Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   14:39 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները 11/22/2024   14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի արհեստական ​​ինտելեկտով մշակված հոլոգրամը 11/22/2024   14:28 Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած 11/22/2024   14:24 Քաղաքապետարանի PR բլեֆը. ինչ ազդեցություն ունի թանկ և «լավ» շարժակազմը տրանսպորտի ինքնարժեքի վրա 11/22/2024   14:19 Վարչապետի խորհրդականից կգնա՞ ԱԺ պատգամավոր, ով կփոխարինի խորհրդարանում Նարեկ Զեյնալյանին 11/22/2024   14:11 Շիրակի մարզի երիտասարդների հետ քննարկվել են ոստիկանությունում կանանց ներգրավվածության խթանման ուղիներն ու մարտահրավերները 11/22/2024   14:02 ԱՄՆ դեսպանատան պահակը լրտեսել է Ռուսաստանի օգտին 11/22/2024   13:42 Չինաստանը վեցոտանի ռոբոտ կստեղծի Լուսնի հեռախուզման համար 11/22/2024   13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան 11/22/2024   13:33 Կկատարվի քահանայական ձեռնադրություն 11/22/2024   13:28 Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից 11/22/2024   13:21 Հարկային թափանցիկությունն ու որոշակիությունը՝ ՀՀ ՊԵԿ առաջնահերթություն. Կոմիտեն ներդրել է մի շարք միջազգային ստանդարտներ 11/22/2024   13:11 ՊՆ-ն հրապարակել է մեդալակիր զինծառայողների նկարը 11/22/2024   13:06 6-10 աստիճանով ցրտելու է 11/22/2024   12:34 Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ 11/22/2024   12:29 ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին 11/22/2024   12:25 Գերմանիայի արտգործնախարարն Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը տագնապալի է որակել 11/22/2024   12:23 Ուկրաինայում մտավախություն ունեն՝ ՌԴ-ն հարվածելու է Գերագույն Ռադայի շենքին. նիստը հետաձգել են 11/22/2024   12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան 11/22/2024   12:06 Ուժեղ քամու պատճառով 22-ամյա աղջիկ է մահացել. ողբերգական դեպք Պոդոլսկում 11/22/2024   12:06 Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին 11/22/2024   11:59 Հայաստանում նախատեսում են 2025 թվականի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորի վարժական հավաքներ անցկացնել 11/22/2024   11:49 Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին 11/22/2024   11:31 Կիևում պայթյունների շարք է տեղի ունեցել 11/22/2024   11:30 Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձևեր է ընդունել 11/22/2024   11:21 Նախագահը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը 11/22/2024   10:55 «Սրբազան պայքար» շարժման համար մասնակիցներ հավաքագրելու գործով ևս երկու անձ արդարացվեց 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   10:34 Վերականգնվում է Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը 11/22/2024   10:30 Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով. վարչապետ 11/22/2024   10:16 Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» 11/22/2024   08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ» 11/22/2024   08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ» 11/22/2024   07:58 Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ» 11/21/2024   23:47 Սպիտակ տունը պատասխանել է ռուսական «Орешник» հրթիռի արձակմանը 11/21/2024   23:33 Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան 11/21/2024   23:23 Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանն առավել խիստ է հսկում 11/21/2024   23:06 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   22:53 Չեխիայում մոտ հազար ուժայիններ բողոքում են ցածր աշխատավարձի դեմ 11/21/2024   22:36 Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իսպանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիկառդո Մարտինես Վասկեսին 11/21/2024   22:22 Սիրիայում հրթիռակոծվել է ԱՄՆ-ի ռազմաբազան 11/21/2024   22:11 Ոստիկանի նախկին կինը խաղամոլության պատճառով թունավորել է 14 ընկերների 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   21:35 Ռուսական նորագույն զենքին հակազդելու միջոցներ գոյություն չունեն. Պուտին 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
11/20/2024   15:33 Հայաստանը կանանց ձեռքերում է. Իշխանությունում ևս մեկ թև է ձևավորվել՝ Աննա Հակոբյանինը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   16:15 Ով էր ճեպազրույցի ժամանակ զանգել Զախարովային

Շահագրգռված մեկ վկայի ցուցմունքը բավարար չէ մեղադրական դատավճիռ կայացնելու համար. կայացվել է արդարացման դատավճիռ 02/27/2016   16:35  |  Արդարացման դատավճիռներ

 
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը՝  նախագահությամբ դատավոր Զ. Զաքինյանի,  փետրվարի 12-ի դատավճռով արդարացրել է Արտուշ Ղուլյանին առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու մեղադրանքում՝ նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով:  
 
Ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, խափանման միջոց կալանավորումը վերացվել,  և նա անհապաղ ազատ է  արձակվել դատարանի դահլիճում: Ամբաստանյալը կալանքի տակ է գտնվել  10.04.2015թ.-ից: 
 
Ըստ մեղադրանքի՝ Ա.Ղուլյանը՝  2006թ. մայիսի 6-ից աշխատելով ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի Գուգարքի տարածաշրջանային մաքսատան Բագրատաշենի մաքսակետում որպես պետի տեղակալ  դրամի ձևով ստացել է առանձնապես խոշոր չափի կաշառք`  այն  տվողի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություն կատարելու համար: 
 
Մասնավորապես,  Արտուշ Ղուլյանը    Հովսեփ Ներսիսյանի և Տիգրան Ազատյանի կողմից   «Ամալյա Ադամյան»  ԱՁ անվամբ Իտալիայից և Ֆրանսիայից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող օծանելիքը մաքսակետում Տիգրան Ազատյանի`   որպես անհատի, անվամբ վերաձևակերպելու, անվանափոխելու և մաքսազերծելու համար 2007թ. հոկտեմբերի 14-ին նրանցից պահանջել և ժամը 18:00-ի սահմաններում` իր աշխատասենյակում, Հովսեփ Ներսիսյանից անձամբ ստացել է 1746990 ՀՀ դրամին համարժեք 5250 ԱՄՆ դոլար կաշառք, ինչից հետո նրա հանձնարարությամբ կատարվել են ներմուծվող ապրանքի մաքսային ձևակերպման հետ կապված գործողությունները:
 
Դատարանը գտել է, որ  ամբաստանյալ Արտուշ Ղուլյանին ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ  հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքը հիմնավորված չէ և  նրան պետք է արդարացնել:  
 
Ըստ դատարանի իրավական հիմնավորումների,  հետազոտված ապացույցները բավարար չեն հանգելու այն եզրակացության, որ ամբաստանյալը կատարել է այն արարքը, որը վերագրվում է նրան:
 
Այսպես` ամբաստանյալ Արտուշ Ղուլյանի կողմից կաշառք պահանջելու և ստանալու փաստը հիմնավորվել է միայն գործով վկա Հովսեփ Ներսիսյանի ցուցմունքով: Նա թե՛ նախաքննությամբ, թե՛ դատաքննությամբ հայտնել է, որ իր աշխատասենյակում Ղուլյանը պահանջել և ստացել է 5250 ԱՄՆ դոլար կաշառք: Ընդ որում`  դատարանի կողմից հրապարակված բացատրության մեջ   նա նշել է, որ թե՛ կաշառքը պահանջելու և թե՛ ստանալու պահին իրենք եղել են երկուսով` ինքն ու Արտուշ Ղուլյանը: Իսկ ցուցմունքներում նշել է, որ պահանջելու պահին իր հետ է եղել նաև Տիգրան Ազատյանը, սակայն գումարը տալու ժամանակ Տիգրանն իր հետ աշխատասենյակ չի մտել:
 
Ամբաստանյալը թե՛ նախաքննությամբ, թե՛ դատաքննությամբ տրված ցուցմունքներում հայտնել է, որ Հովսեփ Ներսիսյանին չի ճանաչում, նրան չի տեսել, նրանից գումար չի պահանջել և չի ստացել: Նա կասկածի տակ է առել նաև գործով վկա Տիգրան Ազատյանի նախաքննական ցուցմունքների ճշտությունը` հայտնելով, որ իր կնոջ եղբայրը տարիներ առաջ հանդիպել է նրան Ռուսաստանի Դաշնությունում, ով հայտնել է, որ այդ գործն իր խղճին ծանր է նստել` Ղուլյանը չի պահանջել, և իրենք գումար չեն տվել: Հովսեփը ջղայնացած է եղել և նման ցուցմունք է տվել, ինքն էլ Հովսեփի հորդորների ազդեցությամբ է նման ցուցմունք տվել: 
 
Ամբաստանյալը դատաքննության ընթացքում  պահանջել է  ապահովել Տիգրան Ազատյանի ներկայությունը`   նրան առերես հարցաքննելու համար, սակայն հասցեն չունենալու պատճառով դատարանը նրան դատական նիստին ապահովել չի կարողացել: 
 
Պաշտպանության կողմը՝ նկատի ունենալով, որ ինչպես նախաքննության, այնպես էլ դատաքննության ընթացքում իրենք զրկված են եղել գործով վկա Տիգրան Ազատյանին հարցաքննելու հնարավորությունից, միջնորդել է  հակընդդեմ հարցման իրավունքով չապահովված փաստական տվյալը չհամարել ապացույց, ուստի Տիգրան Ազատյանի նախաքննական ցուցմունքները ճանաչել անթույլատրելի և հանել ապացույցների շարքից: 
 
Դատարանը գտել է, որ ամբաստանյալի հակընդդեմ հարցման իրավունքը Տիգրան Ազատյանի նախաքննական ցուցմունքների ստուգման մասով չի ապահովվել: Վերջինս, սույն գործով ցուցմունք տալուց հետո    Հովսեփ Ներսիսյանի հետ հարաբերությունները խզելով`   հեռացել է Հայաստանի Հանրապետությունից,   և նրա ներկայությունը չի ապահովվել նույնիսկ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով նրա նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու և նրան քրեական պատասխանատվությունից ազատելու մասին որոշում կայացնելու պահին:   
 
Դատարանն արձանագրել է, որ վկայի բացակայությունն արդարացված չէ, նրան առերես հարցաքննելու ամբաստանյալի իրավունքն ապահովված չէ, հետևաբար վկայի նախաքննական ցուցմունքներն անթույլատրելի են և չեն կարող դրվել ապացույցների շարքում: 
 
Այսպիսով` ամբաստանյալ Արտուշ Ղուլյանին առաջադրված մեղադրանքի հիմքում մնում է միայն չփարատված կասկածներ պարունակող, գործի ելքով շահագրգռված մեկ վկայի` Հովսեփ Ներսիսյանի, ցուցմունքը, որը բավարար չէ անձի նկատմամբ մեղադրական դատավճիռ կայացնելու համար: Եվ, նկատի ունենալով, որ չփարատված կասկածները մեկնաբանվում են հօգուտ ամբաստանյալի, նրան պետք է  արդարացնել`  նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով: 
 
Արտուշ Ղուլյանի պաշտպանությունն իրականացրել են պաշտպաններ, փաստաբաններ   Ա. Մելքոնյանը և  Ա. Խաչատրյանը:
 
 

Հարակից հրապարակումներ`

16:06 20/02/2016  |  Արդարացման դատավճիռներԴատավոր Արտուշ Գաբրիելյանը վերջին 5 տարիների ընթացքում կայացրել է 1 արդարացման դատավճիռ
16:01 15/02/2016  |  Արդարացման դատավճիռներԱրդարացման դատավճիռ՝ կեղծ փողերի իրացման գործով
16:35 30/01/2016  |  Արդարացման դատավճիռներԻրականությունը խեղաթյուրված է ընկալվել. կայացվել է արդարացման դատավճիռ
21:49 23/01/2016  |  Արդարացման դատավճիռներԱրդարացման դատավճիռ Սյունիքում. արդարացվել է շորթման մեղադրանքում
19:03 21/12/2015  |  Արդարացման դատավճիռներԽոշոր չափերով գողության գործով կայացվել է արդարացման դատավճիռ
11:13 19/12/2015  |  Արդարացման դատավճիռներՄեկ այլ քրեական գործով տրված ցուցմունքների պատճենները առանձին ապացույցներ չեն. դատարանը կայացրել է արդարացման դատավճիռ
17:18 08/12/2015  |  Արդարացման դատավճիռներԱրդարացվել են ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտման հետևանքով անզգուշությամբ մահ պատճառելու մեղադրանքում
11:16 05/12/2015  |  Արդարացման դատավճիռներԵրեք ամբաստանյալներից երկուսն արդարացվեցին ու ճանաչվեցին անմեղ
21:30 04/12/2015  |  Արդարացման դատավճիռներԱնչափահաս աղջկա նկատմամբ սեռական բնույթի հանցագործության գործով անթույլատրելի են ճանաչվել երկու տասնյակից ավելի ապացույցներ
13:03 30/11/2015  |  Արդարացման դատավճիռներԱնչափահասն արդարացվել է ՝արարքն իրավաչափ համարվելու հիմքով

Արխիվ

[]