Թեմաներ
Շաբաթ 11 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/23/2024   17:37 Իսրայելական ավիահարվածի հետեւանքով Բեյրութում զոհերի թիվը հասել է 16-ի 11/23/2024   17:19 Վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը նոր շունչ կհաղորդի Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին․ ՆԳ նախարար 11/23/2024   17:03 Հորդառատ անձրեւները Թուրքիայում հանգեցրել են օդային հաղորդակցության խաթարումների. խոշոր քաղաքներում թռիչքները չեն ընդունել 11/23/2024   16:35 Հասանովը խորհրդակցություն է հրավիրել ադրբեջանա-հայկական սահմանին տիրող վիճակի վերաբերյալ 11/23/2024   16:20 ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետևել է Նոր Հաճնի կամրջի շինաշխատանքներին 11/23/2024   16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան 11/23/2024   16:08 Դովեղի դպրոցի շինարարության վրա այժմ ընդամենը 5 արաբ բանվոր է աշխատում. Ոսկան Սարգսյան 11/23/2024   16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը 11/23/2024   15:56 Ոչ մի արցախցի ամաչելու իրավունք չունի, արցախցիներն արել են ամեն հնարավորը. Ցանկացածին դա կարող եմ ասել ու ապացուցել. Մովսես Հակոբյան 11/23/2024   15:52 ՌԴ-ում ադրբեջանցին դանակահարել է ռուս հոկեյիստին՝ դիտողություն անելու պատճառով. մարզիկի մոտ ստամոքսի պատռվածք է ախտորոշվել 11/23/2024   15:49 Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով 11/23/2024   15:28 Գալակտիկաների բախման ձայնային ալիքը հասել է Երկիր մոլորակ 11/23/2024   15:25 Իրանն ու Սաուդյան Արաբիան ձգտում են տարածաշրջանում խաղաղության հաստատման. Իրանի ԱԳՆ 11/23/2024   15:23 Արևմտյան Հայաստանը պատմական փաստ է՝ անկախ նրանից դա որևէ մեկի դուր է գալիս, թե ոչ. Արևմտյան Ադրբեջանի հետ համեմատելը տգիտության արդյունք է. ադրբեջանագետ 11/23/2024   14:41 Փաշինյանը խոստովանեց, որ իրականացրել է սահմանադրական հեղաշրջում. Ղազարյան 11/23/2024   14:23 Արցախը սպանել է, բանակը սպանել է, խորհրդանիշները սպանել է, պատմությունը սպանում է, հիմա խոսում է իր ''պարտքի" մասին, որովհետեւ պետականությունը կարող է կործանվել. քաղաքագետ 11/23/2024   14:19 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ 11/23/2024   14:05 Անգելա Մերկելն անդրադարձել է ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցման հնարավորությանը 11/23/2024   13:48 Դուք ամենավերջին ձևով օգտագործվելու եք, ծառայեցվելու ու դեն եք շպրտվելու Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին 11/23/2024   13:24 Ստամբուլում ադրբեջանցի դիվանագետի մոտ 70 կգ ոսկի է հայտնաբերվել 11/23/2024   13:21 Իսրայելի պաշտպանության բանակը Բեյրութի հարավային արվարձանների երկու շրջանների բնակիչներին կոչ է արել տարհանվել 11/23/2024   13:16 Ոչ Նիկոլ Փաշինյանի դիմումը, ոչ որևէ այլ հանգամանք ինձ չի կարող կաշկանդել. Աղազարյան 11/23/2024   12:54 Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում 11/23/2024   12:10 Իսրայելի հզոր ավիահարվածը ցնցել է Բեյրութի կենտրոնը 11/23/2024   12:06 Հայաստանի ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա 11/23/2024   12:00 Բիոմետրիկ ծառայություններ՝ աշխարհահռչակ բիոտեխնոլոգիական, դեղագործական ընկերություններին. Մխիթար Հայրապետյանն այցելել է «Գուրուս» ընկերություն 11/23/2024   11:49 Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է, որ ստացել է «անվտանգության երաշխիք», եւ հորդորում է, որ նրանցից յուրաքանչյուրն էլ տեսնի իր «գլխի ճարը», կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն».Բադալյան 11/23/2024   11:35 Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղհասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին 11/23/2024   11:32 2024-ի հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151 11/23/2024   11:20 11 օր առաջ ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչը Փաշինյանը ասաց հարցազրույցում՝ «արևմտյան Ադրբեջանը» համեմատելով Արևմտյան Հայաստանի հետ. Մամիջանյան 11/23/2024   11:11 Վերադարձի՛ր շարք. ՊՆ 11/23/2024   11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» 11/23/2024   11:03 «Գոյ» թատրոնի փակման փորձերը սպառնում են ազգային և առաջադեմ մշակութային կենտրոնների գոյությանը. Հայտարարություն 11/23/2024   11:01 «Արևմտյան Հայաստան» բերել նույնացնել նրա հետ, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան», տգիտությունից բացի նաև ստորություն է. Լեւոն Քոչարյան 11/23/2024   10:48 Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի. Աբրահամյան 11/23/2024   10:37 Տիգրան Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ 11/23/2024   10:31 Մեկնարկել է Հայաստանում գործող բոլոր դատախազների համար նախատեսված դասընթացի երկրորդ փուլը 11/23/2024   10:29 ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 11/23/2024   08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ» 11/23/2024   08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» 11/23/2024   08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ» 11/23/2024   08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ» 11/23/2024   08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ» 11/23/2024   08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ» 11/23/2024   08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ» 11/23/2024   08:08 Փաշինյանի իշխանությունում հետողորմյա են անում․ «Հրապարակ» 11/23/2024   08:03 Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաեւ Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ» 11/22/2024   23:56 Կարող ենք գնալ նման գործարքի․ Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու մասին 11/22/2024   23:53 Պետերբուրգում վնասազերծել են սրճարանում նռնակ պայթեցնել սպառնացող տղամարդուն 11/22/2024   23:46 Խաղաղության պայմանագրով համաձայնեցված է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, իրար նկատմամբ չունեն տարածքային պահանջներ․ Փաշինյան
11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/23/2024   13:16 Ոչ Նիկոլ Փաշինյանի դիմումը, ոչ որևէ այլ հանգամանք ինձ չի կարող կաշկանդել. Աղազարյան 11/23/2024   15:56 Ոչ մի արցախցի ամաչելու իրավունք չունի, արցախցիներն արել են ամեն հնարավորը. Ցանկացածին դա կարող եմ ասել ու ապացուցել. Մովսես Հակոբյան 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/23/2024   08:03 Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաեւ Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ» 11/23/2024   08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ» 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ

Կուրսանտի սպանության գործի շրջանակներում բացահայտված մեկ այլ գործով պաշտպանները միջնորդում են մի շարք ապացույցների օգտագործումն անթույլատրելի համարել 02/25/2016   12:18  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ


Երևանի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց  ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտներ  Թելման Մխիթարյանի և Խաչիկ Մինասյանի գործի քննությունը, որի ժամանակ  պաշտպանական կողմը մի շարք միջնորդություններով հանդես եկավ:
 
Հիշեցնենք, որ այս գործը բացահայտվել է կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործի շրջանակներում:
 
Մասնավորապես՝ պաշտպանները միջնորդեցին մի շարք ապացույցների օգտագործումն անթույլատրելի համարել:
 
Ըստ պաշտպանական կողմի՝ մինչդատական վարույթի ընթացքում Խաչիկ Մինասյանը վկայի կարգավիճակում ցուցմունք է տվել 2015թ. հունվարի 30-ին, 31-ի և փետրվարի 10-ին, սակայն այդ ժամանակ Մինասյանը չափահաս չի եղել:
 
2015թ. հունվարի 30-ին կազմված արձանագրությունում առկա է Խաչիկ Մինասյանի կողմից արված գրառում այն մասին, որ չի ցանկանում իր հարցաքննությանը ներկա գտնվի ծնողներից որևէ մեկը: 
 
Պաշտպանական կողմը կարծիք հայտնեց, որ այս ամենից կարելի է ենթադրել, որ վկայի հարցաքննությունն սկսվել է, ապա պարզվել, որ նա անչափահաս է, ինչից հետո նոր կատարվել է գրառումը, իսկ մյուս երկու արձանագրություններում՝ չկա գրառում օրինական ներկայացուցչի ներկայությամբ ցուցմունք տալու կամ չտալու վերաբերյալ: 
 
Խաչիկ Մինասյանի պաշտպանը գտնում է, որ հարցաքննությանն օրինական ներկայացուցչի մասնակցությունը կարող էր ազդել գործով փաստական տվյալների հավաստիության վրա, հաստատվում է, օրինակ, նրանով, որ հոր հետ ունեցած զրույցից հետո 2015թ. հուլիսի 1-ին Խաչիկ Մինասյանը գրեթե ամբողջությամբ փոխել է իր կողմից տրված ցուցմունքները:
 
Բացի այդ, նախաքննության ընթացքում հարցաքննվել է վկա Կարեն Բաղրամյանը, ով ևս անչափահաս է եղել, վկան հարցաքննվել է մի քանի անգամ, սակայն միայն երկու հարցաքննության արձանագրությունում է նշվում, որ չի ցանկանում՝ իր ծնողներից որևէ մեկը ներկա գտնվի հարցաքննությանը: 
 
Ըստ պաշտպանի՝ գործով ևս մեկ վկայի ցուցմունք կա, ով կրկին անչափահաս է եղել և չի ցանկացել հարցաքննվել իր ծնողներից որևէ մեկի ներկայությամբ: Պաշտպանը նաև նշեց, որ քանի որ տվյալ դեպքում վարույթն իրականացնող մարմնի կողմից հաշվի չի առնվել օրինական ներկայացուցչի կարծիքը, չեն ապահովվել նաև անչափահաս վկաների դատավարական իրավունքները:
 
Գործով մյուս ամբաստանյալ Թելման Մխիթարյանի պաշտպան Լիաննա Գասպարյանը միջնորդության վերաբերյալ կարծիք չհայտնեց՝ լուծումը թողնելով դատարանի հայեցողությանը:
 
Մեղադրող դատախազ Հայկ Հարոյանն էլ կարծիք հայտնեց՝ նշելով, որ քրեական գործով ձեռք բերված այս կամ այն ապացույցի թույլատրելի կամ ոչ թույլատրելի լինելու մասին եզրահանգման հնարավոր է հանգել միայն ապացույցները հետազոտելուց և դրանք իրենց համակցության մեջ գնահատելուց հետո, որից հետո միայն հնարավոր է պարզել ապացույցի նշանակությունը, խախտումով ձեռք բերված լինելու փաստը և մյուս հանգամանքները:
 
Մեղադրանքի կողմը գտավ, որ միջնորդության քննարկումն անհրաժեշտ է հետաձգել՝ մինչև ապացույցների հետազոտումը:
 
Պաշտպանական կողմի հաջորդ միջնորդությունը վերաբերում էր նախաքննության ընթացքում Խաչիկ Մինասյանի կողմից որպես վկա տրված ցուցմունքների անթույլատրելի ճանաչելուն, ինչպես նաև՝ այս գործի նյութերում առկա Հայկազ Բարսեղյանի դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը:
 
Պաշտպանական կողմը նշեց, որ Խաչիկ Մինասյանը Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ցուցմունք է տվել՝ գտնվելով վկայի կարգավիճակում: Այնուհետև սպանության գործի նյութերով մեկ այլ գործ է հարուցվել, ինչից հետո Խ.Մինասյանը ներգրավվել է որպես մեղադրյալ՝ նոր հարուցված քրեական գործով: 
 
Պաշտպանը նշեց, որ Խաչիկ Մինասյանը մեղադրվում է նրանում, որ 2015թ. հունվարի 29-ին քուն հրամանից հետո, լինելով մարտկոցի օրապահ, ժամը 01:00-03:00-ն ընկած ժամանակահատվածում չի կանխել մարտկոցի կուրսանտների անհարկի տեղաշարժը մարտկոցի զորանոցի տարածքում, ինչը ծանր հետևանք է առաջացրել. Գնել Թևոսյանի, Նորիկ Սահակյանի, Վաչե Սահակյանի Մովսես Ազարյանի և Հայկազ Բարսեղյանի միջև տեղի են ունեցել վիճաբանություն, ծեծկռտուք, և սպանվել է Հայկազ Բարսեղյանը: 
 
Ըստ փաստաբանի՝ խնդիրը կայանում է նրանում, որ Խաչիկ Մինասյանին մեղսագրվող արարքի հանգամանքների մասին վարույթն իրականացնող մարմինը տեղյակ է եղել դեռևս Հայկազ Բարսեղյանի սպանության գործով նրան որպես վկա հարցաքննելուց առաջ:
 
Մինչև Խաչիկ Մինասյանին հարցաքննելը մի շարք վկաներ հարցաքննվել են, կատարվել են քննչական գործողություններ, քննիչը բերման է ենթարկել, խուզարկել և ձերբակալել է Հայկազ Բարսեղյանի սպանության գործով մեղադրվող անձանց: 
 
«Եթե ձերբակալել են, ուրեմն, միանշանակ, վարույթն իրագործող մարմինն իր համար հաստատված է համարել սպանության ժամը, տեղը և անձանց: Իսկ ժամն ուղղակի կապ ունի այս գործով և Խաչիկ Մինասյանին մեղսագրվող արարքի առումով, որովհետև, եթե լիներ այլ ժամի, առհասարակ կստացվեր, որ այդ ժամին հերթապահի պարտականություններ չունի և հետևաբար նրա կողմից պարտականություններ չեն խախտվել»,- ասաց պաշտպանը:
 
Պաշտպանը նաև նշեց, որ Մինասյանը, ըստ վարույթն իրականացնող մարմնի, փաստացի եղել է կասկածյալ կամ մեղադրյալ, ստացվում է, որ փաստացի գտնվելով այդ կարգավիճակում՝ նա հարցաքննվել է որպես վկա՝ զրկված լինելով մի շարք իրավունքներից, որոնք ունի կասկածյալը կամ մեղադրյալը:
 
Բացի այդ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, և Մինասյանը գտնվելով փաստացի կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակում, նույնպես իրավունքներ ուներ  բողոքարկելու եզրակացության արդյունքները կամ փորձագետին բացարկ հայտնել, սակայն այդ իրավունքներից ևս նա զրկվել է եղել:
 
Պաշտպանական կողմի միջնորդությունները քննության կառնվեն և դատարանի կողմից որոշում կկայացվի հաջորդ՝ մարտի 22-ին կայանալիք դատական նիստում:
 
Ըստ մեղադրանքի՝ Թելման Մխիթարյանը և Խաչիկ Մինասյանը, հանդիսանալով ՀՀ ՊՆ N զորամասի 1 կուրսանտական գումարտակի 1 մարտկոցի 3-րդ դասակի 2-րդ ջոկի կուրսանտներ, 2015թ. հունվարի 28-ից 29-ը թ. Մխիթարյանը, ընդգրկված լինելով որպես մարտկոցի հերթապահ, իսկ Խ.Մինասյանը՝ օրապահ, ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի կանոնների նկատմամբ դրսևորել են անփույթ և անբարեխիղճ վերաբերմունք, ինչն էլ առաջացրել է ծանր հետևանք:
 
Մասնավորապես՝ նույն մարտկոցի կուրսանտներ Գնել Թևոսյանի, Նորիկ Սահակյանի, Վաչե Սահակյանի Մովսես Ազարյանի և Հայկազ Բարսեղյանի միջև տեղի են ունեցել վիճաբանություն, ծեծկռտուք և սպանվել է Հայկազ Բարսեղյանը:
 
Թելման Մխիթարյանին և Խաչիկ Մինասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 368-րդ հոդվածի 2-րդ մասով, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել հրամանատարության հսկողության հանձնելը:
 
 

Հարակից հրապարակումներ`

19:38 24/02/2016  |  Քրեական խրոնիկոնՀայկազ Բարսեղյանի սպանության գործի շրջանակներում բացահայտված մեկ այլ գործով սպանված կուրսանտի հայրը ներգրավվեց որպես տուժողի իրավահաջորդ
20:46 11/02/2016  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ«Ոչ մեկ մեղավոր չի ու կապ չունի, ուղակի հոգնել եմ ու անհետաքրքիր ա…» . ո՞ւմ ձեռագիրն է. կատեգորիկ հետևության հանգել չի հաջողվել
20:24 11/02/2016  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՀայկազ Բարսեղյանի սպանության գործով պաշտպանական կողմը գտնում է, որ դիակի դատաբժշկական փորձաքննությունն արժանահավատ չէ
17:01 04/02/2016  |  Դատական ռեպորտաժներ«Ոչ մեկ մեղավոր չի, ուղղակի հոգնել եմ, քաշքշուկի համար կներեք». Հայկազ Բարսեղյանի գործով հետազոտվում են գրավոր ապացույցները
18:38 03/02/2016  |  Դատական ռեպորտաժներՀայկազ Բարսեղյանի սպանության գործի շրջանակներում բացահայտված մեկ այլ գործով կուրսանտը միջնորդեց արագացված դատաքննություն կիրառել
15:27 20/01/2016  |  ԼՐԱՀՈՍՀայկազ Բարսեղյանի ծնողները ԲՀԿ նախագահին ներկայացրել են դատավարության ընթացքն ու իրենց մտահոգությունները
11:54 18/01/2016  |  Քրեական խրոնիկոնՀայկազ Բարսեղյանի սպանության գործի շրջանակներում բացահայտված 4-րդ գործը դատարանում է. կուրսանտն ընդունել է մեղադրանքը
15:03 14/01/2016  |  Քրեական խրոնիկոնՀայկազ Բարսեղյանի սպանության գործով դատական նիստը հետաձգվեց. ծառայության մեջ գտնվող ամբաստանյալին դատարան չէին ներկայացրել
21:38 13/01/2016  |  Քրեական խրոնիկոնԳնդապետ հայրը ջանք ու եռանդ չի խնայել, որպեսզի որդին զինակից ընկերների նկատմամբ իրեն արտոնյալ զգա. Զարմիկ Մարկոսյանի գործը ևս ուղարկվել է դատարան
16:05 08/01/2016  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՀայկազ Բարսեղյանի սպանության գործի շրջանակներում շարունակվում են նոր գործերի բացահայտումները. անպատժելիության մթնոլորտ՝ ռազմական ինստիտուտում

Արխիվ

[]