Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել Tik Tok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան
01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/17/2025   20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»

Վճռաբեկ դատարանի որոշումը «խոշոր չափեր» և «առանձնապես խոշոր չափեր» հասկացությունների վերաբերյալ 02/28/2016   11:42  |  Վերլուծություններ

ՀՀ Քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածով սահմանված է քրեական պատասխանատվություն զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելու կամ շորթելու համար: Նշված առարկաների հափշտակում է համարվում ցանկացած եղանակով (գողություն, ավազակություն և այլն) դրանց ապօրինի տիրանալը՝ դրանք յուրացնելու կամ ցանկացած այլ ձևով տնօրինելու, ինչպես նաև այլ անձանց փոխանցելու մտադրությամբ: Իսկ շորթումը նշված առարկաները հանձնելու պահանջն է անձի կամ նրա մերձավորի մասին արատավորող կամ նրանց իրավունքներին ու օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով, կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, կամ նրանց գույքը ոչնչացնելու սպառնալիքով:

Նշված հանցակազմի համար սահմանված են նաև ծանրացնող և առավել ծանրացնող հանգամանքներ: Ի թիվս այլ հանգամանքների՝ հոդվածի 3-րդ մասով որպես ծանրացնող հանգամանք սահմանված է հանցավոր արարքի կատարումը խոշոր չափերով, իսկ առավել ծանրացնող հանգամանք՝ առանձնապես խոշոր չափերով հափշտակելու կամ շորթելու համար:
Բանն այն է, որ Քրեական օրենսգրքով տրված չէ «խոշոր չափեր» և «առանձնապես խոշոր չափեր» հասկացությունների բովանդակությունը: «Հայկական իրավական տեղեկատու»-ի հաղորդմամբ՝ պրակտիկայում բավականին երկար ժամանակ առկա անորոշությանը, սակայն վերջ դրվեց այս հարցի առնչությամբ ՀՀ վճռաբեկ դատարանի՝ 2014 թվականի թիվ ԵԷԴ/0122/01/13 նախադեպային որոշմամբ:

Քրեական գործի փաստական հանգամանքները հանգում էին նրան, որ իրավակիրառողը քննարկվող չափերի հարցը լուծելիս հիմք էր ընդունել Քրեական օրենսգրքի 175-րդ՝ ավազակության հոդվածով տրված չափերը: Ըստ այդ հոդվածի՝ «...սույն գլխում և սույն օրենսգրքի 216-րդ հոդվածում խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից երեքհազարապատիկը չգերազանցող գումարը (արժեքը), իսկ ... առանձնապես խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհազարապատիկը գերազանցող գումարը (արժեքը)»: Հոդվածի շարադրանքից ակնհայտ է, որ տվյալ չափերը կիրառելի են բացառապես Քրեական օրենսգրքի 21-րդ՝ սեփականության դեմ ուղղված հանցագործություններ վերտառությամբ գլխի շրջանակներում, այսինքն՝ ավազակության, կողոպուտի, գողության, խարդախության և մի քանի այլ հանցագործությունների դեպքում: Բացի այդ գլխում զետեղված հանցակազմերից, դրանք կիրառելի են նաև 216-րդ հոդվածի՝ ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույք ձեռք բերելու կամ իրացնելու դեպքում:

Հայտնի է, որ քրեական օրենքն անալոգիայով կիրառելն արգելվում է: Ստացվում է, որ ավազակության հոդվածում առկա չափերը չեն կարող կիրառվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդված շրջանակներում: Այս առումով Վճռաբեկ դատարանը եկել է այն եզրահանգման, որ իրավական տվյալ դրույթները չեն համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին: Ըստ ՎԴ-ի՝ օրենքի՝ իրավական որոշակիության չափանիշին բավարարելն առաջին հերթին օրենսդրական կարգավորման խնդիր է, իսկ դատական մեկնաբանումը լրացնող դերակատարություն ունի: Օրենսդրի խնդիրն է հնարավորինս հստակ և որոշակի սահմանել հանցավոր համարվող արարքը և դրա համար պատիժը, իսկ դատարանների խնդիրն է՝ օրենսդրի կողմից սահմանված արարքի էությանը համապատասխան մեկնաբանել նորմերը՝ ապահովելով դրանց համապատասխանությունը զարգացող հասարակական հարաբերություններին:

Այսպես, անդրադառնալով օրենսդրական բացի առկայության հարցին՝ ՀՀ սահմանադրական դատարանը նշել է. «... Օրենսդրական բացը չի կարող մեխանիկորեն նույնացվել սոսկ այս կամ այն եզրույթի օրենսդրորեն ամրագրված սահմանման բացակայության հետ: Օրենսդրական բացն առկա է այն պարագայում, երբ իրավակարգավորման լիարժեքություն ապահովող տարրի բացակայության կամ այդ տարրի թերի կանոնակարգման հետևանքով խաթարվում է օրենսդրորեն կարգավորված իրավահարաբերությունների ամբողջական և բնականոն իրագործումը:» Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՍԴ վերոնշյալ մեկնաբանությունը, արձանագրել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի որևէ նորմում առկա օրենսդրական բացը չի կարող վերացվել, հաղթահարվել կամ լրացվել դատական մեկնաբանման միջոցով, քանի որ օրինականության սկզբունքի անքակտելի տարրն է քրեական օրենքը տարածական մեկնաբանելու և անալոգիայով կիրառելու արգելքը: Հետևաբար նման իրավիճակն օրենսդրական կարգավորման խնդիր է:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ Քրեական օրենսգրքում նույն օրենսգրքի 238-րդ հոդվածի իմաստով «խոշոր չափ» և «առանձնապես խոշոր չափ» հասկացությունների բովանդակության սահմանված չլինելը օրենսդրական բաց է, որի հետևանքով ՀՀ քրեական օրենսգրքի՝ տվյալ հանգամանքները որպես արարքը ծանրացնող և առավել ծանրացնող հանգամանքներ, չեն համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին (բավարար չափով կանխատեսելի չեն): Հետևաբար՝ իրավական տվյալ դրույթները չեն կարող հանդիսանալ անձին դատապարտելու հիմք:

 


Հարակից հրապարակումներ`

09:40 12/11/2015  |  ՄամուլՈ՞ւմ բաժին կհասնի Վճռաբեկում դատավորի պաշտոնը. «Հրապարակ»
10:46 02/10/2015  |  ԼՐԱՀՈՍՀՀ վճռաբեկ դատարանի նախագահն ընդունել է ԵԽ Մարդու իրավունքների քաղաքականության և համագործակցության բաժնի ղեկավարին
22:15 07/08/2015  |  ԼՐԱՀՈՍՆորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով ՀՀ վարչական դատարանի միջանկյալ դատական ակտերը վերաքննության կարգով ենթակա են բողոքարկման ՀՀ վարչական վերաքննիչ դատարան
09:15 11/07/2015  |  ՄամուլԼուրջ պայքար՝ դատավորի թափուր տեղի համար. «Հրապարակ»
11:50 29/06/2015  |  ԼՐԱՀՈՍՀՔԾ-ն ՀՀ Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների վերաբերյալ նոր ուղեցույց է հրատարակել
14:50 25/05/2015  |  ԼՐԱՀՈՍԿայացել է «ՀՀ Վճռաբեկ դատարանի առաքելությունը, ներկան և ապագան» խորագրով հերթական քննարկումը
12:06 09/05/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԻրավունքի զարգացման հարցում ՎԴ առանձին նախադեպային որոշումներ ունեցան հեղափոխական նշանակություն. Արման Մկրտումյան
14:24 13/03/2015  |  Վարչական իրավունքԳործի վարույթը կարճելու մասին որոշումը ենթակա է բողոքարկման. Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումը
14:07 08/01/2014  |  ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՐԹԱԿՎճռաբեկ բողոքը վերադարձվելու դեպքում 20 հազար դրամը չգերազանցող պետտուրքը չի վերադարձվի
10:57 09/02/2013  |  ԼՐԱՀՈՍԵ.Խունդկարյան. վիրավորանքի եւ զրպարտության գործերի քանակը նվազում է

Արխիվ

[]