ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ցմահ դատապարտյալների վաղաժամկետ ազատ արձակման ինստիտուտն Հայաստանում չի գործում. փաստաբան 02/29/2016 19:41 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Քսան տարի ազատազրկում կրող ցմահ դատապարտյալ Արթուր Մկրտչյանի բողոքը պայմանական ազատման ներկայացնելու իր դիմումը «Նուբարաշեն» ՔԿՀ վարչակազմի կողմից մերժելու որոշման դեմ այսօր չքննվեց: Պատճառն այն էր, որ «Նուբարաշեն» ՔԿՀ դահլիճը պիտանի չէր դատական նիստ անցկացնելու համար, դատելով ինչ-ինչ առարկաներից, կարելի էր ենթադրել, որ այնտեղ վերանորոգում է ընթանում կամ նախատեսվում:
Ուստի դատարանը որոշեց հետաձգել դատական նիստը՝ հաջորդ դատական նիստը կանցկացվի կամ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատարանի շենքում կամ նույն այդ քրեակատարողական հիմնարկի աշխատասենյակներից մեկում:
Ցմահ դատապարտյալը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այս պահի դրությամբ ակնկալիք չունի, որ վաղաժամկետ կամ նոր երևան եկած հանգամանքների հիմքով ազատ կարձակվի: «Ամենամեծ վախն, որ ունեն, ազնիվ լինել, վախենում են ազնիվ լինել, ցանկացած գործով»,- ասաց Արթուր Մկրտչյանը: Նա նշեց, որ ինքը տեղեկություն չունի, թե ՔԿՀ տարածքում Վ.Գասպարիի հետ ինչ է տեղի ունեցել (Վ.Գասպարին ասում է, որ իրեն հալածել, ծեծել, նվաստացրել են), ցմահ դատապարտյալները լրիվ առանձին հարկաբաժնում են: Դատապարտյալը հավելեց. «Երբ քննչականում եմ եղել, շատ ավելի վատ բաներ են եղել, 96-97թթ.: Հիմա ինչ-որ տեղ խուսափում են, լրագրողները բարձրաձայնում են, միջազգազգային կառույցները: Այն ժամանակ ոչ ոք չէր էլ իմանում, թե ինչ է կատարվում»:
Դատապարտյալի հայրն իր հերթին հայտարարեց, որ «հույս չունենք, բայց հույսներս չենք կտրում, քսան տարի պայքարում ենք, էլի կպայքարենք». «Մի օր մեր ժողովուրդը այս երկրի համար ոտքի կկանգնի, նորմալ երկիր կստեղծի, արդարադատություն կլինի: Վերջապես պետությունը օրենքների սահմաններո՞ւմ պետք է աշխատի, թե՞ չէ, օրենք են գրում, ոտնահարում, մինչև ե՞րբ»:
Ցմահ դատապարտյալի ներկայացուցիչ, փաստաբան Ռոբերտ Ռևազյանը նշեց, որ Ա.Մկրտչյանը երկու տույժի է ենթարկվել բջջային հեռախոս ունենալու համար, դա խանգարող հանգամանք է, որպեսզի քննարկվի նրան վաղաժամկետ ազատ արձակելու հարցը: Դատապարտյալը վիճարկում է այդ ակտերը: Ըստ օրենքի, եթե դատապարտյալը վերջին հինգ տարվա ընթացքում ունի չարամիտ խախտում, հարցը չի կարող քննարկվել: Սակայն հարց է ծագում արդյո՞ք հեռախոս ունենալն այն չարամիտ խախտումն է, որի պատճառով քսան տարի անց կարող է չքննարկվել վաղաժամկետ ազատ արձակման հարցը այն դեպքում, որ անձն ինքնակամ հանձնել է հեռախոսն, ու տույժերը հինգ տարվա վաղեմություն ունեն: Փաստաբանը նշեց, որ իրենք քննարկելու են այս հակասահմանադրական նորմի հարցով ՍԴ դիմելու հարցը:
Ռ.Ռևազյանը նշեց, որ մոտ 10 ցմահ դատապարտյալներ արդեն հատել են քսան տարվա շեմը, սակայն Հայաստանում լուրջ խնդիր կա՝ վաղաժամկետ ազատ արձակվելու պրակտիկա Հայաստանում գոյություն չունի: «Մենք կարող ենք դրանով իսկ փաստել, որ վաղաժամկետ ազատ արձակման ինստիտուտն Հայաստանում չի գործում, չկա մի դեպք, որ ցմահ դատապարտյալ անձը վաղաժամկետ ազատ է արձակվել: Մինչդեռ միջազգային չափորոշիչներով, եթե անձը ցմահ դատապարտված է, չի նշանակում, որ ինքը պետք է ցմահ կրի պատիժը, ինքը պետք է ունենա վաղաժամկետ ազատ արձակվելու հնարավորություն, այլապես դա անմարդկային վերաբերմունք է գնահատվում: Այսինքն՝ Հայաստանում դա անմարդկային վերաբերմունք է, այդ ինստիտուտը չգործող ինստիտուտ է, կարող ենք հիմնավորել և մտադիր ենք դիմել ընդհուպ մինչև միջազգային ատյաններ»,- ասաց փաստաբանը:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/26/2024 08:43 Մանդատը խլելու օպերացիան շարունակվում է․ «Հրապարակ»
- 11/26/2024 08:40 Այս օրենսդիր-գործադիր ընտանիքի ապագան անամպ է, նրանք հեղափոխությունից հետո նվիրատվություններ են ստանում. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:38 Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ»
- 11/26/2024 08:35 Արմեն Աշոտյանը ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով․«Հրապարակ»
- 11/26/2024 08:32 Ինչ ճանապարհ է անցել և ինչ է հայտարարագրել ԲԴԽ նախագահի հավանական թեկնածու Արթուր Աթաբեկյանը. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:30 ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:28 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/26/2024 16:49 Ճտիկով միացող ու անջատվող «քաղաքացիական հասարակությամբ», մեդիաներով, փորձագետներով միշտ մնալու ենք օկուպացիայի տակ. Վրթանեսյան
- 11/26/2024 11:30 Աննա Հակոբյանը վերջապես վերադարձավ Վատիկաններից
- 11/25/2024 17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան
- 11/25/2024 16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/26/2024 20:20 Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ զովացուցիչ ըմպելիքներ տեղափոխող «Howo» բեռնատարը բախվել է հողաթմբին և կողաշրջվել
- 11/26/2024 13:30 Աղետի գոտում տուժած ոչ բոլոր տնտեսվարողներին է տրվել փոխհատուցում, թեեւ տարին ավարտվում է. Գործընթացը դանդաղ է ընթանում
- 11/26/2024 11:50 Մարգարա-Վանաձոր ճանապարհին՝ Կարբի գյուղի սկզբնամասում, իրար են բախվել մեքենաներ. կա զոհ
- 11/26/2024 10:45 Կապանում վրաերթի ենթարկված տղամարդը հիվանդանոցում մահացել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/26/2024 19:59 Էլթոն Ջոնը պատմել է տեսողությունը կորցնելուց հետո կյանքի մասին
- 11/26/2024 16:38 Ամուսնացած տղամարդիկ ավելի դանդաղ են ծերանում. բժիշկը պարզաբանում է՝ ինչու
- 11/25/2024 23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ
- 11/25/2024 21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ
Հետաքրքիր է իմանալ
- 11/26/2024 16:48 Մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը. նա ծնվել է «Տիտանիկի» խորտակվելու տարում
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով