ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայկազ Բարսեղյանի սպանության գործի շրջանակներում բացահայտված մեկ այլ գործով սպանված կուրսանտի հայրը ներգրավվեց որպես տուժողի իրավահաջորդ 02/24/2016 19:38 | Քրեական խրոնիկոն
Այսօր Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Կարեն Բաղրամյանի գործի քննությունը, ով կրկին պնդեց իր միջնորդությունը՝ գործն արագացված ընթացակարգով քննելու վերաբերյալ:
Ըստ մեղադրանքի՝ նույն զորամասի 1-ին կուրսանտական գումարտակի 1 մարտկոցի կուրսանտ, շարքային Կարեն Բաղրամյանը Հայկազ Բարսեղյանի սպանությանը նախորդող օրը՝ հունվարի 28-ին ժամը 07:40-ի սահմաններում ննջարանը մաքրելու հարցի շուրջ վիճաբանել է համածառայող Հայկազ Բարսեղյանի հետ, որի ընթացքում բռնության գործադրմամբ հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին:
Բացի այդ, Կարեն Բաղրամյանը նույն օրը, ժամը 13:00-ի սահմաններում, իր հանգիստը խանգարելու հարցի շուրջ, կրկին բռնություն է գործադրել Հայկազ Բարսեղյանի նկատմամբ և կրկին հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին:
Կարեն Բաղրամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ որպես խափանման միջոց է ընտրվել հրամանատարության հսկողության հանձնելը:
Այս գործով որևէ անձ տուժող կամ տուժողի իրավահաջորդ ճանաչված չէ, և դատարանը՝ նախագահությամբ Դավիթ Հարությունյանի, նախորդ նիստում գտել էր, որ մինչև գործով դատաքննությանն անցնելը և ամբաստանյալի կողմից գործն արագացված ընթացակարգով քննելու միջնոդությունը քննարկելն անհրաժեշտ է լսել նաև սպանված Հայկազ Բարսեղյանի հորը՝ Արկադի Բարսեղյանին, որ Հայկազի սպանության գործով տուժողի իրավահաջորդ է ճանաչվել:
Մեղադրող Հայկ Հարոյանն էլ կարծիք էր հայտնել՝ նշելով, որ Հայկազ Բարսեղյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու վերաբերյալ որոշում է կայացվել մահվան հիմքով, քրեական դատավարության պահանջներից չի բխում նրա մերձավոր ազգականներից մեկին այս գործով որպես տուժողի իրավահաջորդ ներգրավվելը:
Այսօր դատարան ներկայացած սպանված Հայկազ Բարսեղյանի հայրը՝ Արկադի Բարսեղյանը և փաստաբան Գարիկ Գալիկյանը տուժողի իրավահաջորդ ներգրավվելու վերաբերյալ հարցը թողեցին դատարանի հայեցողությանը:
Դատարանի որոշմամբ՝ սպանված Հայկազ Բարսեղյանի հայրը ներգրավվեց գործին որպես տուժողի իրավահաջորդ, իսկ նրա ներկայացուցիչ ներգարվվեց փաստաբան Գարիկ Գալիկյանը:
Սպանված Հայկազ Բարսեղյանի հայրը նշեց նաև, որ իր որդին և գործով ամբաստանյալը մեկական անգամ են հարվածել միմյանց, սակայն գործի նյութերի մեջ նշվում է, որ ամբաստանյալ Կարեն Բաղրամյանը հարվածներ է հասցրել Հայկազի մարմնի տարբեր մասերին, ինչը տուժողի իրավահաջորդի խոսքով՝ իրականությանը չի համապատասխանում: «Կարենի կողմից հարված է եղել Հայկազի շրթունքին, և մեկ անգամ էլ Հայկազն է հարվածել Կարենին»,-ասաց նա:
Դատարանը գտավ, որ անհրաժեշտություն կա, որպեսզի տուժողի իրավահաջորդը լիարժեք ծանոթանա գործի նյութերին, և այդ իսկ պատճառով գործի քննությունը հետաձգվեց ու նշանակվեց մարտի 22-ին:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/20/2025 13:03 Արտառոց դեպք՝ Երևանում. քաղաքացին ներխուժել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան ու սպառնալիքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին
- 01/20/2025 10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից