատճառվել է ընդհանուր առմամբ երկուսուկես մլրդ դրամի վնաս: Մեղադրողն անթույլատրելի համարեց նաև գրավի կիրառումը:
Դատարանը մերժեց միջնորդությունը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից