ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պերմյակովը սահմանային ջոկատից ՌԴ ռազմաբազա է տեղափոխվել հայ ոստիկանների ուղեկցությամբ. վերլուծում է փաստաբանը 02/26/2016 19:46 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Երևի առաջին անգամ պարզ դարձավ, որ առաջին պահից սկսած, երբ որ Պերմյակովը ձերբակալվել է, Հայաստանի Հանրապետության ոստիկանության ներկայացուցիչները տեղեկացված են եղել այդ մասին: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության հետ հարցազրույցում նշել է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության գործով տուժողների իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Երվանդ Վարոսյանը՝ մեկնաբանելով այսօրվա դատական նիստում ռուսական սահմանապահ զորամասի հրամանատարի տեղակալ, գնդապետ Սերգեյ Մերզլիկինի ցուցմունքը:
Ավելին, ընդգծել է Ե.Վարոսյանը, նախքան այն պահը, երբ Պերմյակովը տեղափոխվել է սահմանային ջոկատ, ՀՀ ոստիկանության ներկայացուցիչներից ինչ-որ գնդապետ, որը հավանաբար, ըստ Մերզլիկինի, Շիրակի մարզային ոստիկանության աշխատակից է եղել, արդեն իսկ գտնվել է իր աշխատասենյակում և սկզբից մինչև վերջ Պերմյակովի հետ կատարվող բոլոր գործողություններին ներկա է գտնվել: Դրանից հետո Պերմյակովը սահմանային ջոկատից ՌԴ 102-րդ ռազմաբազա է տեղափոխվել հայ ոստիկանների ուղեկցությամբ, «ինչը տուժող կողմի համար խիստ անակնկալ էր»:
Տուժող կողմի ներկայացուցիչն ընդգծել է, որ ըստ վկայի ցուցմունքի, ոստիկանության ներկայացուցիչը որևէ դիմում, պահանջ, խնդանք չի ներկայացրել Պերմյակովին հայկական կողմին հանձնելու հետ կապված:
«Անկեղծ ասած, մենք այսօրվա հարցաքննությունից ուզում էինք պարզել, թե ինչպե՞ս է անձը՝ Պերմյակովը, սահմանային ջոկատից տեղափոխվել Գյումրու տարածք՝ շրջանցելով Հայաստանի ոստիկանության համապատասխան կետերը, բայց պարզվեց հակառակը՝ դեռ մի բան էլ հայ ոստիկաններն են օգնել ու ուղեկցել, որպեսզի նա տեղափոխվի ռազմաբազա»,- ասել է Երվանդ Վարոսյանը:
Փաստաբանը նշել է, որ այս վկայի ցուցմունքը հիմք է տալու տուժող կողմին դատավարության համապատասխան փուլում նոր միջնորդություններով հանդես գալ, մասնավորապես, միջնորդություն ներկայացնել դատարան հրավիրել որոշ, նաև՝ առնվազն մարզային վարչության մակարդակով բարձրաստիճան հայ ոստիկանների: Նրանք պետք է ցուցմունք տան, թե իրոք ի՞նչ է կատարվել, իրենք իրո՞ք Պերմյակովին հայկական կողմին հանձնելու որևէ պահանջ, խնդրանք չե՞ն ներկայացրել, թե՞ սա ընդամենը ռուս գնդապետի դիրքորոշումն է:
Ե.Վարոսյանը նշել է նաև, որ գնդապետ Մերզլիկինը սկզբում թերի է ներկայացրել իր ցուցմունքը, փորձում էր անընդհատ շեշտը դնել նրա վրա, որ Պերմյակովին ձերբակալելու պահին իրենք չեն իմացել, որ նա կասկածվում է սպանություն կատարելու մեջ, և որ իմացել են միայն, որ նա դասալիք է: Դա հիմնական հակասությունն էր նրա նախաքննական ցուցմունքի հետ: Սակայն հատկապես հարցաքննության վերջում վկան ընդունել է, որ Պերմյակովի անձի մասին իմանալուց հետո առաջին հարցը, որ ինքը տվել է նրան, եղել է՝ ինչո՞ւ սպանեցիր այդ մարդկանց: «Ակնհայտ է, որ ձերբակալման պահին գնդապետը, ում իրավազորության ներքո գտնվել է Պերմյակովը, ամբողջությամբ հասկացել է, որ սա այն անձն է, ով Գյումրի քաղաքում ոճրագործություն կատարելու մեջ է կասկածվում»,- հավելել է Երվանդ Վարոսյանը:
Փաստաբանը նշել է, որ սկզբնական շրջանում վկաները, հատկապես՝ ռուս զինծառայողները, որոշակի ուղղվածության ցուցմունքներ էին տալիս, դրանք որոշակիորեն փոփոխվել են: Ձերբակալման պահին նրանք նկարագրում էին, որ ձերբակալման վայրում գտնվել են նաև ՀՀ ԱԱԾ աշխատակիցները, հետագա՝ հաջորդ օրերի ցուցմունքներում դրանք փոփոխվել են, ու ԱԱԾ աշխատողները դարձել են ոստիկաններ և պարզվել է, որ նրանք մոտ չեն եղել ձերբակալման վայրին, այլ գտնվել են մոտ 100 մ հեռավորության վրա:
«Ես կարծում եմ, որ, այնուամենայնիվ, կան որոշակի խնդիրներ, որոնք բացահայտման ենթակա են, հատկապես Պերմյակովին ձերբակալելուց հետո տեղի ունեցած զարգացումներում: Պերմյակովի՝ ռուսական ռազմաբազայում հայտնվելը մինչ այսօր լիարժեք մեզ համար պարզաբանված չէր, թե ինչո՞ւ և ինչպե՞ս է դա տեղի ունեցել»,- նշել է Ե.Վարոսյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ