ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Ոչինչ, դեպքն եղել է, դուք էլի երեխա կունենաք». բժիշկը մահացած նորածնի ծնողներին 02/24/2016 00:03 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
2015թ. նոյեմբերի 19-ին «Շենգավիթ» բժշկական կենտրոնում նորածնի մահվան դեպքով նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը դեռևս չի ստացվել: Այդ մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ Քննչական կոմիտեից:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, նախածննդյան փուլում երեխայի մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածով՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը:
25-ամյա Լարիսա Շահբազյանը հղիության մինչև 34 շաբաթականը գտնվել է Արմավիր մարզի բժշկի հսկողության ներքո, սակայն կնոջ մոտ նկատվել է պտղաջրերի արտահոսք և 34 շաբաթականում հղին տեղափոխվել է «Շենգավիթ» ԲԿ, որտեղ 12 օր գտնվել է բժիշկների հսկողության ներքո :
«Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ծննդկանի տեգրը՝ Ա. Քոչարյանը, ով մասնագիտությամբ ևս բժիշկ է, նշեց, որ եղբոր կնոջ առաջին հղիությունն է եղել և հղիության ողջ ընթացքում որևէ խնդիր չի առաջացել, երեխայի քաշը եղել է նորմալ, «Շենգավիթ» ԲԿ ընդունվելիս երեխայի քաշը եղել է 2կգ 450 գրամ, ծննդաբերության ժամանակ՝ 2կգ 750 գրամ:
Հղիին բուժող բժիշկը, ով, ըստ Քոչարյանի, եղել է բժշկուհի Անին, 12 օր շարունակ հսկել է հղիին, անհրաժեշտ դեղորայք է նշանակել, իսկ երեխայի ծնվելու օրը՝ նոյեմբերի 19-ին, կնոջ հարազատներին վստահեցրել է, որ երեխայի մոտ խնդիր չկա:
Երեխայի հորեղբայրը նշում է նաև, որ փոքրիկի մահվան օրը հերթապահ բժիշկը եղել է Նարինեն:
Քոչարյանը գտնում է, որ երեխան մահացել է բժշկուհու կողմից պարտականությունները պատշաճ չկատարելու հետևանքով: Կասկածի տակ չդնելով նրա լավ մասնագետ լինելու հանգամանքը` մեր զրուցակիցը կարծիք հայտնեց, որ տվյալ պարագայում բժշկուհին իր պարտականություններում թերացել է:
Մահացած երեխայի հորեղբայրը նշում է, որ հղիին ծնդալուծելուց մեկ ժամ առաջ բժշկուհի Նարինեն հարազատներին վստահեցրել է, որ ամեն ինչ նորմալ է և կինը բնական ճանապարհով կունենա փոքրիկին, սակայն քիչ անց բժիշկը մոտեցել է հղիին, ով արդեն պատրաստվում էր գնալ ծնարան և ասել, որ երեխայի սրտի բաբախը չեն լսում՝ նա արդեն մահացած է:
Հղին բնական ճանապարհով ծննդալուծվել է, սակայն արդեն տեղյակ են եղել, որ երեխան մահացած է, «պորտալարն ամբողջությամբ փաթաթված էր երեխայի պարանոցին, տվյալ հատվածում երեխայի պարանոցի մաշկն ամբողջությամբ վնասված էր»,- ասաց մահացած երեխայի հորեղբայրը:
Ըստ նրա՝ բժիշկների անուշադրության հետևանքով իրենք կորցրեցին իրենց առողջ երեխային: «Ես նորմալ առողջ երեխա եմ տվել իրենց, հղին ծայրահեղ վիճակում չի բերվել հիվանդանոց, ավելին, շուրջ 12 օր իրենց հսկողության տակ է եղել, և եթե կար խնդիր, ապա թող նախապես կանխեին»,-ասաց Քոչարյանը` հավելելով, որ բժիշկները մեկը մյուսի վրա են գցել, որի հետևանքով տեղի է ունեցել այս ողբերգական դեպքը: Նրա կարծիքով, եթե կեսարյան հատում կատարեին, ապա փոքրիկին կփրկեին:
«Թող իրենք ապացուցեն, ինչ է նշանակում այս մահը, կաթվածային մահ տեղի չի ունեցել, ես տեսել եմ խեղդոց, այն դեպքում, երբ արագ կեսարյան հատում կատարվեր՝ երեխան ողջ կմնար», -ասաց Քոչարյանը` հավելելով, որ բժիշկը հայտարարել է, թե կեսարյան հատման ցուցում չկար:
Մեր զրուցակցի ներկայացմամբ` ողբերգական դեպքից հետո բուժանձնակազմից որևէ մեկը չի ներկայացել հղիի հարազատներին և չի հայտնել, թե ի վերջո որն է եղել երեխայի մահանալու պատճառը:
«Նարինեն խոստովանել է, որ եթե կեսարյան հատում կատարվեր ժամանակին, ապա այդ ողբերգական դեպքը կկանխվեր»,- ասաց Քոչարյանը` հավելելով, որ բժշկուհին խնդրել է չբողոքել` ասելով, որ հիվանդանոցի թույլ օղակն ինքն է, իրեն գործից կհեռացնեն, «ոչինչ, դեպքն եղել է, դուք էլի երեխա կունենաք»:
Չցանկանալով տվյալ ԲԿ-ում որևէ բժշկի առանձնացնել, թե ում մեղավորությամբ է երեխան մահացել` ծննդկանի հարազատը նշեց. «Խնդիրը տիրող իրավիճակն է, ոչ մարդկային վերաբերմունքը հղիի նկատմամբ, ինչը բացարձակապես չի մտահոգում ԲԿ-ի տնօրեն՝ Երևանի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգին»:
«Իրենք ոչ մի արդարացում չունեն, մարդասպան են, այդ հիվանդանոցում սնկի պես աճում է մարդասպանությունը տարբեր բժիշկների ձեռքով»,- ասաց մեր զրուցակիցը:
Տուժող կողմը բողոք է ներկայացրել երկու բժշկուհիների և հիվանդանոցի տնօրենի դեմ:
Նշենք, որ ամիսներ առաջ նորածնին կորցրած Լարիսան այսօր կրկին փոքրիկի է սպասում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից